Pages

Saturday, October 31, 2015

Թթուներ, քիմիական միացություններ



Պարզ և  բարդ նյութեր, մետաղներ և ոչ մետաղներ

Մեկ քիմիական տարրի ատոմներից կազմված նյութերը կոչվում են պարզ:
Օրինակ՝ ազոտը, թթվածինը, ծծումբդ, երկաթը, պղինձը, ոսկին պարզ նյութեր են, քանի որ կազմված են համապատասխանաբար միայն ազոտ, թթվածին, ծծումբ, երկաթ, պղինձ, ոսկի տարրերի ատոմներից: Ինչպես տեսնում եք՝ պարզ նյութի անվանումը սովորաբար (բայց ոչ միշտ) համընկնում է տարրի անվանման հետ:
Պարզ նյութերի մեջ տարբերում են մետաղներ և ոչ մետաղներ: Ձեզ հայտնի են մեծ թվով մետաղներ՝ երկաթը, ալյումինը, պղինձը, կապարը, արծաթը, ոսկին և այլն:
 Ոչ մետաղների մեջ կան ինչպես պինդ (ծծումբ, ածխածին, ֆոսֆոր), այնպես էլ՝ հեղուկ (բրոմ) և գազային (ազոտ, ջրածին, թթվածին) նյութեր: Պինդ ոչ մետաղները սովորաբար պլաստիկ չեն, դրանք փխրուն են: Ոչ մետաղներն էլեկտրական հոսանք չեն հաղորդում (բացառություն է ածխածինը), վատ ջերմահաղորդիչներ են:
Մեկից ավելի քիմիական տարրերի ատոմներից կազմված սյութերր կոչվում են բարդ:
Օրինակ՝ ածխաթթու գազը կամ ջուրը բարդ նյութեր են: Առաջինր կազմված է ածխածին և թթվածին, երկրորդը՝ ջրածին և թթվածին տարրե­րի ատոմներից:
Բարդ նյութերն այլ կերպ անվանում են քիմիական միացություններ:

Թթուներ


Մրջնաթթուն անգույն, սուր հոտով հեղուկ է: Ամենաուժեղ կարբոնաթթուն է. մաշկի վրա առաջացնում է այրվածք: Մրջնաթթուն պարունակվում է մրջյունների գեղձերի արտազատուկում (որից և առաջացել է անվանումը), եղևնու ասեղնատերևներում, եղինջի տերևներում, մրգերում:
Մրջնաթթուն կիրառվում է սննդարդյունաբերության մեջ՝ որպես ախտահանիչ և պահածոյացնող միջոց, տեքստիլ արդյունաբերության մեջ՝ գործվածքները ներկելու, բժշկության մեջ՝ որոշ հիվանդությունների (օրինակ՝ ռևմատիզմի) ժամանակ շփումներ կատարելու միջոց:
Քացախաթթուն անգույն, սուր հոտով, թթվահամ հեղուկ է: Մարդկությանը հայտնի առաջին թթուն է (քացախ): Քացախաթթուն առաջանում է խմորման և նեխման հետևանքով: 16օC-ից ցածր ջերմաստիճանում այն պնդանում է սառույցի նմանվող բյուրեղների ձևով, որի հետևանքով ստացել է նաև սառցային քացախաթթու անունը: Քացախաթթվի գոլորշիները գրգռում են լորձաթաղանթները, խիտ լուծույթները (30%-ից բարձր) այրում են մաշկը: Քացախաթթվի 3%-անոց ջրային լուծույթը հայտնի է քացախ անունով, որն օգտագործվում է սննդի մեջ: 70–80%-անոց քացախաթթուն կոչվում է քացախի էսենցիա: Սննդային քացախաթթուն ստանում են մրգահյութերի խմորմամբ:
Կաթնաթթուն : Առաջանում է շաքարները կաթնաթթվային բակտերիաների ազդեցությամբ խմորելիս: Օրգանիզմում, գլխավորապես մկաններում, կաթնաթթուն առաջանում է ածխաջրերի առանց թթվածնի մասնակցության (անաերոբ) ֆերմենտատիվ ճեղքման արդյունքում: Թթվածնի բացակայությամբ մկանում առաջացած կաթնաթթուն համարժեք է ծախսված գլիկոգենի քանակությանը: Մկանի հոգնածությունը կապված է գլիկոգենի պաշարի սպառման և կաթնաթթվի կուտակման հետ: Թթվածնի առկայությամբ կաթնաթթվի 20%-ն օքսիդանում է՝ առաջացնելով CO2 և H2O, իսկ անջատված էներգիան ծախսվում է մնացած կաթնաթթուն գլիկոգենի փոխարկելու համար:
Կիտրոնաթթուն ։ Այն քիչ քանակությամբ պարունակվում է բոլոր բջիջների միտոքոնդրիաներում: Օրգանիզմում կիտրոնաթթուն պահպանում է թթվահիմնային հավասարակշռությունը: Ի տարբերություն կենդանիների` շատ բույսեր և միկրոօրգանիզմներ ունակ են կուտակելու մեծ քանակությամբ կիտրոնաթթու: Այն օգտագործվում է սննդարդjունաբերության, բժշկության (արյան պահածոյման համար), լուսանկարչության և ներկարարության մեջ:



Երկիր մոլորակի պտույտը իր առանցքի և արեգակի շուրջը։

Ինչպես արդեն գիտեք, Երկիր մոլորակը պտտվում է և իր առանցքի, և Արեգակի շուրջը: Իր առանցքի շուրջ պտտվելը ակնառու կարող եք տեսնել նրա մոդելիգլոբուսի օրինակով:
Երկրի վրա տեղի ունեցող որոշ երևույթներ բացատրվում են Երկրիիր առանցքի շուրջ պտույտով: Օրինակգիշերվա և ցերեկվա հերթափոխումը: Երկիրը լուսավորվում է Արեգակից: Եվ քանի որ այն գնդաձև է, բնականաբար միաժամանակ ամբողջապես չի կարող լուսավորվել: Լուսավորվում է այն մասը, որն ուղղված է դեպի Արեգակը: Բայց քանի որ այն պտտվում է իր առանցքի շուրջ, ուստի նրա բոլոր կողմերը հերթականությամբ ուղղվում են դեպի Արեգակն ու լուսավորվում: Պտույտի այդ պահին Արեգակին ուղղված կողմում կլինի ցերեկ, իսկ հակառակ կողմումգիշեր: Բնականաբար ցերեկն ու գիշերը հերթափոխում են միմյանց:

Իր առանցքի շուրջը Երկրի պտույտն անվանում են օրական պտույտ, իսկ Արեգակի շուրջըտարեկան պտույտ:
Այդպես են կոչվում, որովհետև Երկիրն իր առանցքի շուրջը մեկ լրիվ պտույտը կատարում է մեկ օրում (24 ժամում), իսկ Արեգակի շուրջըմեկ տարում: Տարվա տևողությունը 365 օր 5 ժամ 48 րոպե 46 վայրկյան է


No comments:

Post a Comment