Sunday, May 31, 2026

Անատական աշխատաժամանակ

 1․ Անահիտ Ամիրխանյանի ջոկատում նախագիծ՝ երկուշաբթի ժամը ՝11․55 , ուրբաթ՝ 9․20

2․Գոհար Իսկանդարյանի ջոկատում նախագիծ՝ երեքշաբթի ժամը ՝9․20 , ուրբաթ՝ 10․10

3․ 9-րդ դասարնի քննության ընթացքի կազմակերպիչ՝

1․Հուիսի 2-ին հայոց լեզու (գրավոր, 240)

2․Հունիսի 11-ին Մաթեմատիկա (գրավոր, 240 սովորող)

3․Հունիսի 15-ին Ստուգող հանձնաժողով՝ Բնագիտություն ( 240 սովորող՝ աշխարհ․ 115, ֆիզիկա 39, քիմա 13, կենսաբանություն 74)

4․Հունիսի 24 Գրականություն և Հայոց պատմություն (էսսե, 240 սովորող)

 12-րդ դասարնի քննության ընթացքի կազմակերպիչ՝

1․Հունիսի 10-ին մաթեմատիկա (81 սովորող)

Tuesday, May 19, 2026

Ուսումնական չորրորդ շրջան

 1․Անահիտ Ամիրխանյանի ջոկատ՝ Երբ խոսում են գույները․ տարբեր երկրների  դրոշների հոգեբանական վերլուծություն

2․Գոհար Իսկանդարյանի ջոկատ՝ Մարդու շնչառական համակարգի  մոդելի պատրաստում։

Երբ գույները խոսում են․ տարբեր երկրների դրոշների հոգեբանական վերլուծություն

 

 

Եթե տարբեր երկրների դրոշների գույները ուսումնասիրվեն ոչ միայն պատմական և խորհրդանշական, այլ նաև կենսաբանական տեսանկյունից, ապա հնարավոր կլինի ավելի լավ հասկանալ, թե ինչու են որոշ գույներ մարդու մոտ առաջացնում ուժի, խաղաղության, վստահության, վտանգի կամ հանգստության զգացողություններ։

 

1. Նախագծի նպատակը

Ուսումնասիրել տարբեր երկրների դրոշների գույների խորհրդանշական, հոգեբանական և կենսաբանական ազդեցությունը մարդու ընկալման, զգացմունքների և վարքի վրա։


2. Նախագծի խնդիրները

1. Ուսումնասիրել գույների հոգեբանական նշանակությունը։

2. Բացահայտել, թե ինչ գաղափարներ են արտահայտում տարբեր երկրների դրոշների գույները։

3. Ուսումնասիրել, թե ինչպես է մարդու աչքը ընկալում գույները։

4. Ներկայացնել գույների ազդեցությունը մարդու նյարդային համակարգի, տրամադրության և ֆիզիոլոգիական վիճակի վրա։

5. Համեմատել միմյանց հետ պատերազմող կամ երբեէ պատերազմած երկրների դրոշները՝ ըստ գունային ընտրության։

6. Կատարել հարցում կամ փոքրիկ փորձ՝ պարզելու, թե որ գույներն ինչ զգացողություններ են առաջացնում մարդկանց մոտ։

7. Կատարել եզրակացություն գույների հոգեբանական և կենսաբանական ազդեցության մասին։

3․Գործնական աշխատանք

Առաջարկվող հարցեր

1. Ո՞ր գույնն է ձեզ մոտ առաջացնում հանգստություն։

2. Ո՞ր գույնն է կապվում ուժի և պայքարի հետ։

3. Ո՞ր գույնն է ձեզ հիշեցնում խաղաղություն։

4. Ո՞ր երկրի դրոշն է ձեզ համար ամենատպավորիչը։

5. Ի՞նչ զգացողություն է առաջացնում Հայաստանի դրոշը։

Հարցման արդյունքները կարելի է ներկայացնել աղյուսակով։

4․Դրոշների և գույների մասին

1. Ինչո՞ւ է կարմիր գույնը հանդիպում աշխարհի շատ երկրների դրոշներում։

2. Արդյո՞ք նույն գույնը տարբեր մշակույթներում տարբեր հոգեբանական նշանակություն ունի։

