Pages

Monday, March 25, 2019

Վիրուսներ. Միկրոաշխարհ, մակրոազդեցությամբ

Ինչպե՞ս է վիրուսը թափանցում օրգանիզմի բջիջներ և ստիպում նրանց «աշխատել իր համար»։


Հանդիպման օրը՝ ապրիլի 4ին
ժամը՝11:00-12:15:
Հանդիպման վայրը՝Ավագ դպրոցի ընթերցասրահ։


Նախագծի մասնակիցներ՝ Միջին դպրոցի 8-րդ դասարանի և  Ավագ դպրոցի 10,11,12-րդ դասարանի սովորողներ։
Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտնական , կ․գ․թ․ Աստղիկ Հակոբյանի նախատեսում ենք կազմակերպել սեմինար-քննարկում՝  ՁԻԱՀ-ի վիրուսի կառուցվածքի և կենսագործնեության վերաբերյալ։Թեման ընտրվել է մեր սովորողների առաջարկով։Սովորողները դասապրոցեսների ընթացքում կատարել են համապատասխան ուսումնասիրումներ, հավաքել բավականին ինֆորմացիա, գտել շատ հարցերի պատասխաններ , բայց նաև առաջացել են բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանը ակնկալում ենք ստանալ համապատասխան մասնագետից ։


նախագծի ընթացքը

  • վիրուսի կառուցվածքի և կենսագործնության  վերաբերյալ նյութերի որոնում
  • անհրաժեշտ նյութերի հավաքում, քննարկում
  • առաջացած հարցերի համակարգում
նախագծի նպատակը
  • ստանալ լիարժեք պատկերացում վիրուսի կառուցվածքի վերաբերյալ
  • հասկանալ ինչ է ՄԻԱՎ-ը և ինչով է տարբերվում ՁԻԱՀ-ից
  • ինչու է այն վնասում միայն լեկոցիտներին
  • ինչպես պետք է խուսափել վիրուսի տարածումից


Հանդիպմանը ներկա կլինեն նաև այլ դպրոցների դասավանդողներ և սովորողներ։



No comments:

Post a Comment