Wednesday, July 3, 2024

12-րդ դասարանի առաջադրանքների փաթեթ

Դասագիրքը՝  տես այստեղ

շաբաթ 1
Երկրի վրա կյանքի պայմանները, գոյության միջավայրեր:Տնային առաջադրանք
Կա արդյոք կապ գոյության միջավայրերի միջև, եթե այո ապա նշեք դրանք:Ի՞նչ է ուսումնասիրում էկոլոգիան, էկոլոգիական գործոններ, կենսածին 1., մարդածին:Գործոնների փոխազդեցությունները:
Տնային առաջադրանք .Ո՞րոնք են արդիական էկոլոգիական խնդիրները ըստ քեզ , բերել կենսածին և մարդածին գործոնների օրինակներ:Ի՞նչ է  ցույց  տալիս օպտիմումի օրենքը:


շաբաթ 2
Պարբերական երևույթները բնության մեջ:Օրական  ռիթմներ , սեզոնային երևույթներ, կենսաբանական ռիթմներ:Տնային առաջադրանք
Բերել էկոլոգիական և ֆիզոլոգիական ռիթմների օրինականեր:Ըստ լուսային օրվա նկատմամբ զգայնության քան՞ի խմբի են բույսերը: Բերել օրինականեր:Կան արդյոք ձեր շրջապատում այդպիսի բույսեր, նկարեք, պատմեք դրանց մասին:

Tuesday, July 2, 2024

8-րդ դասարանի կենսաբանություն առարկայի ծրագիր

  8-րդ դասարան
 Դասընթացի նպատակն է ուսուցանել հմտություններ և կարողություններ մարդու   օրգանիզմի կառուցվածքի,կեսագործունեության  առանձնահատկությունների մասին: Ընդլայնել  առողջ ապրելակերպի,ճիշտ սնման, հիգիենայի հիմնական կանոնների   մասին ինֆորմացիան, զարգացնել վնասակար սովորություններից զերծ մնալու և   օրգանների վնասվածքների դեպքում ինքնուրույն կողմնորոշվելու և օգնություն ցույց   տալու կարողություններ և հմտություններ:
Կենսաբանության դասընթացում կարող են իրականացվել ուսումնական գործունեության հետևյալ տեսակները․
●     հետազոտական աշխատանքներ,
●     ուսուցողական ֆիլմերի ցուցադրումներ
●     լաբորատոր փորձեր,
●     մոդելավորում,
●     դաշտային աշխատանք,
●     նախագծային աշխատանքներ,
●     խմբային աշխատանքներ,
●     դասարանական քննարկումներ և բանավեճեր
●     բանախոս հյուրերի և ուսուցիչների հետ  քննարկումներ և դասախոսություններ: