Sunday, August 30, 2020

Ծանոթանում են կենսաբության ընտրության գործունեության սովորողները

Հանդիպման օրը՝ 7․09․20թ․, ժամը՝ 12-ին։
Հանդիպման մասնակիցներ՝ 10-րդ դասարանի սովորողներ։

Հանդիպման նպատակը

  • սովորողները կծանոթանան միմյանվ հետ
  • կներկայացնեն՝ ինչով է պայմանավորված իրենց ընտրության 
  • կամփոփենք ունեցած գիտելիքները
  • կպատասխանեն իմ և միմյանց հարցերին
Հանդիպման ընթացքը և արդյունքը կլուսաբանվեն բլոգներում և ենթակայքում։

Ինչ գիտեմ իմ օրգանիզմի մասին

Հանդիպման օրը 08․09․20թ․ ժամը 12-ին
Համդիպման մասնակիցներ ՝9-րդ դասարանի սովորողներ

Հանդիպման նպատակն է

  • ընդհանրացնել մեր գիտելիքները, 
  • սովորողները հանդիպման ընթացքում կպատասխանեն իմ ներկայացրած հարցերին , 
  • ինչպես նաև կանեն տարբեր հարցադրումներ միմյանց
  • քննարկել նոր ուսումնական տարում յուրացվող թեմաները, ստանալ պատկերացում բջջաբանության վերաբերյալ։
Հանդիպման ընթացքը և արդյունքները կլուսաբանվեն բլոգներում և ենթակայքերում։

8-րդ դասարանի սովորողները կենսաբանության լաբորատորիայում

Հաանդիպման օրը՝ 7․09․20թ, ժամը 11-ին
Հանդիպման մասնակիցներ 8-րդ դասարանի սովորողներ

ամիլազները օսլան ու գլիկոգենը ճեղքող ֆերմենտներ են, որոնց կարելի է դասակարգել երկու` էնդո- և էկզոամիլազներ խմբի: Էնդոամիլազներից α-ամիլազը (1,4-α-D-գլյուկանգլյուկանահիդրոլազ կամ գլիկոգենազ) ճեղքում է օսլան` հիդրոլիզելով ամիլոզում և ամիլոպեկտինում առկա 1,4-α-կապերը: Օսլայի հիդրոլիզը ուղեկցվում է ցածրամոլեկուլային օլիգոշաքարների, α-դեքստրինների, մալտոզի և գլյուկոզի առաջացմամբ: Էկզոամիլազներից β-ամիլազը (1,4-α-D- գլյուկանմալտահիդրոլազ) օսլայի հիդրոլիզն իրականացնում է շըղթայի ծայրից` ճեղքելով յուրաքանչյուր երկրորդ 1,4-α-կապերը, որի արդյունքում առաջանում են մալտոզ և β-դեքստրիններ:
α-ամիլազը, ի տարբերություն β-ամիլազի, ջերմակայուն ֆերմենտ է և իր ակտիվությունը երկար ժամանակ պահպանում է 70°C ջերմաստիճանում, բայց զգայուն է թթվային pH-ի նկատմամբ և pH 3.3 արժեքում արագ կորցնում է ակտիվությունը:
Ամիլազների ակտիվ արտադրիչներ են բորբոսասնկերը (Aspergillus) և բակտերիաները 
(Bacillus):



