Pages

Friday, December 28, 2018

Ճամբարային օրակարգ

01.08.2019-01.11-2019
Երեքաշաբթի(08.01.2019)
1. 9։00-9:30  ընդհանուր պարապմունք
2․ 9։30-10:00  ծանոթացում ճամբարականների հետ, անելիքների քննարկում
3․ 10։10-10:55 երգուսուցում Նելլի Փիլոյանի հետ
4․ 11։05-11։50 մարմարյա սրահի բույսերի խնամք
5․ 11։55-12:30 «Պարի կենսաբանական ազդեցությունը օրգանիզմի վրա» նախագիծ

Չորեքշաբթի(09.01.2019)
1. 9։00- 9:30  ընդհանուր պարապմունք
2.  9։30- 10:00 «Պարի կենսաբանական ազդեցությունը օրգանիզմի վրա» նախագիծ
3․ 10։10-10։55 մարմարյա սրահի բույսերի խնամք
4․ 11։05-11։50 նետաձգություն
5․ 11։55-12:30 ինտելեկտուալ, զվարճալի խաղերի կազմակերպում

Հինգշաբթի(10.01.2019)
1. 9։00-9:30  ընդհանուր պարապմունք
2. 9։30-10։00 մարմարյա սրահի բույսերի խնամք
3. 10:00-14:00 «Ճամփորդություն սահադաշտ»

Ուրբաթ(11.01.2019)
1. 9։00-9:30  ընդհանուր պարապմունք
2. 9։30-10։00 մարմարյա սրահի բույսերի խնամք
3․ 10։10-11:45 ինտելեկտուալ խաղերի կազմակերպում։
11։50 «Էկոլոգիա և թռչուններ նախագիծ»՝ Սիրանուշ Թումանյան հետ

Monday, December 17, 2018

Ուսումնական նյութերի թարգմանություն


Մեր գործընկերները աստղացուցարանի համար տրամադրել են կենսաբանական տարբեր ֆիլմեր 15-30 րոպեանոց տևողությամբ:Ֆիլմերը ռուսերեն և անգլերեն լեզուներով են, այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջանում դրանք դարձնել հայալեզու ՝սովորողի համար ավելի մատչելի դարձնելու նպատակով:

Նախագծի մասնակիցներն են 8 և 11րդ դասարանի սովորողները
Իրականացման ժամկետը 8.01-26.01.18թ

Նպատակը

  • թարգմանության շնորհիվ բարելավել սովորողների մոտ մասնագիտական հմտությունները
  • կազմակերպել ավագ և կրտսեր սովորողների միասնական աշխատանքը
  • ընդլայնել սովորողների բառաֆոնդը

Արդյունքը

  • տեսանյութերի հայալեզու տարբերակի ստեղծում
  • մասնագիտական գիտելիքների, տերմիների յուրացում

«Խաղողագործությունն և գինեգործությունը Հայաստանում» նախագիծ


Մասնակիցները՝
Միջին դպրոցի սովորողներ  8 և 9-րդ դասարաններ 


Նպատակը
1․Ինքնուրույն ուսումնասիրել, պարզել Հայաստանում աճող խաղողի տեակները
2․Դրանց մշակման տեխնոլոգիաները՝ որ տեսակները կոնկրետ ինչ պայմաններում են աճում
3․ուսումնասիրել գինեգործության տեխնոլոգիան՝ ինչ բակտերիաների շնորհիվ  և ինչպիսի պայմաններում են ստանում գինի
4. Պարզել գինու օգտակար հատկանիշները  և ինչով են դրանք  պայմանավորված

Նախագծի ընթացքը

  • Սովորողները կբաժանվեն խմբերի, նախ կգտնեն համապատասխան տեղեկությունները և մեկը մյուսին լրացնելով կկազմակերպեն քննարկում
  • Ուսումնական այց Քոլեջ՝ գինեգործության լաբորատորիա



Արդյունքը
1․ Սովորողների գիտելիքների ամրապնդում
2․Թիմային աշխատանքի հիմտության ձեռք բերում
3․ գինեգործության  վերաբերյալ ուսումնական նյութերը՝ ռադիոնյութերֆոտոշարքերկհրապարակվեն սովորողների բլոգներումենթակայքում.

