«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցի կենսաբանության ընտրության դասընթացի ծրագիրն և գնահատման համակարգը հիմնված է հանրակրթության պետական չափորոշիչների, ինչպես նաև կենսաբանության առարկայական չափորոշիչների և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հեղինակային այլընտրանքային կրթական ծրագրի պահանջների վրա:
Ավագ դպրոցում կենսաբանության դասավանդումը նպատակաուղղված է այն բանին, որ սովորողը կարողանա՝
- տարբերել օրգան - համակարգերը, դրանց կառուցվածքները, ներկայացնել տարբեր հիվանդությունների առաջացման պատճառները դրանց կանխարգելման մեթոդները,
- ունենալ պատկերացում օրգանիզմի բջջաբանական կառուցվածքի , օրգանիզմի ներքին միջավայրում հանդիպող օրգանական և անօրգանական նյութերի վերաբերյալ,
- կարդալ և հասկանալ տարաբնույթ տեքստերի, հիմնական միտքը,
- առաջադրել հետազոտական հարցադրումներ և վարկածներ, պլանավորել և իրականացնել հետազոտություններ՝ առաջարկելով համապատասխան մեթոդներ և բարելավման եղանակներ։ Վերլուծել ստացված տվյալները առկա գիտելիքի և պատկերացումների համատեքստում՝ կատարելով վերացարկումներ և ընդհանրացումներ,
- ճանաչել և պահպանել ակադեմիական ազնվություն տեղեկության աղբյուրներն օգտագործելիս,
- վերլուծել Հայաստանի Հանրապետության արդի էկոլոգիական հիմնախնդիրները և մարտահրավերները տեղական, տարածաշրջանային և գլոբալ համատեքստում, արձագանքել դրանց որպես իրազեկ, պատասխանատու և հայրենասեր քաղաքացի,
- քննադատաբար վերլուծել տեղեկատվական հոսքը,
- ստեղծել մեդիա` պահպանելով համացանցից օգտվելու անվտանգության և էթիկական կանոնները,
- ուրիշների հետ համագործակցելով և ինքնուրույն մշակել և իրականացնել նախագծեր՝ ձեռք բերած տեղեկությունը ներկայացնելով տարբեր միջոցներով,
- նախաձեռնել կամ ակտիվորեն ներգրավվել տարատեսակ հանրօգուտ միջոցառումներում՝ ըստ սեփական հետաքրքրությունների,
- արդյունավետ օգտագործել կոնֆլիկտին միջամտելու և լուծելու տարբեր մեթոդներ, պատրաստակամ ապրումակցել և աջակցել դժվար իրավիճակում հայտնված ցանկացած մարդու կամ կենդանու,
- կիրառել իր կրթական և աշխատանքային հնարավորությունները ինքնուրույն գործունեություն ծավալելու համար, ուսումնասիրել և գնահատել իր՝ տարբեր մասնագիտությունների համար անհրաժեշտ գիտելիքներն ու կարողունակությունները, պատճառաբանված ընտրություն կատարել,
- վերլուծել և գիտակցել տարբեր գործոնների ազդեցությունն իր անձի ձևավորման վրա,
- կարևորել իր՝ որպես քաղաքացու դերը հասարակության մեջ սոցիալական արդարության և ժողովրդավարական մշակույթի ձևավորման գործում,
- ճանաչել և տարբերակել բռնության դրսևորումները, արձագանքել, դիմակայել, խուսափել և պաշտպանվել,
- ունենալ ակտիվ դիրքորոշում հասարակական գործընթացներում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ընձեռնման ապահովման համար,
- գիտակցել իր դերը և պատասխանատվությունը ընտանիքում, խմբում և հասարակության մեջ,
- ունենալ մասնագիտական կողմնորոշում՝ հիմնված աշխատաշուկայի պահանջարկի և ինքնաճանաչման վրա:
Խնդիրներ
- Տալ համակցված գիտելիքներ , ինչպես նաև զարգացնել հմտություններ բնագիտությունից, անատոմիայից, բնապահպանությունից` ձևավորելով սովորողների դիտարկելու, հետազոտելու ունակությունը, տրամաբանական մտածողությունը, եզրակացություն անելու, վերլուծելու, դիրքորոշում հայտնելու կարողությունը:
- Նախագծերի միջոցով զարգացնել սովորողների առողջ ապրելակերպի, բնապահպանական հիմնախնդիրները, լուծումներ առաջարկելու կարողությունները:
- Կարևոր է բնապահպանական գիտելիքներով, երկրի, շրջակա միջավայրի պահպանությամբ մտահոգված, նոր մտածելակերպով մարդու, քաղաքացու կայացման խնդիրը: Երկիրը պահպանելը պետք է լինի ապրելակերպ, մտածելակերպ:
- Անհրաժեշտություն է իրազեկված լինել Հայաստանում , ինչպես նաև այլ երկրներում կենսաբանական նոր հայտնագործություններին, բուժման մեթոդներին:
Ծրագրի արդիականությունը
Ծրագրի արդիականությունը կարելի է դիտարկել մի քանի ուղղությամբ
- Ակնհայտ է բնապահպանության և կենսաբանության կապը, կենդանի օրգանիզմների գոյատևման միակ երաշխիքը շրջակա միջավայրի վրա անցանկալի ազդեցություններից, էկոլոգիական սխալներից խուսափելն է,այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ձևավորել կենսաբանական և բնապահպանական գիըելիքներով զինված հասրակություն :
- Ճամփորդությամբ, նախագծային ուսուցումը ծրագրի բովանդակային կարևոր բաղադրիչն է, որի միջոցով սովորողներն ավելի լավ են ճանաչում իրենց շրջապատող աշխարհը՝ բույսերի տեսականներ, դրանց աճի և զարգացման համար անհրաժեշտ պայմանները, տեսնում տարբեր պատճառներով վնասված, ախտոտված տարածքները և կարողանում է ճիշտ գնահատել մարդու բացասկան դերը, նաև փորձում գտնել մեթոդներ, առաջարկել տարբեր լուծումներ՝ստեղծված իրավիճակը շտկելու համար :
- Դասընթացի շրջանակում կազմակերպվում են հանդիպումներ ոլորտի մասնագետերի՝ մանրէբանների, բժիշկների, գիտաշխատողների հետ :
- Կազմակերպվում է համագորխակցայն տարբեր նախագծեր ուսումնական հաստատությունների հետ։
- Սովորողը դառնում է իր և շրջակա միջավայրի խնամքի երաշխավորը։
Հիմնական գաղափարները, որոնց վրա հիմնվում է ծրագիրը
- Գիտական -Սովորողը բացահայտում է կենսաբանության, ֆիզիկայի, քիմիայի, աշխարհագրության և էկոլոգիայի հիմնական օրենքները, դրանց միասնությունը, կենդանական աշխարհի կապի անխզելիությունը, կենդանի օրգանիզմի կախվածությունը շրջապատող բնությունից և նրա ազդեցությունը էկոհամակարգի վրա:
- Սոցիալական – Տեխնիկայի սրընթաց զարգացմանը զուգահեռ շատ կենդանի օրգանիզմների գոյությունը դրված է վտանգի տակ: Հակառակ կողմում էլ մարդն է, ում առողջության վրա ազդում են էկոլոգիական խնդիրները՝ աղմուկ, աղտոտվածություն, այլ:
- Գործնական –կազմակերպվող հայրենագիտական, բնապահպանական ճամփորդությունների միջոցով սովորողը լինում է բնապահպանական թեժ կետերում, սեփական գնահատականն է տալիս երևույթներին, ավելի լավ է ճանաչում իրեն շրջապատող աշխարհը՝ մարդ-բնություն կապն ու փոխրահրաբերությունները:
- Հասարակական–քաղաքացիական-սովորողը ուսումնասիրում է ոլորտի օրենսդրությունը, կառավարության ծրագրերը և ներկայացվածի վերաբերյալ կատարում է հետազոտական աշխատանքներ։