Փորձի ընթացքի համար անհրաժեշտ նյութերը և պարագաները: Հետազոտվող մանրէային մաքուր կուլտուրա, օսլա, (NH4)2SO4, K2HPO4, MgSO47H2O, NaCl, CaCO3, ագար-ագար, թորած ջուր, չափանոթ, չափանշմամբ բաժակներ, լաբորատոր կշեռք, մագնիսական խառնիչ, Պետրիի թասեր, մանրէաբանական օղակ, սպիրտայրոց, բամբակյա անձեռոցիկ, ավտոկլավ, ջերմապահարան, մանրէազերծող լուծույթ:
Աշխատանքի ընթացքը: Պատրաստել ամիլազային ակտիվության որոշման համար համապատասխան սննդամիջավայր հետևյալ բաղադրությամբ (գ/լ). օսլա 10, (NH4)2SO2, K2HPO1, MgSO47H2O 1, NaCl 1, CaCO3, ագար-ագար 20, pH 7.4: Սննդամիջավայրը մանրէազերծել ավտոկլավացմամբ (1 ամճ պայմաններում 20 րոպե): Տաք սննդամիջավայրը լցնել մանրէազերծված Պետրիի թասերի մեջ, թողնել մինչև պնդանալը և չորացնել մակերեսը: Ուսումնասիրվող մանրէային կուլտուրաները բծերով ցանել սննդամիջավայրի մակերեսին: Աճեցնել մանրէների աճի համար օպտիմալ ջերմաստիճանային պայմաններում 1-7 օր:
Օսլայի հիդրոլիզը հայտնաբերելու համար աճած կուլտուրայով սննդամիջավայրի մակերեսը մշակել 3-5 մլ Լյուգոլի լուծույթով: Ամիլազային ակտիվության մասին վկայում է մանրէի աճի շուրջ թափանցիկ գոտիների առաջացումը, մինչդեռ Պետրիի թասի մակերեսը ամբողջությամբ ներկվում է կապույտ գույնի (նկար 115): Քանոնով չափել յուրաքանչյուր կուլտուրայի շուրջ առաջացած թափանցիկ գոտու մեծությունը: Ստացված արդյունքները, սննդամիջավայրի բաղադրությունը, պատրաստման եղանակը, մանրէազերծման պայմանակարգը և աճեցման պայմանները գրանցել

Արտակարգ սեպտեմբեր՝ 1-15 առաջարկվող նախագծեր



Սիրելի սովորողներ առաջարկում եմ հետևյալ առցանց հանդիպումներն ու  պարապմունքները։

1․8-րդ դասարան հանդիպում ֆիզիակական միջավայրում ՝ հետաքրքիր լաբորատոր փորձեր։
 Ամիլազային ակտիվության որոշումը՝ հղումը։
2․9-րդ դասարան հանդիպում Microsoft Teems հարթակում ՝ Ինչ գիտեմ իմ օրգանիզմի մասին ։

3․10-րդ դասարան  հանդիպում Microsoft Teems հարթակում ՝ Ծանոթանում են  կենսաբանության ընրության գործնեության սովորողները

4․11-12-րդ դասարանի սովորողները կենսաբանության լաբորատորիայում։

Tuesday, August 18, 2020

Անհատական պլան








09:00-09:30` հավաք Մայր դպրոցում

09:30- 10:00` հավաք մանկավարժական խորհրդով

10:00-12:00`  ներսի բույսերի համալրում , լաբորատորիայի մաքրում

12:00-12:30 ` ընդմիջում

12:30- 14:00` առարկայական ծրագրերի, նախագծերի, անելիքների քննարկում, հրապարակում

Հուլիս-օգոստոս ամիսների իրականացված աշխատանքներ


4․Աշխատանք ֆիզիակակն միջավայրում 1․ համագործակցել եմ նաև Գոհար Եղոյանի հետ՝ մուտ ճամբարի սովորողների հետ լաբորատոր փորձերի կազմակերպում

6․ Հեռավար առաջադրանքների հանձնարարում և ստուգում 1, 234

7․Կենսաբանության չափորոշիչների վերլուծություն


8․ Մասնակցել եմ գրեթե բոլոր օնլայն ժողովներին։


7 -րդ դասարանի հեռավար առաջադրանքների փաթեթ


Դասագրքի հղումն է

Դաս 1  

1.Կենդանի օրգանիզմների  ընդհանուր բնութագիրը,ծագումը
3.օգտագործումը բնության մեջ և  մարդու կյանքում
  Լրացուցիչ աշխատանք
Սովորել  դաս 3-ը /դասագրքից/, նայել նշված հղումները, փորձել  թարգմանել:
Ինչպե՞ս ապացուցել բակտերիաների առկայությունը ամենուր, ինչ կլիներ եթե բնության   մեջ չլինեին  բակտերիաները :

Դաս 2    
Դասարանական աշխատանք
Նախակորիզավորների դերը բնական համակեցություններում և մարդու կյանքում
Կաթնաթթվային բակտրիաների օգտագործումը սննդային արդյունաբերության մեջ`
1.Կաթի թթվեցում արտաքին միջավայրում եղած բակտերիաների շնորհիվ
2.կաթի թթվեցում մածնի միջոցով
Լրացուցիչ աշխատանք
Սովորել  դաս 4-ը /դասագրքիցէջ 15-17/:
                 1.Պատրաստել էլեկտրոնային նյութ բակտերիաների կառուցվածքի և արդյունաբերության մեջ օգտագործման եղանակների վերաբերյալ:
2.   Բացատրել կաթի թթվելու պրոցեսը: 

