Pages

Tuesday, September 28, 2021

Կենսաբանություն առարկայական բաղադրիչ

 Առաջադրանք 1

Հանրակրթության պետական չափորոշիչ, պետական չափորոշչում ներկայացված ուսումնական պլանը, պետական չափորոշչի և հեղինակային ծրագրի ուսումնական պլանների համեմատություն:

  1. Հանրակրթության պետական չափորոշիչ
  2. ԿԳՄՍ նախարարության հաստատած օրինակելի ուսումնական պլանները և կրթահամալիրի հեղինակային ծրագրերի ուսումնական պլանները
  3. Անդրադարձ առարկայական չափորոշչով սահմանված հանրակրթության

հիմնական ծրագրերի բովանդակության  բաղադրիչներին (գիտելիք, հմտություն,

 դիրքորոշում, արժեքային բաղադրիչ):

Գործնական աշխատանք 1.

Վերապատրաստվողները ուսումնասիրում են պետական չափորոշչի 4-րդ կետում տրված 8 կարողունակությունները և Յուրա Գանջալյանի ««Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հանրակրթության նոր պետական չափորոշչի և առարկայական ծրագրերի դիտանկյունից» հոդվածում լուսաբանված այն ճանապարհները, որոնցով ձևավորվում են կրթահամալիրի սովորողների նշված կարողունակությունները:

Վերապատրաստվողները կարողունակությունների մասին իրենց դիտարկումները և կրթահամալիրի փորձի մասին գրառումները հրապարակում են իրենց բլոգներում:

Ուսումնասիրեցի պետական չափորոշիչը և պարզեցի, որ մեծ ուշադրություն է դարձվում կարողունակույուններին:

Հանրակրթության պետական չափորոշչի կառուցվածքը

  • հանրակրթական միջնակարգ կրթության ծրագրի շրջանավարտի ակնկալվող որակական պահանջները` կարողունակությունները (կոմպետենցիաներ)
  • Հանրակրթական տարրական, հիմնական և միջնակարգ ծրագրերի սովորողների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները
  • հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակությունը (գիտելիք, հմտություններ, դիքորոշում, արժեքային համակարգ) և ուսումնական բնագավառները
  • առարկայական ծրագրին ներկայացվող պահանջները
  • ուսումնական պլանները
  • առարկայացանկի ձևավորման սկզբունքները
  • սովորողների ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքները

Կարողունակությունները սովորողների այն հիմնական որակական պահանջներն են, որոնք պետք է ձևավորվեն ուսուցման, ուսումնառության և դաստիարակության ընթացքում: Նոր պետական չափորաշիչով սահմանված է 8 կարողունակություն:
Ընթերցելով Յուրա Գանջալյանի հոդվածը և հիմնվելով կրթահամալիրային իմ փորձի վրա վստահ կարող եմ ասել, որ կրթահամալիրը տարիներ շարունակ ձևավորում է այդ կարողունակությունները: Նշեմ դրանցից մի քանիսը՝
Սովորել սովորելու կարողունակություն – սովորողների ուսումնառությունը չի սահմանափակվում միայն դասագրքերի տեքստերի սերտմամբ: Սովորողներն իրենք են տարբեր թեմաների վերաբերյալ որոնողական հետազոտական աշխատանքներ կատարում՝ օգտագործելով համացանցի տված անսպառ հնարավորությունները:

Կենսաբանություն առարկայի չափորոշիչների հիմքում դրված է վերջնարդյունքը, կարևորվում է ստացած կարողությունները, դրանց կիրառումը համապատասխան ոլորտներում, այնուհետև  ներկայացվում են համապատասխան մեթոդները, եղանակները 
2․հազվադեպ է օգտագործվում իմանալ բառը՝ կարևորությունը տրված է  հետազոտական աշխատանքներին , լաբորատոր փորձերին, 
3․կարևորվում է միջառարկայական ուսուցումը ՝  ներառելով նաև մաթեմատիկան, առաջին հայացքից ընդհանուր եզրեր չունեցող այս առարկանների համադրությունը կտա տրմաբանական, վերլուծական հմտություններ
4․«Կենսաբանության» գնահատումը պետք է կարևորի գիտական հասկացությունների և սկզբունքների ընկալումը և կիրառումը, այլ ոչ թե մեծաքանակ փաստական նյութի մտապահումը։ Կենսաբանության դասընթացում առավել կարևորվում է բնական համակարգերի փոխկապակցվածությունները վերլուծելու սովորողների կարողությունները՝ դիտարկելով բնագիտական գիտելիքը որպես մեկ ամբողջություն: Սովորողը պետք է առաջադրի հետազոտական հարցադրումներ և վարկածներ, պլանավորի և իրականացնի հետազոտություններ՝ առաջարկելով համապատասխան մեթոդներ։ Սովորողը պետք է վերլուծի փորձերի արդյունքում ստացված տվյալները առկա գիտելիքի և պատկերացումների համատեքստում, կատարի վերացարկումներ և ընդհանրացումներ, կիրառի համալիր գիտելիքը և անհրաժեշտ հմտությունները՝ տարաբնույթ փորձեր, հետազոտական աշխատանքներ իրականացնելիս:
Շատ հավանեցի այս նախադասությունը-«Կենսաբանության» գնահատումը պետք է կարևորի գիտական հասկացությունների և սկզբունքների ընկալումը և կիրառումը, այլ ոչ թե մեծաքանակ փաստական նյութի մտապահումը -հուսով եմ կգտնի նաև կիրառումը  թեստավորման կենտրոնի կողմից
5․Գնահատականի բաղադրիչները Հիմնական դպրոցում «Կենսաբանության» գնահատականի 55-60%-ը պետք է կազմի կենսաբանության հիմնական գաղափարների իմացությունը և ըմբռնումը։ Բնագիտական և ճարտարագիտական պրակտիկաներին տիրապետումը պետք է կազմի գնահատականի 40-45%-ը, որից 15%-ը պետք է բաժին ընկնի հետազոտություններ պլանավորելուն և իրականացնելուն։ 
Ավագ դպրոցում «Կենսաբանության» գնահատականի 45-50%-ը պետք է կազմի կենսաբանության հիմնական գաղափարների իմացությունը և ըմբռնումը։ Բնագիտական և ճարտարագիտական պրակտիկաներին տիրապետումը պետք է կազմի գնահատականի 50-55%-ը, որից 20%-ը պետք է բաժին ընկնի հետազոտություններ պլանավորելուն, իրականացնելուն։
Առաջարկում եմ գնահատելիս ավելի շատ առավելությունը տալ ոչ թե իմացությանը , այլ հետազոտական, պրակտիկ, թիմային   աշխատանքներին։

