Կենսաբանություն առարկայի ուսուցումը որպես միջնակարգ կրթության պարտադիր բաղադրիչներից մեկը, նպատակ է հետապնդում ապահովել բնության և կենդանի օրգանիզմների մասին սովորողների գիտելիքների ձեռք բերումը։Հիմնական դպրոցում սովորողը պետք է կարողանա.
1.բնության մեջ և լաբորատոր պայմաններում դիտարկել, նկարագրել, համեմատել, համադրել բնական օբյեկտները և եզրահանգումներ կատարել
2.պլանավորել և իրականացնել փորձեր,գրանցել դիտարկումները, դրանք համակարգել աղյուսակների, գրաֆիկների, գծապատկերների տեսքով,մեկնաբանել ստացված արդյունքները
3.խմբում աշխատել և համագործակցել
4.սեփական առողջության մասին հոգ տանել
5.պատասխանատվություն կրել բնության նկատմամբ և սեփական արարքների նկատմամբ,մերժի բնության նկատմամբ սպառողական վերաբերմունքը:
Ուսումնական գործունեության տեսակներն առարկայի ուսուցման ընթացքում
Կախված դասի թեմայից,առկա հնարավորություններից կարող է ընտրվել ուսումնական գործունեության հետևյալ տեսակները.
- լաբորատոր և գործնական աշխատանքներ, կենդանի օրգանիզմների նկարագրում, դիտարկում, չափում, սարքերի օգտագործում, հետազոտությունների և դրանց արդյունքների նկարագրում, մանրապատրաստուկների պատրաստում, մանրադիտակով դիտում և նկարագրում, փորձերի պլանավորում և իրականացում
- էքսկուրսիաներ դեպի կենդանաբանական այգի, բուսաբանական այգի, սելեկցիոնկայան, գիտահետազոտական ինստիտուտ, արգելոցներ
- սենյակային բույսերի խնամում
- նոր տեխնոլոգիաների , համակարգչային ծրագրերի օգտագործում,
- ֆիլմերի ցուցադրում և քննարկում
- վիկտորինաների, խաղերի, մրցույթների, բանավեճերի, օլիմպիադաների անցկացում
- անհատական և խմբային, ինքնուրույն և համագործակցված աշխատանքներ:
- 1. Նախագծերի մասնակցությունը, դրանց արդյունքները
- 2. Մասնակցությունը լաբորատոր աշխատանքներին
- 3. Ստացված գիտելիքների կիրառումը
- 4. Հետազոտական աշխատանքներ
ԳՆԱՀԱՏՈՒՄ
Կիրառվում է գնահատման տարբեր միջոցներ. հարցում, լաբորատոր աշխատանքի կատարում, մասնակցություն ստուգատեսներին, ցուցադրումներին, աշխատանքների կատարում: Գնահատման ժամանակ հիմնականում հաշվի է առնվում`
ԹԵՄԱ 1. ԿԵՆԴԱՆԻ ՆՅՈՒԹԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Կենդանի օրգանիզմների բաղադրության մեջ մտնող անօրգանական տարրերի և միացությունները: Օրգանական նյութեր. կենսաբանական պոլիմերներ: Սպիտակուցներ, դրանց հատկությունները և ֆունկցիաները: Ածխաջրեր, ճարպեր, լիպիդներ, դրանց բազմազանությունը և ֆունկցիաները: Նուկլեինաթթուներ և դրանց ֆունկցիաները:
Կրթական հիմնական խնդիրները.
- հիմնավորել բնության միասնության մասին գաղափարը,
- ձևավորել գիտելիքներ կենսաբանական պոլիմերների, նրանց հատկությունների և ֆունկցիաների մասին:
Լաբորատոր և գործնական աշխատանքներ.
Սպիտակուցների, ածխաջրերի, ճարպերի ֆիզիկական հատկությունների որոշում, միա-երկ- և բազմաշաքարների ֆիզիկական հատկությունների տարբերությունները: Սպիտակուցների և ածխաջրերի քանակական որոշումը:
ԹԵՄԱ 2. ՆՅՈՒԹԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐ
Նյութերի փոխանակությունը և էներգիայի փոխակերպումը բջջում: Պլաստիկ փոխանակություն: Սպիտակուցի կենսասինթեզ: Էներգիայի փոխանակություն: Ավտոտրոֆ օրգանիզմների. ֆոտոսինթեզ, քեմոսինթեզ: Հետերոտրոֆ օրգանիզմներ:
Կրթական հիմնական խնդիրները.