6-րդ դասարանի հեռավար ուսուցմամբ առաջադրանքների փաթեթ

6-րդ դասարանի հեռավար ուսուցմամբ առաջադրանքների փաթեթ

Դաս 1
Երևույթներ,քիմիական և ֆիզիկական:
Լրացուցիչ աշխատանք
Թվարկել կենցաղում հանդիպող 5 -ական քիմիական և ֆիզիկական երևույթ:Կարող ես նաև կատարել փորձեր տնային պայմաններում օրինակ՝ մոմի հալվելը, ջրի գոլորշիացումը, գազի այրվելը, սառույցի հալվելը և այլն , ձայնագրել, պատրաստել ուսումնական նյութ և ինձ ուղարկել:


Դաս 2․
 Քիմիական ռեակցիաներ, դրանց ընթանալու պայմանները։
1. Բերե՛ք քիմիական ռեակցիայի օրինակներ, որոնց դեպքում ՝ ա) ջերմություն է կլանվում, բ) ջերմություն է անջատվում, գ) լույս է անջատվում, դ) հոտ է տարածվում:
2. Առանձնացրու  քիմիական և ֆիզիկական  ռեակցիաները ա) կաղամբի թթվելը, բ) սառույցի հալվելը, գ) արևի լուսարձակելը, դ) երկաթե ձողի ժան գոտվելը, ե) ջրի եռալը, զ) շաքարի լուծվելը ջրում։Ինչպես կբացատրես քո ընտրությունը։
Նայիր այս փորձերը՝ 1-2ը կարող ես կատարել և ձայնագրել։


դաս 3
Քիմիական ռեակցիաներ՝ միացման և քայքայման:Այրում ;
Նայիր տեսանյութը, քո բառերով բացատրիր ինչ է այրումը, ինչպես կարող ես այն հանգցնել:https://youtu.be/m05Efhgy_Og
Լրացուցիչ աշխատանք
Բերել միացման և քայքայման ռեակցիաների օրինակներ:
Կատարման ժամկետը 1 շաբաթ:

Դաս 4
Վառելանյութեր
Վառելանյութեր։Վառելանյութի տեսակները։

Դիտել վիդեոնյութը,թարգմանելփորձել շարադրել միտքը մի քանի նախադասությամբ։

Դաս 5
Քիմիական ռեակցիաներ՝ միացման և քայքայման:Այրում ;
Նայիր տեսանյութը, քո բառերով բացատրիր ինչ է այրումը, ինչպես կարող ես այն հանգցնել:https://youtu.be/m05Efhgy_Og

Լրացուցիչ աշխատանք
Բերել միացման և քայքայման ռեակցիաների օրինակներ:
Կատարման ժամկետը 1 շաբաթ:

Դաս 6

 Օքսիդներ 

Առանձնացրու օքսիդները, ընտրիր մի օքսիդ և պատրաստիր տեղեկություն նրա մասին: 

1) BaO,  Fe3O4,  Al(OH)3
2) Na2O,  CaCO3,  Al2O3
3) CaO,  NH4NO3,  BaO2
4) KMnO4,  Ca(NO3)2,  KClO3 , CO 

5)H2O, H2O2, H2SO4 , C02 

Դաս 7

Պատասխանել հարցերին


Դաս 8

Մեխանիկական շարժում, արագություն

Դասարանական

1.Ինչպե՞ս կարելի է որոշել` շարժվո՞ւմ է մարմինը, թե՞ ոչ:

  1. Ի՞նչն են անվանում մեխանիկական շարժում:
  2. Ներկայացրե՛ք մեխանիկական շարժման օրինակներ:
  3. Ի՞նչ բանաձեւով է որոշվում մարմնի շարժման արագությունը

Դաս 9

Մեխանիկական աշխատանք եւ էներգիա


Պատասխանել այս հարցերին`

  1. Ի՞նչ բանաձեւով է հաշվարկվում մեխանիկական աշխատանքը:
  2. Ո՞ր դեպքում մարմնի վրա ազդող ուժն աշխատանք չի կատարում:
  3. Ինչո՞ւ են էներգիան եւ աշխատանքը չափում միեւնույն միավորով:
  4. 5.Ո՞րն է 1 Ջ աշխատանքը:
  5. Բանվորը, կիրառելով 50 Ն ուժ, բեռը տեղափոխել է մի հարկից մյուսը: Ի՞նչ մեծություն է անհրաժեշտ նրա կատարած աշխատանքը հաշվելու համար: 
Դաս 10

