Monday, August 28, 2023

Նախագծային շաբաթ ավագ դպրոցում

 


1.Ծանոթացում նոր սովորողների հետ, դասավանդման մեթոդների`գիտական հաստատությունները որպես  ուսումնական միջավայր նախագծերի  ներկայացում։

2.Հետազոտական աշխատանքերի թեմաների ներկայացում, սովորողների առաջարկած թեմաների քննարկում , ներառում։

3.Կենսաբանական փորձերի ներկայացում, այլ աղբյուրներից նոր փորձերի թարգմանում, ներառում։


Thursday, August 24, 2023

Գիտելիքի օրը Գեղարոտի ջրվեժում


Պատում նախորդ ճամփորդությունից ներկայացնում է Քնարիկ Հակոբյանը։

Գեղարոտի ջրվեժ

Ժամկետը- սեպտեմբերի   2, ժամը` 9:00-ին Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից 

Վերադարձը՝ 17։00- Մայր դպրոցի բակ

Մասնակիցները- ավագ  դպրոցի սովորողներ

Պատասխանատու`Անուշ Ասատրյան , Գոհար Իսկանդարյան

Գեղարոտի ջրվեժ — Արագածոտնի  մարզի Գեղարոտի ջրվեժը գտնվում է Արագածի լանջին՝ Քասաղ գետի Գեղարոտ վտակի վրա, ծովի մակարդակից մոտ 3000 մետր բարձրության վրա: Գտնվում է Արագածոտնի մարզի Արագած գյուղից մոտ 11 կմ հեռավորության վրա:Գյուղից բեռնատարով բարձրանում ենք մոտ 8-9կմ, այնուհետև քայլքով բարձրանում մոտ 2-2.5կմ։ Ձմեռը սառչում է, իսկ ամռանը սառնորակ ջրերը գահավիժում են մոտ 17 մետր բարձրությունից: Շատ նման է Թռչկան ջրվեժին: 

Ծրագիրը-

9:00- մեկնում Մայր դպրոցի բակից

10 30-11:00- Արագած գյուղ

11:00-11:30- հանգիստ, նախաճաշ

11:30- 12:30- ճանապարհ բեռնատարով՝ 10 կմ

12:30-13:30- քայլարշավ դեպի Գեղարոտի բարձունք և ջրվեժ՝ 3կմ։

13:30-15:30- հանգիստ, լող, խաղեր

17:00-վերադարձ

Մասնակիցները պետք է իրենց հետ ունենան՝

  • արշավի համար ուսապարկ
  • մեկ օրվա սնունդ և ջուր (առնվազն 1 լիտր)
  • հարմար կոշիկներ
  • ջրակայուն, անձրևապաշտպան բաճկոն 
  • արևապաշտպան գլխարկ
  • 3500 դրամ

Նախահաշիվ՝ Երևան-Արագած-30000 դրամ

Բեռնատար՝ 30000 դրամ

Saturday, August 19, 2023

Լաբորատոր փորձեր

 


10-րդ դասարան

1. ԲՋՋԻ ԲԱՂԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄՏՆՈՂ ՕՐԳԱՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ

Կենդանի բջջի բաղադրության մեջ մտնում են տարբեր օրգանական ութեր։ Դրանցից կարևոր են մեծ մոլեկուլները նուկլեինաթթուները, պիտակուցները և ածխաջրերը, որոնք կարող են հայտնաբերվել որոշ ացությունների հետ յուրահատուկ փոխազդեցության արդյունքում, որն Խտահայտվում է գունավորման փոփոխությամբ։ Հիմնային միջավայրում ղնձի կատիոնների հետ փոխազդելիս սպիտակուցները տալիս են արդագույն կամ մանուշակագույն գունավորում։ Յոդի հետ փոխազդելիս ոլիսախարիդներից օսլան տալիս է կապտամանուշակագույն գունավորում։

Աշխատանքի նպատակը։ Ամրագրել բջջի օրգանական նյութերի մասին իտելիքները։ Բացահայտել սպիտակուցները և ածխաջրերը կենդանի ջիջներում, պարզել դրանց հատկությունները: Ամրացնել փորձարարությունը փորձի արդյունքների վերլուծության ունակությունն, ինչպես նաև իտարկումը:

Նյութեր և սարքեր։ Ամոնիումի սուլֆատի (NH4)2SO4) 10 %-անոց լու- ռույթ, կալիումի (KOH) կամ նատրիումի (NaOH) հիդրօքսիդի 10 %-անոց լու- Յույթ, պղնձի սուլֆատի (CuSO4) 1 %-անոց լուծույթ, յոդի լուծույթ, ջուր, լո- «ազգիների ալյուր, կարտոֆիլի պալարի կտորներ, օսլայի փոշի, ֆիլտրի թուղթ, ապակյա բաժակներ, փորձանոթներ, կաթոցիչ, ապակյա ձողիկ։

Աշխատանքի ընթացքը։ Բաժակի մեջ տեղադրե՛ք 20-30 գ լոբազգիների ալյուր, ավելացրե՛ք 50-80 մլ ամոնիումի սուլֆատի 10 %-անոց լուծույթ, լավ խառնեք և թողեք 30 րոպե։ Այնուհետև այդ պարունակությունը ֆիլտրեք ֆիլտրի թղթի օգնությամբ։ Ստացված խառնուրդը (2-3 մլ) տեղափոխեք ապակյա փորձանոթի մեջ, ավելացրեք հավասար ծավալով KOH-ի կամ NaOH-ի 10 %-անոց լուծույթ և 4-5 կաթիլ CuSO, ի 1 %-անոց լուծույթ։ Փորձա- նոթն զգուշությամբ լավ թափահարեք։ Փորձանոթի պարունակությունը կը- գունավորվի։ Ի՞նչ նյութ եք հայտնաբերել: Կարտոֆիլի կտորի պիպետի օգնությամբ ավելացրեք

մի քանի կաթիլ յոդի լուծույթ: Ի՞նչ կդիտվի: Ի նչ նյութի առկայության մասին կարող եք եզրակացնել ջուր, այնուհետև լավ խառնեք՝ օգտվելով ապակյա ձողիկից: Ի՞նչ կդիտվի։ Փորձանոթի մեջ տեղադրե՛ք մի քիչ օսլայի փոշի, ավելացրե՛ք սառը

Բացատրե՛ք արդյունքը:

2. ՍՊԻՏԱԿՈՒՑՆԵՐԻ ՖԵՐՄԵՆՏԱՅԻՆ

ԱԿՏՒՎՈՒԹՅԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄ

Ֆերմենտներն սպիտակուցներ են, որոնք էապես փոխում են կենդանի բջիջներում տարբեր նյութերի քիմիական փոխարկումների արագությունը: Դրանք իրենց ակտիվությունը դրսևորում են միջավայրի որոշակի պայ մաններում:

Ֆերմենտներից մեկը կատալազը պարունակվում է շատ հյուսվածքո ներում: Այն արագացնում է ջրածնի պերօքսիդի (HջCչ) Ճեղքումը, որի արդյունքում առաջանում են ջուր (HD) և անջատվում մոլեկուլային թթվածին (02):

2 H₂O₂ 2 H₂O +02

Դրանով կատալազը պաշտպանում է բույսի կամ կենդանու բջիջը ջրածնի պերօքսիդի թունավոր ազդեցությունից:

Աշխատանքի նպատակը։ Ամրագրել ֆերմենտների մասին գիտելիքները, ծանոթանալ ֆերմենտների դերին հյուսվածքներում և բջիջներում։ Ցուցադրել ֆերմենտներից մեկի՝ կատալազի ներգործությունը ջրածնի պերօքսիդի վրա և պարզել այն պայմանները, որոնցում այդ ֆերմենտը գործում է։ Ամրացնել փորձարարությունը և փորձի արդյունքների վերլուծության ունակությունը։

Նյութեր և սարքեր, ջրածնի պերօքսիդի 3 %-անոց լուծույթ, թորած ջուր ավազ, սենյակային կամ որևէ այլ ծածկասերմ բույսի տերև, կարտոֆիլի պալարի հում և եփած կտորներ, հում և եփած մսի կտորներ, դպրոցական լուսային մանրադիտակներ, առարկայակիր ապակիներ, ապակյա փորձանոթ ներ, հավանգ:

Աշխատանքի ընթացքը: Առարկայակիր՝ ապակու վրա տեղադրեք ջրի կաթիլ և դրանում տերևի բարակ կտրվածքը, դիտեք այդ պատրաստուկը վոքր խոշորացումով դպրոցական լուսային մանրադիտակի տակ։ Այնուհետև ավելացրեք ջրածնի պերօքսիդի 3 %-անոց լուծույթի 1-2 կաթիլ: Նորից դիտարկե՛ք պատրաստուկը մանրադիտակի տակ: Նկարագրեք պատրաս" տուկում փոփոխությունները ջրածնի պերօքսիդի ներգործությունից:

Տարբեր ապակյա փորձանոթների մեջ տեղավորե՛ք ավազ, կատոֆիլի հում կամ եփած կտորներ, հում կամ եփած մսի կտորներ, իսկ փորձանոթներից մեկում տեղադրեք հավանգում մանրացված կարտոֆիլի հում կտորների և «ավազի հետ խառնված զանգված։ Յուրաքանչյուր փորձանոթում զգուշու- թյամբ ավելացրեք 2-3 մլ ջրածնի պերօքսիդի 2 %-անոց լուծույթ: Նկարագրեք փորձանոթներից յուրաքանչյուրում ջրածնի պերօքսիդի ներգործությամ արդյունքում դիտվող փոփոխությունները, թթվածնի անջատումը` ուշադրու- թյուն դարձնելով տարբերությունների վրա։

Կատարված աշխատանքի արդյունքները գրանցեք տետրում: Բացատրե՛ք դրանց տարբերությունները։ Ի՞նչ կարող եք ասել օգտագործված նմուշներում սպիտակուցների առկայության և դրանց ֆերմենտային ակտիվության մասին։ Կարո՞ղ եք նշել այն պայմանները, որոնցում գործում է կատալազը։ Ի՞նչ տարբերություն կա կարտոֆիլի հում կտորների և դրանց մանրացված զանգվածի միջև՝ նմուշներում ջրածնի պերօքսիդի ավելացման արդյունքում։ Ինչպե՞ս դա բացատրել: Ինչո՞ւ է կատալազը կորցնում իր ակտիվությունը եփած կարտոֆիլում։ Ի՞նչ տարբերություն եք արձանագրել բուսական և կենդանական նմուշների միջև:

3. ՄԱՆՐԱԴԻՏԱԿԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՄԱՆՐԷԱԶՆՄԱՆ

ՏԵԽՆԻԿԱՆ

Աշխատանքի նպատակն է ծանոթացնել մանրադիտակի կառուցվածքի

և մանրադիտակով ուսումնասիրությունների տեխնիկայի հետ: Մանրադիտակը ( միկրոսկոպ, հուն. micros - փոքր, scopeo - նայում եմ) օպտիկական սարք է, որը նախատեսված է անզեն աչքով անտեսանելի օբյեկտները ուսումնասիրելու համար: Մանրադիտակի օգնությամբ ուսումնասիրում են միկրոօրգանիզմների կենդանի և մահացած բջիջները՝ ներկված և չներկված տեսքով:

Մանրադիտակները շատ բազմազան են, սակայն դրանց հիմնական մասերը անփոփոխ են և կազմված են 2 մասից՝ մեխանիկական և օպտի- կական (նկ. 179)։ Մեխանիկական մասին են պատկանում շտատիվը, առար– Կայակիր սեղանը և դիտափողը (տուբուսը)։ Շտատիվը կազմված է նալիկաձև հիմքից և տուբուսը կրող աղեղնաձև իրանից: Հիմքին պտուտակով ամ- րացրած է ատամնաձև անիվներից կազմված մեխանիզմը` տուբուսի շարժ- ման համար: Համակարգը շարժվում է միկրոմետրիկ և մակրոմետրիկ պտուտակների օգնությամբ։ Պտուտակների բռնակները պտտելով կարելի է սահուն ձևով բարձրացնել կամ իջեցնել առարկայակիր սեղանիկը, որի վրա 2 ամրակով ֆիքսված է ուսումնասիրվող պատրաստուկը: Ժամացույցի սլաքի ուղղությամբ պտտեցնելու ժամանակ տուբուսը իջեցվում է պրեպարատի

ուղղությամբ, իսկ հակառակ դեպքում՝ պրեպարատից վերև։ կողմնորոշող ֆոկուսի, իսկ պարզորոշ պատկեր ստանալու համար օգտագործվում է միկրոմետրը։ Երկու պտուտակների օգնությամբ (աջից և ձախից) սեղանիկը կարելի է

հորիզոնական դրությամբ շարժել բոլոր ուղղություններով, ինչը թույլ է տալիս

տեսադաշտում տեղադրել պրեպարատի տարբեր մասերը։

Նկ. 179. Լուսային մանրադիտակ։

Դիտափողն ամրացված է տուբուսակրի գլխիկին, իսկ գլխիկի ստորին մասին ամրացած է շրջագլխիկը, որի բների մեջ տեղադրված են խոշորա- ցույցները։ Խոշորացույցներն ըստ մեծացման աստիճանի և օգտագործման ձևի լինում են չոր և իմերսիոն։ Չոր խոշորացույցները, որոնք համեմատաբար քիչ են մեծացնում, օգտագործվում են համեմատաբար խոշոր կենսաբա- նական օբյեկտների ուսումնասիրման համար։ Միկրոօրգանիզմների ուսում- նասիրման ժամանակ օգտագործվում են իմերսիոն օբյեկտիվներ, որոնց օգտագործման դեպքում օբյեկտիվների և ծածկապակու միջև կաթեցվում է մի կաթիլ որևէ յուղ, որն ունի բարձր բեկման ցուցիչ:

Մանրադիտակի օպտիկական մասը՝ բաղկացած է 2 համակարգից լուսավորման և դիտողական։ Առաջինը կազմված է հայելուց և լուսահավաքից (կոնդենսոր), իսկ 2-րդը՝ օբյեկտիվից և օկուլյարից, որոնք միացած են դիտար փողով:

Ուսումնասիրվող պրեպարատը դնում են մանրադիտակի սեղանիկի վրա օբյեկտիվի տակ և լուսավորում են ներքևից՝ հայելուց անդրադարձվող լույսի փնջով։ Կոնդենսորից հավաքած ճառագայթները անցնում են պատրաստուկի միջով և ընկնում են օբյեկտիվի մեջ, որը կառուցում է խոշորացրած, հակադարձ և իրական պատկերը: Այս պատկերը երևում է օկուլյարում (ակնա- պակի) այնպես, ինչպես խոշորացույցի մեջ։

Պատրաստուկի ուսումնասիրությունը միշտ սկսում են թույլ խոշորա--- ցումից։ Հստակ պատկեր ստանալու համար պտտում են տուբուսի բռնակը, միաժամանակ նայելով կողքից (որպեսզի պրեպարատը չճզմվի) և օբյեկտիվը իջեցնում են համարյա մինչև պատրաստուկին հպվելը։ Այնուհետև նայելով կուլյարից դեպի ներս օբյեկտիվը բարձրացնում են մինչև պատկերի հստակ րևալը:

Ավելի հաճախ պատրաստուկներն ուսումնասիրում են ջրի կաթիլում: Ջրի «ոլորշիացման պատճառով նման պատրաստուկները երկար ժամանակ չեն պահպանվում և այդ պատճառով կոչվում են ժամանակավոր պատրաս– Հուկներ: Նման պատրաստուկներ պատրաստելու համար մաքուր առարկա- ակիր ապակու վրա կաթեցնում են մի կաթիլ ջուր, նրա մեջ տեղավորում են ետազոտվող օբյեկտը և ծածկում են ծածկապակիով։ Ծածկապակին փխրուն դրա համար պետք է տեղադրվի շատ զգուշությամբ՝ երկու մատներով Հռնում են անկյուններից և իջեցնում են սկզբից մի եզրով` մինչև կաթիլին Հպվելը:

Աշխատանքից հետո օպտիկական ապակիները մաքրում են հատուկ ֆլանելից լաթով՝ առանց որևէ ուժ գործադրելու: Մաքրելուց առաջ կարելի է արտաշնչել ապակիների վրա։ Եթե դա չի բավարարում, կաթեցնում են մի կաթիլ մաքուր ջուր։

4. ՆԱԽԱԿՈՐԻԶԱՎՈՐ ԲՋԻՋՆԵՐԻ (ԲԱԿՏԵՐԻԱՆԵՐԻ ԵՎ ԿԱՊՏԱԿԱՆԱՉ ՋՐԻՄՈՒՌՆԵՐԻ) ՊԱՏՐԱՍՏԻ ՄԱՆՐԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ԴԻՏՈՒՄ ԵՎ ՆԿԱՐԱԳՐՈՒՄ

Նախակորիզավոր բջիջները բնութագրվում են զարգացած բջջապատով, այդ բջիջներում բացակայում է ձևավորված կորիզը և չկան շատ Օրգանոիդներ: Նրանք միմյանցից տարբերվում են իրենց չափսերով և արտաքին տեսքով:

Աշխատանքի նպատակը: Ամրագրել նախակորիզավոր բջիջների մասին գիտելիքները։ Դիտել և նկարագրել նախակորիզավոր բջիջները, նշել դրանց առանձնահատկություններն: Ամրացնել մանրադիտակի հետ աշխատանքի հմտությունը, դիտարկման ուշադրությունը և համեմատման ունակությունը: Նյութեր և սարքեր: Բակտերիայի և կապտականաչ ջրիմուռի բջիջների պատրաստի մանրապատրաստուկներ, թորած ջուր, հատուկ յուղ,

լաբորատոր գործիքներ, առարկայակիր և ծածկող ապակիներ, դպրոցական

լուսային մանրադիտակներ, նախակորիզավոր բջիջների կառուցվածքի մասին նկարներ, աղյուսակներ, մոդելներ: Բնագիտական հոսքերում կարող են օգտագործվել դպրոցական կենսաբանության լաբորատորիայում պատրաստված բակտերիաների (աղիքային ցուպիկի) և կապտականաչ ջրիմուռի մանրապատրաստուկները: Այդ նպատակին կարող է ծառայել որևէ ոչ ախտածին բակտերիայի (աղիքային ցուպիկ) և կապտականաչ ջրիմուռի աճեցված կուլտուրաները, որոնցից մի հատվածը լաբորատոր գործիքների (պիպետ կամ հատուկ ասեղ) միջոցով տեղադրվում է մաքուր առարկայակիր ապակու վրա ջրի կամ հատուկ յուղի կաթիլում, ծածկվում ապակիով:

Աշխատանքի ընթացքը: Դիտե՛ք բակտերիայի և կապտականաչ ջրիմուռի բջիջների պատրաստի կամ պատրաստված մանրապատրաստուկները մեծ խոշորացումով դպրոցական լուսային մանրադիտակի տակ: Տետրում նկարեք այդ բջիջները: Նշե՛ք դրանց առանձնահատկությունը։ Տարբերակե՛ք բջջային ցիկլի տարբեր փուլերում կամ վիճակում գտնվող բջիջները։

5. ԲՈՒՍԱԿԱՆ, ՍՆԿԱՅԻՆ ԵՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԲՋԻՋՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏԻ ՄԱՆՐԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ԴԻՏՈՒՄ ԵՎ ՆԿԱՐԱԳՐՈՒՄ: ԲՈՒՄԱԿԱՆ ԵՎ ՍՆԿԱՅԻՆ ԲՋԻՋՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՄԱՆՐԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ,

ԴԻՏՈՒՄ ԵՎ ՆԿԱՐԱԳՐՈՒՄ Բուսական, սնկային և կենդանական բջիջներն իրենց չափսերով, ար- տաքին տեսքով և կառուցվածքով ունեն նմանություններ և տարբերու-

թյուններ։ Վերջինները վերաբերում են բջջապատին, տարբեր օրգանոիդ

ներին։ Դրանք որոշում են շատ ֆունկցիաներ:

Աշխատանքի նպատակը։ Ամրագրել բուսական, սնկային և կենդանական բջիջների մասին գիտելիքները։ Դիտել և նկարագրել բուսական, սնկային և կենդանական բջիջները, նշել դրանց նմանությունները և տարբերություններն Ամրացնել մանրադիտակի հետ աշխատանքի հմտությունը, դիտարկման ուշադրությունը և համեմատման ունակությունը։

Նյութեր և սարքեր։ Բուսական (ջրիմուռի քլամիդոմոնադի կամ սոխի թեփուկի) (նկ. 180), սնկային (խմորասնկի կամ բորբոսասնկի) և կենդանական (էպիթելիալ հյուսվածքի) բջիջների պատրաստի մանրապատրաստուկներ, թորած ջուր, ապակյա թասիկներ, լաբորատոր գործիքներ, առարկայակիր և ծածկող ապակիներ, դպրոցական լուսային մանրադիտակներ, բուսական, սնկային և կենդանական բջիջների կառուցվածքի մասին նկարներ, աղյուսակներ, մոդելներ:

հրաբերում կարող են օգտագործվել դպրոցական կենսա- Բնագիտական բանության կարիերում կամ լաբորատորիայում պատրաստված բուսական կամ սնկային բջիջների մանրապատրաստուկները։ Այդ նպատակին կարող է ծառայել թվաիդուարդը կամ ի թեփուկը, թասիկի վրա պենիցիլ կամ այլ բորբոսասնկի աճեցված կուլտուրան, որոնց բարակ կտրվածքը կամ հատվածը լաբորատոր գործիքների (նշտար կամ ասեղ) միջոցով տեղադրվում է մաքուր առարկայաը ապակու վրա ջրի կաթիլում, ծածկվում ապակիով:

Աշխատանքի ընթացքը: Դիտեք բուսական, սնկային և կենդանական բը ջիջների պատրաստի կամ պատրաստված մանրապատրաստուկները մեծ խոշո- րացումով (մոտ 300 անգամ) դպրոցական լուսային մանրադիտակի տակ:

6. ԲՋՋԻ ՑԻՏՈՊԼԱԶՄԱՅԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

Բջջի ցիտոպլազմայի հատկություններից է մածուցիկությունը, որի փոփոխությունն ունի մեծ նշանակություն միջավայրի տարբեր պայմաններին հարմարվելու գործընթացում: Կալիումի կատիոնների ազդեցությամբ ցիտոպլազմայի մածուցիկությունը նվազում է, իսկ կալցիումի կատիոնների ազդեցությամբ, հակառակը, այն մեծանում է:

Ցիտոպլազմայի մածուցիկությունը կարելի է որոշել դիտարկելով պլազմոլիզի տևողությունը։ Դա բարձր օսմոսային ճնշմամբ լուծույթի մեջ տեղադրելուց հետո բջիջների ուռուցիկ պլազմոլիզի առաջացումն է մանրադիտակի տեսադաշտում կեսից ավելի թվով բջիջների մոտ:

Աշխատանքի նպատակը Ամրագրել բջջի ցիտոպլազմայի մասին

գիտելիքները, ծանոթանալ բջջի մեջ ջրի մուտքի և նրանից ջրի ելքի

կարգավորմանը։ Որոշել բջջի ցիտոպլազմայի մածուցիկության վրա տարբեր

կատիոնների ազդեցությունը։ Ամրացնել մանրադիտակի հետ աշխատանքի

հմտությունը, դիտարկման ուշադրությունը, փորձարարությունը և փորձի

արդյունքների վերլուծության ունակությունը։ Նյութեր և սարքեր։ Սոխի թեփուկի կամ սենյակային բույսի տերևներ, սախարոզի, կալիումի նիտրատի (KNO3), նատրիումի քլորիդի (NaCl) 1 Մ- անոց լուծույթներ, կալցիումի նիտրատի (Ca(NO3)2, -,7 -անոց լուծույթ. ապակյա թասիկներ, ֆիլտրի թուղթ, լաբորատոր գործիքներ, առարկայակիր և ծածկող ապակիներ, դպրոցական լուսային մանրադիտակներ:

Աշխատանքի ընթացքը: Տեղադրեք բուսական հյուսվածքի փոքր կտորներ առարկայակիր ապակու վրա ջրի կաթիլում և դիտեք դրանց մեծ խոշորացումով դպրոցական լուսային մանրադիտակի տակ, ուշադրություն դարձրեք ցիտոպլազմայի դիրքին։ Դրանից հետո, ֆիլտրի թղթի օգնությամբ ջրի մնացորդները հեռացնելուց հետո, նմուշները տեղափոխեք սախարոզի, կալիումի, նատրիումի կամ կալցիումի կատիոնների լուծույթների կաթիլում։ Յուրաքանչյուր 5 րոպե հետո մի քանի անգամ ուշադրությամբ արձանագրեք նմուշներում ցիտոպլազմայի դիրքի փոփոխությունը պլազմոլիզի երևույթը: Լրացրե՛ք աղյուսակը:

Փորձեք վերլուծել ստացված արդյունքները և բացատրել

ցիտոպլազմայի մածուցիկության փոփոխության պատճառները։ Մտածեք, թե ի՞նչ կարող է կատարվել բջիջներում աղի կամ սախարոզի խիտ լուծույթներում երկար մնալուց հետո։ Ի՞նչ տարբերություն կա տարբեր կատիոնների դեպքում։ Ի՞նչ նպատակների համար կարելի է օգտագործել նման երևույթը։

7.ԲՈՒՍԱԿԱՆ ԲՋԻՋՆԵՐՈՒՄ ՄԻՏՈԶԻ ՓՈՒԼԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄԸ

Աշխատանքի նպատակը։ Ամրապնդել միտոզի տարբեր փուլերի մասին ունեցած տեսական գիտելիքները

Նյութեր և սարքեր։ Նոր առաջացած արմատներով սոխ կամ սխտոր, մանրադիտակ, առարկայակիր ապակի, ծածկապակի, Պետրիի թասիկներ, լաբորատոր բաժակներ և փորձանոթներ, կաթոցիչ (պիպետ), ունելի, նշտար, ներկանյութ (ացետոկարմին)։

Միտոզի փուլերը կարելի է դիտարկել սոխի (2n=16) կամ սխտորի (2n=18) արմատների գոյացնող հյուսվածքի բջիջներում։

Աշխատանքի ընթացքը: Նոր առաջացած սոխի արմատից ժամա- նակավոր մանրադիտակային պատրաստուկ ստանալու համար կաթոցիչով առարկայակիր ապակու վրա կաթեցվում է մեկ կաթիլ ներկանյութ, որից հետո, ունելիով սոխի արմատի ծայրից պոկվում է մոտ մեկ սանտիմետր երկարությամբ հատված և տեղադրվում է ներկանյութի մեջ։ Պատրաստուկի վրա դրվում է ծածկապակի և ունելիով թեթևակի սեղմվում ճնշելով պատրաստուկը:

Պատրաստուկում կարելի է հայտնաբերել ինտերֆազում, պրոֆազի սկզբում և վերջում, մետաֆազում, անաֆազում և թելոֆազում գտնվող բջիջներ ։

11-րդ դասարան

1. ՄՈԴԻՖԻԿԱՑԻՈՆ ՓՈՓՈԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄԸ ԲՈՒՅՍԵՐԻ ՐԻՆԱԿՈՎ: ՎԱՐԻԱՑԻՈՆ ՇԱՐՔԻ ԵՎ ԿՈՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ

Աշխատանքի նպատակն է ցույց տալ մոդիֆիկացիոն փոփոխականու- վիճակագրության օրինաչափությունները: Անհրաժեշտ նյութեր, գործիքներ և սարքեր.