Առաջադրանք 2

Գործնական պարապմունք 4 ժամ

Պարապմունքների ձևը՝ հեռավար (նամակագրություն, գործնական աշխատանքների հրապարակումներ բլոգներում)սեպտեմբերի 16-18

Տեսական պարապմունքի թեման՝ Անդրադարձ / ծանոթություն հեղինակային ծրագրի ուսումնական պլանին։

Ուսումնասիրվող նյութը՝

Կարդալ հեղինակային ուսումնական ծրագրի ուսումնական պլան, նշումներ կատարել՝ համապատասխանություն անհամապատասխանություն

Ուսումնասիրելով նախարարության հաստատած օրինակելի ուսումնական պլանները՝ ուզում եմ նշել նախարարության օրինակելի ուսումնական պլանի և կրթահամալիրի ուսումնական պլանի օտար լեզվի հանրակրթական բաղադրիչի ժամաքանակի տարբերությունը: Կրթահամալիրում սովորողը հանրկրթական բաղադրիչով ունի 4 ժամանոց դասընթաց, մինչդեռ հանրակրթական այլ դպրոցներում ժամաքանակը 2-ն է :
Կրթահամալիրում 10-12-րդ դասարաններում սովորողը ընդհանուր բաղկացուցչում կարողանում է ընտրել 4 կամ 6 ժամ որպես երկրորդ օտար լեզու/ ֆրանսերեն գերմաներեն իսպաներեն, իտալերեն, թուրքերեն , անգլերեն, վրացերեն, պարսկերեն: Բացի դրանից նա նաև ունի ընտրությամբ բաղկացուցիչ 10,11-րդ դասարաններում 8-12 ժամ 12-ում՝ 4-8:

Հանրակրթական դպրոցների ավագ դպրոցի ուսումնական պլանում հանդիպեցի նաև հոսքային ուսումնական պլաններին, որտեղ սովորողներին տրվում է 4 առարկայի ընտրություն, իսկ օրինակ՝ հումանիտար հոսքի օտար լեզվի ժամաքանակը հետևյալն է ՝10/3/ 11/5/ 12/8

Հանրկարթական դպրոցում նմանություն գտա 12-րդ դասարանի ուսումնական երկրորդ կիսամյակի կազմակերպման մեջ ՝«Սովորողը մասնակցում է իր ընտրած առարկաների դասընթացներին: Եթե շաբաթական պարտադիր ժամաքանակը 31-ից պակաս է, ապա մասնակցում է արտադասարանական ուսումնական պարապմունքներին, իսկ հեղինակայինի դեպքում ՝ ինքակրթություն, զանազան նախագծերի մասնակցություն / թարգմանչական հետազոտական սովորող-սովորոեցնող:/

Անդրադարձ առարկայական չափորոշչով սահմանված հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության  բաղադրիչներին (գիտելիք, հմտություն, դիրքորոշում, արժեքային բաղադրիչ):

Ըստ պետական չափորոշչի հանրակրթության բովանդակությունը 4 ընդհանրական բաղադրիչ ունի՝

Գիտելիք

Հմտություններ

Դիրքորոշում

Արժեքներ

Առաջադրանք 3

Ուսումնական նյութը պետք է նպատակաուղղված լինի. · սովորողի մտածողության, երևակայության, ստեղծագործական կարողությունների զարգացմանը. · լեզվամտածողության, լեզվազգացողության զարգացմանը. · վերլուծելու, համադրելու, եզրահանգումներ անելու կարողությունների զարգացմանը · աշխարհճանաչողության ընդլայնմանր, գրական ճաշակի ու աշխարհայացքի ձևավորմանն ու զարգացմանը, · ստեղծական-հետազոտական ուսումնասիրություններ կատարելու հմտությունների զարգացմանը. · ինքնուրույն աշխատելու հմտություններ զարգացնելուն, նաև ինքնակրթությամբ զբաղվելուն:

