Friday, March 27, 2020

Գենետիկայի հիմնական հասկացությունները, ժառանգականություն և փոփոխականություն

11-12-րդ դասարաններ օնլայն տեսադաս  մարտի 30-ին, ժամը -12․55-14․20։Տեսակապը իրականացնելու ենք   zoom ծրագրով։

Նախագիծ 
Գենետիկայի հիմնական հասկացությունները, ժառանգականություն և փոփոխականություն  Մենդելի 1-ին օրենք, գենոտիպ և ֆենոտիպ:
Մենդելի 2-րդ օրենքը:Ոչ լրիվ դոմինանտություն:Գամետների մաքրության վարկած:
Սեռի գենետիկա, սեռի հետ շղթայակցված հատկանիշների ժառանգում, ժառանգական հիվանդություններ։
Նախագծի ընթացքը

  • համացանցից գտնել տեղեկություններ
  • յուրացնել նյութը
  • փորձել առօրյայում հանդիպող օրինակների վրա կիրառել ստացած գիտելիքները՝ որոշել բարեկամների հնարավոր գենոտիպները
Նախագծի արդյունքը՝
  • պատրաստել ուսումնական նյութեր,բլոգներում ներկայացնել համեմատությունները՝ նշելով օրինակները։
2․Պատրաստել տեսադաս գեների փոխազդեցության վերաբերյալ՝ բերել օրինակներ։

Սովորողի գնահատականը նշանակվում է՝  հաշվի առնելով տեսադասերի ժամանակ ցուցաբերած մասնակացությունը և պատրաստած նյութի բովանդակությունը նյութը պետք է ներառի սեփական դատողություններ, կատարած համեմատություններ։

Օրգանիզմների բազմացման եղանակները՝ սեռական և անսեռ։

10-րդ դասարան՝  օնլայն տեսադաս  ապրիլի 1-ին, ժամը -12․55-14․20։ Տեսակապը իրականացնելու ենք   messenger ծրագրով։

Նախագիծ 2
Հետսաղմնային զարգացման շրջանները,ընդհանուր բաժնի ամփոփում։
Օրգանիզմների բազմացման եղանակները՝ սեռական և անսեռ։

Նախագծի ընթացքը


  • սեռական բազմացման կենսաբանական նշանակությունը
  • առավելությունները և թերությունները
  • վեգետատիվ բազմացման ձևերը, կիրառումը առօրյայում՝ բակում, պատշգամբում
  • գյուղերում գտնվող սովորողները կարող են ներկայացնել իրենց աշխատանքները՝ պապիկների , տատիկների հետ միասին
Նախագծի արդյունքը՝
Յուրացնել նյութը, պատրաստել ուսումնական նյութեր,բլոգներում ներկայացնել համեմատությունները, բակային աշխատանքները։

Մարդու տնտեսական գործունեության հետևանքով առաջացած բնապահպանական հիմնախնդիրները:

9_րդ դասարան

Մարդու տնտեսական գործունեության հետևանքով առաջացած բնապահպանական հիմնախնդիրները:
Գաղափար կենսոլորտի մասին,կենսոլոր
տի բաղադրիչները,կենդանի նյութ:

Նախագծի ընթացքը

  • Համացանցից գտնել համապատասխան տեղեկություններ
  • Համադրել ճամփորդությունների ընթացքում ստացած գիտելիքների տեղեկությունների հետ
  • Համագործակցել ծնողների և բարեկամների հետ՝ ներառելով նրանց տեղեկությունն ու գիտելիքները
  • Բերել առօրյաում ձեզ հանդիպող մարդու տնտեսկան գործունեության հետևանքով առաջացած բնապահպանական հիմնախնդիրների օրինակներ
  • համեմատել բնական ճանապարհով ստեղծված խնդիրների հետ 
  • տալ դրանց հնարավոր լուծումներ
Նախագծի արդյունքը՝
Պատրաստել ուսումնական նյութ, հրապարակել բլոգներում։

