Pages

Friday, October 16, 2015

Աշնանային ուսումնական ճամբար-ծրագիր

Ես իմ սովորողների հետ հիմնականում զբաղվելու եմ ջերմոց-լաբորատորիայի  վերաբացման   աշխատանքներրով,    ելակների սածիլներ ձեռք բեելու նպատակով այցելելու ենք հարևան  շրջանները ,շարունակելու ենք մարմարյա սրահի, Մայր դպրոցի բույսերի համալրման աշխատանքները։Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սանդուղքներին ամրացված թաղարների բույսերը չեն աճում(սկսած  սեպտեմբերից արդեն երեք անգամ տարբեր բույսեր ենք տնկել և խնամել, բայց անարդյունք՝որոշ ժամանակ անց դեղնում են արևի պակասից և չորանում)նախատեսում ենք դրանք տեղափոխվել ջերմոց և տալ հետաքրքիր դեկորատիվ լուծում։Մասնակցելու եմ սանիտարական օրվան։Նշված աշխատանքները կատարելու ենք  սովորողների  հետ միասին։
Առավոտյան  պարապմունքներին,  սպորտային  պարապմունքների,  պարին   և այլ
միջոցառումներին կմասնակցեմ ըստ հաստատված  գրաֆիկի:

No comments:

Post a Comment