Pages

Sunday, January 28, 2024

Գիտահետազոտական հաստատություններում կատարվող փորձերը կրթահամալիրում




Կրթահամալիրում  բնագիտական առարկաների ուսուցումը հիմնաված է փորձերի իրականացման, տեսածը հասկանալու , ստացած արդյունքը մեկնաբանելու վրա.  փորձնականից անցում կատարելով տեսականին։Փորձարարական նախագծերի փաթեթը նոր փորձերով համալրելու  նպատակով մշակել եմ հետևյալ ուղղությունները`

Նշված աշխատանքները կատարել ենք փուլ առ փուլ` ավագ դպրոցի տարատարիք սովորողների հետ։
Նախագիծը երկարաժամկետ է, կատարվող փորձերի իրականցումը, մշակումը և սպասվող արդյունքների ստացումը ամիսների աշխատանք է, որին կարող եք ծանոթանալ 
հետևել  նյութերով` 
Ստացած գիտելիքները և հմտությունները  սովորողներին փոխանցելու և կիրառելու համար  առավել համապատասխան ժամանակահատված  , քան բագիտատեխնիկական ստուգատեսն է հնարավոր չէր գտնել, ներկայացված նյութերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով`
Ներկայացված նախագծերի նորարարությունը  գիտահետազոտական հաստատություններում կատարվող փորձերի մեխանիզի ներդրումն է  ավագ դպրոցի սովորողի ուսումնական գործունեության մեջ։ 
Նախագծերը կրելու են շարունակական բնույթ`
  • կատարելու ենք ամենատարբեր առարկաներից նմուշառումներ
  • աճած մանրէների ուսումնասիրություններ
  •  համեմատելու  թե որ առարկաներն են առավել շատ մանրէակիր
  •  սովորող սովորեցնող նախագծով շարունակելու ենք կրտսեր սովորողներին սովորեցնել օգտվել մանրադիտակից, կատարել չոր նմուշմերի մանրադիտարկում։
Գիտական հաստատությունների հետ համագործակցակին նախագծերը նույնպես կլինեն շարունակական , որի արդյունքում սովորողները ձեռք կբերեն անհատական փորձեր կատարելու հմտություններ, որը կարող է նպաստել նրանց մասնագիտական կողմնորոշմանը։


No comments:

Post a Comment