Pages

Saturday, June 27, 2026

7-րդ դասարան Կենսաբանություն առարկայի ծրագիր


 ՀՀ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ 7-րդ դասարան

Սովորողների համար գիտելիք և ըմբռնում ձեռք բերելու հնարավորություն ստեղծել՝

 

1) Երկրի վրա կենդանի օրգանիզմների բազմազանության վերաբերյալ,

2) կենդանի օրգանիզմների կառուցվածքի և գործառույթների փոխկապակցվածության վերաբերյալ,

3) օրգանիզմների ժառանգականության և էվոլյուցիայի ժամանակակից պատկերացումների վերաբերյալ,

4) ժամանակակից էկոլոգիական հիմնախնդիրների վերաբերյալ և ծանոթանալ դրանց լուծման հիմնական սկզբունքներին,

5) իրենց մարմնի կառուցվածքի, գործառույթների և հիգիենայի վերաբերյալ։

 

Զարգացնել և ձեռք բերել կարողություններ և հմտություններ՝

 

1) կառուցելու և կիրառելու կենսաբանության մասին գիտելիք,

2) հասկանալու գիտության բնույթը կենսաբանության համատեքստում,

3) գնահատելու կենսաբանության, քիմիայի, ֆիզիկայի և այլ գիտակարգերի միջև գոյություն ունեցող կապերը,

4) իրականացնելու գիտական հետազոտություններ,

5) մտածելու գիտականորեն և քննադատաբար,

6) լինելու ստեղծարար,

7) լուծելու խնդիրներ կենսաբանության համատեքստում անհատապես կամ համագործակցային խմբերով,

8) հասկանալու գիտական լեզուն և հաղորդակցվելու՝ ներկայացնելով կենսաբանությանը առնչվող հարցերի վերաբերյալ գաղափարներ և տեսակետներ,

9) տեղյակ լինելու կենսաբանության սոցիալական, էթիկական, տնտեսական, բնապահպանական և տեխնոլոգիական կիրառություններին,

10) ունենալու փաստարկված կարծիք կենսաբանությանը առնչվող թեմաների վերաբերյալ:


Թեմատիկ պլան: Դասընթացի նպատակն էուսուցանել հմտություններ և կարողություններ կենդանի օրգանիզմների կառուցվածքի, կեսագործնեության      առանձնահատկությունների,      բնության հետ փոխհարաբերությունների մասին:
 


Դասընթացի նպատակն է ուսուցանել հմտություններ և կարողություններ կենդանի օրգանիզմների կառուցվածքի,կեսագործնեության առանձնահատկությունների, շրջապատող բնության հետ փոխհարաբերությունների մասին:

1.Ներածությունկենդանի համակարգեր,կյանքի կազմավորվածության մակարդակներ:


2.Նախակորիզավորների թագավորություն:
1.Ընդհանուր բնութագիրը,
ծագումը
2.Բակտերիաների կառուցվածքը
3.Նախակորիզավորների դերը բնական համակեցություններում և մարդու կյանքում

3.Սնկերի թագավորություն:
1.Ընդհանուր բնութագիրը,ծագումը, միաբջիջ և բազմաբջիջ սնկերի կառուցվածքը:
2.Սնկերի հիմնական խմբերը` մակաբույծ և օգտակար սնկեր3.Սնկերի օգտագործումը սննդի և մանրէակենսա բանական արդյունաբերության մեջ

4.Բույսերի թագավորությունՍտորակարգբույսերի ենթաթագավորություն - ջրիմուռների,քարաքոսների ընդհանուր բնութագիրը,կառուցվածքային առանձնահատ
կությունները,դերը բնության մեջ և գործնական նշանակությունը
5.Բարձրակարգ բույսերի ենթաթագավորություն:
  • Սպորավոր բույսեր:
  • Մամուռների, ձիաձետերի,պտերանմանների կառուցվածքային առանձնահատկությունները, տարածվածությունները  և դերը բնության մեջ:
  • Սերմավոր բույսեր:Մերկասերմերի և ծածկասերմերի կառուցվածքը, առանձնահատկություններ

6.Կենդանիների թագավորություն:
Նախակեդանիների ենթաթագավորություն:Ընդհանուր բնութագիրը, դասակարգումը
Բազմաբջիջների ենթաթագավորություն:
Ընդհանուր բնութագիրը,  կենսագործնեության և կառուցվածքի առանձնահատկությունները:

7.Աղեխորշավորների տիպ:Բազմազանությունը, կառուցվածքի,կենսագործնեության,բազմացման առանձնահատկությունները:

8.Կլոր և տափակ որդերի տիպ:Ընդհանուր բնութագիրը: Մակաբույծ որդերից առաջացող հիվանդություները և դրանցից զերծ մնալու միջոցները:
Օղակավոր որդերի տիպ:Ընդհանուր բնութագիրը,ծագումը,դերը բնության մեջ և մարդու կյանքում

9.Փափկամարմիների տիպ:
Կառուցվածքի,կենսագործունեության առանձնահատկությունները,դերը բնության մեջ և մարդու կյանքում:   

10.Հոդվածոտանիների տիպ:
Կառուցվածքի,կենսագործ նեության առանձնահատկությունները,դերը բնության մեջ և մարդու կյանքում:Շերամապահությունը և մեղվաբուծությունը Հայաստանում (արարատյան որդան կարմիր) .

11.Քորդվորների տիպ: Ընդհանուր բնութագիրը կենսագործնեության և կառուցվածքի առանձնահատկությունները:Նշտարիկի կառուցվածքը և կենսագործնեությունը:

12.Հայաստանում հանդիպող ձկները և դրանց պահպանությունը:

13.Երկկենցաղների դաս:
 Կառուցվածքը,կենսգաործնեության առանձնահատկությունները, դերը բնության մեջ և մարդու կյանքում:

14.Սողուների դաս:
Թեփուկավորներ , կոկորդիլոսներ: Ընդհանուր բնութագիրը,ծագումը, կառուցվածքային և կենսգաործունեության առանձնահատկությունները

15.Թռչուների դաս:
1.Ընդհանուր բնութագիրը,
ծագումը, բազմացումը և զարգացումը, կենսագործնեությանառանձնահատկությունները,  դերը   բնության մեջ և մարդու կյանքում:
2.Հայաստանում հանդիպող թռչունները և դրանց պահպանությունը:

16.Կաթնասունների դաս:
1.Կառուցվածքը,կենսագործնեության առանձնահատկությունները, դերը բնության մեջ և մարդու կյանքում:
2.Հայաստանում հազվադեպ հանդիպող տեսակների պահպանման միջոցառումներ:

No comments:

Post a Comment