Pages

Friday, June 26, 2020

Հանդիպում կրթահամալիրի տնօրենի հետ






Տնօրենի հետ հանդիպման ընթացում հնչած հարցադրումները անընդհատ մտածելու և կատարած աշխատանքիդ էլ ավելի պատասխանատու կերպով մոտենալու առիթ են հանդիսանում։ Կարևորում եմ նման քննարկումները,  միշտ էլ հետաքրքիր և պարտավորեցնող է լսել գործատուիդ կարծիքը աշխատանքիդ վերաբերյալ և ստանալ ուղղորդող խորհուրդներ , առաջարկներ ։Նոր ուսումնական տարում մտադիր էի շարունակել արդեն սկսած աշխատանքները լոբորատոր փորձերի մշակման և իրականացման ուղղությամբ , դրանց նոր թափ և շունչ հաղորդել, միանշանակ հետազոտական աշխատանքը կարող է հանդիսանալ սովորողի ուսուցմանը պրոցեսի կատարելագործման խթան, ստացած գիտելիքների կիրառման ոլորտ։Հանդիպման ընթացքում կարևորվեց բնագիտական անհատական , հեղինակային փորձերը, ինչը ինձ վստահություն և ոգևորություն  հաղորդեց ավելի ինտենսիվ աշխատելու և նախագծերս իրականություն դարձնելու ուղղությամբ։
Շնորհակալ եմ նման մթնոլորտի և աշխատանքային միջավայրի ընձեռնման համար, միջավայր , որտեղ կարողանում է  յուրաքանչուր աշխատակից  արտահայտվել , ներկայացնել և իրականացնել իր իսկ ստեղծած ծրագրերը , նախագծերը։

No comments:

Post a Comment