1 . կարտոֆիլի պալարներ,

2. քանոն, 3. մատիտ:

Աշխատանքի ընթացքը.

1. Հաշվում ենք կարտոֆիլի պալարների վրա բողբոջների (աչքերի) քա- Վը: 2.Դասավորում ենք դրանք մի շարքում, ըստ հատկանիշի աճման:

3.Ստացած տվյալները գրում ենք աղյուսակում.

հատկանիշը Irrepeղների քանակը)

ատկանիշի հանդիպձան հաճախականությունը

4.Վարիացիոն շարքի հիման վրա կառուցում ենք վարիացիոն կոր, աբ- իսների առանցքի վրա տեղադրելով հատկանիշը (կարտոֆիլի պալարների վրա բողբոջների (աչքերի) քանակը), իսկ օրդինատների առանցքի վրա յուրաքանչյուր տարբերակի հանդիպման հաճախականությունը։ 5. Հաշվե՛ք այդ շարքի միջին մեծությունը:


2. ՄՈԴԻՖԻԿԱՑԻՈՆ ՓՈՓՈԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄԸ ՄԱՐԴՈՒ ՕՐԻՆԱԿՈՎ։ ՎԱՐԻԱՑԻՈՆ ՇԱՐՔԻ ԵՎ ԿՈՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ

Աշխատանքի նպատակն է ցույց տալ մոդիֆիկացիոն փոփոխականու- թյան վիճակագրության օրինաչափությունները:

Աշխատանքի ընթացքը. 1.Չափում ենք դասարանի աշակերտների հասակը,

2.Դասավորում ենք դրանք մի շարքում, ըստ հատկանիշի աճման:

3.Ստացած տվյալների հիման վրա կառուցում ենք վարիացիոն շարք և

լրացնում աղյուսակը:

հատկանիշը (աշակերտների հասակը,

հատկանիշի հանդիպման հաճախականությունը

4.Վարիացիոն շարքի հիման վրա կառուցում ենք վարիացիոն կոր, աբցիսների առանցքի վրա տեղադրելով հատկանիշը (աշակերտների հասա- կը, սմ), իսկ օրդինատների առանցքի վրա` յուրաքանչյուր տարբերակի հան- դիպման հաճախականությունը: 5. Հաշվե՛ք այդ շարքի միջին մեծությունը։

3. ՄԱՐԴՈՒ ԳԵՆԵՏԻԿԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՏՈՀՄԱԲԱՆԱԿԱՆ ՄԵԹՈԴԸ

Աշխատանքի նպատակը։ Ծանոթանալ մարդու գենետիկայի ուսումնա- սիրման տոհմաբանական մեթոդին և տիրապետել դրա գործնական կիրա- ռությանը:

Աշխատանքի ընթացքը։ Ընտրել որևէ հատկանիշ կամ հիվանդություն, օրինակ աջլիկություն և ձախլիկություն, շագանակագույն և երկնագույն աչքեր, կարճատեսություն և նորմալ տեսողություն և այլն։ Գրանցեք ձեր իքովների և եղբայրների, ծնողների, տստերի և պասերի, այլ հարազատների աբարեկամների ըստ այդ հատկանիշի ունեցած տվյալները: Տվյալների հիման կազմե՛ք տոհմաբանական գծապատկեր՝ օգտագործելով հետևյալ նշանակումները

առողջ տղամարդ

առողջ կին

հիվանդ տղամարդ

հիվանդ կին

հետերոզիգոտ կրողներ կամ ոչ լրիվ կլինիկական դրսևորում

ամուսնություն

Տվյալների հիման վրա եզրակացնել տվյալ հատկանիշի ժառանգման բնույթի մասին. դոմինանտ է, թե՞ ռեցեսիվ, սեռի հետ շղթայակցված է, թե՞ ոչ, եթե այո, ապա X թե՞ Y քրոմոսոմի հետ է շղթայակցված և այլն:

Տվյալները գրանցել հետևյալ աղյուսակում

Հատկանիշ

Ժառանգման բնույթը

Հիմնավորումներ

ձախլիկություն

աուտոսոմային, ռեցեսիվ

Տվյալների հիման եզրակացրեցինք, որ ձախլիկ ծնողներից ծնվում են ձախլիկ երեխաներ, երկու աջլիկ ծնողներից կարող են ծնվել ձախլիկ երեխաներ, տղաների և աղջիկների մոտ հատկանիշը հանդիպում է հավասար հաճախականությամբ և այլն։