3. Ինչպե՞ս են գույները ազդում մարդկանց զգացմունքների և վարքի վրա։

4. Ո՞ր գույնն է ամենահաճախ օգտագործվում պետական դրոշներում և ինչո՞ւ։

5. Կարո՞ղ է դրոշի գույնը ազդել երկրի միջազգային ընկալման վրա։

5․Հոգեբանության վերաբերյալ

1. Ինչպե՞ս է գիտությունը բացատրում գույների հոգեբանական ազդեցությունը։

2. Գույների նկատմամբ մարդկանց արձագանքը բնածի՞ն է, թե՞ ձևավորվում է մշակույթի ազդեցությամբ։

3. Ինչո՞ւ են որոշ գույներ ասոցացվում ուժի, խաղաղության կամ վստահության հետ։

4. Կա՞ն հետազոտություններ, որոնք ապացուցում են գույների ազդեցությունը մարդկանց որոշումների վրա։

6․Համեմատական հարցեր

1. Ինչո՞ւ Հայաստանի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դրոշներում կան նման գույներ, բայց տարբեր նշանակություններ։

2. Ո՞ր երկրների դրոշներն են առավել շատ օգտագործում սառը գույներ և ինչպե՞ս է դա բացատրվում։

3. Արդյո՞ք աշխարհագրական դիրքը կամ կլիման ազդում են դրոշի գույների ընտրության վրա։

7․Քննադատական մտածողության հարցեր

1. Եթե այսօր ստեղծվեր նոր պետություն, ի՞նչ գույներ կառաջարկեիք դրոշի համար և ինչու։

2. Կարո՞ղ է դրոշի գունային համադրությունը ժամանակի ընթացքում փոխվել հասարակության արժեքների փոփոխության պատճառով։

3. Արդյո՞ք դրոշի գույների նշանակությունը բոլոր քաղաքացիները նույն կերպ են ընկալում։

7․Ավելի ստեղծագործական հարցեր

1. Եթե Հայաստանը փոխեր իր դրոշի գույներից մեկը, ո՞րն ավելի քիչ կփոխեր ազգային ինքնության ընկալումը։

2. Ո՞ր երկրի դրոշն է, ըստ Ձեզ, հոգեբանական տեսանկյունից ամենահաջողվածը և ինչու։

3. Եթե գույները կարողանային «խոսել», ի՞նչ կպատմեր Հայաստանի դրոշը աշխարհի մասին։

4. Կարո՞ղ է դրոշի գունային համադրությունը նպաստել հայրենասիրության ձևավորմանը։

5. Ի՞նչ կապ կա պետական դրոշների գույների և բրենդների լոգոների գույների ընտրության միջև։

8․Նախագծի ավարտին սովորողները՝

· կիմանան տարբեր երկրների դրոշների գույների նշանակությունը,

· կհասկանան գույների հոգեբանական ազդեցությունը,

· կկարողանան բացատրել, թե ինչպես է մարդու աչքը ընկալում գույները,

· կկարողանան կապել գույների ազդեցությունը մարդու նյարդային համակարգի և հույզերի հետ,

· կզարգացնեն վերլուծական և հետազոտական հմտություններ,

· կկարողանան ներկայացնել իրենց եզրակացությունները բանավոր կամ գրավոր ձևով։

Մասնակիցներ՝ Անահիտ Ամիրխանյանի ջոկատ, նախագծի ղեկավար՝Անուշ Ասատրյան։

 




Monday, May 18, 2026

Շնչառական համակարգի մոդելի պատրաստում

Ճամբարը հրաշալի ժամանակահատված է իրականացնլու համար նախատեսված համագործակցային աշխատանքները։Բնագիտատեխնիկական ստուգատեսին ընդառաջ, համագործակցելով սարքաշինության լաբորատորիսայի հետ, որոշել ենք պատրաստել մարդու շնչառաության գործընացը ներկայացնող մոդել։

Նախագծի նպատակը

Ձևավորել սովորողների գիտելիքները մարդու շնչառական համակարգի կառուցվածքի և աշխատանքի վերաբերյալ՝ պատրաստելով պարզ մոդել, որի միջոցով հնարավոր կլինի տեսանելի և հասկանալի ձևով ներկայացնել շնչառության գործընթացը, թոքերի աշխատանքը և օդի շարժումը օրգանիզմում։

Ճամփորդության ամփոփում`Քայլարշավ Հավուց Թառ, Աստղիկի և Վահագնի ջրվեժ

Նախագիծը ՝ այստեղ։

 Քայլարշավային-ճանաչողական այց դեպի Հավուց Թառ, ինչպես նաև Աստղիկի և Վահագնի ջրվեժներ։ Ճամփորդությունը մեկնարկեց Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից։ Սովորողները ներկայացել էին ժամանակին, պատրաստված և համապատասխան տրամադրվածությամբ։