Բովանդակությունը
- Կենսաբանական , բնապահպանական դաստիարակությունը, կրթությունը և գիտելիքների ստացումը, բնապահպանական մտածելակերպի ձևավորման հիմքը դրվում է դպրոցում:
- Սովորողը պետք է իմանա բնական պաշարների, դրանց անխնա օգտագործման վնասի մասին: Գաղափար ունենա բնական միջավայրի աղտոտման աղբյուրների, քիմիական արտադրությունների վնասակար ազդեցությունների , դրանց առաջացրած առողջական խնդիրների մասին:
- Ծրագրի հիմքում ընկած է առանձին թեմաների շուրջ դիտում – փորձ – հետազոտություն – եզրակացություն մոտեցումը, որն իրականացվում է քննարկումների, տեսանյութերի և եզրակացություններ կատարելու, գիտական գրականությունից նյութեր ընտրելու, ինտերնետից նոր ինֆորմացիա ստանալու և մշակելու, ուսումնական նյութերի ստեղծման, ուսումնական ճամփորդությունների միջոցով: Ուշադրություն է դարձվում սովորողների կողմից առաջադրված հարցերի քննարկմանը:
- Սովորողները կիրառմում են և համակարգիչը, և թվային ֆոտոխցիկը, և թվային ձայնագրիչը։
Միջավայրը
- Անլար ինտերնետ, անհատական նոթբուկ, նեթբուկ
- Համացանցը ուսումնական գործընթացում
- Մեդիագրադարան
- Ուսուցչի բլոգը
- Նախագծային խմբերը մասնակցում են կրթահամալիրի բակերի խնամքին, ծառատունկերին, Աարտես դպրական կենտրում կազմակերպվող միջավայրի խնամքին
Կազմակերպումը
- Դասապրոցեսին սովորողները մասնակցում են անհատական նոթբուկ, նեթբուկերով: Ելնելով թեմայի բովանդակությունից` հանձնարարվում է նյութերի մշակում, թարգմանություն, նյութերի հրապարակում ուսումնական բլոգներում, դպրոցի ենթակայքում:
- Կապը մյուս առարկաների հետ – ուսումնական նյութեր ստեղծելիս անհրաժեշտություն է առաջանում օգտագործել օտարալեզու գրականություն, դասերի ժամանակ տեսանյութերը հաճախ նույնպես լինում են օտար լեզուներով` ռուսերեն, անգլերեն: Այդ պատճառով կարևորվում և խրախուսվում է օտար լեզուների լավ իմացությունը և օգտագործումը:
Սովորողներին ուղղված պահանջներ
- Կարևոր է՝ ինչպես է շրջակա միջավայրը՝ հանրային այգին, սարալանջը, բակը, դառնում սեբաստացիական հոգատարության, քաղաքացիական կրթության հարթակ, ինչպես են իրենց խնամքի տակ վերցնում կենսամիջավայրը։
- Կենսաբանության դասընթացի միջոցով սովորողները կարող են իրենք էլ իրենց ստացած գիտելիքներ փոխանցել կրտսեր ընկերներին՝ «Սովորող-սովորեցնող» նախագծով։Կարողանան տեսնել, գնահատել, կանխել իրենց շրջապատում տեղի ունեցող բնապահպանական խախտումները, դպրոցում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները փոխանցեն ընտանիքի անդամներին և ընկերներին, ինչն էլ ավելի է նպաստում սովորողի ստացած գիտելիքի ամրապնդմանը։
Գնահատումը
Գնահատումը կատարվում է կրեդիտավարկանիշային համակարգով
Առարկայի յուրացման համար սովորողը պետք է մեկ կիսամյակում ունենա 1,5 կրեդիտ
Որակական միավորները սովորողը ձևավորում է՝
- Դասընթացի ներկայություն՝ 2 միավոր
- Քննարկումների, լաբորատոր փորձերի մասնակցություն ՝ 2 միավոր
- Նախագծի հրապարակում և ներկայացում՝ 3 միավոր
- Բլոգի գործածություն՝ 2 միավոր
- Անհատական, հետազոտական աշխատանք՝ 1 միավոր
Դասընթացի ընթացքում իրականացվող ճամփորդություններից ստացած միարովները սովորողը գրանցում է որպես լրացուցիչ կրեդիտ
10-րդ դասարան շաբաթական 4 ժամ (136 ԺԱՄ)
Թեմա 1. Կենդանի նյութի հիմնական հատկությունները: Կենդանի նյութի բազմազանությունը - Կենդանի համակարգերին բնորոշ հատկանիշները: Կենդանի օրգանիզմների բնորոշ առանձնահատկությունները:
- Կենսոլորտում բնակվող օրգանիզմների բջջային կառուցվածքը:
- Նյութափոխանակությունը և ինքնակարգավորումը կենսաբանական համակարգերում:
- Ինքնավերարտադրությունը, ժառանգականությունը և փոփոխականությունը որպես կենդանի նյութի հիմնական հատկանիշներ: Աճ և զարգացում: Գրգռականություն, արտաքին ազդեցությանը օրգանիզմների պատասխան ռեակցիաների ձևերը:
- Կենսագործունեության գործընթացների պարբերականությունը, կենսաբանական ռիթմեր և դրանց նշանակությունը: Էներգիայի օգտագործման ձևերը կենդանի օրգանիզմների կողմից:
- Կենդանի օրգանիզմների դասակարգման բնական համակարգերը:
Թեմա 2Ուսմունք բջջի մասինԿենդանի նյութի քիմիական կազմավորվածությունը
Կենսոլորտի կենդանի նյութի քիմիական կազմի միասնությունը, քիմիական տարրերի և մոլեկուլների հիմնական խմբերը, տարրային կազմը:Կենդանի նյութի անօրգանական մոլեկուլները` ջուր, հանքային աղեր, դրանց դերըկենսական գործընթացների ապահովման ու հոմեոստազի պահպանման գործում:Օրգանական մոլեկուլներ: Կենսաբանական պոլիմերներ:- Սպիտակուցներ, դրանց կառուցվածքը և հատկությունները: Բնափոխում և բնափոխման դարձելիություն: Սպիտակուցների ֆունկցիաները: Կենսաբանական կատալիզատորներ, դրանց դասակարգումը, հատկությունները և դերը օրգանիզմի կենսագործունեության ապահովման գործում: Ֆերմենտային ակտիվության վրա ազդող գործոններ (ջերմաստիճան, pH):
- Ածխաջրեր: Միաշաքարների և երկշաքարների կառուցվածքի առանձնահատկությունն երը և ֆունկցիաները: Բազմաշաքարների կառուցվածքը և կենսաբանական նշանակությունը: Ածխաջրերի դերը բույսերիերի, կենդանիների, սնկերի և մանրէների կյանքում:
- Ճարպերի և լիպիդների կառուցվածքն ու ֆունկցիաները: Լիպիդները որպես բջջաթաղանթի կառուցվածքային բաղադրամաս և էներգիայի աղբյուր:
ԴՆԹ-ի կրկնապատկումը:- Ռիբոնուկլեինաթթու (ՌՆԹ), կառուցվածքը և ֆունկցիաները: ՌՆԹ-ի տեսակները (տեղեկատվական,ռիբոսոմային,փոխադրող) և կառուցվածքային առանձնահատկությունները:
Լաբորատոր աշխատանք- Կաթից պեպսին ֆերմենտի միջոցով պանրի ստացում,որպես սպիտակուցի բնափոխման օրինակ և կենսատեխնոլոգիական գորխնթացի մոդել
- Կաթնաշոռի ստացումը,որպես սպիտակուցի բնափոխման արդյունք և որպես կանսատեխնոլոգիայի մոդել
- Ճարպերի և բարդ ածխաջրերի լուծելիությունը ջրում,նրանց քայքայումը դետերգենտների օգնությամբ
- Քլորոֆիլի ուսումնասիրությունը քլորոպլաստներում մանրադիտակի միջոցով.
- Աշտարակային քրոմատոգրաֆիայի մեթոդով տերևի մեջ գտնվող դեղին և կանաչ գունակների անջատումը իրարից,օգտագործելով սովորական կավիճը
- Քլորոֆիլի,կանաչ գունակի, քայքայումը սենյակային պայմաններում 2-3 օրվա ընթացքում.