Հեղինակայինը իմ գործունեության մեջ

Արդեն երկար տարիներ աշխատելով կրթահամալիրում իրականացրել եմ բազմաթիվ նախագծեր՝ բակային, սովորող սովորեցնող, թարգմանչակա, ուսումնական նյութեր փաթեթի կազմում և այլն։Ցանկանում եմ նշել նախագծային ուսուցման առավելությունները

  • թույլ է տալիս ներգրավել տարբեր հետաքրքրություն ունեցող սովորողների
  • աշխատել խմբային մթնոլորում
  • միաժամանակ համագործակցում ենք օտար լեղվի դասավանդողների հետ՝ նյութեր թարգմանելիս, ինչը նպաստում է սովորողի բառապաշարի ընդլայմանը
Կից ներկայացնում եմ կազմած և իրականացված նախագծերը, որոնք կարելի է համարել նաև ուսումնական նյութեր։
 
Առաջադրանք 4

Թեմա 4 Առարկայական ֆլեշմոբ  

Ի՞նչ է առարկայական ֆլեշմոբը:

Գործնական աշխատանք 1

Ֆլեշմոբի գաղափարը մեր մանկավարժության հիմնադիրներից ՝ Գևորգ Հակոբյանի մտահղացումն է։ Մաթեմատիկա դասավանդողների  միացանք բոլորս ։Ես դեղ լավ հիշում եմ իմ տղաների ոգևորությունը երբ ամբողջ ընտանիքով մասնակցում էինք ֆլեշմոբին: Առարկայական ֆլեշմոբները պարտադիր չեն բոլորի համար: Երբ պարտադրանք չկա, սովորողների գործունեության շարժառիթը միայն սերն է տվյալ ուսումնական առարկայի նկատմամբ:

Աշխատելով բավականին երկար տարիներ կրթահամալիրում, բազմիցս կազմել եմ ֆլեշմոբի առաջադրանքներ, փորձեմ մեկնաբանել դրանց ազդեցությունը մասնագիտական որակի վրա,նախ ասեմ , որ առաջադրանքները փորձում եմ կազմել ինքնուրույն , ոչ թե վերցնել որևէ կայքերից, դրա համար նախ պիտի լավ ուսումնասիրել անհրաժեշտ նյութը, փորձել հասկանալ , որ տեսանկյունից ներկայացնել սովորողին որպեսզի հետաքրքրել նրան, լինի մատչելի և հրապուրիչ։Մի խոսքով ֆլեշմոբի առաջադրանքներ կազմելու համար  պիտի անընդհատ ինքնակրթվել և կատարելագործվել։

Գործնական աշխատանք 2

Վերապատրաստվողները ընտրում են այն կրթական աստիճանի ֆլեշմոբները, որտեղ աշխատում են, կատարում են առաջադրանքները և գրում իրենց դիտարկումները բլոգներում:

Կատարել եմ հետևյալ առաջադրանքը։Առաջադրանքը հետաքրքիր էր և ոչ ժամանակատար։Ֆլեշմոբային առաջադրանքները պետք է ուղղված լինեն տրամաբանության զարգացմանը, մտածելու ունակությունների կատարելագործմանը։

Գործնական աշխատանք 3

Վերապատրաստողները առարկայական ֆլեշմոբի առաջադրանքներ են կազմում այն կրթական աստիճանի համար, որտեղ աշխատում են, հրապարակում են դրանք իրենց բլոգներում, փորձարկում են առաջադրանքները իրենց դասարաններում և արդյունքների մասին հրապարակում են իրենց բլոգներում:

1. Վիրուսները չեն  կարող գոյատևել ինքնուրույն, ինչու՞։
2. Ինչո՞վ է պայմանավորված օրգանիզմի կայուն ջերմաստիճանը և որ՞ն է հիվանդության ժամանակ բարձր ջերմաստիճանի պատճառը։
3. Ո՞ր դեպքում է օրգանիզմում բարձրանում լեյկոցիտների քանանկը և ինչու՞։
4.Մարդու ո՞ր օրգաններն են աճում ամբողջ կյանքի ընթացքում , ինչպե՞ս կբացատրեք այդ փաստը։
5. Ո՞ր օրգանն է խոչընդոտում մանրէների թափանցմանը օրգանիզմ, բացատրեք ինչպես։

Թեմա 5 Առարկայական նախագիծ 

Կրթահամալիրի մանկավարժական լաբորատորիան մշակել է ուսումնական նախագծի մշակման և իրականացման կարգ:

Ուսումնասիրելով վերը նշված կարգը և «օտար լեզուներ» ուսումնական բնագավառի նոր չափորոշիչներն ու ծրագրերը կարելի է ուրվագծել առարկայական ուսումնական նախագծի կառուցվածքը.

