Pages

Monday, May 18, 2026

Շնչառական համակարգի մոդելի պատրաստում

Ճամբարը հրաշալի ժամանակահատված է իրականացնլու համար նախատեսված համագործակցային աշխատանքները։Բնագիտատեխնիկական ստուգատեսին ընդառաջ, համագործակցելով սարքաշինության լաբորատորիսայի հետ, որոշել ենք պատրաստել մարդու շնչառաության գործընացը ներկայացնող մոդել։

Նախագծի նպատակը

Ձևավորել սովորողների գիտելիքները մարդու շնչառական համակարգի կառուցվածքի և աշխատանքի վերաբերյալ՝ պատրաստելով պարզ մոդել, որի միջոցով հնարավոր կլինի տեսանելի և հասկանալի ձևով ներկայացնել շնչառության գործընթացը, թոքերի աշխատանքը և օդի շարժումը օրգանիզմում։

Նախագծի խնդիրները

  1. Ուսումնասիրել մարդու շնչառական համակարգի հիմնական օրգանները՝ քիթ, շնչափող, բրոնխներ, թոքեր և ստոծանի։
  2. Բացատրել, թե ինչպես է օդը մուտք գործում օրգանիզմ և ինչպես է դուրս գալիս։
  3. Պարզել թոքերի և ստոծանու դերը շնչառության գործընթացում։
  4. Պատրաստել շնչառական համակարգի մոդել՝ օգտագործելով հասանելի նյութեր։
  5. Մոդելի միջոցով ցուցադրել ներշնչման և արտաշնչման ընթացքը։
  6. Զարգացնել սովորողների հետազոտական, ստեղծագործական և գործնական հմտությունները։
  7. Խթանել խմբային աշխատանքը, պատասխանատվությունը և կենսաբանության նկատմամբ հետաքրքրությունը։

Մինչ բուն աշխատանքին անցնելը , ճամբարականները ուսումնասիրել են տարբեր կենդանիների շնչառական  համակարգի կառուցվածքը, կատարել համեմատություններ, և ի վերջո անցել բուն  գործնական աշխատանքին։

  • փայտից գծագրել և կտրել են մարդու մոդելը  
  • ֆոմից պատրաստել թոքերը
  • գունավորել մոդելը և ամրացնել խողովակները և պոմպերը։


Արդյունք

Ունենալ կենսաբանության դասավանդման համար ինքնաշեն լաբորատոր սարք, որը ավելի էֆեկտիվ կդարձնի շնչառական համակարգի դասընթացի ուսուցման պրոցեսը։

Վայր ՝ Սարքաշինության լաբորատորիա

Մասնակիցներ՝Գոհար Իսկանդարյանի   ջոկատ, նախագծի ղեկավար՝ Անուշ Ասատրյան։

No comments:

Post a Comment