- Ոսկորի օրգանական և անօրգանական նյութերի հայտնաբերումը
Թեմա 3.Օրգանիզմների կառուցվածքի բջջային տեսությունը:Նախակորիզավոր և կորիզավոր բջիջներ Բջջաբանությունը գիտություն է բջջի մասին: Բջջային տեսության հիմնական դրույթները:Նախակորիզավոր և կորիզավոր բջիջներ: Նախակորիզավոր բջիջների ձևերը և չափսերը:- Բակտերիաների կառուցվածքը և նյութափոխանակությունը: Բակտերիաների ժառանգական ապարատը: Սպորառաջացում: Բազմացում:
- Կապտականաչ ջրիմուռներ, կառուցվածքը և կենսագործունեությունը: Նախակորիզավորների դերը կենսացենոզներում:
- Բակտերիաների արդյունաբերական նշանակությունը: Հիվանդաբեր բակտերիաներ,նրանց հարուցած հիվանդություններն ու դրանց կանխարգելումը:
Լաբորատոր աշխատանք ՝Մանրադիտակային ուսումնասիրություն- Մանրադիտակի կառուցվածքի ուսումնասիրություն և կենդանական,սնկային, բուսական բջիջների պատրաստի մանրապատրաստուկների դիտում, նկարագրում
- Սեփական մանրապատրաստուկների պատրաստում,դիտում և նկարագրում
ա/ խմորասնկերբ/մամուռներ, ջրիմուռներ,քարաքոսներգ/միջատների՝ մորեխ,կրետ, աղոթարար,մեղու և այլն տարբերօրգանների ուսումնասիրություններդ/բորբոսասնկերի առաջացման և կառուցվածքի ուսումնասիրությունե/ տերևի պլաստիդների, ծաղկի գունակների ուսումնասիրություններ- Մանրադիտակային տարբեր ջրիմուռների պատրաստի մանրապատրաստուկնեի և հերբարիումների ուսումնասիրություններ.
- Կաթնաթթվային բակտերիաների ուսումնասիրություն,նրանց միջոցով կաթից մածունի ստացումը.
- Կաթնաթթվային բակտերիաների ակտիվության ուսումնասիրությունը կախված ժամանակից և ջերմաստիճանից,որպես կենսատեխնոլոգիական պրոցեսի մոդելավորում:
- Ուսումնական նյութերի ստեղծոււմ
Թեմա 4 Կորիզավոր բջիջների կառուցվածքային և գործառական կազմավորումը Բջիջը որպես կենդանի նյութի կառուցվածքային և գործառական միավոր: Բջջի հիմնական բաղադրամասերը: Բջիջների թաղանթային կառուցվածքի սկզբունքը, կենսաբանական թաղանթների կառուցվածքը, բջջային տարբեր կառույցների թաղանթների կառուցվածքային և գործառական առանձնահատկությունները:- Կորիզավոր բջջի ցիտոապլազման, օրգանոիդները, կառուցվածքը և ֆունկցիաները:
- Բջջակմախք: Ներառուկներ, դրանց դերը բջջի նյութափոխանակության գործընթացում:
- Բջջակորիզը որպես բջջի կենսագործունեությունը ղեկավարող կենտրոն: Բջջակորիզի կառուցվածքային բաղադրամասերը, դրանց կառուցվածքը և ֆունկցիաները: Գեների տաnբերակված ակտիվությունը, էուքրոմատին: Բուսական և կենդանական բջիջների կառուցվածքային առանձնահատկությունները:
Լաբորատոր աշխատանք- Բուսական և կենդանական բջիջների պատրաստի մանրապատրաստուկների դիտում և նկարագրում: Բուսական բջիջների ժամանակավոր մանրապատրաստուկների պատրաստում, դիտում և նկարագրում:
- Միջատների աչքի և թևերի կառուցվածքի ուսումնասիրություն,հետազոտություն,նկարագրում:
- Ծաղկի կառուցվածքի ուսումնասիրություն
- Բջջի կառուցվածքի մասին ուսումնական նյութերի ստեղծում ՏՀՏ-ի օգտագործում
Թեմա 5. Նյութափոխանակությունը բջջումՆյութերի և էներգիայի փոխանակությունը որպես բջիջների կենսագործունեության հիմք:Բջջում ընթացող կենսաքիմիական գործընթացների կարգավորումը` Ֆերմենտներ,վիտամիններ, հորմոններ: Ավտոտրոֆ և հետերոտրոֆ օրգանիզմներ: Պլաստիկական և էներգիական փոխանակություն: Էներգիական փոխանակության փուլերը: Գլիկոլիզը որպես ածխաջրերի ճեղքավորման հնագույն եղանակ: Խմորում: Անօդակյաց շնչառության առավելությունները: Աէրոբ (oդակյաց) շնչառություն: ԱԵՖ-ի սինթեզը:
- Սպիտակուցի կենսասինթեզը բջջում: Մատրիցային սինթեզի ռեակցիաներ: Տրանսկրիպցիա, տրանսլյացիա: Ածխաջրերի սինթեզը բուսական բջջում: ֆոտոսինթեզ: Կանաչ բույսերի տիեզերական նշանակությունը: Բակտերիաների սննդառությունը: Քեմոսինթեզ:
- Շնչառության գործընթացում բջջի ապահովումն էներգիայով: Արտաքին միջավայրի ազդեցությունը բջջում ընթացող փոխանակային գործընթացների վրա:
Լաբորատոր և գործնական աշխատանք- .Շնչառության և ֆոտոսինթեզի մասին խնդիրների լուծում, ֆոտոսինթեզի և քեմոսինթեզի նմանության և տարբերությունների վերաբերյալ աղյուսակների կազմում,ՏՀՏ-ի միջոցով տեսանյութի դիտում
- Տերևներից քլորոֆիլի անջատում
- Ջրի շարժման ուղղության ուսումնասիրությունը բույսերում, մոդելավորման միջոցով
- Կատարել փորձեր բույսերի,խմորասնկերի մարդու շնչառության վերաբերյալ: Շնչառության տեսակետից գտնել տարբերություններ և նմանություններ այդ օրգանիզմների միջև:
- Քլորոֆիլի քայքայման պատճառները դպրոցի բույսերի օրինակով
- Խնդիրների լուծում.