Wednesday, March 25, 2020

Գարունը պահենք մեր մեջ




Գարունը ՝հակաբացիլ նախագծ։

Իզուր չէ, որ գարունն ասոցացնում են զարթոնքի, ինչ-որ նոր բանի սկզբի հետ։ Եղանակային այս փոփոխությամբ բնությունը վերածնունդ է ապրում, և թեպետ տարին սկսում ենք ձմռան ամսից, միևնույն է՝ գարունն է իսկական սկիզբը։ Շատերիս համար սովորական ու ամեն տարի սպասվող գարնանային երևույթները, որոնք մեզանից շատերին հաճույք են պատճառում (չնայած կան նաև արևից փախչող ու անձրևային մարդիկ)՝ բնության հիշողության մեջ առկա կենսաբանական ռիթմեր են։ Մենք էլ բնությանն ամուր շղթաներով  կապված՝ նրա մի մասնիկը։ Բայց մի կողմ դնելով բոլոր գիտական փաստերն ու ուսումնասիրությունները ու լինելով այդ մասնիկը՝ պետք է ուղղակի վայելել, շնչել, զգալ, ապրել, տեսնել գարունը։ Այս շրջանում ոտքերդ անկախ քո կամքից զբոսնել են ուզում՝ ստվերներից ուղղությունը կտրուկ փոխելով անցնում արևի ջերմ ու ապահով շողերի տակ։ Այդ տաքուկ, պայծառ, աչքերդ երբեմն ծակող ու մազերիդ փայլփլուն երանգ հաղորդող շողերի տակ քեզ այնքան հանգիստ ու ապահով ես զգում, որ երբեմն զբոսնելու փոխարեն ուղղակի ուզում ես թիկնես նստարանին ու ժամացույցի սլաքներին ուշադրություն  չդարձնես, չշտապես։ Հետո շարունակում ես զբոսնել, խոր շունչ քաշում ու թարմ օդի մեջ զգում գարնան «օծանելիքի» բույրը։ Նայում երկինք, հետո շուրջդ, ու նախորդ նշածս զգայություններին գումարվում է տեսողականն ու լրացնում ամբողջական պատկերը։
  Գրում եմ, ետ դառնում, գրածս նորից կարդում ու հասկանում, թե ինչքան եմ սիրում գարունն իր բոլոր առանձնահատկություններով, և ինչպես Շիրազն է գրում իր «Թագադրում» բանաստեղծության մեջ․ «․․․ գարունները գան ու չգնան»։ Անկախ նրանից՝ գարունները կգան, կգնան ու նոր սկիզբ կգա, գարունը մենք պիտի պահենք մեր մեջ՝ ջերմությամբ, պայծառությամբ ու բաց չթողնենք։







Sunday, March 22, 2020

Ուսումնական գարուն նախագիծ





Սիրելի սովորողներ , անկախ ամեն ինչից ,այժմ գարնանային արձակուրդներն են , և  ձեզ եմ ներայացնում կենսաբանության գարնանայն նախագծերը

1․Վսահ եմ բոլորդ էլ սիրում եք ճամփորդել և շատ եք ճամփորդել ։Առաջարկում եմ հետհայացք գցել ձեր ճամփորդական հիշողություններին , թարմացնել դրանք, հիշել ի՞նչ երկրներում եք եղել, ինչպիս՞ի արգելոցներ, բուսաբանական, կենդանաբակնական այգիներ եք այցելել, ի՞նչ էկոլոգիական հետաքրքիր լուծումների (ծաղկած պատեր, տանիքներ, պատշգամբներ) եք ականատես եղել։Պատմեք, կիսվեք ձեր տպավորություններով և ներկայացրեք առաջարկներ, որոնք կարելի է կիրառել մեր բնակավայրերում։

2․ Մտածել , դասընկերներով քննարկել և առաջարկել ձեզ հետաքրքրող թեմա , որի շուրջ կցանկնայիք օնլայն բանավեճ կազմակերպել, սպասում եմ ձեր առաջարկներին։

Մարտի 23-27



  • Առցանց շաբաթվա՝30․03-03․04․20, տեսադասերի պատրաստում, նախագծերի մշակում
  • աշխատանք ընտրության խմբի սովորողների հետ՝օնլայն տեսադասեր պատրաստելու նպատակով
  • Տեխնիկական նոր լուծումներ, ծրագրերի ուսուցում-Zoom, Microsoft teams տեսակապերի հնարավորությունների յուրացում, կիրառում/որպես ուղղեցույց կօգտվեմ Հերմինեի պատրաստած տեսադասերից/
  • Մարտի 16-20-ի նախագծերի ամփոփում, հոդվածի մշակում, հրապարակում

Wednesday, March 18, 2020

Առցանց աշխատանքների ամփոփում 16-20

Առցանց առաջադրանքները կազմել եմ նեռարելով տարբեր թեմաներ, սովորողներին հետաքրքրելու և մոտիվածիա ստեղծելու համար։Առարկայական դասընթացը կապել եմ առօրյա խնդիրների , դրանց հետազոտման և կանխարգելման հետ։Շաբաթվա ընթացքում աշխատել են  և իրենց աշխատանքները, վերլուծությունները  բլոգներում ներկայացրել են պարտաճանաչ աշխատող  սովորողների մեծամասնությունը, մի խոսքով ուսուցման այս ձևը ունի ոչ պակաս մասնակցություն  և արդյունավետություն ավանդկան ձևի հետ համեմատած։Այս շաբաթ կտրուկ աճել է մասնակիցների թիվը, առաջադրանքները շնչառական համակարգի կառուցվածքի և հանդիպող հիվանդությունների , վիրուսների վերաբրյալ էին, սովորողների մի մասը կատարել են հետազոտական լուրջ աշխատանքներ՝ տարբեր ժամանակաշրջաններում հանդիպող վիրուսների , դրանց պատճառած վնասների, զոհերի, կանխարգելման մեթոդների վերաբերյալ։Բոլոր աշխատանքները ներկայացված են լինքերով։