Նախագծի նախնական ծրագրով նախատեսված էր այցելություն Աղջոց վանք, սակայն եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով երթուղին փոփոխվեց, և որպես այլընտրանք ընտրվեց Հավուց Թառը։ Փոփոխությունը թույլ տվեց պահպանել ճամփորդության հիմնական նպատակը՝ համատեղել հայրենաճանաչությունը, բնության ուսումնասիրությունը և քայլարշավային հմտությունների զարգացումը։

Մեջբերումներ սովորողների պատումներից՝

Ի սկզբանե նախատեսված էր քայլել 5 կմ, բայց եղանակի ոչ բարենպաստ պայմանների պատճառով քայլեցինք 11 կմ։ Սկզբում բարձրացանք դեպի Հավուց Թառ մեզ ուղեկցող շների հետ։ Ճանապարհը մի փոքր բարդ էր, քանի որ անձրևում էր, հողը սայթաքուն էր դարձել, իսկ որոշ հատվածներում դժվարությամբ էինք առաջ շարժվում, բայց ի վերջո կարողացանք հաղթահարել ամեն ինչ։ Ճանապարհին հիանում էինք բնության գեղեցկությամբ, լսում թռչունների ձայները և վայելում մաքուր ու սառը օդը։ Անձրևից հետո ամբողջ տարածքը ավելի գեղեցիկ ու թարմ էր թվում։Էլեն Շահվերդյան

Վերջապես դժվար փորձությունները հաղթահարելով հասանք տեղ և ականատես եղանք մի գեղեցիկ տեսարանի, որը ոգևորեց բոլորիս, իհարկե նկարվեցինք, չէինք կարող չնկարվել այդպիսի գեղեցիկ տեսարանի ներքո և, ի ուրախություն մեզ,քայլեցիքն 6 կմ։ Ասեմ որ Հավուց Թառը եղել է միջնադարյան Հայաստանի կրոնական և մշակութային կենտրոններից մեկը։ Հավուց Թառից հետո գնացինք դեպի Վահագնի և Աստղիկի ջրվեժներ; Աիստեղ նույնպես դժվարություններ ունեցանք, բայց հաղթահարելով բոլոր դժվարությունները ականատես եղանք մի գեղեցիկ և հրաշալի տեսարանի, որի մասին չես կարող առանց հիացմունքի խոսել։ Իհարկե չէինք կարող միայնակ հաղթահարել ճանապարհը այդ իսկ պատճառով մեզ օգնության հասան աշխատակիցները։ Նրանք էլ մեզ հետ համավասար հաղթահարեցին Աստղիկի և Վահագնի ջրվեժները քայլեցինքևս 5 կմ։ Ես այնքան ոգևորված էի, որ նույնիսկ երկրորդ անգամ էլ կցանկանայի գնալ։ Ասեմ, որ Աստղիկի և Վահագնի ջրվեժները թաքնված են տաք և լեռնային կլիմա ունեցող անտառապատ շրջանում։ Այսպիսով, հաղթահարելով քայլարշավը մենք ընդհանուր քայլել ենք 11 կմ և վերադարձել՝ նորից ու նորից վերադառնալու ակընկալիքով։Մերի Խաչատրյան

Անտառային ճանապարհը շատ գեղեցիկ էր, բայց նաև փորձություններով լի։ Ամենահետաքրքիր մասը գետն անցնելն էր․ ծառի բունը մեզ համար դարձավ կամուրջ։ Սկզբում զգուշությամբ էինք անցնում, բայց ընկերների օգնությամբ բոլորս հաջողությամբ հաղթահարեցինք այդ հատվածը։ Երբ հասանք ջրվեժներին, բոլորս հիացանք։ Ջրի ուժեղ հոսքը, զով օդը և բնության ձայները ստեղծում էին շատ հաճելի մթնոլորտ։ Հոգնածությունը կարծես մոռացանք և երկար ժամանակ մնացինք այնտեղ։ Այդ օրը մեզ սովորեցրեց չվախենալ դժվարություններից, աշխատել միասին և գնահատել Հայաստանի բնության գեղեցկությունը։Նատալի Տագեսյան։

Մասնակիցներ՝

1. Ժասմին Միքայելյան — 10-րդ դաս․

2. Լևոն Հայրապետյան — 10-րդ դաս․

3. Նատալի Տագեսյան — 10-րդ դաս․

4. Ալեքս Շահվերդյան — 10-րդ դաս․

5. Էլեն Շահվերդյան — 10-րդ դաս․

6. Վազգեն Քամալյան — 10-րդ դաս․

7. Հայկ Բարսեղյան — 10-րդ դաս․

8. Ալեքսանդր Մայիլյան — 10-րդ դաս․

9. Արիս Նաջարյան — 10-րդ դաս․

10. Վահրամ Մարտիրոսյան — 10-րդ դաս․

11. Մերի Խաչատրյան — 10-րդ դաս․

12. Խաչիկ Հովհաննիսյան — 10-րդ դաս․

13. Սամվել Մանուկյան — 10-րդ դաս.

14. Արտյոմ Ղազարյան — 11-րդ դաս․

15. Իրինա Գրիգորյան — 11-րդ դաս․

16. Էլեն Դալլաքյան — 11-րդ դաս․

17. Աննա Եղոյան — 11-րդ դաս․

18. Էդվարդ Սիմոնյան — 12-րդ դաս․

19. Անժելա Հարությունյան — 12-րդ դաս․

20. Թամարա Հայրապետյան — 12-րդ դաս․

 

 

Sunday, May 17, 2026

9-րդ դասարանի նախագծեր

 1․Մարիա Վաթյան/4/, Արսինե Կարապետյան/4/,Մարթա Դալ Բորգո/0/՝ Հայաստանի բուսական և կենդանական աշխարհը և կլիմայական պայմանների ազդեցությունըաշխատանքը ։

2․Ինեսա Արղության/4/,Սոնա Մանուկյան/4/,Տաթևիկ Սարգսյան /4/,Նարինե Նիկողոսյան/4/՝ Հայաստանի բուսական և կենդանական աշխարհը և կլիմայական պայմանների ազդեցությունը

3․Ալիսա Արշակյան, Սառա Կարապետյան/4/, Մանե Սարգսյան՝Հայաստանի բուսական և կենդանական աշխարհը և կլիմայական պայմանների ազդեցությունը

4․Գոհար Խաչատրյան(4), Միքայել Քոչինյան/4/, Արփի Խալաթյան/4/՝Ծխախոտի, ալկոհոլի, թմրանյութերի ազդեցությունը մարդու օրգանիզմի տարբեր համակարգերի վրա

5․ Մերի Գրիգորյան(4), Մարիա Մարկոսյան/4/, Աննա Այվազյան/4/ Ծխախոտի, ալկոհոլի, թմրանյութերի ազդեցությունը մարդու օրգանիզմի տարբեր համակարգերի վրա

6․Անահիտ Մովսիսյան/4/,Սաթենիկ Մանուչարյան՝Տնային պայմաններում մաքուր օճառի ստացում։

7․Մհեր Պետրոսյան/3․6/, Նիկա Ասատրյան/0/ ՝Հայաստանի բուսական և կենդանական աշխարհը և կլիմայական պայմանների ազդեցությունը, սահիկաշարը

8․Գայանե Ալոյան/4/`Գեղեցիկ ապրելու արվեստը՝ օծանելիքի արտադրումը տնային պայմաններում

9.Դիանա Ավետիսյան/4/, Յանա Ավետիսյան/4/, Գոհար Ալեքսանյան/4/, Էլիզաբեթ Երեմյան/4/` Հայաստանի բուսական և կենդանական աշխարհը և կլիմայական պայմանների ազդեցությունը

10․Էվելինա Սաֆարյան/3․6/ , Արփի Մելիքյան /4/՝ Հայաստանի բուսական և կենդանական աշխարհը և կլիմայական պայմանների ազդեցությունը

11․ Քրիստինե Հակոբյան/4/, Էլլա Առաքելյան՝ Օծանելիքի պատրաստում

12․Վիկտորիա Զաքարյան/4/

13․Միլա Խաչատրյան/4/, Միքայել Մանուչարյան, Արեն Մաթևոսյան/0/  Էկոհամակարգեր, սահիկաշար։

Monday, May 4, 2026

Հետազոտական աշխատանքների կենսաբանության աշխատարան

Որպես գործնական աշխատանքի բաղադրիչ՝ թիվ 152 դպրոցի սովորողները պատրաստեցինք մարդու արյան շրջանառության մոդել և ներկայացրեցին բնագիտական նախագծի պաշտպանության ժամանակ։


Մեթոդաբանություն, փորձի ներկայացում և գործնական կիրառում 

Ժամկետներ՝ մայիսի 15

Վայրը՝ Մայր դպրոց, Ուսումնական սարքաշինության լաբորատորիա

Մասնակիցներ՝ Կրթահամալիրի 9, 10, 11-րդ դասարանների սովորողներ, գործընկեր դպրոցներ , այլ ցանկացողներ

Նպատակը 

Մասնակիցներին ծանոթացնել վարժարանում հետազոտական աշխատանքների կազմակերպման և իրականացման մեթոդաբանությանը՝ տեսական ներկայացումն ուղեկցելով գործնական կիրառությամբ, փորձի փոխանակմամբ և ոլորտային աշխատարաններում անմիջական աշխատանքի հնարավորությամբ։ 


Աշխատարանի բովանդակությունը

Monday, April 27, 2026

Ապրիլ ամսավա հաշվետվություն

 1․Անիտա Գրիգորյանի հետազոտական աշխատանքի պաշտպանությունը անցավ հաջող և բարձր մակարդակով։ Նա երեք տարի շարունակ հետևողականորեն աշխատել է կենսաբանության տարբեր թեմաների վրա՝ ցուցաբերելով հետաքրքրվածություն, պատասխանատվություն և գիտական մտածողություն։ Իր աշխատանքում նա կարողացավ ներկայացնել թեմայի արդիականությունը, ձևակերպել հստակ նպատակներ և խնդիրներ, ինչպես նաև հիմնավորել ստացված արդյունքները։

Պաշտպանության ընթացքում Անիտան ցուցադրեց վստահ ելույթ, կարողացավ հստակ և հիմնավորված պատասխանել հարցերին, ինչպես նաև ընդգծել իր աշխատանքի կարևորությունն ու կիրառական արժեքը։ Այս աշխատանքի շնորհիվ նա կատարել է մասնագիտական կողմնորոշում և որոշել է իր ապագան կապել բժշկության հետ՝ ընտրելով գենետիկ բժշկի մասնագիտությունը, ինչը հետազոտական աշխատանքների բազմաթիվ դրական ազդեցություններից մեկն է։

2․Ելենսա Սարգսյանի հետ միասին կազմակերպել ենք ընդհանուր պարապմունք։

3․Տաթև Մանուչայրանի հետազոտական աշխատանքի խմբագրում, կպաշտպանի մայիսի 20-ից հետո։

Sunday, March 29, 2026

Մանկավարժական գարնանային ճամբարի ամփոփում

 Մանկավարժական գարնանային ճամբարը, որը տևեց հինգ օր, անցավ բավականին հագեցած և արդյունավետ մթնոլորտում։ Այդ ընթացքում ունեցանք ինչպես ուսուցողական, այնպես էլ գործնական աշխատանքներ, որոնք օգնեցին ձեռք բերել նոր հմտություններ։

Ճամբարի շրջանակում մասնակցեցինք Նոթիոն (Notion) հարթակին նվիրված սեմինարի։ Սեմինարի ընթացքում ծանոթացանք հարթակի հնարավորություններին և սովորեցինք, թե ինչպես կարելի է այն կիրառել ուսումնական գործընթացում։ Հատկապես կարևոր էր այն, որ Նոթիոնը հնարավորություն է տալիս կազմել և տեղադրել դասերի պլաններ, նախագծեր և թեստեր՝ առանց բլոգը ծանրաբեռնելու, ինչը զգալիորեն հեշտացնում է նյութերի կազմակերպումը և հասանելիությունը։

Բացի այդ, մասնակցեցինք սարքաշինության լաբորատորիայում իրականացվող «Հին սարքերին նոր շունչ» նախագծին։ Աշխատանքը հետաքրքիր էր և գործնական։

Ճամբարի ընթացքում հեռավար ձևաչափով աշխատել եմ 9-րդ դասարանի սովորողների հետ՝ օգնելով նրանց ավարտական նախագծերի պլանավորմանն ու իրականացմանը գործընթացում։ Միաժամանակ մասնակցել եմ նաև 12-րդ դասարանի սովորողների հետազոտական աշխատանքների գործընթացին՝ բերել դրանց վերջնական մշակմանն ու ավարտուն տեսքի։