Թեստային աշխատանքԹեմա 6. Կյանքի ոչ բջջային ձևեր Վիրուսները որպես ներբջջային մակաբուծներ: Վիրուսների հայտնաբերումը: Վիրուսների կառուցվածքը: Վիրուսի և բջջի փոխազդեցությունը: Վիրուսների բազմացումը:Վիրուսներով պայմանավորված բույսերի և կենդանիների հիվանդություններ:Բակտերիոֆագեր, կառուցվածքի առանձնահատկությունները և նշանակությունը: ՁԻԱՀ-ի վիրուսը և վարակի կանխարգելումը:Թեմա7. Օրգանիզմների բազմացումը և զարգացումը:Օրգանիզմների բազմացումը :Բազմացումը որպես օրգանական աշխարհի կարևորագույն գործընթաց: Բջջի կենսական փուլերը: Բջջի նախապատրաստումը բաժանման (ինտերֆազ): Միտոզը և նրա փուլերը:- Քրոմոսոմային հավաքակազմեր: Միտոզի կենսաբանական նշանակությունը: Օրգանիզմների բազմացման եղանակները: Անսեռ բազմացում: Նախակենդանիների բաժանումը միտոզով: Սպորագոյացում, միաբջիջ և բազմաբջիջ օրգանիզմների բողբոջում,վեգետատիվ բազմացում: Անսեռ բազմացման կենսաբանական նշանակությունը: Բույսերի և կենդանիների սեռական բազմացումը: Գամետոգենեզ: Սեռական բջիջների առաջացման շրջանները` բազմացում, աճ, հասունացում և սեռական բջիջների ձևավորում: Մեյոզ, մեյոզի առաջին և երկրորդ բաժանումները: Սպերմատոգենեզ և օվոգենեզ: Մեյոզի կենսաբանական նշանակությունը:
- Սերմնավորում և բեղմնավորում: Կենդանիների արտաքին և ներքին բեղմնավորում:
- Սպերմատոզոիդի և ձվաբջջի կառուցվածքն ու զարգացումը: Սեռական հորմոններ և դրանց դերը:
- Բարձրակարգ բջիջներից սեռական բջիջների զարգացումը, կրկնակի բեղմնավորում:
- Կուսածնություն: Սեռական բազմացման կենսաբանական նշանակությունը: Անսեռ և սեռական բազմացման առավելություններն ու թերությունները:
Լաբորատոր և գործնական աշխատանք- Բուաբուծության լաբորատորիայի բույսերի օրինակով բույսերի բազմացման ձևերի ուսումնասիրություն և աճեցում:
- Բույսերի սերմերի ծլման և աճեցման պայմանների ուսումնասիրություն
Խնդիրների լուծումԹեմա 8 Օրգանիզմների անհատական զարգացումը :Կենդանիների սաղմնային զարգացումը: Ձվաբջիջների տեսակները: Տրոհման առանձն ահատկությունները, բլաստուլայի, գաստրուլայի շրջաններ: Օրգանոգենեզ` հյուսվածքների, օրգանների, օրգանների համակարգերի տաnբերակումը: Բնային բջիջներ: Սաղմնային ինդուկցիա: Նյարդային և հումորալ համակարգերի դերը կենդանիների սաղմնային զարգացման գործընթացում:- Կենդանիների հետսաղմնային զարգացումը: Հետսաղմնային զարգացման եղանակները:
- Անուղղակի զարգացում: Լրիվ և թերի կերպարանափոխության կենսաբանական նշանակությունը: Ուղղակի զարգացում: Մարդու սաղմնային զարգացումը: Սերմնավորում և բեղմնավորում: Սաղմի և պտղի զարգացում: Ընկերքի զարգացումը և ֆունկցիաները:
- Ընկերքը որպես ժամանակավոր ներզատական օրգան: Ամնիոն և ամնիոնային հեղուկ:
- Նախածննդյան խնամք: Ծնելիության հսկման բնական և արհեստական մեթոդները:
- Ծերացում և մահ, կյանքի տևողության կենսաբանությունը: Արտաքին միջավայրի գործոնների ազդեցությունն օրգանիզմի սաղմնային և հետսաղմնային զարգացման վրա:
- Վնասակար նյութերի (ծխախոտ, ալկոհոլ, թմրանյութեր) ազդեցությունն օնտոգենեզի վրա:
- Բարձրակարգ բույսերի օնտոգենեզը: Կրկնակի բեղմնավորման կենսաբանական նշանակությունը: Սաղմնային զարգացում` զիգոտի կիսումները, սաղմի հյուսվածքների և օրգանների առաջացումը: Հետսաղմնային զարգացում: Սերմերի ծլումը, հյուսվածքների և օրգանների` ընձյուղի և արմատային համակարգի ձևավորումը:
- Օնտոգենեզի ընդհանուր օրինաչափություններ: Սաղմերի նմանությունը ևհատկանիշների սաղմնային տարամիտումը (Կ. Բերի օրենքը): Կենսագենետիկական օրենք (Է. Հեկկել և Ֆ. Մյուլլեր):
11-րդ դասարան շաբաթական 4 ժամ (136 ԺԱՄ)Թեմա 1.Գենետիկա առարկան · Գենետիկայի զարգացման պատմությունը: Հատկանիշներ , հատկություններ: Գեն , գենոմ: Օրգանիզմի գենոտիպն ու ֆենոտիպը, գենոֆոնդ: · Ժառանգականության և փոփոխականության հիմնական օրինաչափություններըԹեմա 2 - Գենետիկայի զարգացման պատմությունը: Գենետիկայի հիմնական հասկացությունները:
- Հասկացություն գենի և գենոմի մասին: Մենդելի բացահայտած ժառանգմանօրինաչափությունները: Միահիբրիդ խաչասերում:
- Մենդելի առաջին` միակերպության օրենքը:
Թեմա 3- Ճեղքավորման օրենքը: Դոմինանտ և ռեցեսիվ հատկանիշներ: Հոմոզիգոտներ և հետերզիգոտներ:
- Գենոտիպ և ֆենոտիպ: Ալելային գեներ: Միջանկյալ ժառանգում: Գամետների մաքրության վարկածը և դրա բջջաբանական հիմնավորումը:
Թեմա 4- Մենդելի երկրորդ` գեների անկախ բաշխման օրենքը:
- Ժառանգականության քրոմոսոմային տեսությունը: Շղթայակցված ժառանգում: Գեների լրիվ և ոչ լրիվ շղթայակցում:
- Սեռի գենետիկական որոշումը: Հոմոգամետություն և հետերոգամետություն: Սեռական քրոմոսոմների գենետիկական կառուցվածքը: Սեռի հետ շղթայակցված ժառանգական հատկանիշներ:
Թեմա 6- Ցիտոպլազմային ժառանգականություն:
- Գենոտիպը որպես միասնական ամբողջականություն:: Հասկացություն գենոֆոնդի մասին: Ալելային և ոչ ալելային գեների փոխազդեցությունը հատկանիշների ձևավորման գործընթացում:
Թեմա 7. Փոփոխականության հիմնական օրինաչափությունները - Փոփոխականության հիմնական ձևերը: Ֆենոտիպային` մոդիֆիկացիոն փոփոխականություն:
- Արտաքին գործոնների ազդեցությունը հատկանիշների և հատկությունների զարգացման վրա:
Թեմա 8- Գենոտիպային փոփոխականություն: Համակցական փոփոխականություն և դրա էվոլյուցիոն նշանակությունը:
- Մուտացիաներ` գենոմային, քրոմոսոմային, գենային:
- Մարմնական և սեռական մուտացիաներ: Մուտածին գործոններ:
Թեմա 9 Մարդու գենետիկա - Մարդու գենետիկան և դրա ուսումնասիրման մեթոդները: Մարդու գենետիկայի նշանակությունը բջջագիտության և առողջագիտության ոլորտում: Ժառանգական հիվանդություններ և դրանց կանխարգելման միջոցները:
Թեմա 10 Կենդանիների, բույսերի և մանրէների սելեկցիա- Սելեկցիան որպես գիտություն: Բույսերի և կենդանիների սելեկցիայի խնդիրները, առանձնահատկություններն ու մեթոդները` հիբրիդացում և ընտրություն (անհատական և զանգվածայինհետերոզիսի երևույթը: Արտադրողների փորձարկումն ըստ սերնդի:
Թեմա 11- Մանրէների սելեկցիա: Կենսատեխնոլոգիա, գենային և բջջային ինժեներիա: Սելեկցիայի նշանակությունը գյուղատնտեսության,մանրէակենսաբանական արդյունաբերության զարգացման համար: Գենային բանկեր: Կլոնավորում: Հայաստանի նշանավոր սելեկցիոներները:
Թեմա 12. Էվոլյուցիոն տեսություն - Կենդանի բնության էվոլյուցիայի մասին նախադարվինյան պատկերացումները: Կ. Լինեյի աշխատանքները բույսերի և կենդանիների կարգաբանության վերաբերյալ: Ժ. Բ. Լամարկի էվոլյուցիոն տեսությունը: Չ. Դարվինի ուսմունքի ծագման նախադրյալները:
Թեմա 13- Էվոլյուցիայի գործոնները` ժառանգականություն, փոփոխականություն, գոյության կռիվ, բնական ընտրություն:
- Բնական ընտրության ձևերը: Հարմարողականությունը որպես բնական ընտրության արդյունք և դրա հարաբերական բնույթը
Թեմա 14. Էվոլյուցիայի ժամանակակից տեսությունը:- Մուտացիաների էվոլյուցիոն դերը: Գենետիկական գործընթացները պոպուլյացիաներում: Հարդի-Վայնբերգի օրենքը:
- Էվոլյուցիայի ժամանակակից տեսությունը:
- Պոպուլյացիաների գենետիկական կայունությունը:
Թեմա 15- Միկրոէվոլյուցիա: Տեսակառաջացման ժամանակակից պատկերացումները:
- Տեսակառաջացման ուղիները, աշխարհագրական և էկոլոգիական տեսակառաջացում:
- Էվոլյուցիայի արդյունքները, կենսաբազմազանության աճը: Էվոլյուցիայի ընթացքի արտացոլումը բույսերի և կենդանիների կարգաբանության մեջ:
- Մարդու գործունեության ազդեցությունը պոպուլյացիաներում միկրոէվոլյուցիոն գործընթացների վրա: Հազվագյուտ տեսակների անհետացման և պահպանման հիմնախնդիրը:
Թեմա 8 Էվոլյուցիայի հիմնական օրինաչափությունները:- Մակրոէվոլյուցիայի ապացույցները : Էվոլյուցիայի գլխավոր ուղղությունները: Կենսաբանական առաջադիմություն և հետադիմություն: Կենսաբանական առաջադիմությանը նպաստող ուղիները (արոգենեզ, ալոգենեզ, կատոգենեզ): Էվոլյուցիայի հիմնական օրինաչափությունները:
- Էվոլյուցիայի արդյունքները:
Թեմա 9 Կյանքի զարգացումը երկրի վրա - Արքեյան դարաշրջանում ֆոտոսինթեզի և նյութերի կենսաբանական շրջանառության
- առաջացումը: Կյանքի բարդացումը պրոտերոզոյան դարաշրջանում: Կենդանի օրգանիզմների ազդեցությունը մթնոլորտի բաղադրության, ապարների, առաջնային հողի ձևավորման վրա:
- Պալեոզոյան դարաշրջանում ցամաքի բնակեցումը բույսերով: Ցամաքային բույսերի հիմնական հարմարողական գծերը:
- Կյանքի զարգացումը մեզոզոյան և կայնոզոյան դարաշրջաններում:
- Մարդու տեղն օրգանական աշխարհում: Մարդը որպես կենդանի բնության բաղկացուցիչ մաս:
Թեմա 10 Մարդու ծագումը և զարգացումըմարդու տեղը օրգանական աշխարհում - Մարդը որպես կենսաբանական էվոլյուցիայի արդյունք: Մարդու հատկությունները որպես կենսաբանական տեսակի: Մարդկային ռասաները:
- Մարդու ծագման մասին պատկերացումների զարգացումը: Կենդանիներից մարդու ծագման ապացույցները` հնէաբանական, սաղմնաբանական, համեմատականկ ազմաբանական:
Թեմա 11- Մարդու և կենդանիների կառուցվածքի ընդհանուր գծերը: Մարդու և մարդանման
- կապիկների նմանություններն ու տաnբերությունները:
- Մարդու էվոլյուցիայի փուլերը` հնագույն, հնադարյան և ժամանակակից մարդիկ:
- Մարդու նյարդային համակարգի կառուցվածքի առանձնահատկությունները ֆունկցիաները:
Թեմա 12- Մարդու բարձրագույն նյարդային գործունեության առանձնահատկությունները: Վարք:Հոգեկան: Ի.Պ.Պավլովի ուսմունքը բարձրագույն նյարդային գործունեության մասին: Գլխուղեղի աշխատանքի օրինաչափությունները: Ի. Մ. Սեչենովի կողմից կենտրոնական արգելակման բացահայտումը: Հասկացություն վարքի և հոգեկանի մասին: Վարքի ռեֆլեքսային տեսությունը:
- Վարքի բնածին ծրագրերը:
12-րդ դասարան շաբաթական 4 ժամ (136 ԺԱՄ)
Թեմա 1 Կյանքը համակեցություններում, էկոլոգիական գործոններ: Երկրի վրա կյանքի պայամաններ՝ցամաքային, ցամաքա-օդային, հողային, ջրային Սեզոնային երեույթները բնության մեջ՝պարբերական , օրային սեզոնային, կենսաբանականռիթմներ Կենդանի օրգանիզմների բնական համակեցություններ՝կենսացենոզներ, դրանց տեսակային կառուցվածքը Պոպուլյացիա, թվաքանակը, տարածական կառուցվածքը Էկոլոգիական համակարգեր, դրանց բաղադրիչները Բնական և արհեստական էկոհամակարգեր, ագրոցենոզներ Էներգիայի հոսքը էկոհամակարգերում, սննդային շղթաներ, էկոլոգիական բուրգեր Կենսաբանական արտադրանք՝առաջնային և երկրորդային Մարդը և էկոհամակարգերը նախագիծեր ա/ պարաստել ուսումնական նյութ՝Բույսերը և կենդանիները ինչպիսի հարմարանքներ են ձեռք բերել անապատային գոտում ապրելու համար բ/Մեր շրջապատում մարդածին գործոնների հայտնաբերում և բնության վրա դրանց ազդեցության նկարագրում գ/ էքրսկուրսիա արգելոցներ Թեմա 2 Կենոլորտ, նրա կառուցվածքը ու ֆունկցիաները Կենսոլորտ հասկացությունը, սահմանները,կառուցվածքը Կենսոլորտի էվոլյուցիա Կենսածին տարրերի շրջապտույտը Թեմա 3 Օրգանիզմների միջև փոխհարաբերությունները Կենսածին կապեր Ներտեսակային մրցակցություն և մակաբուծություն Փոխօգտակար ներտեսակային հարմարվածություն Սիմբիոզ՝ փոխօգտակար միջտեսակային փոխհարաբերություն Մակաբուծներ, դրանց դասակարգումը Գիշատչություն Թեմա 4 Կենսոլորտը և մարդը Կենսաբանական ռեսուրսներ Բնակիան անսպառ և սպառվող պաշարներ Բնության վրա մարդու ազդեցությունը նախագիծ ա/ պատրաստել ուսումնական նյութ «Մարդու ազդեցությունը բնության վրա» թեմայով բ/մասնակցություն էկոտուրին Թեմա 5 Բիոնիկա Բիոնիկայի վերաբերյալ ֆիլմերի դիտում, վերլուծում , թագրմանում ուսումնական նյութի պատրաստում։
- Տալ համակցված գիտելիքներ , ինչպես նաև զարգացնել հմտություններ բնագիտությունից, անատոմիայից, բնապահպանությունից` ձևավորելով սովորողների դիտարկելու, հետազոտելու ունակությունը, տրամաբանական մտածողությունը, եզրակացություն անելու, վերլուծելու, դիրքորոշում հայտնելու կարողությունը:
- Նախագծերի միջոցով զարգացնել սովորողների առողջ ապրելակերպի, բնապահպանական հիմնախնդիրները, լուծումներ առաջարկելու կարողությունները:
- Կարևոր է բնապահպանական գիտելիքներով, երկրի, շրջակա միջավայրի պահպանությամբ մտահոգված, նոր մտածելակերպով մարդու, քաղաքացու կայացման խնդիրը: Երկիրը պահպանելը պետք է լինի ապրելակերպ, մտածելակերպ:
- Անհրաժեշտություն է իրազեկված լինել Հայաստանում , ինչպես նաև այլ երկրներում կենսաբանական նոր հայտնագործություններին, բուժման մեթոդներին:
Ծրագրի արդիականությունը
Ծրագրի արդիականությունը կարելի է դիտարկել մի քանի ուղղությամբ
- Ակնհայտ է բնապահպանության և կենսաբանության կապը, կենդանի օրգանիզմների գոյատևման միակ երաշխիքը շրջակա միջավայրի վրա անցանկալի ազդեցություններից, էկոլոգիական սխալներից խուսափելն է,այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ձևավորել կենսաբանական և բնապահպանական գիըելիքներով զինված հասրակություն :
- Ճամփորդությամբ, նախագծային ուսուցումը ծրագրի բովանդակային կարևոր բաղադրիչն է, որի միջոցով սովորողներն ավելի լավ են ճանաչում իրենց շրջապատող աշխարհը՝ բույսերի տեսականներ, դրանց աճի և զարգացման համար անհրաժեշտ պայմանները, տեսնում տարբեր պատճառներով վնասված, ախտոտված տարածքները և կարողանում է ճիշտ գնահատել մարդու բացասկան դերը, նաև փորձում գտնել մեթոդներ, առաջարկել տարբեր լուծումներ՝ստեղծված իրավիճակը շտկելու համար :
- Դասընթացի շրջանակում կազմակերպվում են հանդիպումներ ոլորտի մասնագետերի՝ մանրէբանների, բժիշկների, գիտաշխատողների հետ :
- Կազմակերպվում է համագորխակցայն տարբեր նախագծեր ուսումնական հաստատությունների հետ։