8-րդ դասարան

1․Դավիթ Հարությունյան
2․Մերի Երեմյան և Լուիզա Արտենյան
3․Էմմա Միրզոյան
4․Էլեն Գյուլումյան
5․Մանուկյան Մարիա 1, 2, 3
6․Մելքումյան Արսեն
7․Խաչատրյա Լիրա 2
8․Արշակ Առուստամյան
9․Վիգե Հովակիմյան
10․Գրիշա Պողոսյան
11․Մանուկյան Կարինա 1234․ 5
12․Հարությունյան Միլենա
13․Ազատյան Նարե
14․Ստեփանյան Գոհար
15.Գրիգորյան Գրիգոր
16․Վահե Սարգսյան
17․Մուսաելյան Վահե
18․Քնարիկ Հակոբյան
19․Քալիճյան Արաքս
20․ Ներսիսյան Նարեկ 1
21Իսպիրյան Դավիթ
22․Բանդուրյան Ասյա
23․Բրուտյան Տիգրան
24.ԴանիելյանՄիլենա
25․Ամիրյան Դավիթ 1 , 2
26․Արզումանյան Ալինա
27․Տեր-Թորոսյան Գևորգ 
28․Սերլի Շահի
29․Սիմոնյան Մարկ


9-րդ դասարան

1․Ռոզա Խաչատրյան 2
2․Ջո Մոզյան
3․Մկրտչյան Յաննա
4․Թոռունյան Մերի
5․Մկրտչյան Էլեն
6․Արղության Գոհար
7․Պողոսյան Արամ
8․Արղության Անի
9․Ագապե Եիսսաղոլի
10․Ասրյան Ջուլի
11․Մազմանյան Սամվել
12․Հովհաննիսյան Մարիամ 12
13․Հակոբջանյան Մանե
14․Մելքումյան Սվետլանա
15․ Վարդումյան Նանե
16․Գրիգորյան Կառոլինա
17․Ալեքսանդր Լևոնյան
18․Հակոբյան Հասմիկ
19․Ավագյան Լիլիա
20․Անթաբյան Նանե
21․Բարխուդարյան Գարիկ
22․Հովհաննիսյան Անահիտ
23․Ռուզան Մինասյան
24․Մելիքյան Սարգիս
25․Հակոբյան Լուսինե
26․Միզրաչի Դանիել
27․Բաբուջյան Միքայել 

10-րդ դասարան
1․Միլենա Մանուչարյան 2
2․ Արեն Մինասյան 12
3․Նարեկ Վարդանան
4․Լյուդմիլա Գորոյան
5․




11-րդ դասարան
1․Մանե Ժամհարյան
2․Սերոբյան Մելիք 2
3.Մադոյան Արման
4․Ղազարյան Անի
5․Ժամհարյան Մանե

12-րդ դասարան
1․ Հովհաննիսյան Սուսաննա




Monday, March 16, 2020

Առցանց շաբաթվա արդյունքների ամփոփում


Առցանց առաջադրանքները կազմել եմ նեռարելով տարբեր թեմաներ, սովորողներին հետաքրքրելու և մոտիվածիա ստեղծելու համար։Առարկայական դասընթացը կապել եմ առօրյա խնդիրների , դրանց հետազոտման և կանխարգելման հետ։Շաբաթվա ընթացքում աշխատել են  և իրենց աշխատանքները, վերլուծությունները  բլոգներում ներկայացրել են պարտաճանաչ աշխատող  սովորողների մեծամասնությունը, մի խոսքով ուսուցման այս ձևը ունի ոչ պակաս մասնակցություն  և արդյունավետություն ավանդկան ձևի հետ համեմատած։


Արդյունքների ամփոփում՝ 
1. 8_րդ դասարարան՝ 35 սովորող
2.9_րդ դասարան՝ 23 սովորող
3.10_րդ դասարան՝6 սովորող
4.11_րդ դասարամ՝5 սովորող
5.12_րդ դասարան՝ 3 սովորող


Ընտրության խմբերը փոքրաքանակ են ՝ աշխատել են հիմնական մասը։