Բանավոր.  թեմա

1.Ի՞նչ ջերմային երեւույթներ գիտեք։

  1. Ի՞նչ փորձերով կարող եք ցույց տալ տաքացման ժամանակ գազերի ընդարձակումը։
  2. Ինչո՞ւ է գազօջախի վրա տաքանալիս բերնեբերան լցված թեյնիկից ջու­
    րը թափվում։
  3. Ի՞նչ փորձով կարող եք ցույց տալ պինդ մարմինների ջերմային ընդար­
    ձակումը։
  4. Ո՞ր երեւույթներն են կոչվում հալում եւ պնդացում։
  5. Ո՞ր մեծությունն է կոչվում եռման ջերմաստիճան։
  6. Ո՞ր երեւույթներն են կոչվում գոլորշացում եւ խտացում։

Դաս 11

Պատասխանի՛ր հարցերին.

  1. Ի՞նչ է բջիջը:
  2. Ո՞ր նյութերն են բջջում էներգիայի հիմնական աղբյուրը։
  3. Որո՞նք են բջջի բաղադրության հիմնական քիմիական տարրերը։
  4. Սովորի՛ր պատմել

Հարցեր եւ առաջադրանքներ Դասարանական 1

  1. Տարբեր չափերի ի՞նչ կենդանի օրգանիզմներ գիտեք: Ներկայացրե՛ք ձեզ ծանոթ օրինակներ:
  2. Ո՞րն է կենդանի օրգանիզմների տարրական միավորը:
  3. Ո՞վ է առաջին անգամ տեսել բջիջը, ի՞նչ սարքի օգնությամբ:
  4. Շրջապատի որեւէ բույսի կամ կենդանու օրինակով ներկայացրե՛ք նրանց հիմնական հատկությունները:
  5. Արդյոք կենդանի բջիջներն ունե՞ն ընդանրություններ: Որո՞նք են բջիջների բաղադրամասերը:
  6. Քանի՞ բջջից են կազմված տարբեր կենդանի օրգանիզմներ: Ներկայացրե՛ք օրինակներ։
Դաս 12

Դաս 1

Դաս 2

Պատասխանի՛ր հարցերին

  1. Ի՞նչ են կենդանի օրգանիզմների հյուսվածքները:
  2. Ինչպե՞ս կարելի է դիտել հյուսվածքները:
  3. Հյուսվածքներում միջբջջային կառուցվածքի ի՞նչ ձեւեր գիտեք: 4. Ո՞ր կենդանի օրգանիզմներում կան հյուսվածքներ:

5.Բուսական ի՞նչ հյուսվածքներ կան:

  1. Որո՞նք են ծածկող, փոխադրող, գոյացնող հյուսվածքների առանձ-
    նահատկությունները: Ի՞նչ գործառույթ են դրանք կատարում: 

Դաս 13

ԸՆՁՅՈՒՂԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ. ՑՈՂՈՒՆ, ՏԵՐԵՎ

  1. Ի՞նչ է ընձյուղը:
  2. Ի՞նչ է գտնվում ընձյուղի գագաթում:
  3. Ի՞նչ նշանակություն ունի ընձյուղը բույսի համար:
  4. Ի՞նչ է ցողունը: Ինչպիսի՞ ցողուններ գիտեք:
  5. Ինչո՞ւմ է ցողունի դերը բույսի կյանքում:
  6. Ի՞նչ է տերեւը: Ինչի՞ց է կազմված:
  7. Ինչպիսի՞ տերեւներ գիտեք: Ներկայացրե՛ք օրինակներ:
  8. Ջրի մեջ դրե՛ք որեւէ բույսի բողբոջներով ընձյուղ, հետեւե՛ք բողբոջ-
    ների բացվելուն եւ նշե՛ք, թե ընձյուղի վրա ո՞ր բողբոջն է ավելի շուտ բացվում:
Դաս 14

Նոր թեմա

  • Ինչո՞վ է պայմանավորված օրգանիզմի ամբողջականությունը։
  • Ի՞նչ տեղի կունենա, եթե կենդանին չստանա բավարար քանակությամբ
    սննդանյութ։
  • Ցողունի վնասվածքն ի՞նչ հետեւանք կարող է ունենալ բույսի կյանքում։

    4 .Ի՞նչ տեղի կունենա բույսի հետ, եթե վնասակար միջատները ոչնչացնեն բոլոր տերեւները:

Դաս 15

 .Թեմայի ամփոփում .

