Tuesday, October 22, 2019

Մանրէների դերը մեր կյանքում






Մանրէաբանությունը կենսաբանության օր օրի զարգացող ճյուղերից է, այն ավելի լայն կիրառություն է ստանում առօրյաում։Այդ իսկ պատճառով ԵՊՀ_ի կենսաբանության ֆակուլտետի մանրէաբանության ամբիոնը կազմակերպում է քառօրյա սեմինար պարապմունքներ, որտեղ յուրաքանչյուր սովորող հնարավորություն կունենա ինքնուրույն կատարել փորձեր, ստանալ անհրաժեշտ գիտելիքներ, կատարել համապատասխան վերլուծություններ։Մեր կրթահամալիրի սովորողները լրացրել են մասնակցության հայտը և ընտրված 40 մասնակիցներից են
1.Կամենդատյան Լիդիան_10րդ դասարան
2.Խաչատրյան Նարեկ _10րդ դասարան  
3.Հովհաննիսյան Գևորգ_12րդ դասարան


Նախագծի իրականացման ժամկետը՝ 28.10_31.10.19

Նախագծի նպատակն է
1. Ծանոթանալ մանրէների տեսակներին, 
    կառուցվածքին
2.Դրանց կիրառման ոլորտներին
3.Կարողանալ ինքնուրույն փորձառարական նմուշներ պատրաստել, կատարել փորձ և տալ եզրակացություն

Նախագծի ընթացքը
Աուդիո և վիդեոնյութերի պատրաստում, որոնք կտեղադրվեն  կայքում ։




Sunday, October 6, 2019

Ներկայացնում են սեբաստացի շրջանավարտները

Կատարումը՝ նոյեմբերին- 4-15
Մասնակիցները՝ Ավագ դպրոցի սովորողները, կենսբանության ընտրության խմբեր

Սեբաստացի շրջանավարտները , ովքեր այժմ բժշկական համալասրանի սաներ են ներկայացնում են 

  • կենսաբանության , բժշկության ոլորտում նոր հայտնագործություններ, արդի խնդիրները
  • իրենց անցած ճանապարհը կրթահամալիրում, համալսարանանում 
  • ինչ դեր է ունեցել կրթահամալիրը նրանց կյանքում
  • ինչ խորհուրդներ կտան կրտսեր սեբաստացիներին
Քննարկման պատասխանատու-շրջանավարտներ՝ Արինա Ժամհարյան և Հովհաննես Իխտիարյան:

Friday, October 4, 2019

Հացի արտադրամասում են Միջին դպրոցի սովորողները

Այսօր հացի արտադրամսում էին Միջին դպրոցի սովորողները։Խմորը հունցելուց, կտրելուց, ձևավորելուց զատ , առիթը բաց չթողելով, կատարեցինք նաև կենսաբանական փորձ՝խմորասնկերով։Արդյունքում սովորողները ստացան ամբողջական պատկերացում 《խմորի հասունացում 》կոչվող պրոցեսի մասին։Չմոռանամ նշել, որ աղջիկներից ոչ պակաս ոգևորված աշխատում էին նաև տղաները։