4. ԳԵՆԵՐԻ ԵՎ ԳԵՆՈՏԻՊԻ ՀԱՃԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊՈՊՈՒԼՅԱՑԻԱՆԵՐՈՒՄ

Աշխատանքի

նպատակը

ուսումնասիրման պոպուլյացիոն

Ծանոթանալ վիճակագրական

գենետիկայի և տիրապետել

մարդու մեթոդին

դրա գործնական կիրառությանը: Աշխատանքի ընթացքը: Ընտրել որևէ հատկանիշ կամ հիվանդություն, օրինակ՝ ձախլիկություն: Հաշվել դասարանի կամ դպրոցի աշակերտներից քանի՞սն են ձախլիկ: Ըստ ստացված տվյալների հաշվել գեների և գենո- տիպերի տոկոսը և տվյալները գրանցել աղյուսակում.

Տվյալներն ըստ դասարանի

հատկանիշ

ժառանգման բնույթը

հաճախությունը Ծաղկ կրող ընդո թիվ

դոմինանտ (a) գեն տոկոսը

որցեսիվ (a) գենը տոկոսը

տրոհվ աուանձնյակ- Լերի տոկոսը:

- առանձնակ- ների

44 գենե- A= գենը- ծ գեն Ատուրով։ առանձնյակ- ների տուլուսը տոկոսը

Տվյալներն ըստ դպրոցի

համախությունը աքի կրեդեղի թիկ

դումինատ (4) գենը գուրա

ռեցեսիվ (1) դեր գդուկումը

AA գեն տիպով առանձնյակ ոկալ

Aa oblin

ստիպով առանձնյան– տոկոսը:

Ագենոր

ստիպում առանձնյակի

Փորձե՛ք պատասխանել հետևյալ հարցերին,

1. Կան արդյո՞ք տարբերություններ ըստ դասարանի և ըստ դպրոցի հաշվարկված տվյալների միջև։


Մանկավարժական ճամբար 22.08-31.08

 Ավագ դպրոցի աշխատակարգ

9:00-12:30 աշխատանք դպրոցում հետևյալ բովանդակությամբ և ժամատախտակով
9։00-9։15՝ մանկավարժական ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում
9։15-10:15՝ հավաքներ մասնախմբերով, նախագծային խմբերով

10։30՝ աշխատանք հետազոտական վարժարանի, մանկավարժական խորհուրդներով

  • 11։30-14։00՝ դասավանդողների անհատական կամ խմբային աշխատանք
    • կաբինետների մաքրություն
    • սեպտեմբերի 1-ի, 21-ի նախագծերի հրապարակում
    • նախագծային շաբաթվա անելիքների հրապարակում
    • ուսումնական առաջին շրջանի օրացույցների, անհատական պլանների հրապարակում
    • 200-ից ավել ժամ բացակա ունեցող սովորողների աշխատանքների արդյունքների ամփոփում, որոշման հրապարակում
    • հետազոտական աշխատանք չկատարած սովորողների աշխատանքների հրապարակում, օրացույցի կազմում
    • կարգերի քննարկում, լրամշակման առաջարկներ
    • ուսումնական ամառ նախագծերի ամփոփում, հրապարակում բլոգներում
    • Առարայական ծրագրերի հետ կապված շտկումներ, փաթեթների վերանայում

12։30՝ ընդմիջում

14։00-ից նախատեսվող աշխատանքի ուղղությունները

Մարզական ակումբ ՝ անհատական աշխատանք`լաբորատոր փորձերի համալրում։

Wednesday, August 2, 2023

9-րդ դասարանի առարկայակ ծրագիր

 «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում 9-րդ դասարանում կենսաբանության  դասընթացի  ծրագիրն և գնահատման համակարգը հիմնված է հանրակրթության պետական չափորոշիչների,  ինչպես նաև կենսաբանության առարկայական չափորոշիչների և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի  հեղինակային այլընտրանքային կրթական ծրագրի պահանջների վրա:  

9-րդ դասարանի կենսաբանության դասավանդումը նպատակաուղղված է այն բանին, որ սովորողը կարողանա՝

  • տարբերել օրգան - համակարգերը, դրանց կառուցվածքները, ներկայացնել  տարբեր հիվանդությունների առաջացման պատճառները դրանց կանխարգելման մեթոդները,
  • ունենալ պատկերացում օրգանիզմի բջջաբանական կառուցվածքի , օրգանիզմի ներքին միջավայրում հանդիպող օրգանական և անօրգանական նյութերի վերաբերյալ,
  •