Saturday, December 15, 2018

Պարի կենսաբանական ազդեցությունը օրգանիզմի վրա



Նախագծի մասնակիցներ ՝ կենսաբանության ընտրության խմբի սովորողներ։
Ինչ է պարը՝ սիրելի զբաղմունք,  ժամանցի ձև, ինքնաարտահայտման միջոց , կարելի է թվարկել և թվարկել։Բայց  երբ դիտարկում ես այն կենսաբանական տեսակետից, պարզ է դառնում , որ այն մարմինը և հոգին մարզելու յուրահատուկ միջոց է։
Նախագծի նպատակն է
1․Պարզել ինչ հոգեբանական ազդեցություն է թողնում պարը
2․դիտարկել ինչպես է ազդում պարը ուղեղի աշխատանքի վրա
3․ինչպիսի հումարալ փոփոխություններ են լինում պարելու ժամանակ
4․ինչ ազդեցություն է թողնում հենաշարծիչ համակարգի ճիշտ ձևավորման վրա



Նախագծի ընթացքը
1․ ուսումնասիրել այն հիվանդությունները, որոնց բուժումն կամ կանխարգելուն իրականացնում են պարի միջոցով
2․ փորձել բացատրել ընտրության պատճառը
3․ կազմակերպել հանդիպում և հարցազրույզ մեր շրջանավարտներ՝ Հակոբյան քույրերի հետ

Նախագծի արդյունքը
1․ սովորողների կատարած աշխատանքների հրապարակում բլոգներում
2․ տեսանյութերի ձևով ամփոփել ստացած գիտելիքները և լուսաբանել ենթակայքում , բլոգներում։


Wednesday, December 5, 2018

Կիսամյակային հաշվետվություն



Դե ինչ, անցավ ևս մեկ կիսամյակ, նախորդներին նման, միևնույն ժամանակ նախորդներից տարբեր, փորձեմ ամփոփել այն։
Կիսամյակի ընթացքում իրականացրել ենք հետևյալ նախագծերը՝
1․Ծաղկող պատշգամբներ, այս նախագիծը արդեն քանի տարի անընդմեջ կազմակերպում և իրկանացնում եմ սովորողներիս հետ, այս տարի նախագծի մասնակիցները եղան 8-րդ դասարանի սովորողները, չեմ կարող կոնկրետ որևէ խմբի կամ դասարանի նշել, քան որ մասնակցել են գրեթե բոլորը՝ մի խումբը մաքրել է տվյալ տարածքը, մյուսը՝ պատրաստել համապատասխան հողը, երրորդ խումբը տնկել է թաղարները և հերթով ջրել և խնամել , արդյունքում ստացել ենք  քրիզանթեմներով զարդարված պատշգամբ։
Նախագիծը տես ՝ այստեղ։

2․Գործընկերներիս հետ միասին կազմակերպել ենք  բնագիտությունը խոհանոցում նախագիծը, որի ընթացքում սովորողները կաթից ստացան կաթնաշոռ, մերեցին մածուն և յոգուրտ: Նախագծի ընթացքը տես՝ այստեղ։

3․ Սովորում ենք թարգմանելով նախագծի արդյունքում ստացանք տարբեր ուսումնական նյութեր՝անգլերենից և ռուսերենից թարգմանելով։Ցանկանում եմ նշաել , որ սիրիահայ սովորողների համար ընտրում եմ հատուկ նյութեր անգլերեն լեզվով, որոնք նրանք նայում են , միասին քննարկում ենք, հիմնականում թարգմանում , ինչի արդյունքում էլ երեխեքը աննկատ, բայց լիարժեք տիրապետում են ուսումնասիրվող նյութին։
Նախագիծը տես՝ այստեղ։

4.Սովորող սովորեցնող նախագիծի ընթացքում փորձել են կրտսեր սովորողների հետ տնկել տարբեր բույսերի կտրոններ՝բացատրլ դրանց խնամքի տեխնոլոգիան։ Այս նախագիծը տարբերվում է մյուսներից, պատասխանատվությունը կրկնապատկվում է, քանի որ գործ ունենք տարբեր տարիքի սովորողների հետ, ինչպես նաև հենց իրենք՝ մեծահասակ սովորղներն,  իենց շատ ավելի մեծ ու կարևոր են զգում․հայտվնել են սովորեցնողի դերում, ինչ որ կարևոր գործ են անում՝ իրենց իմացածը փոխանցում են կրտսեր ընկերներին, իմ երեխեքը,  այդ մի քանի րոպեում մի քանի տարով մեծանում են, իսկ փոքրիկները աշխույժ այս ու այն կողմ են վազվզում՝փորձելով ընտրել ամենալավ բույսն ու հարցուփորձ անել ավագ ընկերոջը։
Նախագիծը տես ՝ այստեղ։