2 .Գործնական աշխատանք

Առանձնացրու’ պարզ և բարդ տերևները: Մի քանի պարզ և բարդ տերևի օրինակ էլ գտի՛ր քո այգուց, նկարի՛ր և տեղադրի՛ր բլոգումդ:

Դաս 16

Սովորել

Հարցեր

  • Ի՞նչ է սննդառությունը: Արդյոք բոլո՞ր կենդանի օրգանիզմներն են սնվում:
  • Ի՞նչ են սննդանյութերը: Կենդանի օրգանիզմներում ինչի՞ համար են դրանք օգտագործվում:
  • Ի՞նչ գործընթացներ է ընդգրկում սննդառությունը:
  • Ի՞նչ է ֆոտոսինթեզը: Ի՞նչ է առաջանում բույսերում՝ ֆոտոսինթեզի
    շնորհիվ: Ինչո՞ւմ է քլորոֆիլի դերը:
  • Բույսերում ի՞նչ օրգանական նյութեր գիտեք: Ի՞նչ դեր ունեն դրանք:
  • Սննդառության ո՞ր ձեւն է կոչվում ավտոտրոֆ, ո՞րը՝ հետերոտրոֆ:
  • Արդյոք բոլո՞ր բույսերն են ավտոտրոֆ: Ի՞նչ միջատակեր բույսեր
    կան: Ներկայացրե՛ք օրինակներ:
  • Ո՞րն է կենդանիների սննդառության առանձնահատկությունը: Կենդանի օրգանիզմների միջեւ սննդային ի՞նչ փոխհարաբերություններ
    կան:
  • Շրջապատի կենդանի օրգանիզմներից նշե՛ք ավտոտրոֆները եւ
    հետերոտրոֆները: Ի՞նչ գիտեք նրանց մասին:
  • Ի՞նչ եք կարծում՝ գիշատիչներին անհրաժե՞շտ է պահպանել, թե՞ ոչ:
  • Բնութագրե՛ք այն սննդամթերքը, որն օգտագործում է մարդը: Նշե՛ք,
    թե ո՛րն ունի բուսական, ո՛րը՝ կենդանական ծագուման:
Դաս 17

Շնչառություն

Հարցեր

  1. Ի՞նչ է շնչառությունը։
  2. Ի՞նչ դեր ունի շնչառությունը բույսերի եւ կենդանիների կյանքում։ 3. Շնչառական ի՞նչ օրգաններ գիտեք։

8-րդ դասարանի հեռավար առաջադրանքների փաթեթ:

Դասագրքը՝տես այստեղ:
Դաս 1  
Մարդու օրգաններ,բջիջհյուսվածքօրգանհամակարգերհյուսվածքներդրանց տեսակները
Առաջադրանք
Գտիր հետաքրքիր տեղեկություններ հյուսվածքների , բջիջների  կառուցվածքների վերաբերյալ,պատրաստիր ուսումնական նյութ:


Դաս 2  
Օրգանիզմի կենսական գործառությների կարգավորման  եղանակները:Գեղձեր,տեսակները,    ֆունկցիաները:
Նկարագրեք որևէ գեղձի ֆուկցիայի խանգարման հետևանքով առաջացած հիվանդություն, եթե ունեք բժիշկ բարեկամ , վերցրեք հարցազրույց որևէ գեղձի ֆունկցիոնալ խանգարման հետևանքով առաջացած հիվանդության վերաբերյալ և պատրաստեք ուսումնական նյութ:



Դաս 3
Նյարդային համակարգկառուցվածքըֆունկցիան,հիվանդությունները:
Լրացուցիչ աշխատանք:
Գտնել տեղեկություններ նյարդային հիվանդությունների վերաբերյալորոնք են դրան ցառաջացման պատճառները և կանխարգելման մեթոդները,պատրաստել ուսումնական նյութ:

Դաս 4
Նյարդային համակարգկառուցվածքըֆունկցիան,հիվանդությունները:
Լրացուցիչ աշխատանք:

Գտնել տեղեկություններ նյարդային հիվանդությունների վերաբերյալորոնք են դրամցառաջացման պատճառները և կանխարգելման մեթոդները,պատրաստել ուսումնական 
նյութ:

