Երկօրյա սեմինարը,որը վարում էր Հերմինե Անտոնյանը՝ նվիրված էր արհեստական բանականության (ԱԲ) գործնական կիրառմանը կրթության ոլորտում՝ մասնավորապես՝ ChatGPT հարթակի արդյունավետ օգտագործմանը որպես ուսուցման և նախագծային աշխատանքի օժանդակ գործիք։
Սեմինարի նպատակները
-
Ներկայացնել ԱԲ-ի հնարավորությունները և սահմանափակումները կրթական միջավայրում
-
Ցուցադրել ChatGPT-ի տարբերակների տարբերությունները՝ անվճար և վճարովի
-
Ուսուցանել, թե ինչպես ձևակերպել արդյունավետ և ճիշտ հարցադրումներ՝ առավելագույն արդյունք ստանալու համար
-
Տալ գործնական օրինակներ ChatGPT-ի օգտագործման՝ ուսումնական նախագծերի, ստեղծագործական աշխատանքի, տեղեկատվական վերլուծության և մեդիաարտադրանքի շրջանակում
Բովանդակություն և ընթացք
Սեմինարը կառուցված էր ինտերակտիվ մոտեցմամբ։ Հերմինե Անտոնյանը ներկայացրեց հետևյալ առանցքային բաժինները․
-
Ի՞նչ է ԱԲ-ն կրթության մեջ
Կարճ տեսություն ԱԲ-ի էության, հնարավորությունների և մարտահրավերների վերաբերյալ, շեշտադրմամբ այն փաստի վրա, որ ԱԲ-ն պետք է դիտարկել որպես գործընկեր, ոչ թե փոխարինող։ -
ChatGPT-ի հնարավորություններն ու տարբերակները
-
Անվճար տարբերակ (GPT-3.5) – Հիմնական լեզվաբանական աջակցություն, պարզ խոսակցական գործառույթներ
-
Վճարովի տարբերակ (GPT-4) – Խորքային վերլուծություն, տվյալների կառուցում, պատկերների ընթերցում, աղյուսակների կամ գրաֆիկների մեկնաբանում, սլայդների ստեղծում, ավելի ճշգրիտ պատասխաններ
Հատուկ ուշադրություն դարձվեց ChatGPT-4-ի դասավանդման գործիքներին և դրա՝ որպես մեթոդական աջակցի գործառույթին։
-
-
Հարցադրումների ձևակերպման արվեստը
Հերմինեն նշեց, որ ճիշտ և ճշգրիտ ձևակերպված հարցադրումը որոշում է ստացված արդյունքի որակը։
Սովորողները և ուսուցիչները գործնական վարժությունների միջոցով փորձարկեցին՝-
փակ և բաց հարցերի տարբերությունը,
-
ստանդարտ պահանջի փոխակերպումը ստեղծագործական հարցի,
-
ChatGPT-ի արձագանքման ոճի կառավարում։
-
-
Գործնական հատված
Մասնակիցներս կատարեցինք մի քանի առաջադրանք՝-
Ստեղծեցին նախագծի գաղափար ChatGPT-ի օգնությամբ
-
Ներկայացրին արդյունքները և ստացան անհատական խորհրդատվություն
-
Սեմինարը նպաստեց կրթահամալիրի ուսուցիչների՝ ԱԲ գործիքների նկատմամբ վստահության ձևավորմանը։ Դասավանդողները ձեռք բերեցին նոր գործնական հմտություններ՝ որոնք կարող են անմիջապես կիրառել նախագծային ուսուցման, մեդիագրադարանի ստեղծման, մեթոդական նյութերի մշակման ընթացքում։
No comments:
Post a Comment