Monday, April 22, 2019

Ամառային բաց ճամբար

Ամառային բաց ճամբար

Արդեն երեք տարի շարունակ կրթահամալիրում կազմակերպում և ղեկավարում եմ  Մուքտի ճամբարը : Ուրախությամբ կարող եմ փաստել, որ տարեցտարի ավելանում են ճամբարականների թիվը, որոնց հիմանական մասը իրենց ուսումը շարունակում են կրթահամալիրում:Համառոտ ներկայացնեմ ճամբարի նպատակը և կազմակերպման ձևը:Մուտքի ճամբարը կազմակերպվում է  սովորողին կրթահամալիրային միջավայրը ներկայացնելու, նրանում ինտեգրվելու նպատակով:
Ինչպես է սովրողը , դառնում կրթահամալրի ճամբարական
·         Ճամբարը ներկայացնող հայտարարություններ են տեղադրվում կրթահամալիրի կայքերում, սոցցանցերում, բլոգներում
·         Բաժանվում են տեղեկատվական թերթիկներ
·         Տեղեկատվության ակտիվ տարածողներ են նաև ճամբարականներ՝ իրենց տպավորությունները կիսելով ըկերների, բարեկամների հետ:
Ճամբարի ընթացքում իրականացվում են հետևյալ նախագծերն և պարապմունքները
·         Բլոգավարություն, համացանցը որպես ուսումնական տարածքի կիրառում
·         ընթերցանություն և քննարկում
·         ազգագրական պարերգերի ուսուցում
·         շրջակա միջավայրի խնամք
·          լող, սպորտային այլ պարապմունքներ,
·         շախմատ,
·         խեցեգործություն

Saturday, April 20, 2019

Ջերմոցը՝ բաց լաբորատորիա



Նախագծի մասնակիցներ՝ Ավագ և Միջին դպրոցի սովորողներ։

Նախագծի նպատակը՝ ճանաչել մեզ շրջապատող բույսերը,  ձեռք բերել բույսերի խնամքի վերաբերյալ համապատասխան հմտություններ ։

Սովորողները ընտրում են տարբեր բույսերի տեսակներ, գտնում համացանցից անհրաժեշտ տեղեկություններ՝ խնամքի և բազմացման վերաբերյալ, այնուհետև կատարում գործնական աշխատանքը՝
1․բազմացում կտրոններով-բույսերից ստանում են կտրոններ, որոնք նախապես տեղադրում են ջրով տարրայի մեջ՝արմատակալներ տալու նպատակով, որից հետո տնկում։

2․ բազմացում տերևներով-կան բույսեր, որոնք բազմանում են տերևներով՝անմիջապես հողի մեջ տնկելով, դրանք են մանուշակ, կալանխոե,կակտուս և այլն։

3․բազմացում սերմերով-սերմերը տնկում են փոքր թաղարների մեջ՝սածիլներ ստանալու նպատակով։

Նախագծի ընթացքում սովորողը

  • ձեռք է բերում համապատասխան գիտելիքներ բույսերի կառուցվածքի , խնամքի վերաբերյալ
  • կարողնաում է իրականացնել բազմացման տարբեր եղանակներ