5. Իրականացրել եմ ճամփորդություն Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ, որի նպատակն էր սովորողներին ծանոթացնել գիտության ժամանակակից ոլորտներին, լաբորատորիաներին, զրուցել համապատասխան մասնագետների հետ։Ճամփորդությունը շատ հետաքրքիր և ուսումնական անցավ՝ սովորողները անջատեցին իրենց ԴՆԹ , տվեցին իրենց հետաքրքրող բոլոր հարցերը։Երբ քաղաքային երթուղով վերադառնում էինք կրթահամալիր, երեխեքս գրավելով երթուղու վերջին հատվածը՝բուռն քննարկում սկսեցի կենսաբանության վերաբերյալ, տասներկու և տասնմեկերրորդցիները հարցեր էին տալիս տասերին, նրանց սխալները ուղղում, բացատրում, քննարկում իրար սխալ ու ճիշտ հանում, երթուղու ուղևորները զարմացել և հիացել էին մեր սպոնտան սովորող սովորեցնող նախագծով։
Նախագիծը տես ՝ այստեղ։

Երևի այսքանը, մնաց ավելացնեմ, որ մասնակցել եմ կազմակերված գրեթե բոլոր միջոցառումներին,  բոլոր սեմինարներին, մեդիաուրբաթների, կազմակերպել եմ բնագիտության ֆլեշմոբը։

Monday, November 19, 2018

Դեկտեմբերյան նախագծեր





                                      

1․Ամանորյա օգտակար ուտեստներ



2․Սերմնացան մեծ ու փոքր սեբաստացիներով



3.Մայր դպրոցի բույսերի կենտրոնացում մեկ տարածքում, արձակուրդների օրերին հերթապահության գրաֆիկի կազմում: 

Սերմնացան մեծ ու փոքր սեբաստացիներով

Սերմերով չինական վարդի բազմացում
Արևելյան դպրոց:
Նախագծի մասնակիցներ՝ 11-րդ դասարանի  սովորողներ։

Նախապատրաստական փուլ
·                     համապատասխան հողի ձեռք բերում՝ հողը խառնում ենք ավազի հետ 
·                     սերմերի հավաքում 
·                     խնամքի կազմակերպում՝ խոնավլուսավոր միջավայրի ապահովում
·                     համապատասխան բույսերի տեսակների , խնամքի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունների հավաքում
Նախագծի ընթացքը
·                     Այցելություն Արևելյան  դպրոցշրջայցի կազմակերպում
·                     բույսերի մասին համապատասխան տեղեկության տրամադրում
·                      սերմերի տնկում փոքր թաղարների մեջ

Նախագծի արդյունքը
·                     համապատասխան հմտությունների ձեռք բերում
·                     գարնանը արդեն աճած տնկիների տնկումը կրթական պարտեզում 

Ամանորյա օգտակար ուտեստներ





Ամանորյա օրերին բազմաթիվ ուտեստների օգտագործման արդյունքում ծանրաբեռնվում  է աղեստամոքսային տրակտը, որն էլ հանգեցնում է անցանկալի հետևանքների:
Նպատակ
Ներկայացնելու ենք Ամանորյա օգտակար ուտեստների բաղադրատոմսեր, հետաքրքիր ձևավորումներ:

  • Ուսումնասիրել ինչպես են տոնում Ամանորը սովորողների ընտանիքներում
  • Ինչ ավանդական , օգտակար, դյուրամարս ուտեստների բաղադրատոմսեր են օգտագործում սովորողների ընտանիքներում

Մասնակիցներ
Միջին դպրոցի 9 և  8-րդ դասարանի սովորողներ

Արդյունքը
  • Տեսանյութեր
  • Պատրաստած նյութերի հրապարակում սովորողների բլոգներում:

Sunday, October 28, 2018

Սերմնացան մեծ ու փոքր սեբաստացիներով

Սերմերով չինական վարդի բազմացում
Արևելյան դպրոց:
Նախագծի մասնակիցներ՝ 11-րդ դասարանի  սովորողներ։

Նախապատրաստական փուլ
·                     համապատասխան հողի ձեռք բերում՝ հողը խառնում ենք ավազի հետ 
·                     սերմերի հավաքում 
·                     խնամքի կազմակերպում՝ խոնավլուսավոր միջավայրի ապահովում
·                     համապատասխան բույսերի տեսակների , խնամքի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունների հավաքում
Նախագծի ընթացքը
·                     Այցելություն Արևելյան  դպրոցշրջայցի կազմակերպում
·                     բույսերի մասին համապատասխան տեղեկության տրամադրում
·                      սերմերի տնկում փոքր թաղարների մեջ

Նախագծի արդյունքը
·                     համապատասխան հմտությունների ձեռք բերում
·                     գարնանը արդեն աճած տնկիների տնկումը կրթական պարտեզում 

