Pages

Tuesday, July 30, 2019

6-րդ դասարանի հեռավար ուսուցմամբ առաջադրանքների փաթեթ

Դաս 1
Երևույթներ,քիմիական և ֆիզիկական:
Լրացուցիչ աշխատանք
Թվարկել կենցաղում հանդիպող 5 -ական քիմիական և ֆիզիկական երևույթ:Կարող ես նաև կատարել փորձեր տնային պայմաններում օրինակ՝ մոմի հալվելը, ջրի գոլորշիացումը, գազի այրվելը, սառույցի հալվելը և այլն , ձայնագրել, պատրաստել ուսումնական նյութ և ինձ ուղարկել:
Տես այս օրինակները՝ Շուշան Փաշինյան, Վահե Մուսաելյան։

Դաս 2․
 Քիմիական ռեակցիաներ, դրանց ընթանալու պայմանները։
1. Բերե՛ք քիմիական ռեակցիայի օրինակներ, որոնց դեպքում ՝ ա) ջերմություն է կլանվում, բ) ջերմություն է անջատվում, գ) լույս է անջատվում, դ) հոտ է տարածվում:
2. Առանձնացրու  քիմիական և ֆիզիկական  ռեակցիաները ա) կաղամբի թթվելը, բ) սառույցի հալվելը, գ) արևի լուսարձակելը, դ) երկաթե ձողի ժան գոտվելը, ե) ջրի եռալը, զ) շաքարի լուծվելը ջրում։Ինչպես կբացատրես քո ընտրությունը։
Նայիր այս փորձերը՝ 1-2ը կարող ես կատարել և ձայնագրել։


դաս 3
Քիմիական ռեակցիաներ՝ միացման և քայքայման:Այրում ;
Նայիր տեսանյութը, քո բառերով բացատրիր ինչ է այրումը, ինչպես կարող ես այն հանգցնել:https://youtu.be/m05Efhgy_Og
Լրացուցիչ աշխատանք
Բերել միացման և քայքայման ռեակցիաների օրինակներ:
Կատարման ժամկետը 1 շաբաթ:

Դաս 4
Վառելանյութեր
Վառելանյութեր։Վառելանյութի տեսակները։

Դիտել վիդեոնյութը,թարգմանել, փորձել շարադրել միտքը մի քանի նախադասությամբ։


No comments:

Post a Comment