Ուսումնական նախագծի կառուցվածքը

  • Նախագծի վերնագիրը
  • Նախագծի նպատակը, որն իրական կյանքում հանդիպող մի խնդրի ձևակերպում է, որի լուծումը տալիս է նախագծի իրականացումը:
  • Նախագծի իրականացման ժամկետները
  • Մասնակիցները և աշխատանքի բաժանումը
  • Նախագիծն իրականացնելու ընթացքում սովորողների կողմից ձեռք բերվող նպատակային գիտելիքները և հմտությունները
  •  Որոնողական, հետազոտական աշխատանքի նկարագրությունը
  •  Վերջնական արդյունքի (հոդված, պրեզենտացիա, տեսաֆիլմ, թարգմանություն, այլ) հանրային ներկայացում-պաշտպանություն
  • Անդրադարձ. սովորողների, դասավանդողների, ծնողների, մասնախմբի, հրավիրյալ փորձագետների ամփոփում և գնահատում
Գործնական աշխատանք 1
Վերապատրաստվողները կարդում են Հասմիկ Ղազարյանի «Նախագծային ուսուցում՝ կյանքի դպրոց » և Հասմիկ Ուզունյանի հոդվածները, որից հետո իրենց դիտարկումները հրապարակում են բլոգներում: 
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի «Դպիր » մանկավարժական հանդեսում հրապարակված հոդվածները ժամանակ առ ժամանակ ընթերցում եմ: Որպես ուղեցույց են հանդիսանում տիար Յուրայի , Հասմիկ Ղազարյանի, Ժաննա Հակոբյանի, Նունե Մովսիսյանի հոդվածները: Ջոն Հոլտը ասել է՝ «Ուսուցումը դասավանդման արդյունք չէ:Ուսուցումը սովորողների գործունեության արդյունք է»: Նախագծային ուսուցումը հնարավորություն է տալիս գործելու, ստեղծելու, ուսումնական պրոցեսը անհատականացնելու:
Ինձ համար նախագծային ուսուցման արդյունքներ են թե՛ սովորողների ակնառու հմտությունները, թե նրանց ինքնաարտահայտման օգտագործված հնարավորությունը, թե՛ ինքնահաղթահարման պահերը։ Նախագծային ուսուցումը, եթե առանձնահատուկ լարումով չես անում, եթե գործին չես խառնում պարտադրանքը ու չես համեմատում-գնահատում մասնակիցներին առանձին-առանձին, դառնում է կյանքի դպրոց, որից ամեն մարդ իր դասն է քաղում և այնքան է քաղում, որքան իրեն անհրաժեշտ է, և որքան իր ուժն է պատում։ »
Իրականացրել եմ բազում նախագծեր խմբակային ՝սովորող սովորեցնող, բացօթյա լսարանների ստեղծում , ուսումնական ճամփորդություններ, որոնք արտաղոլված են իմ հոդվածներում։
Գործնական աշխատանք 2
2021-2022 ուստարվա համար կազմել մեկ կարճատև նախագիծ, հրապարակել բլոգում
Կաթնաթթվային բակտերիաներ

Գործնական աշխատանք 3

2021-2022 ուստարվա համար կազմել մեկ երկարատև նախագիծ, հրապարակել բլոգում

Բացօթյա լսարանների ստեղծում։

Գործնական աշխատանք 4

2021-2022 ուստարվա համար կազմել մեկ համագործակցային նախագիծ, հրապարակել բլոգում

Բաց պարապմունքփոքրիկ կրտսեր «Ինչուիկների համար», մագիստրոս Սոնա Նիկոլյանի մասնակցությամբ։

Գործնական աշխատանք 5

2021-2022 ուստարվա համար կազմել մեկ ընտանեկան նախագիծ, հրապարակել բլոգում

Ընտանեկան նախագիծ՝ ժառանգման օրինաչափությունները ,հեղինակ՝ Գևորգ և Աննա Հովհաննիսյաններ։

Գործնական աշխատանք 10

Բլոգում ամփոփել իրականացված նախագծերը. Ակնկալվող արդյունք, հաջողություններ, բացթողումներ, դժվարություններ, զարգացում։


Հոդվածներումս  ներկայացրել եմ իրականացրած, հաջողված նախագծերս: Նախագիծ կազմելիս միշտ հաշվի եմ առնում սովորողներիս նախասիրությունները, կարծիքները: Սովորողները, նրանց նախասիրությունները տարբեր են , վերջնարդյունքներն էլ այդ պարզ պատճառով տարբեր են լինում, երբեմն շատ գոհացնող, երբեմն ոչ այդքան։Դժվար է ամեն ամիս նոր նախագիծ իրականացնել, հետաքրքրել սովորողին, սակայն դա էլ հենց մենք անվանում ենք այլ ընտրանք, մենք ընտրել ենք այս մանկավարժությունը, ուրեմն պիտի գտնենք այն իրականացնելու հմտությունները։

Monday, September 27, 2021

Լաբորատոր աշխատանքների ամփոփում



Ընտրված նախագծերն են՝

1․Միկրոօրգանիզմների բազմազանությունը

2․Կաթնամթերքներում բնակվող բակտերիաները՝ փորձեր փոքրիկների համար։


Ստացված արդյունքները՝ 

 1.Վարպետության դաս կրտսեր դպրոցի սովորողների հետ, գործընկեր՝ Անժելա Բլեյան     Տեսանյութը՝   այսեղ։

 2․Վարպետության դաս միջին դպրոցի սովորղների հետ, գործընկեր՝ Տաթև Ալեքսանյան։

 3․Վարպետության դաս միջին դպրոցի սովորղների հետ, գործընկեր՝ Զարինե Փանյան։

 4․Վարպետության դաս միջին դպրոցի սովորղների հետ, գործընկեր ՝ Էմմա Այվազյան։

 4․ Նախագծեր ավագ դպրոցի սովորողների հետ 1 , 2։


Thursday, September 23, 2021

Քայլք Եռաբլուր պանթեոն



Քայլքի օր` 25.09., ժամը` 11։30։

12։00` մասնակցություն պարգևատրման արարողությանը։

Մասնակիցների հանդիպում `Մայր դպրոցում, քայլքի ուղղություն `Բ2 թաղամաս _Շահումյան փողոց_Եռաբլուր պանթեոն։

Քայլքի նպատակը

  • Մասնակցել մեր շրջանավարտ, 44օրյա պատերազմում զոհված ` Գարեգին Նիկոլյանի պարգևատրման արարողությանը
  • Ճանաչել մեր հերոսներին 
  • Այցելություն պանթեոնի եկեղեցի
Մասնակիցների ցուցակ`
1.Մարթա Ասատրյան
2.Լուսինե Սարգսյան
3.Անուշ Ասատրյան
4.Էմանուել Ագջոյան
5.Մերի Մարկոսյան շրջանավարտ
6.Աստղիկ Կիրակոսյան շրջանավարտ
7.Մարգարիտա Մանվելյան շրջանավարտ
8.Անուշ Նիկողոսյան շրջանավարտ
9.Վանուհի Ազատյան շրջանավարտ
10.Շուշան Եփրիկյան շրջանավարտ
11.Մելինե Մարտիրոսյան շրջանավարտ
12. Արփի Սահակյան շրջանավարտ
13.Արթուր Հովակիմյան շրջանավարտ
13.Բարխուդարյան Գոռ 12_րդ դասարան



Thursday, September 16, 2021

Մասնագիտական զարգացում

Առաջադրանք 1 

Հեղինակային ծրագիր

Տեսական 1 ժամ, գործնական՝ 4 ժամ։

Պարապմունքների ձևը՝ հեռավար (նամակագրություն, գործնական աշխատանքների հրապարակումներ բլոգներում)սեպտեմբերի 16-18

Տեսական պարապմունքի թեման՝ «Հեղինակայինը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»

Ուսումնասիրվող նյութը՝

Ներկայացնում են հեղինակային մանկավարժության հիմնադիր, մենթոր Աշոտ Բլեյանը, մանկավարժության լաբորատորիայի ղեկավար Մարգարիտ Սարգսյանը

Հեղինակայինը կրթահամալիրում․ մշակումների փաթեթ

գործնական հեռավար պարապմունքներ` 4 ժամ ( 0,5 կրեդիտ) 

Գործնական աշխատանք 1

Հոդվածների ընթերցում։

Գործնական 2

Առանցքային մտքերի առանձնացում։ Բլոգում մտքերի ընտրանիների կազմում-հրապարակում։

Գործնական 3, 4

Գրախոսականի կամ մտորման հրապարակում․ հեղինակայինը իմ ուսուցման գործընթացում կամ դրա տարրերի ներդրումը իմ դպրոցում։

Ընթերցելով նշված հոդվածները ցանկանում եմ անդրադառնալ ՝

1․ Յուրա Գանջալյանի հոդվածին, որտեղ նշվու, է բլոգային և նախագծային ուսուցման առավելությունները, մեջբերում եմ 

Բլոգային և նախագծային ուսուցման-ուսումնառության առավելությունները

Հանրակրթության փակ համակարգից անցում է կատարվում բաց համակարգի

  • Սովորողի բլոգում հրապարակված նյութերը հնարավորություն են տալիս տեսնելու սովորողի գիտելիքների և կարողությունների աճը ուսումնառության տարբեր տարիներին

  • Դասավանդողի բլոգը այլ դասավանդողների հետ փորձի փոխանակման ամենաարդյունավետ միջոցն է

  • Դպրոցական կայքը և ուսումնական բլոգները թե′ դասավանդողին, և թե′ սովորողին հնարավորություն են տալիս բովանդակության սպառողից դառնալ բովանդակության ստեղծող

  • Ուսումնական բլոգը հեռավար ուսուցման արդյունավետ գործիք է

  • Ուսումնական բլոգների, նախագծային ուսուցման, անհատական համակարգիչների կիրառման շնորհիվ իրականացվում է անգլերենի արդյունավետ ուսուցում միևնույն դասարանում սովորող, բայց տարբեր նախնական գիտելիքներ և լեզվական կարողություններ ունեցող սովորողների համար

2․Մարիետ Սիմոնյանի հոդվածից կուզենայի առանձնացնել ուսումնական նյութին ներկայացվող պահանջներից.

Ուսումնական նյութը պետք է նպատակաուղղված լինի. · սովորողի մտածողության, երևակայության, ստեղծագործական կարողությունների զարգացմանը. · լեզվամտածողության, լեզվազգացողության զարգացմանը. · վերլուծելու, համադրելու, եզրահանգումներ անելու կարողությունների զարգացմանը · աշխարհճանաչողության ընդլայնմանր, գրական ճաշակի ու աշխարհայացքի ձևավորմանն ու զարգացմանը, · ստեղծական-հետազոտական ուսումնասիրություններ կատարելու հմտությունների զարգացմանը. · ինքնուրույն աշխատելու հմտություններ զարգացնելուն, նաև ինքնակրթությամբ զբաղվելուն:

Հեղինակայինը իմ գործունեության մեջ

Արդեն երկար տարիներ աշխատելով կրթահամալիրում իրականացրել եմ բազմաթիվ նախագծեր՝ բակային, սովորող սովորեցնող, թարգմանչակա, ուսումնական նյութեր փաթեթի կազմում և այլն։Ցանկանում եմ նշել նախագծային ուսուցման առավելությունները

  • թույլ է տալիս ներգրավել տարբեր հետաքրքրություն ունեցող սովորողների
  • աշխատել խմբային մթնոլորում
  • միաժամանակ համագործակցում ենք օտար լեղվի դասավանդողների հետ՝ նյութեր թարգմանելիս, ինչը նպաստում է սովորողի բառապաշարի ընդլայմանը
Կրթահամալիրը տալիս է  լայն հնարավորություններ՝ անընդհատ զարգանալու և նորը սովորելու համար։

Առաջադրանք 2

Ուսումնասիրվող նյութըՄեդիագրադարանից առանձնացնել հաջողված և ամբողջական մի նախագիծ, հրապարակել բլոգում, գրավոր հիմնավորել ընտրությունը: 
Գոծնական աշխատանք 1․ Բլոգում հրապարակել ուսումնական նախագծի կառուցվածք, գրավոր շարադրել 
ուսումնական նախագծին ներկայացվող պահանջներ։
Գործնական աշխատանք 2․
Կազմել մեկ նախագիծ՝ իր բոլոր փուլերով, հրապարակել բլոգում, սովորողների հետ իրականացնել այն։
Գործնական աշխատանք 3․
Գնահատել նախագիծը՝ իրականացնելուց հետո, բլոգում ներկայացնել արդյունքները․անդրադարձ՝ նախագծի դրական, հաջողած կողմերը, թերությունները, բացթողումները 

Մեդիագրադարանից առանձնացրել եմ Նունե Այդինյանի
«Մարդիկ , որ ոգևշնչում եմ մեզ» նախագծային փաթեթը:Նախագիծը համապատասխանում է ուսումնական նախագծի կառուցվածքին, ներկայացվող պահանջներին, արդյունավետ և հետաքրքիր է ավագ դպրոցի սովորողների համար: Զարգացնում է թիմային աշխատանքնը, թարգմանչական հմտությունները, հարցերի ճիշտ կազմելու,  կազմակերպչական , հաղորդակցման , խնդիրների լուծման հմտությունները և ստեղծարարությունը: Նախագիծը երկարաժամկետ է և շարունակական, բացահայտում և տարածում է սեբաստացիակա համայնքի անդամներին:

Գործնական աշխատանք 1

Ուսումնական նախագծին ներկայացվող պահանջներն են․

  • թեմայի արդիականություն
  • աշխատանքային փուլեր՝ նախապատրաստական, աշխատանքի բաժանում, ծրագրի կազմում, ընթացիկ աշխատանքներ, արդյունք
  • հստակ սահմանված ժամկետ

Ուսումնական նախագիծը նախ և առաջ պետք է ունենա հստակ նպատակ և խնդիր։ Սովորողը նախագիծն իրականացնելու ընթացքում պետք է ձեռք բերի նոր գիտելիքներ,  հմտություններ, կատարի հետազոտական աշխատանք, թարգմանություններ և այլն։ Նախագիծ ընտրելիս պետք է անպայման հաշվի առնել սովորողի հետաքրքրությունները, կարծիքը, առաջարկները։

Նախագծում պետք է նշվի մասնակիցների ցանկը, դասարանը։ Նախագիծը կարելի է իրականացնել նաև տարատարիք սովորողների հետ։

Նախագծում պետք է մանրամասն նշվի աշխատանքի կատարման ընթացքը, աշխատանքային բաժանումները, փուլերը։ Պետք է երևա նաև սովորողի աշխատանքի ընթացքը։

Իսկ ամենավերջում նախագծի ղեկավարը և նախագիծն իրականացրած սովորողը նախագծի վերջնարդյուքը տեղադրում են իրենց բլոգում,  նյութը տեղադրվում է ենթակայքերում, գլխավոր կայքում։

 Նախագծեր ավագ դպրոցի սովորողների հետ 1 , 2։


Նախագծին  ներկայացվող պահանջները
Նախագիծը պետք է ունենա. 

  • թեմա և ուսումնասիրման ենթակա թեմայի հետ կապված հարցադրումներ
  • աշխատաքի փուլեր (նախնական պլանավորում, գործողությունների ծրագիր, ժամկետներ, միջանկյալ հաշվետվություններ)
  • աշխատանքի վերջնաժամկետ
  • ակնկալվող արդյունք (հրապարակախոսություն, տեսաֆիլմ, ձեռնարկ, փաթեթ, շտեմարան, հոդված, ներկայացում, և այլն)։

Գործնական աշխատանք 2

Կներկայացնեմ իրականացված երկարաժամկետ «Միկրոօրգանիզմների բազմազանություն» նախագիծը։Որի արդյունքները կարող եք տեսնել ասյտեղ։

Գործնական աշխատանք3

Համարում եմ հաջողված ,քանի որ շատ թվով սովորողներ տարբեր դասարաններից ընդգրված են եղել այս նախագծում, զարգացրել թարգմանական, բանավոր և ստեղծական հմտություները:Ծանոթանում են միկրոօրգանիզմների տեսակներին դրանց կիրառման ոլորտներին, հասկանում դրանց նաև դրական ազդեցությունը, նշանակությունը։

Առաջադրանք 3
Վերապատրաստման ընթերցարան
Ծանոթանալ, անդրադառնալ բլոգի ուսումնական հարթակ և գործիք լինելուն 
Ուսուցչի բլոգ՝ ուսուցչի գործունեության ու մասնագիտական զարգացման հայելի-Անահիտ Հարությունյան 
Բլոգ՝ անհատակենտրոն ուսուցման հարթակ-Նվարդ Սարգսյան 
Անգիրի դպրոցի մեր այլընտրանքը— Աշոտ Բլեյան 
մանկվարժական աշխատողի բլոգին ներկայացվող պահանջներՍովորողի բլոգին ներկայացվող պահանջներ 
Գործնական 1
Կարդալ Ուսուցումնբլոգով նյութը, գրավոր ներկայացնել նկատառումները, առաջարկները
Բլոգային ուսուցումը և դասավանդողին և սովորողներին տալիս է լայն հնարավուրություններ:Բլոգը ուսումնական նյութերի վիրտուալ պահոց է, նյութերի տարածման հարթակ,առցանց ուսուցման արդյունավետ գործիք,ապահովում է անհատականացված ուսուցում:
Ընթերցեցի բոլոր նյութերը որևէ նկատառում չունեմ:Վարում եմ իմ ուսումնական բլոգը 2012 թվականից:
Գործնական 2
Օգտվելով Մանկավարժական աշխատողի բլոգին ներկայացվող պահանջները նյութից- անձնական բլոգը համապատասխանեցնել դրանց։ Դնել բլոգի հղումը․
Անուշ Ասատրյան

Առաջադրանք 4
1․ Ներառական կրթություն հատուկ կարիքով սովորողի հետ․ 0,5 կերդիտ
2․Ուսումնական ճամփորդություն․ 

Ներառական կրթություն հատուկ կարիքով սովորողի հետ
Գործնական աշխատանք 1․ Ծանոթանալ Կրթահամալիրի դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգ 
Գործնական աշխատանք 2․Գրավոր գրախոսել կարգը, դիտարկումներ, առաջարկներ անել։
Գործնականաշխատանք3․ Բլոգում ներկայացնել հատուկ կարիքով սովորողի հետ աշխատանքի հաջողած մեկ փորձ. Հաջողություն, դժվարություններ,զարգացում։ 
Հատուկ կարիքով սովորողների ծնողների հետ համագործակցությանն ուղղված աշխատանքի կազմակերպում։
Կրթահամալիրը տարիներ շարունակ իրականացնում է ներառական կրթություն, հատուկ կարիքով երեխաներ մեծ մասը ներգրավված է կրթահամալիրային ակտիվ գործունեության մեջ, ճամփորդական նախագծերում։Բնագիտական առարկաների դեպքում օգնության են հասնում կենդանիների և բույսերի խնամքը, նման հնարավորություն տալիս է կրթահամալիրը,խնամքի շնորհիվ սովորողները ոչ միայն ձեռք են բերում մինիմալ գիտելիքներ , նաև բարելավվում է նրանց հոգեվիճակը։
Գործնական 4․ Ընթերցարան 
Գրավոր քննարկել-վերլուծել հոդվածները, տեսանյութը.  

Ընթերցելով հոդվածները և դիտելով տեսանյութը կարող եմ նշել, որ ամենակարևորը ներառական կրթության մեջ ընկերությունը, փոխօգնությունը, աջակցությունն է: Հոդվածներում ներկայացված մտքերը շատ կարևոր են դասավանդողների համար, կարևոր է հետևայլ մոտեցումները

Ուսումնական հատուկ կարիք ունեցող երեխաները միմյանցից տարբերվում են և, հետևաբար, տարբեր են նաև նրանց հատուկ կարիքները: Այնուամենայնիվ, նրանք ունեն որոշակի ընդհանրություններ և դասավանդողների, հոգեբանների, լոգոպեդների ու հատուկ մանկավարժների առաջնային կարևորություն ունեցող աշխատանքը այդ տարբերություններն ու ընդհանրությունները նկատելն է: Կայքում նշված են մշտադիտարկումների արդյունքում ուրվագծված այն ընդհանրությունները, որոնք այս կամ այն չափով բնորոշ են հատուկ կարիքով սովորողների համար: Ուսումնական հատուկ կարիքով երեխաների ընդհանրությունները.