- խորացնել կենդանի համակարգերում տեղի ունեցող նյութերի փոխանակության և էներգիայի փոխակերպումների մասին ունեցած գիտելիքները
- ձևավորել սպիտակուցի կենսասինթեզը և ֆոտոսինթեզը հասկանալու կարողություն
- ծանոթացնել էներգիական փոխանակության փուլերի հետ,
- զարգացնել ավտոտրոֆ և հետերոտրոֆ օրգանիզմների առանձնահատկությունների մասին ունեցած գիտելիքները:
Թեմայի ուսումնասիրությունը սովորողների հնարավորություն է ընձեռնելու.
- իմանալ կենդանի օրգանիզմների նյութափոխանակության, նյութափոխանակության ավտոտրոֆ և հետերոտրոֆ տիպերի մասին,
- ծանոթ լինել սպիտակուցի կենսասինթեզին,
- իմանալ ֆոտոսինթեզի, էներգիական փոխանակության փուլերը,
- կարողանալ նկարագրելտարբեր կենդանի օրգանիզմների գրգռականության ձևերը:
Լաբորատոր և գործնական աշխատանքներ.
Բջջի պատրաստի մանրապատրաստուկների դիտում և նկարագրում
ԹԵՄԱ 3. ԲՋՋԱՅԻՆ ԿԱԶՄԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Բջիջը որպես կենդանի օրգանիզմների կառուցվածքային և գոռծառական միավոր: Նախակորիզավոր բջիջ: Կորիզավոր բջջի կառուցվածքը: Բջջաթաղանթ, բջջային մեմբրաններ: Ցիտոպլազման և բջջի հիմնական օրգանոիդները: Կորիզի կառուցվածքը և գոռծառույթները:
Քրոմոսոմների կառուցվածքը: Բջջի բաժանումը` միտոզ: Օրգանիզմների կառուցվածքի բջջային տեսությունը:
Կրթական հիմնական խնդիրները.
- Խորացնել գիտելիքները բջջի որպես կենդանի օրգանիզմների կառուցվածքային միավորի մասին,
- ծանոթացնել օրգանիզմների կառուցվածքային բջջային տեսությանը,
- ձևավորել գիտելիքներ բջջի ցիտոպլազմային, հիմնական օրգանոիդների, կորիզի և քրոմոսոմների պրոկարիոտիկ բջիջների մասին,
- ծանոթացնել էուկարիոտիկ բջջի բաժանման` միտոզի հետ,
- ձևավորել բակտերիաների նշանակությունը մեկնաբանելու կարողություն, առօրյա կյանքում հանդիպող բակտերիաների կողմից հարուցվող հիվանդություններից պաշտպանվելու ունակություն:
- Իմանալ բջջի հիմնական բաղադրամասերը, կորիզի կառուցվածքն ու ֆունկցիաները,
- կարողանալ նկարագրել միտոզի փուլերը ու ծանոթ լինել միտոզի կենսաբանական նշանակությանը,
- իմանալ պրոկարիոտիկ բջիջների և կյանքի ոչ բջջային ձևերի` վիրուսների մասին,
- կարողանալ բերել պրոկարիոտիկ բջիջների օրինակներ և նշել նրանց դերը բնության մեջ ու մարդու կյանքում:
- Խորացնել սովորողների գիտելիքները օրգանիզմների բազմացման ձևերի անհատական զարգացման սաղմնային և հետսաղմնային շրջանների մասին,
- տալ նախնական տեղեկություններ մեյոզի մասին,
- ձևավորել միտոզիև մեյոզի արդյունքները համեմատելու, անսեռ և սեռակիան բազմացման նշանակությունը բացատրելու կարողություն
- ձևավորել արտաքին միջավայրի ազդեցությունն օրգանիզմի զարգացման վրա ունեցած ազդեցությունը պարզաբանելու կարողություն:
- Իմանալօրգանիզմների բազմացման ձևերը,
- կարողանալ համեմատելմիտոզի և մեյոզի արդյունքները, բացատրել անսեռ և սեռտական բազմացման նշանակությունը,
- իմանալ օրգանիզմի անհատական
- զարգացմանսաղմնայինև հետսաղմնային շրջանների մասին,
- ծանոթ լինել միջավայրի գործոնների ազդեցությանն օրգանիզմների զարգացման վրա:
- Ծանոթացնել գենետիկայի հիմնական հասկացությունների հետ,
- ձևավորել պատկերացումներ ժառանգականության նյութական հիմքերի և ժառանգականությանփոխանցման ուղիների մասին,
- ծանոթացնել գենետիկայի ուսումնասիրման տեսական և գործնականմեթոդներին,
- ձևավորել մարդու առողջության վրա մուտածին գործոնների ունեցած բացասական ազդեցության հետևանքները բացատրելու կարողություն,
- ձևավորել մարդու առողջութևան վրա շրջակա միջավայրի աղտոտվածության և վնասակար սովորություննե և ունեցած բացասական հետրանքները տեսնելու և բացատրելու կարողություն,
- ծանոթացնել բույսերի,կենդանիրների և միկրոօրգանիզմների սելեկցիայի հետ,
- զարգացնել խնդիրներ լուծելու կարողություն:
- Իմանալ Գ.Մենդելի կողմից բացահայտված հատկանիշների ժառանգման օրինաչափությունները,
- Իմանալ ժառանգական փոփոխականության ձևերի և ոչ ժառանգական փոփոխականության մասին
- Կարողանալ լուծել գենետիկական խնդիրներ
- Իմանալ ժառանգական հիվանդությունները և դրանց առաջացման պատճառները
- Իմանալ օրգանիզմների սելեկցիայի մասին
- • ծանոթացնել կենդանի օրգանիզմների էվոլյուցիայի, Դարվինի էվոլյուցիոն
- • գիտելիքներ հաղորդել տեսակի, նրա չափանիշների, պոպուլյացիայի, միկրո և
- • ծանոթացնել կյանքի ծագման սկզբնական փուլերի և երկրի վրա կյանքի
- • ձևավորել պատկերացումներ օրգանական աշխարհի միասնական ծագման
- • ձևավորել պատկերացումներ մարդու ծագման և էվոլյուցիայի վերաբերյալ :
- • ձևավորել գիտելիքներ կենսոլորտի մասին, որպես գլոբալ էկոհամակարգի,,
- • ծանոթացնել կենսոլորտի բաղադրամասերին, մեկնաբանել կենդանի նյութի
- ձևավորել էկոլոգիական գիտելիքներ, ձևավորել էկոլոգիական գիտելիքներ,
- • ձևավորել միջավայրի ոչ կենսական և կենսական գործոնների ազդե ձևավորել միջավայրի ոչ կենսական և կենսական գործոնների ազդեցությունը օրգանիզմների կենսագործունեության վրա հասկանալու կարողություն,
- • ներկայացնել օրգանիզմների միջև գոյություն ունեցող փոխհարաբերությունների ձևերը:
- • ամբողջացնել սովորողների գիտելիքները մարդու և բնության փոխհարաբերությունների վերաբերյալ,
- • ծանոթացնել էկոլոգիական հիմնախնդիրներին և արդյունավետ բնօգտագործման սկզբունքներին,
- • ձևավորել բնական ռեսուրսների պահպանման անհրաժեշտությունը կարևորելու ունակություն
Թեմայի ուսումնասիրությունը սովորողների հնարավորություն է ընձեռնելու.
Լաբորատոր և գործնական աշխատանքներ.
Բջջի պատրաստի մանրապատրաստուկների դիտում և նկարագրում,
Կաթնաթթվային բակտերիաներով կատարել փորձեր:
ԹԵՄԱ 4. ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ԲԱԶՄԱՑՈՒՄՆ ՈՒ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
Օրգանիզմների բազմացման ձևերը: Բույսերի և կենդանիների անսեռ բազմացումը: Բույսերի և կենդանիների սեռական բազմացումը: Սեռական բջջիջների առաջացումը, մեյոզ: Բեղմնավորում:
Օրգանիզմների անհատական զարգացումը: Սաղմնային զարգացման շրջան, հետսաղմնային զարգացման շրջան: Միջավայրի գործոնների ազդեցությունը օրգանիզմների զարգացման վրա:
Կրթական հիմնական խնդիրները.
Թեմայի ուսումնասիրությունը սովորողների հնարավորություն է ընձեռնելու.
ԹԵՄԱ 5. ԺԱՌԱՆԳԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՓՈՓՈԽԱԿԱՆՈՒԹՅՈՒ
ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ ԺԱՌԱՆԳՄԱՆ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գենետիկայի հիմնական հասկացությունները: Գ.Մենդելի հատկանիշների ժառանգման ուսումնասիրման հիբրիդոլոգիական մեթոդը: Միահիբրիդ խաչասերում: Մենդելի առաջին օրենքը(հիբրիդային առաջին սերնդի միակերպության կամ դոմինանտության օրենքը): Մենդելի երկրորդ օրենքը, դոմինանտ և ռեցեսիվ հատկանիշներ, ոչ լրիվ դոմինանտություն, հոմոզիգոտ և հետերոզիգոտ օրգանիզմներ, գենոտիպ և ֆենոտիպ: Գամետների մաքրության օրենքը: Սեռի գենետիկա: Սեռի հետ շղթայակցված հատկանիշների ժառանգում: Ժառանգական հիվանդություններ:
ԹԵՄԱ 6. ՓՈՓՈԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ժառանգական փոփոխականություն. մուտացիա, մուտացիաների պատճառները և հաճախականությունը, մուտածին գործոններ, մուտացիաների նշանակությունն օրգանիզմների կենսունակության համար: Ոչ ժառանգական (ֆենոտիպային) փոփոխականություն: Շրջակամիջավայրի դերը հատկությունների և հատկանիշների զարգացման և դրսևորման վրա:
ԹԵՄԱ 7. ԲՈՒՅՍԵՐԻ, ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԵՎ ՄԻԿՐՈՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ՍԵԼԵԿՑԻԱ
Բույսերի, կենդանիների և միկրոօրգանիզմների սելեկցիա: Բույսերի և կենդանիների սելեկցիայի մեթոդները:
Կրթական հիմնական խնդիրները.