Friday, October 26, 2018

Ճամփորդություն Գառնի և Գեղարդ









Գեղարդի վանք, միջնադարյան վանական համալիր Հայաստանում։ Գտնվում է Կոտայքի մարզի Գողթ գյուղի մոտ՝Ազատ գետի վերին հոսանքում՝ աջ ափին։ Այստեղ է պահվել հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել էՔրիստոսի կողը։ Այն Հայաստան էր բերել քրիստոնեության առաջին քարոզիչներից Թադեոս առաքյալը։ Այժմ այն գտնվում է Վաղարշապատում՝ պատմության թանգարանում։
Գառնու հեթանոսական տաճար, հին հայ հեթանոսական տաճար Կոտայքի մարզի համանուն գյուղումԱզատ գետիաջ ափին։ Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձան է

Ելնելով ավանդություններից՝ Մովսես Խորենացին Գառնու հիմնադրումը վերագրում է Հայկ նահապետի ծոռ Գեղամին, որի թոռան՝ Գառնիկի անունով էլ, իբրև, կոչվել է Գառնի։
Ճամփորդողների խումբը` Ավագ և Միջին դպրոցի սովորողներ
Ճամփորդության օրը՝   հոկտեմբերի  28-ին
  Նպատակը՝ 
  • Սովորողների ստեղծագործական,  հայրենագիտական,  աշխարհագրական, ճամփորդական գիտելիքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում, հայրենիքի տեսարժան վայրերի ու բարձունքերի բացահայտում:
  • Սերմերի հավաքում
  • Շրջակա բույսերին ծանոթացում
  • Սերմերի տարածման եղանականների,ձևավորված հարմարանքների ուսումնասիրում

Մեկնում `  Մայր դպրոցից 10-ին, ժամը 09:00
Վերադարձ՝  ժամը 18:00
Ճամփորդության անհրաժեշտ պարագաներ՝
  • տաք հագուստ
  • հարմար կոշիկներ
  • արևապաշտպան գլխարկ
  • հարմար ուսապարկ
  • սնունդ և ջուր
  • ֆոտոխցիկ, ձայնագրիչ

Ճամփորդության ավարտից հետո  սովորողներն ընդհանրացնում են հավաքած տեղեկությունները,    իրենց տպավորությունները    և վերջնական  արդյունքները  հրապարակում   բլոգում ։
Ճամփորդության մասնակից դասավանդող՝ Հերմինե Անտոնյան:

Monday, October 15, 2018

«ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ/ SCIENCE AS A PROFESSION»


«ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ/ SCIENCE AS A PROFESSION»


Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 11։05, Ավագ դպրոցի ընթերցասրահում կկայանա հանդիպում Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի երիտասարդ գիտնական, կ.գ.թ., Աստղիկ Հակոբյանի հետ: Հանդիպման նպատակն է ծանոթացնել ներկաներին՝


  • Հայաստանում գիտության ոլորտին
  • կատարվող հետազոտություններին
  • ձեռքբերումներին
  • գիտությունը որպես մասնագիտություն ընտրելու դեպքում  գիտնականների առջև սփռվող հեռանկարներին

Հանդիպման նպատակն է նաև քննարկել՝
  • հնարավոր համագործակցությանը եզրեր ստեղծել՝ փորձարարական դասեր, կազմակերպել
  • հետաքրքրված սովորողների համար կամավորական սկզբունքներով փորձ ձեռք բերելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը։

Սովորում ենք թարգմանելով


Նախագիծ     8 և 9-րդ դասարանի սովորողներ

Նախագծի արդյունքները՝

1․Արշիլ Խաչատրյանի նյութը

2․Հրակ Քոսպեքեանի նյութը

3․Մերի Թոռունյանի նյութը

4․Գոհար Արղությանի նյութը։

Նախորդ տարվա աշխատանքներ 1 ,  2 
Սովորում ենք թարգմանելով՝ համագործակցում ենք օտար լեզվի ուսուցիչների հետ:

Նախագծի ընթացքը

·                     սովորողներին ներկայացնում ենք համապատասխան նյութերը՝   1,2,3,4,5
·                     օգնում սովորողներին կատարել կոնկրետ նյութի ընտրություն՝ հաշվի առնելով նրանց կարողությունները և նախասիրությունները
·                     օգնում թարգմանել մասնագիտական բառեը
·                       
Նախագծի նպատակը
·                      թարգմանելով սովորողը աննկատ  յուրացնում է անհրաժեշտ նյութը
·                     ձեռք բերում համապատասխան հմտություններ
·                     պատրաստում ենք ուսումնական տեսադասեր, որոնք կարող են օգտակար լինել մյուս սովորողների համար
·                     լավագույն տեսադասերը ուղարկում ենք մեդիագրադարան , ինչպես նաև ներկայացնում ենք Մայիսյան հավաքին