Friday, August 26, 2022

Պատվաստանյութեր

 Նախագծի մասնակիցներ 9-10րդ դասարանի սովորողներ

Նախագծի նպատակը

  • պարզել պատվաստանյութերի տեսակները
  • համեմատել կորոնավիրուսի պատվատանյութի տեսկաները արդեն վաղուց գործող, ավանդական դարձած պատվաստանյութերի հետ
  • ինչ մեխանիզմով են դրանք ստեղծված, որն է նմանությունները
  • կորոնավիրուսի որ տեսակի պատվաստանյութն է ավելի արդյունավետ, ինչու
  • փորձել մենաբանել պատվաստանյութի նկատմամբ դրական և բացասական կարծիքները
Նախագծի արդյունքները հրապարակել բլոգում։

Նախագծային փաթեթ

 


1․ Ժառանգականություն

 2․  Միկրոօրգանիզմների բազմազանություն

 3․  Պատվաստանյութեր

Նախագծային շաբաթ





 1․  Գիտելիքի օրը Թաքնված ջրվեժում



Միկրօրգանիզմների բազմազնությունը





 Նախագծի մասնակիցներ՝ Ավագ  և Միջին դպրոցի սովորողները։


1․Հետազոտում ենք մեզ շրջապատող միկրոօրգանիզմները՝ մանրէներ, սնկեր։Փորձի ընթացքում նախ ուսումնասիրում ենք առանց ալկոգելով մշակված ձեռքերի մանրէները , այնուհետև ձեռքերը մշակում սպիրտով , ալկոգելով և կրկնում փորձը։

2․ Ուսումնասիրում ենք բերանի խոռոչի մանրէները մինչև ատամների լվանալը և լվանալուց հետո։

Փորձի նպատակն է պարզել մաքրող միջոցների և ախտահանիչ լուծույթների ազդեցությունը մանրէների կենսագործունեության վրա։

Փորձի ընթացքը՝

  • սովորողները պատրաստում են սննդային միջավայր՝ագար-ագարով
  • կատարում մանրէների ցանք
  • հետազոտում աճած մանրէները մանրադիտակով

Հետազոտական աշխատանքներ



 1․ Ի՞նչ է բիոնիկան, բիոնիկայի ուսունասիրման կարևորությունը ժամանակակից գիտատեխնիկական առաջընթացի համատեքստում։

 2․Կենսաբանությունը որպես բացահայտման բանալի դատաբժշկի ձեռքերում։

3․Անհատի առաջադիմության վրա ազդող կենսաբանական գործոնները։

4․Գիշատիչ բույսեր և սնկեր, դրանց ծագումը և դերը բնության մեջ։

5.Մարդկանց վաղաժամ ծերացում, պատճառները։

6․Կենսբանական ռիթմներ։

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՔՍՏԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Գիտական ռեֆերատը պատրաստվում է՝ օգտագործելով Microsoft Word-ի խմբագրիչը և շարադրվում է 16 էջի սահմաններում։ Հետազոտական աշխատանքի հայերեն տեքստում օգտագործում է GHEA Grapalat, ռուսերեն և անգլերեն տեքստերում՝ Times New Roman տառատեսակները։ Հետազոտական աշխատանքի յուրաքանչյուր էջ պետք է լինի A4 (210×297) չափի և ունենա լուսանցքներ. ձախից՝ 3 սմ, աջից՝ 1,5 սմ, վերևից՝ 2 սմ, ներքևից՝ 2 սմ: Հիմնական տեքստը շարադրվում է 12, ծանոթագրությունները` 10 տառաչափերով, միջտողային հեռավորությունը պետք է լինի 1,5: Մեջբերումների համար օգտագործվող չակերտներն են՝ «…..»:

ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ

Հետազոտական աշխատանքը պետք է ունենա տիտղոսաթերթ, որի վրա նշված է ուսումնական հաստատության անվանումը, հետազոտական աշխատանքի վերնագիրը` թավ (Bold), հետազոտողի անուն, ազգանուն, հայրանունը:

ՎԵՐՆԱԳԻՐԸ

Հետազոտական աշխատանքի հեղինակի տվյալներից անմիջապես հետո՝ էջի մեջտեղում գլխատառերով և թավ (Bold) գրվում է Հետազոտական աշխատանքի վերնագիրը (մինչև 20 բառ):

ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՔՍՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

1. Ամփոփագիր և հիմնաբառեր 

2. Ներածություն 

3. Մեթոդ (տեսական հիմքեր) 

4. Արդյունքներ 

5. Քննարկում 

6. Եզրակացություն 

7. Օգտագործված գրականության ցանկ:

1. Ամփոփագիր և հիմնաբառեր ։

Ամփոփագիրը ներառում է հիմնական թեմայի, խնդրի, օբյեկտի բնութագիրը, հետազոտության նպատակները, արդյունքների արժեքը, ինչպես նաև աշխատանքի արդյունքի գործնական նշանակությունը: Անհրաժեշտ է նշել, թե ինչ նորույթ է պարունակում հետազոտական աշխատանքը ի տարբերություն թեմայի հետ կապված այլ գիտական ռեֆերատների։ Ամփոփագիրը ներկայացվում է 100-200 բառի սահմաններում։

Հիմնաբառերը

Հիմնաբառերը ներկայացվում են 6-10 բառերի շրջանակում։

2. Ներածություն։

Այս  բաժինը պատասխանում է այն հարցին, թե ինչ խնդրի է նվիրված ուսումնասիրությունը: Ներածության սկզբում նշվում է ոլորտը, որին անդրադառնում է հետազոտական աշխատանքը, այնուհետև նեղացվում է ուսումնասիրության օբյեկտը, սահմանվում առկա բացը, թերությունը և նշվում է, թե ինչ խնդրի է անդրադառնալու, ինչ հարցի է պատասխանելու (հետազոտական աշխատանքի հիմնական նպատակը, հետազոտության խնդիրը)։

3. Մեթոդը (տեսական հիմքերը) 

Այս բաժինը պատասխանում է այն հարցին, թե ինչպես է ուսումնասիրվել խնդիրը: Եթե Հետազոտական աշխատանքը նվիրված է տեսական հետազոտությանը, ապա «Մեթոդներ» բաժինը փոխարինվում է «Տեսական հիմունքներ» բաժնով։

4. Արդյունքները 

Այս բաժինը պատասխանում է այն հարցին, թե որոնք են հիմնական արդյունքները կամ նույնիսկ հայտնագործությունները: Ներկայացվում են փորձերի, դաշտային աշխատանքների և այլ ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ դիտարկումները (օրինակ՝ համեմատում, հակասությունների դուրս բերում և այլն)։ Հեղինակն այն կարող է ներկայացնել համապատասխան ենթավերնագրերով։

5. Քննարկում

Այս բաժինը պատասխանում է այն հարցին, թե որոնք են ստացված արդյունքները: Այստեղ նկարագրվում են արդյունքների նշանակությունը՝ ելնելով առարկայի վերաբերյալ արդեն իսկ հայտնի տեղեկատվության համատեքստից։ Կարելի է ներկայացնել ընդհանուր և հատուկ եզրակացություններ։ Սակայն հարկավոր է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ տվյալ բաժինը չի ամփոփում հետազոտական աշխատանքը, դա արվում է Ամփոփագրում։ Այս բաժինն անհրաժեշտ է կապել Ներածության հետ, հղում կատարելով առաջադրված հարցերին և հիպոթեզին, նշել, թե ինչպես են արդյունքները կապվում Հետազոտական աշխատանքի ներկայացնողի սպասելիքների և վկայակոչած աղբյուրների հետ։ Արդյո՞ք արդյունքները համապատասխանում կամ հակադրվում են առկա տեսություններին։ Կան արդյո՞ք սահմանափակումներ։ Կարելի է ներկայացնել նաև հետագա փորձերի, կիրառման և ընդլայնման հնարավորությունները։Հեղինակն այն կարող է ներկայացնել համապատասխան ենթավերնագրերով։

6. Եզրակացություն

Հիմնական բովանդակությանը հետևում է եզրակացությունը, որը պարունակում է Հետազոտական աշխատանքի հիմնական տեքստի գլխավոր գաղափարները։

7. Օգտագործված գրականության ցանկ

Հետազոտական աշխատանքի վերջում ռուսերեն և անգլերեն լեզուներով ներկայացվում են  հեղինակ(ներ)ի անուն ազգանուն(ներ)ը, գիտական աստիճանը, կոչումը (առկայության դեպքում), աշխատանքի վայրը, պաշտոնը (ամբողջությամբ` առանց հապավումների),  գիտական ռեֆերատի վերնագիրը,  հետազոտական աշխատանքի և հիմնաբառերը։

Կրեդիտավարկանիշային համակարգ

  Կենսաբանություն առարկային տրվող վարկանիշները բախշվում են հետևյալ կերպ

Գնահատանիշի 10 միավորը 

ներկայության համար՝ 1 վարկանիշ

ուսումնական պարապմունքներին ,լաբորատոր փորձերի ,քննարկումների, նախագծերի մասնակցություն՝ 3 վարկանիշ

ինքնաստուգում՝ 3վարկանիշ

լաբորատոր փորձերի կատարում և արդյունքների պարզաբանում ՝ 2 վարկանիշ 

բլոգավարություն՝1 վարկանիշ:


Նվազագույն պահանջ՝ 4 վարկանիշ

ներկայության համար՝ 1 վարկանիշ  

ուսումնական պարապմունքներին մասնակցություն՝ 1վարկանիշ  

առաջադրանքների կատարում, բլոգավարություն ՝ 2 վարկանիշ :


Wednesday, August 24, 2022

Գիտելիքի օր` Թաքնված ջրվեժ

 Սովորողների պատումները՝


Գոհար Կարագյան -10-րդ դաս


Սարգիս Շահինյան – 11-րդ դաս


Վերոնիկա Դուրգարյան – 10-րդ դաս


Անայիս Բեգլարյան – 10-րդ դաս


Ենթակայքում հրապարակված նյութեր

Մշակութային -ճանաչողական քայլարշավ




Երթուղին՝
Երևան-Սևան-Դիլիջան- Հաղարծին-Թաքնված ջրվեժ-Երևան

Ժամկետը- սեպտեմբերի 1 , 9:30- Մայր դպրոցի բակից
Վերադարձը՝ 18։00- Մայր դպրոցի բակ։

Կանգառներ՝

Կանգառ 1.- Սևանա Լիճ, (բրդուճներով ընդմիջում, հանրային լողափ)
Կանգառ 2.- Հաղարծնի վանք
Կանգառ 3.- Հաղարծին-Թաքնված ջրվեժ քայլելու ենք (3,5կմ (երկկողմանի)




Ճամփորդության նկարագրություն – Ճամփորդությունը մեկօրյա է։ Այցելություն Թաքնված ջրվեժ, որը գտնվում է Տավուշի մարզում, անտառի խորքում։ Քայլարշավը սկսում ենք անմիջապես Հաղարծնի վանական համալիրի մոտից: Վանական համալիրի մոտից սկսելով՝ քայլարշավը շարունակվում է 1,5 կմ անտառային արահետներով: Արշավը տևում է մոտավորապես 1,5 – 2 ժամ՝ ներառյալ հիշյալ տարածքում ուսումնասիրելով գետը, ինչպես նաև գեղեցիկ տեսարաններով բնությունը բազմազան բուսատեսակներ,բուսատեսակների նմուշառումներ, որոնք հետազոտելու ենք կենսաբանության լաբորատորիայում ։

Այցելություն  Հաղարծնի վանական համալի՝ կառուցված 10-13-րդ դարերում, որտեղ կծանոթանանք վանքի պատմությանն ու ճարտարապետական առանձնահատկություններին:

Ըստ առասպելի, վանքի բացման և օծման արարողությունների ժամանակ մի արծիվ էր ճախրում գլխավոր եկեղեցու գմբեթի վրա, և դրանով իսկ այն հայտնի դարձավ որպես խաղացող (կամ ճախրող) արծվի վանք («հաղ» նշանակում է խաղ, իսկ «արծին» նշանակում է արծիվ): Այտեղից ել առաջացել է Հաղարծին բառը։

Երթուղին՝ – Երևան-Սևան-Դիլիջան- Հաղարծին-Թաքնված ջրվեժ-Երևան

Մեկնում՝- սեպտեմբերի 1 , 9:00- Մայր դպրոցի բակից
Վերադարձ՝ 17։00- Մայր դպրոցի բակ։

Կանգառներ՝

Կանգառ 1.- Սևանա Լիճ, (բրդուճներով ընդմիջում, հանրային լողափ)
Կանգառ 2.- Հաղարծնի վանք
Կանգառ 3.- Հաղարծին-Թաքնված ջրվեժ քայլելու ենք (3,5կմ (երկկողմանի)

Արշավի մասնակիցները պարտադիր պետք է ունենան՝

  • ուսապարկ
  • հարմարավետ կոշիկներ
  • սպորտային հարմարավետ հագուստ
  • տաք հագուստ
  • մեկ օրվա սնունդ
  • 1-2 լիտր ջուր
  • գլխարկ
  • արևային ակնոց
  • անձրևանոց

Մասնակիցներ – ավագ դպրոցի սովորողներ

Կազմակերչներ՝ – Սիլվա Հարությունյան, Անուշ Ասատրյան։

Նախահաշիվ՝ – Տրանսպորտ՝ 50000 դրամ, 3600 դրամ (յուրաքանչյուրը)

Վարորդ` Նորայր Հովհաննիսյան,հեռ. 077092960

Ակնկալվող արդյունք – Ճամփորդությունից հետո հանդես են գալու հրապարակումներով գրելով իրենց տպավորությունների մասին, ինչպես նաև նյութեր հավաքել և ճամփորդության ընթացքը պարբերաբար լուսաբանել կրթահամալիրի կայքերում՝ ավագ դպրոցի ենթակայքում և անգլերեն լեզվի էջում:

Մասնակիցներ՝