- Սովորողը դառնում է իր և շրջակա միջավայրի խնամքի երաշխավորը։
Հիմնական գաղափարները, որոնց վրա հիմնվում է ծրագիրը
- Գիտական -Սովորողը բացահայտում է կենսաբանության, ֆիզիկայի, քիմիայի, աշխարհագրության և էկոլոգիայի հիմնական օրենքները, դրանց միասնությունը, կենդանական աշխարհի կապի անխզելիությունը, կենդանի օրգանիզմի կախվածությունը շրջապատող բնությունից և նրա ազդեցությունը էկոհամակարգի վրա:
- Սոցիալական – Տեխնիկայի սրընթաց զարգացմանը զուգահեռ շատ կենդանի օրգանիզմների գոյությունը դրված է վտանգի տակ: Հակառակ կողմում էլ մարդն է, ում առողջության վրա ազդում են էկոլոգիական խնդիրները՝ աղմուկ, աղտոտվածություն, այլ:
- Գործնական –կազմակերպվող հայրենագիտական, բնապահպանական ճամփորդությունների միջոցով սովորողը լինում է բնապահպանական թեժ կետերում, սեփական գնահատականն է տալիս երևույթներին, ավելի լավ է ճանաչում իրեն շրջապատող աշխարհը՝ մարդ-բնություն կապն ու փոխրահրաբերությունները:
- Հասարակական–քաղաքացիական-սովորողը ուսումնասիրում է ոլորտի օրենսդրությունը, կառավարության ծրագրերը և ներկայացվածի վերաբերյալ կատարում է հետազոտական աշխատանքներ։
Բովանդակությունը
- Կենսաբանական , բնապահպանական դաստիարակությունը, կրթությունը և գիտելիքների ստացումը, բնապահպանական մտածելակերպի ձևավորման հիմքը դրվում է դպրոցում:
- Սովորողը պետք է իմանա բնական պաշարների, դրանց անխնա օգտագործման վնասի մասին: Գաղափար ունենա բնական միջավայրի աղտոտման աղբյուրների, քիմիական արտադրությունների վնասակար ազդեցությունների , դրանց առաջացրած առողջական խնդիրների մասին:
- Ծրագրի հիմքում ընկած է առանձին թեմաների շուրջ դիտում – փորձ – հետազոտություն – եզրակացություն մոտեցումը, որն իրականացվում է քննարկումների, տեսանյութերի և եզրակացություններ կատարելու, գիտական գրականությունից նյութեր ընտրելու, ինտերնետից նոր ինֆորմացիա ստանալու և մշակելու, ուսումնական նյութերի ստեղծման, ուսումնական ճամփորդությունների միջոցով: Ուշադրություն է դարձվում սովորողների կողմից առաջադրված հարցերի քննարկմանը:
- Սովորողները կիրառմում են և համակարգիչը, և թվային ֆոտոխցիկը, և թվային ձայնագրիչը։
Միջավայրը
- Անլար ինտերնետ, անհատական նոթբուկ, նեթբուկ
- Համացանցը ուսումնական գործընթացում
- Մեդիագրադարան
- Ուսուցչի բլոգը
- Նախագծային խմբերը մասնակցում են կրթահամալիրի բակերի խնամքին, ծառատունկերին, Աարտես դպրական կենտրում կազմակերպվող միջավայրի խնամքին
Կազմակերպումը
- Դասապրոցեսին սովորողները մասնակցում են անհատական նոթբուկ, նեթբուկերով: Ելնելով թեմայի բովանդակությունից` հանձնարարվում է նյութերի մշակում, թարգմանություն, նյութերի հրապարակում ուսումնական բլոգներում, դպրոցի ենթակայքում:
- Կապը մյուս առարկաների հետ – ուսումնական նյութեր ստեղծելիս անհրաժեշտություն է առաջանում օգտագործել օտարալեզու գրականություն, դասերի ժամանակ տեսանյութերը հաճախ նույնպես լինում են օտար լեզուներով` ռուսերեն, անգլերեն: Այդ պատճառով կարևորվում և խրախուսվում է օտար լեզուների լավ իմացությունը և օգտագործումը:
Սովորողներին ուղղված պահանջներ
- Կարևոր է՝ ինչպես է շրջակա միջավայրը՝ հանրային այգին, սարալանջը, բակը, դառնում սեբաստացիական հոգատարության, քաղաքացիական կրթության հարթակ, ինչպես են իրենց խնամքի տակ վերցնում կենսամիջավայրը։
- Կենսաբանության դասընթացի միջոցով սովորողները կարող են իրենք էլ իրենց ստացած գիտելիքներ փոխանցել կրտսեր ընկերներին՝ «Սովորող-սովորեցնող» նախագծով։Կարողանան տեսնել, գնահատել, կանխել իրենց շրջապատում տեղի ունեցող բնապահպանական խախտումները, դպրոցում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները փոխանցեն ընտանիքի անդամներին և ընկերներին, ինչն էլ ավելի է նպաստում սովորողի ստացած գիտելիքի ամրապնդմանը։
Գնահատումը
Գնահատումը կատարվում է կրեդիտավարկանիշային համակարգով
Առարկայի յուրացման համար սովորողը պետք է մեկ կիսամյակում ունենա 1,5 կրեդիտ
Որակական միավորները սովորողը ձևավորում է՝
- Դասընթացի ներկայություն՝ 2 միավոր
- Քննարկումների, լաբորատոր փորձերի մասնակցություն ՝ 2 միավոր
- Նախագծի հրապարակում և ներկայացում՝ 3 միավոր
- Բլոգի գործածություն՝ 2 միավոր
- Անհատական, հետազոտական աշխատանք՝ 1 միավոր
Դասընթացի ընթացքում իրականացվող ճամփորդություններից ստացած միարովները սովորողը գրանցում է որպես լրացուցիչ կրեդիտ
10-րդ դասարան շաբաթական 4 ժամ (136 ԺԱՄ)
- Կենդանի համակարգերին բնորոշ հատկանիշները: Կենդանի օրգանիզմների բնորոշ առանձնահատկությունները:
- Կենսոլորտում բնակվող օրգանիզմների բջջային կառուցվածքը:
- Նյութափոխանակությունը և ինքնակարգավորումը կենսաբանական համակարգերում:
- Ինքնավերարտադրությունը, ժառանգականությունը և փոփոխականությունը որպես կենդանի նյութի հիմնական հատկանիշներ: Աճ և զարգացում: Գրգռականություն, արտաքին ազդեցությանը օրգանիզմների պատասխան ռեակցիաների ձևերը:
- Կենսագործունեության գործընթացների պարբերականությունը, կենսաբանական ռիթմեր և դրանց նշանակությունը: Էներգիայի օգտագործման ձևերը կենդանի օրգանիզմների կողմից:
- Կենդանի օրգանիզմների դասակարգման բնական համակարգերը:
Կենսոլորտի կենդանի նյութի քիմիական կազմի միասնությունը, քիմիական տարրերի և մոլեկուլների հիմնական խմբերը, տարրային կազմը:
- Սպիտակուցներ, դրանց կառուցվածքը և հատկությունները: Բնափոխում և բնափոխման դարձելիություն: Սպիտակուցների ֆունկցիաները: Կենսաբանական կատալիզատորներ, դրանց դասակարգումը, հատկությունները և դերը օրգանիզմի կենսագործունեության ապահովման գործում: Ֆերմենտային ակտիվության վրա ազդող գործոններ (ջերմաստիճան, pH):
- Ածխաջրեր: Միաշաքարների և երկշաքարների կառուցվածքի առանձնահատկությունն երը և ֆունկցիաները: Բազմաշաքարների կառուցվածքը և կենսաբանական նշանակությունը: Ածխաջրերի դերը բույսերիերի, կենդանիների, սնկերի և մանրէների կյանքում:
- Ճարպերի և լիպիդների կառուցվածքն ու ֆունկցիաները: Լիպիդները որպես բջջաթաղանթի կառուցվածքային բաղադրամաս և էներգիայի աղբյուր:
- Ռիբոնուկլեինաթթու (ՌՆԹ), կառուցվածքը և ֆունկցիաները: ՌՆԹ-ի տեսակները (տեղեկատվական,ռիբոսոմային,փոխադրող) և կառուցվածքային առանձնահատկությունները:
- Կաթից պեպսին ֆերմենտի միջոցով պանրի ստացում,որպես սպիտակուցի բնափոխման օրինակ և կենսատեխնոլոգիական գորխնթացի մոդել
- Կաթնաշոռի ստացումը,որպես սպիտակուցի բնափոխման արդյունք և որպես կանսատեխնոլոգիայի մոդել
- Ճարպերի և բարդ ածխաջրերի լուծելիությունը ջրում,նրանց քայքայումը դետերգենտների օգնությամբ
- Քլորոֆիլի ուսումնասիրությունը քլորոպլաստներում մանրադիտակի միջոցով.
