Pages

Wednesday, December 5, 2018

Կիսամյակային հաշվետվություն



Դե ինչ, անցավ ևս մեկ կիսամյակ, նախորդներին նման, միևնույն ժամանակ նախորդներից տարբեր, փորձեմ ամփոփել այն։
Կիսամյակի ընթացքում իրականացրել ենք հետևյալ նախագծերը՝
1․Ծաղկող պատշգամբներ, այս նախագիծը արդեն քանի տարի անընդմեջ կազմակերպում և իրկանացնում եմ սովորողներիս հետ, այս տարի նախագծի մասնակիցները եղան 8-րդ դասարանի սովորողները, չեմ կարող կոնկրետ որևէ խմբի կամ դասարանի նշել, քան որ մասնակցել են գրեթե բոլորը՝ մի խումբը մաքրել է տվյալ տարածքը, մյուսը՝ պատրաստել համապատասխան հողը, երրորդ խումբը տնկել է թաղարները և հերթով ջրել և խնամել , արդյունքում ստացել ենք  քրիզանթեմներով զարդարված պատշգամբ։
Նախագիծը տես ՝ այստեղ։

2․Գործընկերներիս հետ միասին կազմակերպել ենք  բնագիտությունը խոհանոցում նախագիծը, որի ընթացքում սովորողները կաթից ստացան կաթնաշոռ, մերեցին մածուն և յոգուրտ: Նախագծի ընթացքը տես՝ այստեղ։

3․ Սովորում ենք թարգմանելով նախագծի արդյունքում ստացանք տարբեր ուսումնական նյութեր՝անգլերենից և ռուսերենից թարգմանելով։Ցանկանում եմ նշաել , որ սիրիահայ սովորողների համար ընտրում եմ հատուկ նյութեր անգլերեն լեզվով, որոնք նրանք նայում են , միասին քննարկում ենք, հիմնականում թարգմանում , ինչի արդյունքում էլ երեխեքը աննկատ, բայց լիարժեք տիրապետում են ուսումնասիրվող նյութին։
Նախագիծը տես՝ այստեղ։

4.Սովորող սովորեցնող նախագիծի ընթացքում փորձել են կրտսեր սովորողների հետ տնկել տարբեր բույսերի կտրոններ՝բացատրլ դրանց խնամքի տեխնոլոգիան։ Այս նախագիծը տարբերվում է մյուսներից, պատասխանատվությունը կրկնապատկվում է, քանի որ գործ ունենք տարբեր տարիքի սովորողների հետ, ինչպես նաև հենց իրենք՝ մեծահասակ սովորղներն,  իենց շատ ավելի մեծ ու կարևոր են զգում․հայտվնել են սովորեցնողի դերում, ինչ որ կարևոր գործ են անում՝ իրենց իմացածը փոխանցում են կրտսեր ընկերներին, իմ երեխեքը,  այդ մի քանի րոպեում մի քանի տարով մեծանում են, իսկ փոքրիկները աշխույժ այս ու այն կողմ են վազվզում՝փորձելով ընտրել ամենալավ բույսն ու հարցուփորձ անել ավագ ընկերոջը։
Նախագիծը տես ՝ այստեղ։

5. Իրականացրել եմ ճամփորդություն Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ, որի նպատակն էր սովորողներին ծանոթացնել գիտության ժամանակակից ոլորտներին, լաբորատորիաներին, զրուցել համապատասխան մասնագետների հետ։Ճամփորդությունը շատ հետաքրքիր և ուսումնական անցավ՝ սովորողները անջատեցին իրենց ԴՆԹ , տվեցին իրենց հետաքրքրող բոլոր հարցերը։Երբ քաղաքային երթուղով վերադառնում էինք կրթահամալիր, երեխեքս գրավելով երթուղու վերջին հատվածը՝բուռն քննարկում սկսեցի կենսաբանության վերաբերյալ, տասներկու և տասնմեկերրորդցիները հարցեր էին տալիս տասերին, նրանց սխալները ուղղում, բացատրում, քննարկում իրար սխալ ու ճիշտ հանում, երթուղու ուղևորները զարմացել և հիացել էին մեր սպոնտան սովորող սովորեցնող նախագծով։
Նախագիծը տես ՝ այստեղ։

Երևի այսքանը, մնաց ավելացնեմ, որ մասնակցել եմ կազմակերված գրեթե բոլոր միջոցառումներին,  բոլոր սեմինարներին, մեդիաուրբաթների, կազմակերպել եմ բնագիտության ֆլեշմոբը։

No comments:

Post a Comment