Pages

Saturday, April 20, 2019

Ջերմոցը՝ բաց լաբորատորիա



Նախագծի մասնակիցներ՝ Ավագ և Միջին դպրոցի սովորողներ։

Նախագծի նպատակը՝ ճանաչել մեզ շրջապատող բույսերը,  ձեռք բերել բույսերի խնամքի վերաբերյալ համապատասխան հմտություններ ։

Սովորողները ընտրում են տարբեր բույսերի տեսակներ, գտնում համացանցից անհրաժեշտ տեղեկություններ՝ խնամքի և բազմացման վերաբերյալ, այնուհետև կատարում գործնական աշխատանքը՝
1․բազմացում կտրոններով-բույսերից ստանում են կտրոններ, որոնք նախապես տեղադրում են ջրով տարրայի մեջ՝արմատակալներ տալու նպատակով, որից հետո տնկում։

2․ բազմացում տերևներով-կան բույսեր, որոնք բազմանում են տերևներով՝անմիջապես հողի մեջ տնկելով, դրանք են մանուշակ, կալանխոե,կակտուս և այլն։

3․բազմացում սերմերով-սերմերը տնկում են փոքր թաղարների մեջ՝սածիլներ ստանալու նպատակով։

Նախագծի ընթացքում սովորողը

  • ձեռք է բերում համապատասխան գիտելիքներ բույսերի կառուցվածքի , խնամքի վերաբերյալ
  • կարողնաում է իրականացնել բազմացման տարբեր եղանակներ

No comments:

Post a Comment