Pages

Friday, December 28, 2018

Ճամբարային օրակարգ

01.08.2019-01.11-2019
Երեքաշաբթի(08.01.2019)
1. 9։00-9:30  ընդհանուր պարապմունք
2․ 9։30-10:00  ծանոթացում ճամբարականների հետ, անելիքների քննարկում
3․ 10։10-10:55 երգուսուցում Նելլի Փիլոյանի հետ
4․ 11։05-11։50 մարմարյա սրահի բույսերի խնամք
5․ 11։55-12:30 «Պարի կենսաբանական ազդեցությունը օրգանիզմի վրա» նախագիծ

Չորեքշաբթի(09.01.2019)
1. 9։00- 9:30  ընդհանուր պարապմունք
2.  9։30- 10:00 «Պարի կենսաբանական ազդեցությունը օրգանիզմի վրա» նախագիծ
3․ 10։10-10։55 մարմարյա սրահի բույսերի խնամք
4․ 11։05-11։50 նետաձգություն
5․ 11։55-12:30 ինտելեկտուալ, զվարճալի խաղերի կազմակերպում

Հինգշաբթի(10.01.2019)
1. 9։00-9:30  ընդհանուր պարապմունք
2. 9։30-10։00 մարմարյա սրահի բույսերի խնամք
3. 10:00-14:00 «Ճամփորդություն սահադաշտ»

Ուրբաթ(11.01.2019)
1. 9։00-9:30  ընդհանուր պարապմունք
2. 9։30-10։00 մարմարյա սրահի բույսերի խնամք
3․ 10։10-11:45 ինտելեկտուալ խաղերի կազմակերպում։
11։50 «Էկոլոգիա և թռչուններ նախագիծ»՝ Սիրանուշ Թումանյան հետ

Monday, December 17, 2018

Ուսումնական նյութերի թարգմանություն


Մեր գործընկերները աստղացուցարանի համար տրամադրել են կենսաբանական տարբեր ֆիլմեր 15-30 րոպեանոց տևողությամբ:Ֆիլմերը ռուսերեն և անգլերեն լեզուներով են, այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջանում դրանք դարձնել հայալեզու ՝սովորողի համար ավելի մատչելի դարձնելու նպատակով:

Նախագծի մասնակիցներն են 8 և 11րդ դասարանի սովորողները
Իրականացման ժամկետը 8.01-26.01.18թ

Նպատակը

  • թարգմանության շնորհիվ բարելավել սովորողների մոտ մասնագիտական հմտությունները
  • կազմակերպել ավագ և կրտսեր սովորողների միասնական աշխատանքը
  • ընդլայնել սովորողների բառաֆոնդը

Արդյունքը

  • տեսանյութերի հայալեզու տարբերակի ստեղծում
  • մասնագիտական գիտելիքների, տերմիների յուրացում

«Խաղողագործությունն և գինեգործությունը Հայաստանում» նախագիծ


Մասնակիցները՝
Միջին դպրոցի սովորողներ  8 և 9-րդ դասարաններ 


Նպատակը
1․Ինքնուրույն ուսումնասիրել, պարզել Հայաստանում աճող խաղողի տեակները
2․Դրանց մշակման տեխնոլոգիաները՝ որ տեսակները կոնկրետ ինչ պայմաններում են աճում
3․ուսումնասիրել գինեգործության տեխնոլոգիան՝ ինչ բակտերիաների շնորհիվ  և ինչպիսի պայմաններում են ստանում գինի
4. Պարզել գինու օգտակար հատկանիշները  և ինչով են դրանք  պայմանավորված

Նախագծի ընթացքը

  • Սովորողները կբաժանվեն խմբերի, նախ կգտնեն համապատասխան տեղեկությունները և մեկը մյուսին լրացնելով կկազմակերպեն քննարկում
  • Ուսումնական այց Քոլեջ՝ գինեգործության լաբորատորիա



Արդյունքը
1․ Սովորողների գիտելիքների ամրապնդում
2․Թիմային աշխատանքի հիմտության ձեռք բերում
3․ գինեգործության  վերաբերյալ ուսումնական նյութերը՝ ռադիոնյութերֆոտոշարքերկհրապարակվեն սովորողների բլոգներումենթակայքում.

Saturday, December 15, 2018

Պարի կենսաբանական ազդեցությունը օրգանիզմի վրա



Նախագծի մասնակիցներ ՝ կենսաբանության ընտրության խմբի սովորողներ։
Ինչ է պարը՝ սիրելի զբաղմունք,  ժամանցի ձև, ինքնաարտահայտման միջոց , կարելի է թվարկել և թվարկել։Բայց  երբ դիտարկում ես այն կենսաբանական տեսակետից, պարզ է դառնում , որ այն մարմինը և հոգին մարզելու յուրահատուկ միջոց է։
Նախագծի նպատակն է
1․Պարզել ինչ հոգեբանական ազդեցություն է թողնում պարը
2․դիտարկել ինչպես է ազդում պարը ուղեղի աշխատանքի վրա
3․ինչպիսի հումարալ փոփոխություններ են լինում պարելու ժամանակ
4․ինչ ազդեցություն է թողնում հենաշարծիչ համակարգի ճիշտ ձևավորման վրա



