Pages

Monday, January 22, 2024

Թանգարանային այցելություններ

 





Հայաստանի ազգային պատկերասրահը կերպարվեստի խոշորագույն և հայկական արվեստի հավաքածուով աշխարհի ամենամեծ թանգարանն է: Պատկերասրահը հիմնադրվել է 1921 թվականին: Հավաքածուն ընդգրկում է հայկական և արտասահմանյան կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի ավելի քան 40 000 բարձրարժեք նմուշներ: Հավաքածուն ընդհանուր պատկերացում է տալիս ազգային կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի պատմության մասին, ինչպես նաև ներկայացնում է արտասահմանյան երկրների արվեստը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը:

Oրը՝ 25.01.2024

Ժամը՝ 11:00

Նպատակը և խնդիրները՝

  • սովորողներին ծանոթացնել թանգարանում առկա եվրոպական մշակույթին առնչվող գործերին
  • հանդիպում հայկական նախշերի գիտակ տիկին Արփիկի հետ, վերջինիս գործերը ցուցադրվում են եվրոպական բազմաթիվ փառատոններում
  • ճամփորդելու միջոցով ճանաչել և գնահատել պատմամշակութային արժեքները
  • թանգարանային մշակույթ
  • նոր գործընկերություն
  • սովորողների աշխարհագրական, ճամփորդական գիտելիքների զարգացում և ամրապնդում
  • օտարալեզու հաղորդակցման հմտություններ

Քայլերը՝

  • մինչև ճամփորդությունը՝ ուսումնասիրել այցելող վայրերը, տեղեկություններ հավաքել տվյալ վայրերի մասին
  • պայմանավորվածություն ձեռք բերել 
  • պլանավորել անելիքները և նախապատրաստվել ճամփորդությանը

Ծրագրում՝

Արդյունքներ-ամփոփում՝
Ճամփորդության ընթացքն ամփոփվում է ճամփորդության մասին պատումներով, ֆոտոշարերով, տեսանյութերով, որտեղ արտացոլված կլինեն հավաքագրված տեղեկությունները, դրանք հրապարակել բլոգներում, ենթակայքերում

Մասնակիցներ՝

No comments:

Post a Comment