1․ Ի՞նչ է բիոնիկան, բիոնիկայի ուսունասիրման կարևորությունը ժամանակակից գիտատեխնիկական առաջընթացի համատեքստում։
2․Կենսաբանությունը որպես բացահայտման բանալի դատաբժշկի ձեռքերում։
3․Անհատի առաջադիմության վրա ազդող կենսաբանական գործոնները։
4․Գիշատիչ բույսեր և սնկեր, դրանց ծագումը և դերը բնության մեջ։
5.Մարդկանց վաղաժամ ծերացում, պատճառները։
6․Կենսբանական ռիթմներ։
ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ
ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՔՍՏԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Գիտական ռեֆերատը պատրաստվում է՝ օգտագործելով Microsoft Word-ի խմբագրիչը և շարադրվում է 16 էջի սահմաններում։ Հետազոտական աշխատանքի հայերեն տեքստում օգտագործում է GHEA Grapalat, ռուսերեն և անգլերեն տեքստերում՝ Times New Roman տառատեսակները։ Հետազոտական աշխատանքի յուրաքանչյուր էջ պետք է լինի A4 (210×297) չափի և ունենա լուսանցքներ. ձախից՝ 3 սմ, աջից՝ 1,5 սմ, վերևից՝ 2 սմ, ներքևից՝ 2 սմ: Հիմնական տեքստը շարադրվում է 12, ծանոթագրությունները` 10 տառաչափերով, միջտողային հեռավորությունը պետք է լինի 1,5: Մեջբերումների համար օգտագործվող չակերտներն են՝ «…..»:
ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ
Հետազոտական աշխատանքը պետք է ունենա տիտղոսաթերթ, որի վրա նշված է ուսումնական հաստատության անվանումը, հետազոտական աշխատանքի վերնագիրը` թավ (Bold), հետազոտողի անուն, ազգանուն, հայրանունը:
ՎԵՐՆԱԳԻՐԸ
Հետազոտական աշխատանքի հեղինակի տվյալներից անմիջապես հետո՝ էջի մեջտեղում գլխատառերով և թավ (Bold) գրվում է Հետազոտական աշխատանքի վերնագիրը (մինչև 20 բառ):
ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՔՍՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
1. Ամփոփագիր և հիմնաբառեր
2. Ներածություն
3. Մեթոդ (տեսական հիմքեր)
4. Արդյունքներ
5. Քննարկում
6. Եզրակացություն
7. Օգտագործված գրականության ցանկ:
1. Ամփոփագիր և հիմնաբառեր ։
Ամփոփագիրը ներառում է հիմնական թեմայի, խնդրի, օբյեկտի բնութագիրը, հետազոտության նպատակները, արդյունքների արժեքը, ինչպես նաև աշխատանքի արդյունքի գործնական նշանակությունը: Անհրաժեշտ է նշել, թե ինչ նորույթ է պարունակում հետազոտական աշխատանքը ի տարբերություն թեմայի հետ կապված այլ գիտական ռեֆերատների։ Ամփոփագիրը ներկայացվում է 100-200 բառի սահմաններում։
Հիմնաբառերը
Հիմնաբառերը ներկայացվում են 6-10 բառերի շրջանակում։
2. Ներածություն։
Այս բաժինը պատասխանում է այն հարցին, թե ինչ խնդրի է նվիրված ուսումնասիրությունը: Ներածության սկզբում նշվում է ոլորտը, որին անդրադառնում է հետազոտական աշխատանքը, այնուհետև նեղացվում է ուսումնասիրության օբյեկտը, սահմանվում առկա բացը, թերությունը և նշվում է, թե ինչ խնդրի է անդրադառնալու, ինչ հարցի է պատասխանելու (հետազոտական աշխատանքի հիմնական նպատակը, հետազոտության խնդիրը)։
3. Մեթոդը (տեսական հիմքերը)
Այս բաժինը պատասխանում է այն հարցին, թե ինչպես է ուսումնասիրվել խնդիրը: Եթե Հետազոտական աշխատանքը նվիրված է տեսական հետազոտությանը, ապա «Մեթոդներ» բաժինը փոխարինվում է «Տեսական հիմունքներ» բաժնով։
4. Արդյունքները
Այս բաժինը պատասխանում է այն հարցին, թե որոնք են հիմնական արդյունքները կամ նույնիսկ հայտնագործությունները: Ներկայացվում են փորձերի, դաշտային աշխատանքների և այլ ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ դիտարկումները (օրինակ՝ համեմատում, հակասությունների դուրս բերում և այլն)։ Հեղինակն այն կարող է ներկայացնել համապատասխան ենթավերնագրերով։
5. Քննարկում
Այս բաժինը պատասխանում է այն հարցին, թե որոնք են ստացված արդյունքները: Այստեղ նկարագրվում են արդյունքների նշանակությունը՝ ելնելով առարկայի վերաբերյալ արդեն իսկ հայտնի տեղեկատվության համատեքստից։ Կարելի է ներկայացնել ընդհանուր և հատուկ եզրակացություններ։ Սակայն հարկավոր է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ տվյալ բաժինը չի ամփոփում հետազոտական աշխատանքը, դա արվում է Ամփոփագրում։ Այս բաժինն անհրաժեշտ է կապել Ներածության հետ, հղում կատարելով առաջադրված հարցերին և հիպոթեզին, նշել, թե ինչպես են արդյունքները կապվում Հետազոտական աշխատանքի ներկայացնողի սպասելիքների և վկայակոչած աղբյուրների հետ։ Արդյո՞ք արդյունքները համապատասխանում կամ հակադրվում են առկա տեսություններին։ Կան արդյո՞ք սահմանափակումներ։ Կարելի է ներկայացնել նաև հետագա փորձերի, կիրառման և ընդլայնման հնարավորությունները։Հեղինակն այն կարող է ներկայացնել համապատասխան ենթավերնագրերով։
6. Եզրակացություն
Հիմնական բովանդակությանը հետևում է եզրակացությունը, որը պարունակում է Հետազոտական աշխատանքի հիմնական տեքստի գլխավոր գաղափարները։
7. Օգտագործված գրականության ցանկ
Հետազոտական աշխատանքի վերջում ռուսերեն և անգլերեն լեզուներով ներկայացվում են հեղինակ(ներ)ի անուն ազգանուն(ներ)ը, գիտական աստիճանը, կոչումը (առկայության դեպքում), աշխատանքի վայրը, պաշտոնը (ամբողջությամբ` առանց հապավումների), գիտական ռեֆերատի վերնագիրը, հետազոտական աշխատանքի և հիմնաբառերը։
No comments:
Post a Comment