Pages

Sunday, June 16, 2024

Կենսաբանության 9-րդ դասարանի ընտրության գործնեության ծրագիր

 9-րդ դասարանի ընտրության գործնեության դասընթացի նպատակն է նպաստել սովորողների մասնագիտական կողմնորոշմանը, նախորդ տարիներին ստացած տեսական գիտելիքները բերել լաբորատոր դաշտ՝ կատարել համապատախան փորձեր, հետազոտել,կատարել  վերլուծություններ։Դասընթացը իր մեջ ներառում է հետևյալ բաղդրիչները՝

  • ձևավորել և զարգացնել գիտելիքներ բնություն-կենդանի կապի , փոխներգործության մասին
  • կապ հաստատել և զարգացնել համագործակցային նախագծեր այլ ուսումնական հաստատությունների  հետ՝ ԵՊՀ կենսաբանական ֆակուլտետ, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ, տարբեր լաբորատորիաներ, թանգարաններ 
  • կազմել և վարել կենսաբանական ամսագիր , որտեղ կհրապարակվեն սովորողների հետազոտական աշխատանքները
  • համալրել կենսբանական փորձերի շարքը՝ գտնել տարբեր աղբյուրներից , մշակել և իրականացնել լաբորատորիայում, ներկայացնել ստացած արդյուքները, պարզաբանել
  • հետազոտել մոդուլային ձևաչափով կենսաբանության բոլոր ոլորտները/բույսեր, կենդանիներ, մանրէներ, մարդու անատոմիա, բջջաբանություն/

1.Ներածություն – կենդանի համակարգեր,կյանքի կազմավորվածության մակարդակներ:


2.Նախակորիզավորների թագավորություն:
1.Ընդհանուր բնութագիրը,
ծագումը
2.Բակտերիաների կառուցվածքը
3.Նախակորիզավորների դերը բնական համակեցություններում և մարդու կյանքում։Պանրի, մածնի ստացում, տեսանկարահանում, լուսաբանում բլոգներում։
Թեման ամփոփել համապատասխան փորձերով։


3.Սնկերի թագավորություն:
1.Ընդհանուր բնութագիրը,ծագումըմիաբջիջ և բազմաբջիջ սնկերի կառուցվածքը:
2.Սնկերի հիմնական խմբերըմակաբույծ և օգտակար սնկեր3.Սնկերի օգտագործումը սննդի և մանրէակենսա բանական արդյունաբերության մեջ
Թեման ամփոփել մանրադիտակային պատրաստուկների ուսումնասիրմամբ, տվյալների գրանցմամբ,արդյունքների վերլուծմամբ։

4.Բույսերի թագավորություն – Ստորակարգբույսերի ենթաթագավորություն - ջրիմուռների,քարաքոսների ընդհանուր բնութագիրը,կառուցվածքային առանձնահատ
կությունները,դերը բնության մեջ և գործնական նշանակությունը
5.Բարձրակարգ բույսերի ենթաթագավորություն:
  • Սպորավոր բույսեր:
  • Մամուռներիձիաձետերի,պտերանմանների կառուցվածքային առանձնահատկություններըտարածվածությունները  և դերը բնության մեջ:
  • Սերմավոր բույսեր:Մերկասերմերի և ծածկասերմերի կառուցվածքըառանձնահատկություններ
Թեման ամփոփել բույսերի տարբեր տեսակների ուսումնասիրմամբ, տեսակավորմամբ։

6․Կենդանիների թագավորություն, ուսունասիրել տարբեր կենդանիների կառուցվածքային առանձնահատկությունները, ֆունկցիանալ նմանությունները և տարբերությունները, պարզաբանել վերջինները։ 
Թեման ամփոփել կենսաբանական ամսագրում հրապարակվող ուսումնական նյութերով։

7․Կյանքի ոչ բջջային ձևեր՝ վիրուսներ, դրանց դերը մարդու կյանքում , բնության մեջ, տարածման եղանակաները, հարուցող հիվանդությունները։
Թեման ամփոփել կենսաբանական ամսագրում հրապարակվող ուսումնական նյութերով։

8․Մարդու անատոմիա՝ օրգան-համակարգեր, կառուցվածք, ֆունկցիաներ, հանդիպող հիվանդություններ, դրանց առաջացման պատճառները, ախտանիշները և կանխարգելումը։

Թեման ամփոփել կենսաբանական ամսագրում հրապարակվող ուսումնական նյութերով։

9․ Բջջի կառուցվածքը, նրանում ընթացող կեսաքիմիկական ռեակցիաները, վերջիններիս խանգարման հետևանքով առաջացող հիվանդությունները, դասակարգումը։
Թեման ամփոփել կենսաբանական ամսագրում հրապարակվող ուսումնական նյութերով։

10․Գենետիկայի  հիմունքները, մուտացիաներ, դրանց տեսակները,առաջացման պատճառները, հիվանդությունները, վերջիններիս արտահայտման և փոխանցման ձևերը։
Թեման ամփոփել կենսաբանական ամսագրում հրապարակվող ուսումնական նյութերով։

No comments:

Post a Comment