Նյարդային համակարգկառուցվածքըֆունկցիան,հիվանդությունները:
Լրացուցիչ աշխատանք:
Գտնել հետաքրքիր տեղեկություններ գլխուղեղի ֆունկցիանների, հնարավորությունների մասին:

Դաս 5
Սովորել գլխուղեղի բաժինների (երկարավուն ուղեղ, կամրջակ,ուղեղիկ, միջին ուղեղ, միջանկյալ ուղեղ , մեծ կիսագնդներ) ֆունկցիաները,  ընտրել դրանցից որևէ մեկը և նկարագրլ, թե ինչ կլիներ մարդու հետ , եթե այդ բաժինը ընդհանրապես չլիներ։



Դաս 6(13.11-17.11.17)
Տեսողական վերլուծիչ, աչքի կառուցվածքը։
Լրացուցիչ աշխատանք:
Այս նյութերը նայել, թարգմանել, պատրաստել ուսումնական նյութ՝ հայերեն։Պատրաստել նյութ տեսողության հիվանդությունների և տեսողական պատրանքների վերաբերյալ։

    Դաս6․2(20.11-24.11.17)
    Թեմա 15 Լսողական վերլուծիչներ, կառուցվածքըֆունկցիան, հիվանդությունները։
    Լրացուցիչ աշխատանք:
    Այս նյութերը նայել, թարգմանել, պատրաստել ուսումնական նյութ՝ հայերեն։Պատրաստել նյութ լսողության հիվանդությունների վերաբերյալ։



    Դաս6 ․3(04.12.-08.12.17)
    Հենաշարժիչ համակարգ, բաժինները կառուցվածքը, ոսկրերի աճը։
    Լրացուցիչ աշխատանք
    Պատրաստել ուսւումնական նյութ։
     Մարդու կմախքը,կմախքի  առանձնահատկությունները ուղղաձիգ քայլվածքի հետ կապված, առաջին օգնություն:


    Դասը  7
    Թեմա  Մկանների կառուցվածքը և գործողութունները:Որ մկաններն են համաազդիչ և հակաազդիչ:
    Լրացուցիչ աշխատանք:
    Սովորել նշված թեման, այս նյութը նայել, թարգմանել, պատրաստել ուսումնական նյութ՝ հայերեն։

    Փետրվար - Ապրիլ II Կիսամյան 

    Դաս 8
    Արյան բաղադրությունը, ձևավոր տարրերը`էրիթրոցիտներ, լեյկոցիտներ, թրոմբոցիտներ,դրանց ֆունկցիաները, հիվանդությունը։Էջ 85-90:
    Լրացուցիչ աշխատանք:
    Պատրաստել տեսանյութ արյան բաղադրության և ձևավոր տարրերի վերաբերյալ, վերցնում եք հարցազրույց բարեկամ բժիշկներից հետևյալ թեմայով՝

    ա/օրգանիզմի ինչ ֆունկցիոնալ խանգարումներ կարող են առաջացնել արյան ձևավոր տարրերի /էրիթրթցիտների, լեյկոցիտների, թրոմբոցիտների/ քանակական և ֆունկցոնալ խախտումները

    բ/ որոնք են առաջին ախտանիշները

    գ/որոնք են  կանխարգելիչ միջոցները


    Դաս 9
     Սրտի կառուցվածքը և ֆունկցիան:Արյան և ավշային  շրջանառություն:Էջ101-106:


    Այս նյութերը նայել, թարգմանել, պատրաստել ուսումնական նյութ՝ հայերեն:
    Արյան շրջանառության մեծ և փոքր շրջաններ  1 
    Լրացուցիչ աշխատանք:
    Պատրաստել տեսանյութ տրված հղումների նյութերը թարգմանելով:


    Դաս 10
    Արյան զարկերեկային ճնշում և անոթազարկ, սիրտ անոթային հիգիենա, առաջին օգնություն արյունահոսության ժամանակ:


    Դաս 11
    Շնչառական համակարգ:Կառուցվածքը:


    https://www.youtube.com/watch?v=B6VdU3c0JYY
    Լրացուցիչ աշխատանք:
    Նյութերը նայել, փորձել հասկանալ, 4-5րոպե տևողությամբ  նյութերը թարգմանել և պատրաստել տեսադասեր, տեղադրել բլոգներում, հղումները ինձ:Հարցերի դեպքում անպայման գրեք, թարգմանությունը գրավոր ինձ ուղարկեք, ես կստուգեմ , որից հետո նոր կկցեք ֆիլմին, որպեսզի սխալներ չլինեն:

    Դաս 12
    Շնչառական շարժումներ, թոքերի կենսական տարողություն:
    Լրացուցիչ աշխատանք:
    Խմբավորե՛ք, թե ո՛ր իրավիճակում շնչառական գործընթացն ինչպես է
    փոխվում: Հիﬓավորե՛ք  շնչառական գործընթացիարագությունը.
    1. հաճախ
    2. դանդա ղ
    3. խորը
    Իրավիճակներ
    ա) Միջավայրում CO2-ի շատացում
    բ) Դրական զգայական իրավիճակ
    գ) Արյան ﬔ ջ O2-ի նվազում
    դ) Քնած ժամանակ
    ե) Սառը ջրի ﬔ ջ ընկղմվելիս
    զ) Անձրևից հետո
    է) Ծանր ֆիզիկական աշխատանքից հետո
    ը) Բացասական զգայական իրավիճակ

    Դաս 13(09.04.2018-13.04.2018)
    Մարսողության համակարգ , կառուցվածքը :Մարսողությունը բերանի խոռոչում:Մարսողական գեղձեր, դրանց կառուցվածքը և ֆունկցիան:
    Սննդի բաղադրամասերը և դրանց նշանակությունը, Մարսողության նշանակությունը, մարսողական համակարգի կառուցվածքը:
    https://www.youtube.com/watch?v=JJGMB8nNxmI
    Լրացուցիչ աշխատանք
    Նյութրը նայել, փորձել հասկանալ, 4-5րոպե տևողությամբ  նյութերը թարգմանել և պատրաստել տեսադասեր, տեղադրել բլոգներում, հղումները ինձ.

    Դաս 14(16.04.-20.04.18)
    Կրկնում եք նախորդ թեմաները՝մարսողության համակարգ , կառուցվածքը :Մարսողությունը բերանի խոռոչում:Մարսողական գեղձեր, դրանց կառուցվածքը և ֆունկցիան:
    Սննդի բաղադրամասերը և դրանց նշանակությունը, Մարսողության նշանակությունը, մարսողական համակարգի կառուցվածքը: Սովորում մարսողությունը աղիներում:




    Դաս15
    Մաշկի կառուցվածքը և ֆունկցիան:Ինչպես է մաշկը պաշտպանում մեր օրգանիզմը.Ինչ գաղտնիք է թաքցնում մաշկը:
    Պատրաստել ուսումնական նյութեր, տեղադրել բլոգներում:



    Դաս16
    Նախագծային աշխատանք
    Մեր ուսումնասիրած օրգա-համակարգերից (տեսողական, լսողական, մարսողական, նյարդային, մկանային, հենաշարժիչ, կմախքային, մաշկային) ընտրել որևէ մեկը և պատրաստել ուսումնական տեսանյութ տվյալ համակարգի հիվանդությունների վերաբերյալ:

    Դաս16
    Արտաթորության համակարգ, երիկամների կառուցվածքը և ֆունկցիան։
    Լրացուցիչ աշխատանք:
    Պատրաստել ուսումնական նյութեր և  տեսադասեր:




    Դաս17
    Արտաթորության համակարգ, երիկամների կառուցվածքը և ֆունկցիան։
    Լրացուցիչ աշխատանք:
    Պատրաստել ուսումնական նյութեր և  տեսադասեր:

    Դաս18
    Արտաթորության համակարգի, երիկամների հանդիպող հիվանդությունները 12
    Լրացուցիչ աշխատանք:
    Պատրաստել ուսումնական նյութեր և  տեսադասեր:

    Դաս19
    Վերարտադրողական համակարգ, արական և իգական սեռական համակարգեր, սեռական բջիջներ, բեղմնավորում:
    Պատրաստել ուսումնական նյութեր և  տեսադասեր:

    Դաս20
    Երեխայի ծնունդը ,աճը և զարգացումը
    Պատրաստել ուսումնական նյութեր:

    Դաս21
    Շարունակում ենք ուսումնասիրել ժառանգական հիվանդությունները 1, հեմոֆիլիադալտոնիզմ , 2րդ տիպի շաքարային դիաբետ     դրանց     ախտանիշները      հնարավոր      բուժումը,               փոխանցման ճանապարհներըվտանգը:

    Պատրաստել ուսումնական նյութեր