Պարտադիր ատեստավորման համար վերապատրաստման դասընթաց
«Կենսաբանություն» ուսումնական բնագավառ (մոդուլը)
- «Կենսաբանություն» առարկայի դասավանդման մեթոդիկա – 30 ժամ, 2 կրեդիտ
- Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքները-5 ժամ (այս ուղղությամբ աշխատանքը կարևորվում է վերապատրաստման ողջ ընթացքում), 3 կրեդիտ
Վերապատրաստող մասնագետ՝ Անուշ Ասատրյան էլ. հասցե՝ a.asatryan@mskh.am, հեռ՝ 094521888
Վերապատրաստման վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Րաֆֆու 57
Վերապատրաստման ձևը՝ առկա, հեռավար-նամակագրություն
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
- Դասընթացի սկիզբը՝ հոկտեմբերի 3
- Դասընթացի ավարտը՝ հոկտեմբերի 24
- Հետազոտական աշխատանքի հրապարակումը՝ հոկտեմբերի 31
- Վկայականների հանձնումը՝ նոյեմբերի 4
- Վերապատրաստման կենտրոնի բլոգ
- Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչ վերապատրաստման կարգ
- Վերապատրաստման իրականացման ժամանակացույց
- Դասընթացների խմբեր
- Վերապատրաստման դասացուցակ
- Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքներ․թեմաներ, ուղեցույց
- Հաշվառման մատյան
Թեմա 1․
Ուսումնական առարկայի ուսուցման նպատակը և խնդիրները։
Բովադակություն «Կենսաբանություն» կրթական ծրագրի նկարագրությունը, առանձնահատկությունները, կազմակերպումը
Վերապատրաստվողների գործնական աշխատանք
Ծանոթանալ, գրել վերլուծություն
Հանրակրթության պետական չափորոշիչ
Հեղինակային կրթական ծրագրի
Ուսումնական պլան
Հատկացվող ժամաքանակը 2ժամ
Թեմա 2
Խմբային աշխատանքի իրականացումը ուսումնական առարկայի ուսուցման ընթացքում
Բովադակություն
Խմբային աշխատանքը ուսումնական գործունեության կազմակերպման մեջ․
Ընտանեկան դպրոցի նախագծեր
Վերապատրաստվողների գործնական աշխատանք
Դասարանում իրականացրած մեկ խմբային գործունեություն տեսանկարահանել և վերլուծության մեջ նշել ստացված քայլերը, ապա դրա հիման վրա կառուցել խմբային աշխատանքի նոր մշակում ։
Հատկացվող ժամաքանակը 3ժամ
Թեմա 3․
Լաբորատոր և/կամ գործնական, նախագծային աշխատանքների կազմակերպումը ուսումնական առարկայի դասերին
Բովադակություն
Նախագծային ուսուցում (նախագծերի տեսակները, նախագծին ներկայացվող պահանջներ, նախագծի կառուցվածք)
Ճամփորդությամբ ուսուցում (նպատակը, խնդիրները, կազմակերպումը, կրթահամալիրում ճամփորդության կազմակերպման կարգը)
Արտադրական ուսուցման իրականացան ձևերը
Վերապատրաստվողների գործնական աշխատանք
Կարդալ ստորև հոդվածները, մեթոդական մշակումները։ Դրանցից մեկը գրախոսել։
Կազմել մեկ նախագիծ, այն իրականացնել սովորողների հետ, ընթացքը և արդյունքները վերլուծել։
Կազմել մեկ ճամփորդության նախագիծ, այն իրականացնել սովորողների հետ, ընթացքը և արդյունքները վերլուծել։
Ուսումնական նախագծի մշակման և իրականացման կարգ
Հատկացվող ժամաքանակը 5 ժամ
Թեմա 4․
Միջառարկայական կապերի օգտագործումը և ինտեգրված դասերի կազմակերպումը
Բովադակություն
Ինտեգրված գործունեություններով նախագծեր․
Կեննաաբանություն և տեխնոլոգիա
կենաաբանություն և oտար լեզու, թարգմանություն
Կենաաբանություն + ՏՀՏ
ճամփորդություններ, արշավներ
Ուսումնական ճամբարներ
Վերապատրաստվողների գործնական աշխատանք
Կարդալ նշված հոդվածները, մեթոդական մշակումները։ Դրանցից մեկը գրախոսել։
Կազմել ինտեգրված գործունեություններով մեկ նախագիծ, այն իրականացնել սովորողների հետ, ընթացքը և արդյունքները վերլուծել։
