Պարզ և բարդ նյութեր, մետաղներ և ոչ մետաղներ
Մեկ քիմիական տարրի ատոմներից կազմված նյութերը կոչվում են պարզ:
Օրինակ՝ ազոտը, թթվածինը, ծծումբդ, երկաթը, պղինձը, ոսկին պարզ նյութեր են, քանի որ կազմված են համապատասխանաբար միայն ազոտ, թթվածին, ծծումբ, երկաթ, պղինձ, ոսկի տարրերի ատոմներից: Ինչպես տեսնում եք՝ պարզ նյութի անվանումը սովորաբար (բայց ոչ միշտ) համընկնում է տարրի անվանման հետ:
Պարզ նյութերի մեջ տարբերում են մետաղներ և ոչ մետաղներ: Ձեզ հայտնի են մեծ թվով մետաղներ՝ երկաթը, ալյումինը, պղինձը, կապարը, արծաթը, ոսկին և այլն:
Ոչ մետաղների մեջ կան ինչպես պինդ (ծծումբ, ածխածին, ֆոսֆոր), այնպես էլ՝ հեղուկ (բրոմ) և գազային (ազոտ, ջրածին, թթվածին) նյութեր: Պինդ ոչ մետաղները սովորաբար պլաստիկ չեն, դրանք փխրուն են: Ոչ մետաղներն էլեկտրական հոսանք չեն հաղորդում (բացառություն է ածխածինը), վատ ջերմահաղորդիչներ են:
Մեկից ավելի քիմիական տարրերի ատոմներից կազմված սյութերր կոչվում են բարդ:
Օրինակ՝ ածխաթթու գազը կամ ջուրը բարդ նյութեր են: Առաջինր կազմված է ածխածին և թթվածին, երկրորդը՝ ջրածին և թթվածին տարրերի ատոմներից:
Բարդ նյութերն այլ կերպ անվանում են քիմիական միացություններ:
Թթուներ
Մրջնաթթուն անգույն, սուր հոտով հեղուկ է: Ամենաուժեղ կարբոնաթթուն է. մաշկի վրա առաջացնում
է
այրվածք:
Մրջնաթթուն
պարունակվում
է
մրջյունների
գեղձերի
արտազատուկում
(որից
և
առաջացել
է
անվանումը),
եղևնու
ասեղնատերևներում,
եղինջի
տերևներում,
մրգերում:
Մրջնաթթուն կիրառվում է սննդարդյունաբերության մեջ՝ որպես ախտահանիչ և պահածոյացնող միջոց, տեքստիլ
արդյունաբերության
մեջ՝
գործվածքները
ներկելու,
բժշկության
մեջ՝
որոշ
հիվանդությունների
(օրինակ՝
ռևմատիզմի)
ժամանակ
շփումներ
կատարելու
միջոց:
Քացախաթթուն անգույն, սուր հոտով, թթվահամ հեղուկ է: Մարդկությանը հայտնի առաջին թթուն է (քացախ):
Քացախաթթուն
առաջանում
է
խմորման
և
նեխման
հետևանքով:
16օC-ից ցածր ջերմաստիճանում
այն
պնդանում
է
սառույցի
նմանվող
բյուրեղների
ձևով,
որի
հետևանքով
ստացել
է
նաև
սառցային
քացախաթթու
անունը:
Քացախաթթվի
գոլորշիները
գրգռում
են
լորձաթաղանթները,
խիտ
լուծույթները
(30%-ից
բարձր)
այրում
են
մաշկը:
Քացախաթթվի
3%-անոց
ջրային
լուծույթը
հայտնի
է
քացախ
անունով,
որն
օգտագործվում
է
սննդի
մեջ:
70–80%-անոց
քացախաթթուն
կոչվում
է
քացախի
էսենցիա:
Սննդային
քացախաթթուն
ստանում
են
մրգահյութերի
խմորմամբ:
Կաթնաթթուն : Առաջանում է շաքարները
կաթնաթթվային
բակտերիաների
ազդեցությամբ
խմորելիս:
Օրգանիզմում,
գլխավորապես
մկաններում,
կաթնաթթուն
առաջանում
է
ածխաջրերի
առանց
թթվածնի
մասնակցության
(անաերոբ)
ֆերմենտատիվ
ճեղքման
արդյունքում:
Թթվածնի
բացակայությամբ
մկանում
առաջացած
կաթնաթթուն
համարժեք
է
ծախսված
գլիկոգենի
քանակությանը:
Մկանի
հոգնածությունը
կապված
է
գլիկոգենի
պաշարի
սպառման
և
կաթնաթթվի
կուտակման
հետ:
Թթվածնի
առկայությամբ
կաթնաթթվի
20%-ն
օքսիդանում
է՝
առաջացնելով
CO2 և
H2O, իսկ
անջատված
էներգիան
ծախսվում
է
մնացած
կաթնաթթուն
գլիկոգենի
փոխարկելու
համար:
Կիտրոնաթթուն ։ Այն քիչ քանակությամբ պարունակվում է բոլոր բջիջների
միտոքոնդրիաներում:
Օրգանիզմում
կիտրոնաթթուն
պահպանում
է
թթվահիմնային
հավասարակշռությունը:
Ի
տարբերություն
կենդանիների`
շատ
բույսեր
և
միկրոօրգանիզմներ
ունակ
են
կուտակելու
մեծ
քանակությամբ
կիտրոնաթթու:
Այն
օգտագործվում
է
սննդարդjունաբերության,
բժշկության
(արյան
պահածոյման
համար),
լուսանկարչության
և
ներկարարության
մեջ:
Երկիր մոլորակի պտույտը իր առանցքի և արեգակի շուրջը։
Ինչպես արդեն գիտեք, Երկիր մոլորակը պտտվում է և իր առանցքի, և Արեգակի շուրջը: Իր առանցքի շուրջ պտտվելը ակնառու կարող եք տեսնել նրա մոդելի’ գլոբուսի օրինակով:
Երկրի
վրա
տեղի
ունեցող
որոշ
երևույթներ
բացատրվում
են
Երկրի’
իր
առանցքի
շուրջ
պտույտով:
Օրինակ’
գիշերվա
և
ցերեկվա
հերթափոխումը:
Երկիրը
լուսավորվում
է
Արեգակից:
Եվ
քանի
որ
այն
գնդաձև
է,
բնականաբար
միաժամանակ
ամբողջապես
չի
կարող
լուսավորվել:
Լուսավորվում
է
այն
մասը,
որն
ուղղված
է
դեպի
Արեգակը:
Բայց
քանի
որ
այն
պտտվում
է
իր
առանցքի
շուրջ,
ուստի
նրա
բոլոր
կողմերը
հերթականությամբ
ուղղվում
են
դեպի
Արեգակն
ու
լուսավորվում:
Պտույտի
այդ
պահին
Արեգակին
ուղղված
կողմում
կլինի
ցերեկ,
իսկ
հակառակ
կողմում’
գիշեր:
Բնականաբար
ցերեկն
ու
գիշերը
հերթափոխում
են
միմյանց:
Իր առանցքի շուրջը Երկրի պտույտն անվանում են օրական պտույտ, իսկ Արեգակի շուրջը’ տարեկան պտույտ:
Այդպես
են
կոչվում,
որովհետև
Երկիրն
իր
առանցքի
շուրջը
մեկ
լրիվ
պտույտը
կատարում
է
մեկ
օրում
(24 ժամում),
իսկ
Արեգակի
շուրջը’
մեկ
տարում:
Տարվա
տևողությունը
365 օր
5 ժամ
48 րոպե
46 վայրկյան
է: