Pages

Wednesday, September 24, 2025

Անկախության օրը Գեղարոտի ջրվեժում - ամփոփում

   



Արդեն ավանդույթ դարձած անկախության օրվան նվիրված ճամփորդություններով  ուղևորվեցինք Գեղարոտի ջրվեժ։ Թեև սա առաջին այցելությունը չէր, բայց յուրաքանչյուր անգամ այն ինձ ներկայացվում է յուրովի․ բացահայտում եմ նոր թաքնված հմայքներ։ Այս անգամ ջրվեժը մեզ դիմավորեց իր տեղ - տեղ սառած և ձյունախառը գեղեցկությամբ՝ կրկին հպարտ ու վեհ կեցվածքով։

Սովորողների հետ քննարկում էինք ջրվեժի յուրահատկությունները՝ փորձելով բացահայտել նարնջագույն միջավայրի գաղտնիքը։ Այդ որոնումների ընթացքը դարձավ ոչ միայն դիտարկում, այլ նաև գիտական հետաքրքրասիրության կենդանի դրսևորում։

Ճամփորդության ընթացքում աշակերտները սովորեցին համագործակցել, աջակցել միմյանց, գնահատել բնության արժեքը և ամրապնդեցին թիմային աշխատանքը։

Հատված Էլեն Շարհվերդյանի ամփոփումից

Մինչ բարձրանալը, ընթացանք ամենագնացով, որից հետո քայլեցինք մոտ 3 կմ։ Հասնելով ջրվեժին, վայելեցինք այնտեղի հիասքանչ օդն ու տեսարանը, վայելեցինք վարարող ջրի շունչը։ Եվ արդեն վերադարձին մի փոքր հանգստացանք, ճաշեցինք, զրուցեցինք և շարժվեցինք Երևան։ Այդ օրը մեզնից յուրաքանչյուրը ծանոթացավ աշխարհի 8-րդ հրաշալիքի հետ։ Մենք բոլորս հավանեցինք ճամփորդությունը մեր ընկերների, և մեր ուսուցիչների հետ։

Երբ մեզ բեռնաթափեցին, ջրվեժին հասնելու համար դեռ պետք էր բարձրանալ 2-2․5 կմ, ԵՍ շատ հեշտությամբ հաղթահարեցի այն։Պատմուը ՝ Նատալի Տագեսյանի բլոգում։

Երբ իջանք մեքենայից, արդեն պետք էր քայլել։ Արահետը քարքարոտ էր ու դժվար, բայց բոլորս միասին էինք, և ամեն մեկը փորձում էր օգնել մյուսին։ Մի պահ լռություն տիրեց, երբ առաջին անգամ լսվեց ջրվեժի խուլ շառաչը։ Մենք արագացրինք քայլերը, և շուտով բացվեց հիասքանչ տեսարանը․ բարձր ժայռից փրփրուն ջուրը գահավիժում էր ներքև։ Քամին ցողում էր դեմքներս, և թվում էր, թե անձրև է գալիս։ Հատված Մանե Բարսեղյանի ամփոփումից։


Thursday, September 18, 2025

Հետազոտական աշխատանքներ 2025-26 ուս․ տարի

 1․ Բարսեղյան Մանե  սկսել է աշխատել , բլոգի հղումն է

 2․ Նանե Խաչատրյան սկսել է աշխատել, հղումն է

 3․Հարությունյան Ասյա

 4․ Էլեոնոր Պետրոսյան 

5․ Նատալի Տագեսյան

6․Տաթև Մանուչարյան սկսել է աշխատել, ընացքը այստեղ

7․Անիտա Գրիգորյան ։

Monday, September 15, 2025

«Ճանապարհորդություն մանրէների հետ»

Գիտելիքի օրվան նվիրված նախագիծը կրում է շարունականակ բնույթ․ավագ դպրոցի սովորողները գործնական գիտելիքներ ձեռք բերելու և մանէների աշխարհը բացահայտելու նպատակով մասնակցելու են եռօրյա սեմինարին։

📍 Վայրը՝ ԵՀՊ Կենսաբանության ֆակուլտետ

📅 Օրը՝ 17 -19 սեպտեմբեր 2025 թ.

🕤 Ժամը՝ 9:30

ASM-ի Հայաստանյան դեսպանը ASM ambassador program-ի օժանդակությամբ ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնում կազմակերպում է «Ճանապարհորդություն մանրէների հետ» խորագրով եռօրյա աշխատաժողով:

Մասնակիցները հնարավորություն կունենան


📖լսել հետաքրքիր դասախոսություններ ոլորտի առաջատար մասնագետներից,

🧠ծանոթանալ մանրէաբանության տարբեր ուղղություններին, 

⚗️մասնակցել լաբորատոր-գործնական աշխատանքների և «դեմ առ դեմ» հանդիպել մանրէներին,

🧪ուսումնասիրել ժամանակակից մեթոդներ և սարքավորումներ,

🎲մասնակցել ինտերակտիվ և հետաքրքրաշարժ խաղերի։


Միջոցառման ավարտին բոլոր մասնակիցները կստանան հավաստագրեր 📜 և իրենց հետ կտանեն ինչպես նոր գիտելիքներ, այնպես էլ արժեքավոր փորձ։

Մասնակիցներ՝

1․Տագեսյան Նատալի 10-րդ դասարան

2․Մնացականյան Անժելիկա 10-րդ դասարան

3․Հարությունյան Ասյա 11-րդ դասարան




Sunday, September 7, 2025

Անկախության օրը՝ Գեղարոտի ջրվեժում




Օր՝ սեպտեմբերի 21, ժամը` 08:45-ին Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից 

Վերադարձը՝ 17։00- Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ


Մասնակիցներ՝ ավագ  դպրոցի սովոողներ

Պատասխանատու՝ Անուշ Ասատրյան, Անահիտ Ամիրխանյան

Գեղարոտի ջրվեժ — Արագածոտնի  մարզի Գեղարոտի ջրվեժը գտնվում է Արագածի լանջին՝ Քասաղ գետի Գեղարոտ վտակի վրա, ծովի մակարդակից մոտ 3000 մետր բարձրության վրա: Գտնվում է Արագածոտնի մարզի Արագած գյուղից մոտ 11 կմ հեռավորության վրա:Գյուղից բեռնատարով բարձրանում ենք մոտ 8-9կմ, այնուհետև քայլքով բարձրանում մոտ 2-2.5կմ։ Ձմեռը սառչում է, իսկ ամռանը սառնորակ ջրերը գահավիժում են մոտ 17 մետր բարձրությունից: Շատ նման է Թռչկան ջրվեժին: 

Ծրագիր

9:00- մեկնում Մայր դպրոցի բակից

10-30-11:00- Արագած գյուղ

11:00-11:30- հանգիստ, նախաճաշ

11:30- 12:30- ճանապարհ բեռնատարով՝ 10 կմ

12:30-13:30- քայլարշավ դեպի Գեղարոտի բարձունք և ջրվեժ՝ 3կմ։

13:30-15:30- հանգիստ, լող, խաղեր

17:00-վերադարձ

Մասնակիցները պետք է իրենց հետ ունենան՝

  • արշավի համար ուսապարկ
  • մեկ օրվա սնունդ և ջուր (առնվազն 1 լիտր)
  • հարմար կոշիկներ
  • ջրակայուն, անձրևապաշտպան բաճկոն 
  • արևապաշտպան գլխարկ

Նախահաշիվ՝ Երևան-Արագած- 30.000 դրամ ,  Գասպարյան Վաղինակ , 20LL099, հեռ․ 097244446

Բեռնատար՝ 40․ 000 դրամ

Մասնակիցներ՝

Մասնակիցներ՝

  1. Սերգոյան Հրանտ+
  2. Ալեն Բաբայան-
  3. Նատալի Տագեսյան+
  4. Գայանե Բալաբանյան+
  5. Իռեն Շահրամանյան+
  6. Անժելա Հարությունյան+
  7. Յանա Գրիգորյան+
  8. Խորեն Պողոսյան+
  9. Ալեքս Շահվերդյան+
  10. Էլեն Շահվերդյան+
  11. Մերի Խաչատրյան+
  12. Արմեն Հահոբյան+
  13. Վազգեն Քամալյան
  14. Հայկ Փիլիպոսյան+
  15. Ավետ Մանվելյան
  16. Սամվել Մանուկյան+
  17. Ալեքս Պատուրյան+
  18. Մանե Բարսեղյան
  19. Սառա Թումանյան
  20. Դավիթ Խուդոյան


Thursday, September 4, 2025

Գիտելիքի օրը ԵՊՀ-ում

Գիտելիքի օրը կրթահամալիրում ստանդարտ դասապրոցեսով չի կազմակերպվում , իրականացվում են բազմաթիվ ճամփորդությունները և հետաքրքիր հանդիպումներ, ես ընտրել էի ճամփորդություն ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ։

Այցի ընթացքում մեր խումբը ծանոթացավ տարբեր լաբորատորիաներում իրականացվող հետաքրքիր ու կարևոր աշխատանքներին։

Ամփոփումը Նանե Խաչատրյանի, ամբողջական նյութը՝ այստեղ։

Monday, September 1, 2025

9-րդ դասարանի հեռավար ուսուցման առաջադրանքների փաթեթ

Դասագրքի հղումն Է

Դաս 1  (08․09-12․09)
Նախակորիզավոր և կորիզավոր բջիջներ։Էջ5-8
Կենդանի օրգանիզմի բաղադրությունօրգանականանօրգանական նյութերհիդրոֆիլ և հիդրոֆոբ նյութր:Էջ 11-12։
Լրացուցիչ աշխատանք`
1. Ո՞րն է օրգանւզմի ամենափոքր միավորը։
2.Ի՞նչ օրգանական և անօրգանական նյութեր գիտեք, բերեք օրինակներր։
3. Բնութագրեք հիդրոֆիլ և հիդրոֆոբ նյութերը, բերեք օրինակներ։

7-րդ դասարանի առաջադրանքների փաթեթ

Դասագրքի հղումն է

 

Դաս 1   (8․09-12․09)

Դասարանական աշխատանք

1.Կենդանի օրգանիզմների  ընդհանուր բնութագիրը,ծագումը։ Էջ7

2.Բակտերիաների կառուցվածքը՝, բազմացումըհիվանդությունները  օգտագործումը բնության մեջ և  մարդու կյանքում Էջ 12-13։

3.Կապտականաչ ջրիմուռներերի կառուցվածքը , բազմացումը, նշանակությունը բնության մեջ և մարդու կյանքում։ Էջ 14։

 

Monday, August 25, 2025

Սեպտեմբերի 1. ճանաչողական այց ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ


Այցի օր` 01.09, ժամ` 11.00-15.00

Մասնակիցներ`ավագ և միջին դպրոցի սովորողներ

Պատասխսնատուներ՝ Անուշ Ասատրյան, Անժելա Մովսիսյան

«Կենսաբանություն»  դասընթացի ուսուցման պրոցեսը առավել գրավիչ, հետաքրքիր և ուսուցողական դարձնելու նպատակով համագործակցում ենք տարբեր գիտական հաստատությունների հետ։  

Այցի նպատակն է`

1. ճանաչել գիտհաստատությունները

2.ծանթոանալ  ամբիոներում գործող նախագծերին, փորձերին

3.հասկանալ հաստատության կողմից  առաջարկվող հեռանկարները`որպես սովորողի մասնագիտական կոմնորոշման բաղկացուցիչ

4.ծանոթանալ կենսաբանության ոլորտում կատարված նոր հայտնագործություններին, գտնել համապատասխան տեղեկություններ համացանցից, համագործակցելով անգլերենի ընտրության խմբի սովորողների հետ , թարգմանել և պատրաստել ուսումնական նյութ

5.ծանոթանալ և մասնակցել ֆակուլտետում գործող աշխատարաններին 

Ճամփորդությունը սովորողները ամփոփում են պատումների ձևում և տեղադրում բլոգներում։


Sunday, August 24, 2025

Սեպտեմբերի 1-5 նախագծեր




9-րդ դասարան

1․«Իմ ընտանեկան գենետիկ քարտեզը»

Թեմա – Ժառանգականություն և գենետիկ հիվանդություններ

  • Նպատակ – Ուսումնասիրել ժառանգական հատկություններ՝ ընտանեկան պատմության հիման վրա

  • Ընթացք – Տեղեկատվության հավաքում, պարզ գենետիկ սխեմաների կառուցում

  • Վերջնարդյունք – Գենետիկական ծառ, տեսանյութ «իմ գենետիկ պատմությունը» թեմայով

  • Թվային գործիքներ – Google Docs, Lucidchart, Genial.ly


8-րդ դասարան

2․«Էկոհամակարգեր իմ շրջապատում»

Թեմա – Օրգանիզմ–միջավայր փոխհարաբերություններ

  • Նպատակ – Ուսումնասիրել տեղական բիոտոպ և արձանագրել նրա կենսաբազմազանությունը

  • Ընթացք – Ճամփորդություն, նմուշառում, տվյալների հավաքագրում

  • Վերջնարդյունք – Քարտեզային ներկայացում, լուսանկարներ, վերլուծություն

  • Թվային գործիքներ – Google Earth, Thinglink, Blogger


Saturday, August 23, 2025

Օգոստոսի 25-29


  • 09։00-09։45՝ մանկավարժական խորհդով քննարկումներ հետևյալ թեմաներով
    1. Սեպտեմբերի 1-5․ նախագծային շաբաթ
    2. Հետազոտական աշխատանքի կարգ, համակարգողի գործառույթներ
    3. Շուրջտայա նախագծերի ներկայացում/ներկայացնում են դասավանդողները/
    4. Ընտրությամբ դասընթացները, պահանջներ
  • 10-00-12։30՝ անհատական և խմբային աշխատանքներ, խորհրդի հավաքներում քննարկված նյութերի հիման վրա
  • 12։30՝ ընդմիջում
  • 13։00-14։00՝ մասնախմբերով, նախագծային խմբերով աշխատանք
  • 14։00-14։40՝ մասնագիտական զարգացման սեմինարներ, նախասիրությունների ակումբներ, աշխատանքային հավաքներ, անհատական աշխատանք

12-րդ դասարանի առաջադրանքների փաթեթ

 

Դասագիրքը՝  տես այստեղ

շաբաթ 1
Երկրի վրա կյանքի պայմաններըգոյության միջավայրեր:Տնային առաջադրանք
Կա արդյոք կապ գոյության միջավայրերի միջևեթե այո ապա նշեք դրանք:Ի՞նչ է ուսումնասիրում էկոլոգիանէկոլոգիական գործոններկենսածին 1., մարդածին:Գործոնների փոխազդեցությունները:
Տնային առաջադրանք .Ո՞րոնք են արդիական էկոլոգիական խնդիրները ըստ քեզ , բերել կենսածին և մարդածին գործոնների օրինակներ:Ի՞նչ է  ցույց  տալիս օպտիմումի օրենքը:


«Մուտք» Ավագ դպրոց՝ ուսումնահետազոտական ճամբարով, երկրորդ փուլ

Օգոստոսի 17-ից 21-ը Հետազոտական վարժարանում մուտքի ճամբարի երկրորդ փուլն էր։

Վարժարանի ընդունելության կարգը այս տարի իրականացվեց այլ ձևաչափով, խնչպես առաջին փուլում, այս անգամ ևս ձևավորվեցին աշխատարաններ։ Սովորողների նախասիրություններով պայմանավորված աշխատեց 5 աշխատարան՝ հարակից ոլորտներով։

Կենսաբանության աշխատարանում ընդգրկված էինք 3 սովորող, աշխատարանների գործունեությունը իրականացվում էր ըստ օրակարգի։

Մուտքի ճամբարի այս կազմակերպումը ունի երկու նպատակ՝ առաջացնել հետաքրքրություն բնագիտական առարկաների նկատմամբ և բացահայտել ճամբարականների պոտենցիալը, այդ նպատակով աշխատարաններում ընդգրկվել են հետաքրքիր փորձեր, որոնք տալիս են հնարարավորություն տրամաբանել, կազմել սեփական տեսակետ։

Աշխատարանի ընթացքում իրականացված փորձերն են՝

Friday, August 22, 2025

11-րդ դասարանի կենսաբանության առարկայի առաջադրանքների փաթեթ


Դասագրքի հղումը տես այստեղ։

Թեմա 1.Գենետիկա  առարկան  
·         Գենետիկայի զարգացման պատմությունը:  Հատկանիշներ , հատկություններ: Գեն , գենոմ: Օրգանիզմի գենոտիպն ու ֆենոտիպը, գենոֆոնդ: 
·         Ժառանգականության և փոփոխականության հիմնական օրինաչափությունները

10-11-12-րդ դասարանների առարկայական ծրագիրը

 

2025-2026 ուստարվա կենսաբանության 10-11-12-րդ դասարանների առարկայական ծրագիրը ըստ ուսումնական բնագավառի նոր չափորոշիչների եւ ըստ հեղինակային կրթական ծրագրերի պահանջների

 

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցի կենսաբանության ընտրության  դասընթացի  ծրագիրն և գնահատման համակարգը հիմնված է հանրակրթության պետական չափորոշիչների,  ինչպես նաև կենսաբանության առարկայական չափորոշիչների և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի  հեղինակային այլընտրանքային կրթական ծրագրի պահանջների վրա: 

9-րդ դասարանի կենսաբանության առաջադրանքների փաթեթ

 

Դասագրքի հղումն Է, հին գրքի հղումն է

Դաս 1  (08․09-12․09)
Նախակորիզավոր և կորիզավոր բջիջներ։Էջ5-8
Կենդանի օրգանիզմի բաղադրությունօրգանականանօրգանական նյութերհիդրոֆիլ և հիդրոֆոբ նյութր:Էջ 11-12։
Լրացուցիչ աշխատանք`
1. Ո՞րն է օրգանւզմի ամենափոքր միավորը։
2.Ի՞նչ օրգանական և անօրգանական նյութեր գիտեք, բերեք օրինակներր։
3. Բնութագրեք հիդրոֆիլ և հիդրոֆոբ նյութերը, բերեք օրինակներ։

8-րդ դասարանի կենսաբանության առարկայի առաջադրանքների փաթեթ

 

Դասագիրքը՝տես այստեղ, 2_րդ դասագրքի հղում։

Դաս 1 (08.09-12.09)
Լրացուցիչ աշխատանք:
Գտիր հետաքրքիր տեղեկություններ հյուսվածքների , բջիջների  կառուցվածքների վերաբերյալ,պատրաստիր ուսումնական նյութ:

Thursday, August 21, 2025

10-րդ դասարանի առաջադրանքների փաթեթ

 

Դասագրքը՝տես այստեղ:

Դաս 1  
Կենդանի օրգանիզմի բաղադրությունօրգանականանօրգանական նյութերհիդրոֆիլ և հիդրոֆոբ նյութր:Բջջի օրգանական նյութեր, սպիտակուցներդրնաց կառուցվածքը՝առաջնայիներկրորդայիներրորդայինչորրորդային կառուցվածք,  բնափոխումֆունկցիան:Ածխաջրերճարպեր դրանց կառուցվածքը:
Լրացուցիչ աշխատանք
Բերել  առօրյաում հենդիպող սպիտակուցների բնափոխման օրինականեր,նշել  պատճառներըինչ գործոնների ազդեցությամբ են դրանք բնափոխվումպատրաստել ուսումնական նյութ:



Monday, August 11, 2025

Միկրոաշխարհը կենսաբանության լաբորատորիայում






Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում կենսաբանության դասերը երբեք չեն սահմանափակվում միայն դասագրքի էջերով։ Կրթահամալիրում կենսաբանության դասասենյակը վերածվել  է  գիտական լաբորատորիայի, իսկ սովորողները ՝ հետաքրքրասեր հետազոտողների, ովքեր պատրաստ են բացահայտել կյանքի ամենափոքր, բայց ամենահետաքրքիր գաղտնիքները։ Դասավանդման գործընթացում գործնական աշխատանքները ծառայում են որպես գիտելիքի փոխանցման և ընկալման առանցքային կամուրջներ։ Փորձերը սովորողներին հնարավորություն են տալիս տեսնել և զգալ այն գործընթացները, որոնք սովորաբար մնում են միայն տեսական գրականության էջերում։ Այս հոդվածում կներկայացնեմ իրականացվող փորձերը և կքննարկեմ, թե ինչ գիտելիքներ են դրանք հաղորդում սովորողներին։

Friday, July 4, 2025

«Մուտք» Ավագ դպրոց՝ ուսումնահետազոտական ճամբարով

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում նոր սովորողների ընդունելությունը կազմակերպվում է «Մուտք» ճամբարի ձևաչափով։ Այս տարի ճամբարի երևանյան փուլը անցկացվեց աշխատարանների ձևով։ Կենսաբանության աշխատարանն ընտրել էին չորս սովորող։

Աշխատարանը ներառում էր տեսական և գործնական մասեր․ սկզբում սովորողները ուսումնասիրում էին տեսական նյութը, ապա կատարում համապատասխան փորձեր։

Նատալի Տագեցյանի պատումը կարող եք կարդալ ՝ այստեղ;





Wednesday, June 25, 2025

Հուլիս-օգոստոս ամիսներին նախատեսված անելիքներ

 1․Հետազոտական աշխատանքների թեմաների մշակում

2․2025-2026թթ․ ուսումնական ծրագրերի մշակումներ

3․2025-2026թթ․առաջադրանքներիկազմում և հրապարակում

4․2025-2026թթ․ նախագծերի մշակում և հրապարակում

Friday, June 20, 2025

Արհեստական բանականության գործնական կիրառումը կրթական ոլորտում


Երկօրյա սեմինարը,որը վարում էր Հերմինե Անտոնյանը՝ նվիրված էր արհեստական բանականության (ԱԲ) գործնական կիրառմանը կրթության ոլորտում՝ մասնավորապես՝ ChatGPT հարթակի արդյունավետ օգտագործմանը որպես ուսուցման և նախագծային աշխատանքի օժանդակ գործիք։

 Սեմինարի նպատակները

  • Ներկայացնել ԱԲ-ի հնարավորությունները և սահմանափակումները կրթական միջավայրում

  • Ցուցադրել ChatGPT-ի տարբերակների տարբերությունները՝ անվճար և վճարովի

  • Ուսուցանել, թե ինչպես ձևակերպել արդյունավետ և ճիշտ հարցադրումներ՝ առավելագույն արդյունք ստանալու համար

  • Տալ գործնական օրինակներ ChatGPT-ի օգտագործման՝ ուսումնական նախագծերի, ստեղծագործական աշխատանքի, տեղեկատվական վերլուծության և մեդիաարտադրանքի շրջանակում

Tuesday, June 17, 2025

9-րդ դասարանի առարկայական ծրագիր

 «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում 9-րդ դասարանում կենսաբանության  դասընթացի  ծրագիրն և գնահատման համակարգը հիմնված է հանրակրթության պետական չափորոշիչների,  ինչպես նաև կենսաբանության առարկայական չափորոշիչների և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի  հեղինակային այլընտրանքային կրթական ծրագրի պահանջների վրա:  

9-րդ դասարանի կենսաբանության դասավանդումը նպատակ ունի սովորողի մոտ ձևավորել հետևյալ կարողությունները՝