Pages

Monday, October 12, 2015

Ջերմոց լաբորատորիայի վերանորոգման նախագիծ

Ջերմոց լաբորատորիայի վերանորոգման նախագիծ 



Ջերմոցը ուսումնական միջավայրլաբորատորիա է , որտեղ   նախատեսվում  է հետազոտել,  ուսումնասիրել,  բազմացնել   ամենաբազմազան   բույսեր,  ձեռք բերել      համապատասխան  հմտություններ   յուրաքանչյուր բույսին բնորոշ  խնամքի վերաբերյալինչպես նաև ճանանչել   մեզ շրջապատող բուսական աշխարհը: 
Ցավոք ելնելով տեխնիկական պատճառներից, ջերմոց լաբորատորիան լիովի չի ծառայում ակընկալվող պահանջներինամռան տաքշոգ օրերին ջերմոցում ջերմաստիճանը հասնում է մինչև 40-500C, իսկ ձմռանը սենյակային բույսերի համար ջերմաստիճանը շատ ցածր է  լինում: Ուստի առաջանում է ջերմոցի    վերակառուցմամբ,   կատարելագործմամբ    զբաղվելու     անհրաժեշտություն:Մի շարք տեղեկատվական աղբյուրներ ուսումնասիրելով՝ առաջարկում եմ կատարել հետևյալ ձևափոխությունները 
  • Ջերմոցի կատարյալ մեկուսացում՝ տեղադրել շարժական պատուհաններ, առաջարկում եմ շարժական , քանզի ջերմոցային կից տարածքում նախատեսում եմ ծաղիկների սածիլներ տնկել, որոնց խնամքը պահանջում է բացվող պատուհանների առկայություն՝ ջրելու, հողը փխրեցնելու նպատակով 
  • Ամրացնել տանիքի վրա գտնվող կանաչ ցանցը(այն ամրացված հատվածներից տեղ-տեղ պոկվել է, այդ պատճառով արևից պաշտպանությունը լիարժեք չի կատարվում ) 
  • Վերակառուցմանը զուգահեռ նախատեսված է ձեռք բերել ելակի սածիլներ, ինչ՞ու ելակ, մի պարզ պատճառուվ , որ ելակը ձմռանը գտնվում է հանգստի շրջանում և կարողանում է դիմանալ ցածր ջերմաստիճանին, իսկ ամռանը անհրաժեշտ խոնավության դեպքում դիմանում է բարձր ջերմաստիճանին, ինչպես նաև աշունը շատ բարենպաստ ժամանակ է ելակի տնկման աշխատանքները սկսելու համար: 
  • Ներկել ստելյաժները՝ ներգրավելով սվորողներին
  • Ձևավորել պատերը՝թաղարայրին հետաքրքրիր լուծումներ տալով

No comments:

Post a Comment