Արտադրական ուսուցում
Ամառային ստեղծագործական բաց-
ճամբարի կազմակերպման կարգ
Հատկացվող ժամաքանակը 5 ժամ
Թեմա 5․
ՏՀՏ օգտագործումը ուսումնական առարկայի դասարանական և արտադասարանային պարապմունքների ժամանակ
Բովադակություն
Բլոգային ուսուցում, բլոգավարություն (դասավանդողի, սովորողի բլոգին ներկայացվող պահանջներ, դասավանդողի նախագծային փաթեթ, աշխատանքային նախագիծ)
Հեռավար ուսուցում
Առցանց պարապմունքներ
Վերապատրաստվողների գործնական աշխատանք
Ծանոթանալ կարգերին։
ՏՀՏ-ն կրթական ծրագրերում
Կարդալ հոդվածը, գրախոսել։
Հատկացվող ժամաքանակը 5 ժամ
Թեմա 6․
Ուսումնական առարկայի ուսուցման գործընթացում սովորողների արժեհամակարգի ձևավորումը
Բովադակություն
Պարտեզապուրակային աշխատանք
Երկրագործական աշխատանքներ
Բուսաբուծության լաբորատորիա
Ուսումնահասարակական աշխատանքներ
Հանօրգուտ աշխատանք, միջավայրի խնամք
Վերապատրաստվողների գործնական աշխատանք
Ծանոթանալ ուսումնական ագարակի բլոգում հրապարակված նյութերին, մեկնաբանել։
Ծանոթանալ նշված հրապարակումներին, մեկնաբանել։
Հատկացվող ժամաքանակը 2ժամ
Թեմա 7․
Սովորողների ճանաչողական հմտություններ, գործնական կարողություններ ձևավորող և ստեղծագործական մտածողությունը զարգացնող առաջադրանքների կիրառումը
Բովադակություն
Ուսումնական նյութեր, ուսումնական նյութերին ներկայացվող պահանջներ
Մեդիագրադարան
Վերապատրաստվողների գործնական աշխատանք
Ծանոթանալ ստորև նշված ուսումնական նյութերին, գրախոսել․ նշել դրական կողմերը և թերությունները։
Մեդիագրադարանից ընտրել ուսումնական նյութ, այն փորձարկել սովորողների հետ, գրել դիտարկումներ։
Կազմել ուսումնական նյութերին տրվող պահանջներ, քննարկել խմբի հետ։
Կազմել ուսումնական նյութ, փորձարկել դասարանում, գրել հաջողած կետերը և թերությունները
Հատկացվող ժամաքանակը 2ժամ
Թեմա 8․
Սովորողների ուսումնական գործունեության միավորային և ձևավորող գնահատումը
Բովադակություն
ինքնագնահատում
սովորողի անհատական պլան
սովորողի զարգացման բնութագիր
ստուգատեսներ, ցուցադրություններ, ցուցահանդեսներ, համերգներ
ֆլեշմոբներ
Վերապատրաստվողների գործնական աշխատանք
Ծանոթանալ կրթահամալիրում կիրառվող գնահատման գործիքներին, փորձել առանձնացնել միավորային և ձևավորող գնահատման գործիքները։
Ծանոթանալ կարգին, գրախոսել։
Ուսումնական աշխատանքի գնահատման կարգ
Հատկացվող ժամաքանակը 3ժամ
Թեմա 9․
Դասավանդման ժամանակակից մոտեցումները, մեթոդները և ռազմավարությունները ուսումնական առարկայի համատեքստում
Բովադակություն
«Սովորող-սովորեցնող» նախագիծ
անհատականացված ուսուցում, անհատական պլան
ինքնակրթության նախագծեր
սովորողի ընտրությամբ գործունեություն
Վերապատրաստվողների գործնական աշխատանք
Սովորողը սովորեցնում է լաբորատոր փորձեր
Հատկացվող ժամաքանակը 5 ժամ
Բաժնի ուսումնասիրության վերջնարդյունքները.
Ուսուցիչը պետք է կարողանա՝
- հիմնավորել ուսումնական առարկայի ուսուցման նպատակները, կիրառական և գործնական նշանակությունը,
- հստակ ձևակերպել դասի նպատակները,
- Ընտրել տվյալ թեմայի ուսուցման և ուսումնառության արդյունավետ մեթոդներ
- Կազմակերպել արտադասարանային աշխատանքներ
- Իրականացնել լաբորատոր, գործնական, նախագծային, հետազոտական աշխատանքներ
- Ապահովել միջառարկայական և ներառարկայական կապերը
- Օգտագործել նպատակային լաբորատոր սարքավորումները
No comments:
Post a Comment