  • Նրանք ունեն թույլ զարգացած կարճատև և երկարատև հիշողություն
  • ունեն հանդուրժողականության ցածր և հիասթափության բարձր մակարդակներ
  • ունեն ինքնագնահատման թույլ զգացողություն
  • դյուրագրգիռ են
  • նրանց համար դժվար և նույնիսկ անհնար է երկար ժամանակ աշխատել միևնույն առաջադրանքի վրա:
  • անմիջական են արտահայտվելիս, հաճախ չեն կարողանում վերահսկել իրենց հույզերը
  • հեշտությամբ են շփոթվում
  • պահանջկոտ ու հրամայական տոնով են խոսում
  • դժվարությամբ են աշխատում ուրիշների հետ
  • դժվարանում են մտապահել բարդեցված ցուցումները և այն ցուցումները, որոնք տևական ժամանակ առաջ են ասվել
  • մեծ և փոքր մկանային խմբերի համակարգման (կոորդինացիայի) խնդիրներ ունեն
  • ձեռագիրը վատն է
  • վատն է ժամանակի զգացողությունը

Ներառական կրթության հիմնական առանձնահատկությունները

Ընդհանուր առմամբ, ներառական կրթությունը կարող ենք հաջողված համարել, եթե հետևում ենք հետևյալ կարևոր հատկանիշներին և գործելակերպին։

  • Բոլոր երեխաներին անվերապահորեն պետք է ընդունել սովորական դասարաններում և ներառել դպրոցական կյանքում։
  • Աջակցություն պետք է ցույց տալ այնքան, որքան անհրաժեշտ է երեխաներին, ուսուցիչներին, ուսումնական պարապմունքների կազմակերպմանը, որպեսզի բոլոր երեխաները կարողանան լիովին մասնակցել դպրոցական կյանքին և դասապրոցեսին։
  • Ավելի շատ կարևոր է, թե ինչ կարող են անել սովորողները, քան այն, ինչ չեն կարող անել։
    Կրթական արդյունքները պետք է դիտարկել ըստ յուրաքանչյուր երեխայի կարողությունների, քանի որ միևնույն դասարանում սովորողները կարող են ունենալ տարբեր խնդիրներ և արդյունքներ:
  • Դպրոցները և դասընթացները պետք է այնպես կազմակերպել, որ օգնեն երեխաներին սովորել և բացահայտել իրենց ամենամեծ ներուժը:

2․Ուսումնական ճամփորդություն 
Առաջադրանք 1․ Կարդալ, բլոգում գրավոր գրախոսել նյութը Ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգ։

Յուրաքանչյուր դասավանդող մինչ ուսումնական ճամփորդություն կազմակերպելը պետք անպայման հետևի ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգին: Կազմակերպել եմ մի շարք ճամփորդույուններ: ներկայացնում եմ հղումը ։

Առաջադրանք 2․ Կարդալ, բլոգում գրավոր գրախոսել նյութերից մեկը 

Իրականացրել եմ մեկօրյա 
Բարձունքի նվաճում՝ Գեղարոտի ջրվեժ

Ամփոփումները այստեղ․

1․Լիլիթ Ղազարյան

2․Նարե Հաղնազարյան

3․Քնարիկ Հակոբյան

Առաջադրանք 5
1.․ Ճամբարի կազմակերպում․ 0,5 կրեդիտ
2․ Ստուգատեսներ․ 0,2 կրեդիտ

Պարապմունքների ձևը՝ հեռավար (նամակագրություն, գործնական աշխատանքների հրապարակումներ բլոգներում). հոկտեմբերի 6-11

1․ Ճամբարի կազմակերպում
Առաջադրանք 1․ Կարդալ կարգը, գրել դիտարկումներ, առաջարկներ Ուսումնական ճամբարի(աշնանային, ձմեռային, գարնանային, ամառային) կազմակերպման կարգ 

Կարդացի ուսումնական ճամբարների կազմակերպման կարգը,դիտարկում չունեմ:Կրթահամալիրում համակարգել եմ ամառային և ձմեռային ճամբարներ:
Առաջադրանք 2․ Կարդալ կարգերը, գրել դիտարկումներ, առաջարկներ 

  • Ամառային ստեղծագործական բաց ճամբարի կազմակերպման կարգ 
  • Աշխատանքային ճամբար 
    Ամառային ստեղծագրծական ճամբարները սովորողներին հնարավորություն են տալիս անընդհատ ստեղծագրծելու, ամառը ավելի արդյունավետ և հետաքրքիր դարձնելու,ճամփորդելու ,բացահայտելու ինչպես նաև նոր ծանոթություններ ստեղծելու:Ճամբարների ընացքում կազմակերպվում են հանդիպպումներ, քննարկումներ, հավաքներ:

    Առաջադրանք 3․ Կարդալ հոդվածները, ընտրել մեկը և  բլոգում գրավոր գրախոսել 

Նպատակը

Բնագիտական ստուգատեսի  միջոցով սովորողների և դասավանդողների ստեղծականության խթանում,համացանցում հեղինակային կրթական ծրագրի  տարածում.

Ժամանակացույց

Հայտերի ընդունում

Ստուգատեսը բաց է         Կրտսեր, միջին, ավագ դպրոցի սովորողներ , դասավանդողներ, այլ դպրոցներից սովորողներ

Անվանակարգեր

Բնագիտական փորձեր
Թարգմանական նյութերի մեդիափաթեթ
Բնագիտական տեսաֆիլմերի, հաղորդաշարերի, հարցացրույցների թարգմանություն
Նյութերին ներկայացվող պահանջներ

Թարգմանված նյութը պարտադիր պետք է ունենա բնօրինակի հղում
Շարադրանքը պետք է լինի հայեցի, գրագետ
Հրապարակված լինի թարգմանողի բլոգում կամ այլ վիրտուալ տիրույթում