Թեմայի ուսումնասիրությունը սովորողների հնարավորություն է ընձեռնելու.
Լաբորատոր և գործնական աշխատանքներ.
գենետիկական խնդիրների լուծում, շրջակա միջավայրում մուտածին աղբյուրների բացահայտում, սենյակային բույսերի վրա փոփոխականության փորձերի անցկացում:
Ժառանգաբար փոխանցվող հիվանդությունների մասին տեղեկությունների հավաքում:
Ուսումնափորձարարական հոխամասում բույսերի խաչասերման արդյունքների ուսումնասիություն:
ԹԵՄԱ 8. ՕՐԳԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Էվոլյուցիայի գործոնները: Պոպուլիացիան որպես էվոլյուցիայի միավոր:
Գենետիկական փոփոխությունները բնական պոպուլյացիաներում: Բնական
ընտրությունը որպես Էվոլյուցիայի շարժիչ ուժ: Օրգանիզմների հարմարվածությունը:
ԹԵՄԱ 9. ԿՅԱՆՔԻ ԾԱԳՈՒՄԸ ԵՒ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԵՐԿՐԻ ՎՐԱ
Կյանքի ծագման մասին ժամանակակից պատկերացումները:
Կյանքի զարգացման սկզբնական փուլերը:
Կյանքի զարգացումը երկրի վրա:
Բազմաբջիջ օրգանիզմների զարգացման էվոլյուցիա:
Մարդու ծագման մասին տարբեր հայացքների զարգացումը:
Կրթական հիմնական խնդիրները.
տեսության, էվոլյուցիայի շարժիչ ուժերի մասին պատկերացումներին,
մակրոէվոլյուցիայի վերաբերյալ,
զարգացման հետ,
վերաբերյալ,
Լաբորատոր և գործնական աշխատանքներ.
Տեսակի առանձնյակների նկարագրում ըստ մորֆոլոգիական չափանիշների,
նույն տեսակին պատկանող առանձնյակների փոփոխականության ուսումնասիրում :
ԹԵՄԱ 10. ԵՐԿՐԻ ՎՐԱ ԿՅԱՆՔԻ ԿԱԶՄԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Գաղափար կենսոլորտի մասին:
Կենսոլորտի կառուցվածքն ու ֆունկցիաները:
Կենսոլորտի բաղադրիչները, կենդանի նյութ:
Նյութերի շրջապտույտը բնության մեջ:
Կրթական հիմնական խնդիրները
դերը կենսոլորտում:
ԹԵՄԱ 11.ՕՐԳԱՆԻԶՄԻ ԵՎ ԿԵՆՍԱՄԻՋԱՎԱՅՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Էկոլոգիան որպես գիտություն:
Կենդանի օրգանիզմների բնական համակեցություններ:
Կենսացենոզներ, դրանց տեսակային բազմազանությունը:
Կենսաերկրացենոզներ, դրանց բաղադրիչները: Միջավայրի ոչ կենսական գործոնների (ջերմություն, լույս, խոնավություն և այլն )
նշանակությունը կենդանի օրգանիզմների կենսագործունեության համար:
Միջավայրի կենսական գործոնները: Սնման շղթաներ:
Էներգիայի, կենսազանգվածի և թվաքանակի էկոլոգիական բուրգ:
Օրգանիզմների միջև գոյություն ունեցող փոխհարաբերությունների ձևերը:
Կրթական հիմնական խնդիրները.
Գործնական աշխատանքներ.
սննդային շղթայի և թվաքանակի էկոլոգիական բուրգի վերաբերյալ խնդիրների լուծում :
ԹԵՄԱ 12. ԲՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Բնական պաշարներ և դրանց օգտագործումը:
Մարդու տնտեսական գործունեության հետևանքով առաջացած բնապահպանական հիմնախնդիրներ:
Բնության պահպանում և արդյունավետ բնօգտագործում:
Բնական ռեսուրսների պահպանությունը, որպես բնության կայուն զարգացման հիմք: Բնության պահպանման օրենսդրական հիմքերը:
Կրթական հիմնական խնդիրները.
Լաբորատոր և գործնական աշխատանքներ.
հողում բնակվող կենդանի օրգանիզմների վրա (տարբեր վայրերից վերցված հողի
նմուշների ուսումնասիրում),
No comments:
Post a Comment