Pages

Friday, August 26, 2022

Հետազոտական աշխատանքներ



 1․ Ի՞նչ է բիոնիկան, բիոնիկայի ուսունասիրման կարևորությունը ժամանակակից գիտատեխնիկական առաջընթացի համատեքստում։

 2․Կենսաբանությունը որպես բացահայտման բանալի դատաբժշկի ձեռքերում։

3․Անհատի առաջադիմության վրա ազդող կենսաբանական գործոնները։

4․Գիշատիչ բույսեր և սնկեր, դրանց ծագումը և դերը բնության մեջ։

5.Մարդկանց վաղաժամ ծերացում, պատճառները։

6․Կենսբանական ռիթմներ։

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՔՍՏԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Գիտական ռեֆերատը պատրաստվում է՝ օգտագործելով Microsoft Word-ի խմբագրիչը և շարադրվում է 16 էջի սահմաններում։ Հետազոտական աշխատանքի հայերեն տեքստում օգտագործում է GHEA Grapalat, ռուսերեն և անգլերեն տեքստերում՝ Times New Roman տառատեսակները։ Հետազոտական աշխատանքի յուրաքանչյուր էջ պետք է լինի A4 (210×297) չափի և ունենա լուսանցքներ. ձախից՝ 3 սմ, աջից՝ 1,5 սմ, վերևից՝ 2 սմ, ներքևից՝ 2 սմ: Հիմնական տեքստը շարադրվում է 12, ծանոթագրությունները` 10 տառաչափերով, միջտողային հեռավորությունը պետք է լինի 1,5: Մեջբերումների համար օգտագործվող չակերտներն են՝ «…..»:

ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ

Հետազոտական աշխատանքը պետք է ունենա տիտղոսաթերթ, որի վրա նշված է ուսումնական հաստատության անվանումը, հետազոտական աշխատանքի վերնագիրը` թավ (Bold), հետազոտողի անուն, ազգանուն, հայրանունը:

ՎԵՐՆԱԳԻՐԸ

Հետազոտական աշխատանքի հեղինակի տվյալներից անմիջապես հետո՝ էջի մեջտեղում գլխատառերով և թավ (Bold) գրվում է Հետազոտական աշխատանքի վերնագիրը (մինչև 20 բառ):

ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՔՍՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

1. Ամփոփագիր և հիմնաբառեր 

2. Ներածություն 

3. Մեթոդ (տեսական հիմքեր) 

4. Արդյունքներ 

5. Քննարկում 

6. Եզրակացություն 

7. Օգտագործված գրականության ցանկ:

1. Ամփոփագիր և հիմնաբառեր ։

Ամփոփագիրը ներառում է հիմնական թեմայի, խնդրի, օբյեկտի բնութագիրը, հետազոտության նպատակները, արդյունքների արժեքը, ինչպես նաև աշխատանքի արդյունքի գործնական նշանակությունը: Անհրաժեշտ է նշել, թե ինչ նորույթ է պարունակում հետազոտական աշխատանքը ի տարբերություն թեմայի հետ կապված այլ գիտական ռեֆերատների։ Ամփոփագիրը ներկայացվում է 100-200 բառի սահմաններում։

Հիմնաբառերը

Հիմնաբառերը ներկայացվում են 6-10 բառերի շրջանակում։

2. Ներածություն։

Այս  բաժինը պատասխանում է այն հարցին, թե ինչ խնդրի է նվիրված ուսումնասիրությունը: Ներածության սկզբում նշվում է ոլորտը, որին անդրադառնում է հետազոտական աշխատանքը, այնուհետև նեղացվում է ուսումնասիրության օբյեկտը, սահմանվում առկա բացը, թերությունը և նշվում է, թե ինչ խնդրի է անդրադառնալու, ինչ հարցի է պատասխանելու (հետազոտական աշխատանքի հիմնական նպատակը, հետազոտության խնդիրը)։

3. Մեթոդը (տեսական հիմքերը) 

Այս բաժինը պատասխանում է այն հարցին, թե ինչպես է ուսումնասիրվել խնդիրը: Եթե Հետազոտական աշխատանքը նվիրված է տեսական հետազոտությանը, ապա «Մեթոդներ» բաժինը փոխարինվում է «Տեսական հիմունքներ» բաժնով։

4. Արդյունքները 

Այս բաժինը պատասխանում է այն հարցին, թե որոնք են հիմնական արդյունքները կամ նույնիսկ հայտնագործությունները: Ներկայացվում են փորձերի, դաշտային աշխատանքների և այլ ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ դիտարկումները (օրինակ՝ համեմատում, հակասությունների դուրս բերում և այլն)։ Հեղինակն այն կարող է ներկայացնել համապատասխան ենթավերնագրերով։

5. Քննարկում

Այս բաժինը պատասխանում է այն հարցին, թե որոնք են ստացված արդյունքները: Այստեղ նկարագրվում են արդյունքների նշանակությունը՝ ելնելով առարկայի վերաբերյալ արդեն իսկ հայտնի տեղեկատվության համատեքստից։ Կարելի է ներկայացնել ընդհանուր և հատուկ եզրակացություններ։ Սակայն հարկավոր է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ տվյալ բաժինը չի ամփոփում հետազոտական աշխատանքը, դա արվում է Ամփոփագրում։ Այս բաժինն անհրաժեշտ է կապել Ներածության հետ, հղում կատարելով առաջադրված հարցերին և հիպոթեզին, նշել, թե ինչպես են արդյունքները կապվում Հետազոտական աշխատանքի ներկայացնողի սպասելիքների և վկայակոչած աղբյուրների հետ։ Արդյո՞ք արդյունքները համապատասխանում կամ հակադրվում են առկա տեսություններին։ Կան արդյո՞ք սահմանափակումներ։ Կարելի է ներկայացնել նաև հետագա փորձերի, կիրառման և ընդլայնման հնարավորությունները։Հեղինակն այն կարող է ներկայացնել համապատասխան ենթավերնագրերով։

6. Եզրակացություն

Հիմնական բովանդակությանը հետևում է եզրակացությունը, որը պարունակում է Հետազոտական աշխատանքի հիմնական տեքստի գլխավոր գաղափարները։

7. Օգտագործված գրականության ցանկ

Հետազոտական աշխատանքի վերջում ռուսերեն և անգլերեն լեզուներով ներկայացվում են  հեղինակ(ներ)ի անուն ազգանուն(ներ)ը, գիտական աստիճանը, կոչումը (առկայության դեպքում), աշխատանքի վայրը, պաշտոնը (ամբողջությամբ` առանց հապավումների),  գիտական ռեֆերատի վերնագիրը,  հետազոտական աշխատանքի և հիմնաբառերը։

No comments:

Post a Comment