Նախագծի ընթացքը
1․ ուսումնասիրել այն հիվանդությունները, որոնց բուժումն կամ կանխարգելուն իրականացնում են պարի միջոցով
2․ փորձել բացատրել ընտրության պատճառը
3․ կազմակերպել հանդիպում և հարցազրույզ մեր շրջանավարտներ՝ Հակոբյան քույրերի հետ

Նախագծի արդյունքը
1․ սովորողների կատարած աշխատանքների հրապարակում բլոգներում
2․ տեսանյութերի ձևով ամփոփել ստացած գիտելիքները և լուսաբանել ենթակայքում , բլոգներում։


Wednesday, December 5, 2018

Կիսամյակային հաշվետվություն



Դե ինչ, անցավ ևս մեկ կիսամյակ, նախորդներին նման, միևնույն ժամանակ նախորդներից տարբեր, փորձեմ ամփոփել այն։
Կիսամյակի ընթացքում իրականացրել ենք հետևյալ նախագծերը՝
1․Ծաղկող պատշգամբներ, այս նախագիծը արդեն քանի տարի անընդմեջ կազմակերպում և իրկանացնում եմ սովորողներիս հետ, այս տարի նախագծի մասնակիցները եղան 8-րդ դասարանի սովորողները, չեմ կարող կոնկրետ որևէ խմբի կամ դասարանի նշել, քան որ մասնակցել են գրեթե բոլորը՝ մի խումբը մաքրել է տվյալ տարածքը, մյուսը՝ պատրաստել համապատասխան հողը, երրորդ խումբը տնկել է թաղարները և հերթով ջրել և խնամել , արդյունքում ստացել ենք  քրիզանթեմներով զարդարված պատշգամբ։
Նախագիծը տես ՝ այստեղ։

2․Գործընկերներիս հետ միասին կազմակերպել ենք  բնագիտությունը խոհանոցում նախագիծը, որի ընթացքում սովորողները կաթից ստացան կաթնաշոռ, մերեցին մածուն և յոգուրտ: Նախագծի ընթացքը տես՝ այստեղ։

3․ Սովորում ենք թարգմանելով նախագծի արդյունքում ստացանք տարբեր ուսումնական նյութեր՝անգլերենից և ռուսերենից թարգմանելով։Ցանկանում եմ նշաել , որ սիրիահայ սովորողների համար ընտրում եմ հատուկ նյութեր անգլերեն լեզվով, որոնք նրանք նայում են , միասին քննարկում ենք, հիմնականում թարգմանում , ինչի արդյունքում էլ երեխեքը աննկատ, բայց լիարժեք տիրապետում են ուսումնասիրվող նյութին։
Նախագիծը տես՝ այստեղ։

4.Սովորող սովորեցնող նախագիծի ընթացքում փորձել են կրտսեր սովորողների հետ տնկել տարբեր բույսերի կտրոններ՝բացատրլ դրանց խնամքի տեխնոլոգիան։ Այս նախագիծը տարբերվում է մյուսներից, պատասխանատվությունը կրկնապատկվում է, քանի որ գործ ունենք տարբեր տարիքի սովորողների հետ, ինչպես նաև հենց իրենք՝ մեծահասակ սովորղներն,  իենց շատ ավելի մեծ ու կարևոր են զգում․հայտվնել են սովորեցնողի դերում, ինչ որ կարևոր գործ են անում՝ իրենց իմացածը փոխանցում են կրտսեր ընկերներին, իմ երեխեքը,  այդ մի քանի րոպեում մի քանի տարով մեծանում են, իսկ փոքրիկները աշխույժ այս ու այն կողմ են վազվզում՝փորձելով ընտրել ամենալավ բույսն ու հարցուփորձ անել ավագ ընկերոջը։
Նախագիծը տես ՝ այստեղ։

5. Իրականացրել եմ ճամփորդություն Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ, որի նպատակն էր սովորողներին ծանոթացնել գիտության ժամանակակից ոլորտներին, լաբորատորիաներին, զրուցել համապատասխան մասնագետների հետ։Ճամփորդությունը շատ հետաքրքիր և ուսումնական անցավ՝ սովորողները անջատեցին իրենց ԴՆԹ , տվեցին իրենց հետաքրքրող բոլոր հարցերը։Երբ քաղաքային երթուղով վերադառնում էինք կրթահամալիր, երեխեքս գրավելով երթուղու վերջին հատվածը՝բուռն քննարկում սկսեցի կենսաբանության վերաբերյալ, տասներկու և տասնմեկերրորդցիները հարցեր էին տալիս տասերին, նրանց սխալները ուղղում, բացատրում, քննարկում իրար սխալ ու ճիշտ հանում, երթուղու ուղևորները զարմացել և հիացել էին մեր սպոնտան սովորող սովորեցնող նախագծով։
Նախագիծը տես ՝ այստեղ։

Երևի այսքանը, մնաց ավելացնեմ, որ մասնակցել եմ կազմակերված գրեթե բոլոր միջոցառումներին,  բոլոր սեմինարներին, մեդիաուրբաթների, կազմակերպել եմ բնագիտության ֆլեշմոբը։