Pages

Wednesday, July 31, 2019

9-րդ դասարանի կենսաբանության ընտրության գործունեության ծրագիր


Կենսաբանությունն ուսումնասիրում է Երկրի ողջ կյանքի բազմազանությունը`բույսերիկենդանիներիսնկերիմանրէներիմարդուբջջիկառուցվածքային և կենսագործունեության առանձնահատկությունները: «Կենսաբանություն» առարկայի ուսուցման նպատակն է. • ծանոթացնել կենդանիներիբազմազանությանըկենսագործունեության առանձնահատկություններին, • ձևավորել ևզարգացնել գիտելիքներ կենդանի - բնություն կապիփոխներգործության մասին
• ուսուցանելգիտելիքներ մարդու օրգանհամակարգային    կառուցվածքի և         ֆունկցիաներիինչպես նաևսպառնացող հիվանդությունների մասին,
• ընդլայնել գիտելիքներն առողջ ապրելակերպիկանոններիվնասակար սովորություններից զերծմնալու (ծխելալկոհոլթմրանյութեր), վնասվածքների դեպքում առաջին օգնություն ցուցաբերելուվերաբերյալ, • ուսուցանել և զարգացնել կարողություններ և հմտություններ ընդհանուրկենսաբանության մասինկյանքի ծագմանկենդանի օրգանիզմների բջջայինկառուցվածքիժառանգականության օրինաչափությաննյութերի և էներգիայի փոխանակությանմասին, • սովորողի մեջ սերմանել խելամիտ և հարգալից վերաբերմունք բնական միջավայրինկատմամբնպաստել էկոլոգիական դաստիարակության և էկոլոգիական խնդիրներիլուծմանըձևավորել • կապ հաստատել բնագիտական այլ առարկանների հետիրականացնելովմիջառարկայական փորձեր • իրականացնել օտար լեզուների կիրառումը`բնագիտական նյութերիթարգմանության ընթացքում: • ծանոթացնել կիրառական կենսաբանության ճյուղերիհետհատկապես ՀՀում • ստեղծել ուսումնական նյութեր Կրթությունը պատշաճ մակարդակովկազմակերպելու և մատուցված նյութը սովորողի սեփականությունը դարձնելունպատակովկիրառվում են բազմաթիվ լաբորատոր - գործնական աշխատանքներ`շրջապատողմիջավայրում գտնվող կենդանի օրգանիզմների զննում,դիտարկումմանրադիտակայինհետազոտումուսումնական ճամփորդությունների կազմակերպում:
Հիմնական դպրոցում սովորողը պետք է  կարողանա.
1.բնության մեջ և լաբորատոր պայմաններում դիտարկել, նկարագրել, համեմատել, համադրել  բնական օբյեկտները և եզրահանգումներ կատարել
2.պլանավորել և իրականացնել  փորձեր,գրանցել դիտարկումները, դրանք համակարգել աղյուսակների, գրաֆիկների, գծապատկերների տեսքով,մեկնաբանել ստացված արդյունքները
3.գիտակցել  տարբեր բնույթի  հիմնախնդիրների  կարևորությունը,տեսնել էկոլոգիակսն խնդիրների  օրինակները Հայաստանում
4.կարծիք հայտնի  այս կամ երևույթի մասին,փաստերով հիմնավորելով այն
5.բնագիտական հիմնախնդիրների վերաբերյալ գիտահանրամատչելի գրականությունից ,տեխեկատվական   տեխնոլոգիաներից  օգտվել
6.խմբում աշխատել և համագործակցել
7.սեփական առողջության մասին հոգ տանել
8.պատասխանատվություն կրել բնության նկատմամբ և սեփական արարքների նկատմամբ,մերժի բնության նկատմամբ սպառողական  վերաբերմունքը:

Ուսումնական գործունեության  տեսակներն  առարկայի ուսուցման ընթացքում
Կախված դասի թեմայից,առկա հնարավորություններից    կարող է ընտրվել  ուսումնական գործունեության հետևյալ տեսակները.
  • լաբորատոր  և գործնական աշխատանքներ, կենդանի օրգանիզմների նկարագրում, դիտարկում, չափում, սարքերի օգտագործում, հետազոտությունների և դրանց արդյունքների նկարագրում, մանրապատրաստուկների պատրաստում, մանրադիտակով դիտում և նկարագրում, փորձերի պլանավորում և իրականացում
  • էքսկուրսիաներ դեպի կենդանաբանական այգի, բուսաբանական այգի, սելեկցիոնկայան, գիտահետազոտական ինստիտուտ, արգելոցներ
  • աշխատանք դպրոցամերձ հողամասում
  • սենյակային բույսերի խնամում
  • նոր տեխնոլոգիաների , համակարգչային ծրագրերի օգտագործում,
  •  ֆիլմերի ցուցադրում և քննարկում
  • վիկտորինաների, խաղերի, մրցույթների, բանավեճերի, օլիմպիադաների անցկացում
  • անհատական և խմբային, ինքնուրույն և համագործակցված աշխատանքներ:




Դասընթացի նպատակն է ուսուցանել հմտություններ և կարողություններ կենդանիօրգանիզմների կառուցվածքի,կեսագործնեության առանձնահատկություններիշրջապատողբնության հետ փոխհարաբերությունների մասին:

No comments:

Post a Comment