- Աշտարակային քրոմատոգրաֆիայի մեթոդով տերևի մեջ գտնվող դեղին և կանաչ գունակների անջատումը իրարից,օգտագործելով սովորական կավիճը
- Քլորոֆիլի,կանաչ գունակի, քայքայումը սենյակային պայմաններում 2-3 օրվա ընթացքում.
- Ոսկորի օրգանական և անօրգանական նյութերի հայտնաբերումը
- Բակտերիաների կառուցվածքը և նյութափոխանակությունը: Բակտերիաների ժառանգական ապարատը: Սպորառաջացում: Բազմացում:
- Կապտականաչ ջրիմուռներ, կառուցվածքը և կենսագործունեությունը: Նախակորիզավորների դերը կենսացենոզներում:
- Բակտերիաների արդյունաբերական նշանակությունը: Հիվանդաբեր բակտերիաներ,նրանց հարուցած հիվանդություններն ու դրանց կանխարգելումը:
- Մանրադիտակի կառուցվածքի ուսումնասիրություն և կենդանական,սնկային, բուսական բջիջների պատրաստի մանրապատրաստուկների դիտում, նկարագրում
- Սեփական մանրապատրաստուկների պատրաստում,դիտում և նկարագրում
- Մանրադիտակային տարբեր ջրիմուռների պատրաստի մանրապատրաստուկնեի և հերբարիումների ուսումնասիրություններ.
- Կաթնաթթվային բակտերիաների ուսումնասիրություն,նրանց միջոցով կաթից մածունի ստացումը.
- Կաթնաթթվային բակտերիաների ակտիվության ուսումնասիրությունը կախված ժամանակից և ջերմաստիճանից,որպես կենսատեխնոլոգիական պրոցեսի մոդելավորում:
- Ուսումնական նյութերի ստեղծոււմ
- Կորիզավոր բջջի ցիտոապլազման, օրգանոիդները, կառուցվածքը և ֆունկցիաները:
- Բջջակմախք: Ներառուկներ, դրանց դերը բջջի նյութափոխանակության գործընթացում:
- Բջջակորիզը որպես բջջի կենսագործունեությունը ղեկավարող կենտրոն: Բջջակորիզի կառուցվածքային բաղադրամասերը, դրանց կառուցվածքը և ֆունկցիաները: Գեների տաnբերակված ակտիվությունը, էուքրոմատին: Բուսական և կենդանական բջիջների կառուցվածքային առանձնահատկությունները:
- Բուսական և կենդանական բջիջների պատրաստի մանրապատրաստուկների դիտում և նկարագրում: Բուսական բջիջների ժամանակավոր մանրապատրաստուկների պատրաստում, դիտում և նկարագրում:
- Միջատների աչքի և թևերի կառուցվածքի ուսումնասիրություն,հետազոտություն,նկարագրում:
- Ծաղկի կառուցվածքի ուսումնասիրություն
- Բջջի կառուցվածքի մասին ուսումնական նյութերի ստեղծում ՏՀՏ-ի օգտագործում
- Սպիտակուցի կենսասինթեզը բջջում: Մատրիցային սինթեզի ռեակցիաներ: Տրանսկրիպցիա, տրանսլյացիա: Ածխաջրերի սինթեզը բուսական բջջում: ֆոտոսինթեզ: Կանաչ բույսերի տիեզերական նշանակությունը: Բակտերիաների սննդառությունը: Քեմոսինթեզ:
- Շնչառության գործընթացում բջջի ապահովումն էներգիայով: Արտաքին միջավայրի ազդեցությունը բջջում ընթացող փոխանակային գործընթացների վրա:
- .Շնչառության և ֆոտոսինթեզի մասին խնդիրների լուծում, ֆոտոսինթեզի և քեմոսինթեզի նմանության և տարբերությունների վերաբերյալ աղյուսակների կազմում,ՏՀՏ-ի միջոցով տեսանյութի դիտում
- Տերևներից քլորոֆիլի անջատում
- Ջրի շարժման ուղղության ուսումնասիրությունը բույսերում, մոդելավորման միջոցով
- Կատարել փորձեր բույսերի,խմորասնկերի մարդու շնչառության վերաբերյալ: Շնչառության տեսակետից գտնել տարբերություններ և նմանություններ այդ օրգանիզմների միջև:
- Քլորոֆիլի քայքայման պատճառները դպրոցի բույսերի օրինակով
- Խնդիրների լուծում.
- Քրոմոսոմային հավաքակազմեր: Միտոզի կենսաբանական նշանակությունը: Օրգանիզմների բազմացման եղանակները: Անսեռ բազմացում: Նախակենդանիների բաժանումը միտոզով: Սպորագոյացում, միաբջիջ և բազմաբջիջ օրգանիզմների բողբոջում,վեգետատիվ բազմացում: Անսեռ բազմացման կենսաբանական նշանակությունը: Բույսերի և կենդանիների սեռական բազմացումը: Գամետոգենեզ: Սեռական բջիջների առաջացման շրջանները` բազմացում, աճ, հասունացում և սեռական բջիջների ձևավորում: Մեյոզ, մեյոզի առաջին և երկրորդ բաժանումները: Սպերմատոգենեզ և օվոգենեզ: Մեյոզի կենսաբանական նշանակությունը:
- Սերմնավորում և բեղմնավորում: Կենդանիների արտաքին և ներքին բեղմնավորում:
- Սպերմատոզոիդի և ձվաբջջի կառուցվածքն ու զարգացումը: Սեռական հորմոններ և դրանց դերը:
- Բարձրակարգ բջիջներից սեռական բջիջների զարգացումը, կրկնակի բեղմնավորում:
- Կուսածնություն: Սեռական բազմացման կենսաբանական նշանակությունը: Անսեռ և սեռական բազմացման առավելություններն ու թերությունները:
- Բուաբուծության լաբորատորիայի բույսերի օրինակով բույսերի բազմացման ձևերի ուսումնասիրություն և աճեցում:
- Բույսերի սերմերի ծլման և աճեցման պայմանների ուսումնասիրություն
- Կենդանիների հետսաղմնային զարգացումը: Հետսաղմնային զարգացման եղանակները:
- Անուղղակի զարգացում: Լրիվ և թերի կերպարանափոխության կենսաբանական նշանակությունը: Ուղղակի զարգացում: Մարդու սաղմնային զարգացումը: Սերմնավորում և բեղմնավորում: Սաղմի և պտղի զարգացում: Ընկերքի զարգացումը և ֆունկցիաները:
- Ընկերքը որպես ժամանակավոր ներզատական օրգան: Ամնիոն և ամնիոնային հեղուկ:
- Նախածննդյան խնամք: Ծնելիության հսկման բնական և արհեստական մեթոդները:
- Ծերացում և մահ, կյանքի տևողության կենսաբանությունը: Արտաքին միջավայրի գործոնների ազդեցությունն օրգանիզմի սաղմնային և հետսաղմնային զարգացման վրա:
- Վնասակար նյութերի (ծխախոտ, ալկոհոլ, թմրանյութեր) ազդեցությունն օնտոգենեզի վրա:
- Բարձրակարգ բույսերի օնտոգենեզը: Կրկնակի բեղմնավորման կենսաբանական նշանակությունը: Սաղմնային զարգացում` զիգոտի կիսումները, սաղմի հյուսվածքների և օրգանների առաջացումը: Հետսաղմնային զարգացում: Սերմերի ծլումը, հյուսվածքների և օրգանների` ընձյուղի և արմատային համակարգի ձևավորումը:
- Օնտոգենեզի ընդհանուր օրինաչափություններ: Սաղմերի նմանությունը ևհատկանիշների սաղմնային տարամիտումը (Կ. Բերի օրենքը): Կենսագենետիկական օրենք (Է. Հեկկել և Ֆ. Մյուլլեր):
- Գենետիկայի զարգացման պատմությունը: Գենետիկայի հիմնական հասկացությունները:
- Հասկացություն գենի և գենոմի մասին: Մենդելի բացահայտած ժառանգմանօրինաչափությունները: Միահիբրիդ խաչասերում:
- Մենդելի առաջին` միակերպության օրենքը:
- Ճեղքավորման օրենքը: Դոմինանտ և ռեցեսիվ հատկանիշներ: Հոմոզիգոտներ և հետերզիգոտներ:
- Գենոտիպ և ֆենոտիպ: Ալելային գեներ: Միջանկյալ ժառանգում: Գամետների մաքրության վարկածը և դրա բջջաբանական հիմնավորումը:
- Մենդելի երկրորդ` գեների անկախ բաշխման օրենքը:
- Ժառանգականության քրոմոսոմային տեսությունը: Շղթայակցված ժառանգում: Գեների լրիվ և ոչ լրիվ շղթայակցում:
- Սեռի գենետիկական որոշումը: Հոմոգամետություն և հետերոգամետություն: Սեռական քրոմոսոմների գենետիկական կառուցվածքը: Սեռի հետ շղթայակցված ժառանգական հատկանիշներ:
- Ցիտոպլազմային ժառանգականություն:
- Գենոտիպը որպես միասնական ամբողջականություն:: Հասկացություն գենոֆոնդի մասին: Ալելային և ոչ ալելային գեների փոխազդեցությունը հատկանիշների ձևավորման գործընթացում:
- Փոփոխականության հիմնական ձևերը: Ֆենոտիպային` մոդիֆիկացիոն փոփոխականություն:
- Արտաքին գործոնների ազդեցությունը հատկանիշների և հատկությունների զարգացման վրա:
- Գենոտիպային փոփոխականություն: Համակցական փոփոխականություն և դրա էվոլյուցիոն նշանակությունը:
- Մուտացիաներ` գենոմային, քրոմոսոմային, գենային:
- Մարմնական և սեռական մուտացիաներ: Մուտածին գործոններ:
- Մարդու գենետիկան և դրա ուսումնասիրման մեթոդները: Մարդու գենետիկայի նշանակությունը բջջագիտության և առողջագիտության ոլորտում: Ժառանգական հիվանդություններ և դրանց կանխարգելման միջոցները:
- Սելեկցիան որպես գիտություն: Բույսերի և կենդանիների սելեկցիայի խնդիրները, առանձնահատկություններն ու մեթոդները` հիբրիդացում և ընտրություն (անհատական և զանգվածայինհետերոզիսի երևույթը: Արտադրողների փորձարկումն ըստ սերնդի:
- Մանրէների սելեկցիա: Կենսատեխնոլոգիա, գենային և բջջային ինժեներիա: Սելեկցիայի նշանակությունը գյուղատնտեսության,մանրէակենսաբանական արդյունաբերության զարգացման համար: Գենային բանկեր: Կլոնավորում: Հայաստանի նշանավոր սելեկցիոներները:
- Կենդանի բնության էվոլյուցիայի մասին նախադարվինյան պատկերացումները: Կ. Լինեյի աշխատանքները բույսերի և կենդանիների կարգաբանության վերաբերյալ: Ժ. Բ. Լամարկի էվոլյուցիոն տեսությունը: Չ. Դարվինի ուսմունքի ծագման նախադրյալները:
- Էվոլյուցիայի գործոնները` ժառանգականություն, փոփոխականություն, գոյության կռիվ, բնական ընտրություն:
- Բնական ընտրության ձևերը: Հարմարողականությունը որպես բնական ընտրության արդյունք և դրա հարաբերական բնույթը
- Մուտացիաների էվոլյուցիոն դերը: Գենետիկական գործընթացները պոպուլյացիաներում: Հարդի-Վայնբերգի օրենքը:
- Էվոլյուցիայի ժամանակակից տեսությունը:
- Պոպուլյացիաների գենետիկական կայունությունը:
- Միկրոէվոլյուցիա: Տեսակառաջացման ժամանակակից պատկերացումները:
- Տեսակառաջացման ուղիները, աշխարհագրական և էկոլոգիական տեսակառաջացում:
- Էվոլյուցիայի արդյունքները, կենսաբազմազանության աճը: Էվոլյուցիայի ընթացքի արտացոլումը բույսերի և կենդանիների կարգաբանության մեջ:
- Մարդու գործունեության ազդեցությունը պոպուլյացիաներում միկրոէվոլյուցիոն գործընթացների վրա: Հազվագյուտ տեսակների անհետացման և պահպանման հիմնախնդիրը:
- Մակրոէվոլյուցիայի ապացույցները : Էվոլյուցիայի գլխավոր ուղղությունները: Կենսաբանական առաջադիմություն և հետադիմություն: Կենսաբանական առաջադիմությանը նպաստող ուղիները (արոգենեզ, ալոգենեզ, կատոգենեզ): Էվոլյուցիայի հիմնական օրինաչափությունները:
- Էվոլյուցիայի արդյունքները:
- Արքեյան դարաշրջանում ֆոտոսինթեզի և նյութերի կենսաբանական շրջանառության
- առաջացումը: Կյանքի բարդացումը պրոտերոզոյան դարաշրջանում: Կենդանի օրգանիզմների ազդեցությունը մթնոլորտի բաղադրության, ապարների, առաջնային հողի ձևավորման վրա:
- Պալեոզոյան դարաշրջանում ցամաքի բնակեցումը բույսերով: Ցամաքային բույսերի հիմնական հարմարողական գծերը:
- Կյանքի զարգացումը մեզոզոյան և կայնոզոյան դարաշրջաններում:
- Մարդու տեղն օրգանական աշխարհում: Մարդը որպես կենդանի բնության բաղկացուցիչ մաս:
- Մարդը որպես կենսաբանական էվոլյուցիայի արդյունք: Մարդու հատկությունները որպես կենսաբանական տեսակի: Մարդկային ռասաները:
- Մարդու ծագման մասին պատկերացումների զարգացումը: Կենդանիներից մարդու ծագման ապացույցները` հնէաբանական, սաղմնաբանական, համեմատականկ ազմաբանական:
- Մարդու և կենդանիների կառուցվածքի ընդհանուր գծերը: Մարդու և մարդանման
- կապիկների նմանություններն ու տաnբերությունները:
- Մարդու էվոլյուցիայի փուլերը` հնագույն, հնադարյան և ժամանակակից մարդիկ:
- Մարդու նյարդային համակարգի կառուցվածքի առանձնահատկությունները ֆունկցիաները:
- Մարդու բարձրագույն նյարդային գործունեության առանձնահատկությունները: Վարք:Հոգեկան: Ի.Պ.Պավլովի ուսմունքը բարձրագույն նյարդային գործունեության մասին: Գլխուղեղի աշխատանքի օրինաչափությունները: Ի. Մ. Սեչենովի կողմից կենտրոնական արգելակման բացահայտումը: Հասկացություն վարքի և հոգեկանի մասին: Վարքի ռեֆլեքսային տեսությունը:
- Վարքի բնածին ծրագրերը:
No comments:
Post a Comment