Ընդհանուր առմամբ, ճամբարը անցավ շատ հագեցած` սեմինարներով և ժողովներով։ 

Friday, March 27, 2026

Մարտ ամսվա ամփոփում

 1․ Հետազոտական աշխատանքի պաշտպանություն՝ պաշտպանող Նանե Խաչատրյան։

Հետազոտական աշխատանքի թեման ընտրվել է հենց պաշտպանողի կողմից։ Աշխատանքը բավականին ծավալուն էր և ընդգրկում էր թեմայի խորքային ուսումնասիրություն։ Կատարված աշխատանքում նկատվում էր, որ գրավոր խոսքը ավելի զարգացած էր, քան բանավորը, սակայն, այնուամենայնիվ, աշխատանքը ներկայացվեց պատշաճ մակարդակով՝ պահպանելով հիմնական պահանջները և տրամաբանությունը։Աշխատանքը կարելի է համարել հաջողված։

2․ Հետազոտական աշխատանքի ընթացքի մասին ՝ աշխատատել ենք Անիտա Գրիգորյանի հետ, կպաշտպանի ապրիլին։

Wednesday, March 11, 2026

Գարնանային մանկավարժական ճամբար

 

Գարնանային մանկավարժական ճամբար. մարտի 23-28

Կազմակերպման ուղեցույց
Ճամբարի բովանդակությունն Ավագ դպրոցում

  • Մասնակցության մանկավարժության լաբորատորիայի ծրագրով որոշված նախագծերին
  • Ուսումնական արձակուրդի նախագծեր
  • Աշխատանք էլեկտրոնային մատյաններում
  • Հետազոտական աշխատանքների վրա առցանց, առկա աշխատանքներ
  • Նորարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում ծրագրի ուղղություններով հավաքներ-մշակումներ

Մարտի 23

9։00-10։00՝ աշխատանք մասնախմբերով
10։00-11։00՝ աշխատանք խոհանոցում․ ընդմիջմա պատասխանատու
11։0012։00՝ ընդհանուր պարապմունք, ժողով, մասնագիտական զարգացման սեմինարներ
12։30-13։00՝ ընդմիջում
13։00-14։30՝ մատենավարություն

Մարտի 24

9։00-10։00՝ աշխատանք մասնախմբերով
10։00-11։00՝ ընկերական խաղ, բասկետբոլ / Արևւլյան դպրոցի հետ
11։0012։00՝ ընդհանուր պարապմունք, ժողով, մասնագիտական զարգացման սեմինարներ
12։30-13։00՝ ընդմիջում
13։00-14։30՝ հետազոտական աշխատանքներ
14։30-ից՝ անհատական, խմբային այլ աշխատանք անհատական պլանով



։

Քայլարշավ դեպի Աստղիկի և Վահագնի ջրվեժներ, Աղջոց վանք

 



Նախագիծ՝ Քայլարշավ դեպի Աստղիկի և Վահագնի ջրվեժներ, Աղջոց վանք

Ուսումնական տարի՝ 2025-2026թթ․
Ժամանակաշրջան՝ Երրորդ ուսումնական շրջան
Մեկնում՝ Մարտի 27-ին,
Ժամը՝ 09։00-ին Մայր դպրոցից
Վերադարձը՝ 18։00 Մայր դպրոց
Երթուղին՝ Երևան – Չարենցի կամար -Ողջաբերդ- Գառնի
Մասնակիցներ` Ավագ դպրոցվարժարանի սովորողներ
Պատասխանատուներ՝ Անահիտ Ամիրխանյան, Անուշ Ասատրյան
Նախագիծը՝ Մարթա Ասատրյանի ուսումնական բլոգից

«Ուսումնական գարունը» նախագծի շրջանակում հետազոտական վարժարանի մի խումբ սովորողներ կիրականացնեն ուսումնահայրենագիտական, քայլարշավային ճամփորդություն դեպի Աստղիկի ջրվեժ։

Ճամփորդության  նպատակը

  • Հայրենագիտություն, քայլարշավ
  • Հայրենի բնաշխարհի ճանաչում ու գնահատում
  • Թիմային համագործակցության և պատասխանատու վերաբերմունքի ձևավորումը բնության նկատմամբ։

Ճամփորդության նկարագրությունը

  • Կանգառ կունենանք Չարենցի կամարում, որտեղից հիասքանչ տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը
  • Գառնի գյուղից կիջնենք քարերի սիմֆոնիայի հատվածով․ ներքևում Խոսրովի արգելոցի աշխատակիցները մեքենայով մեզ կտանեն արգելոցի տարածքով՝ շուրջ 10 կմ
  • 3 կմ-ի չափով կքայլենք դեպի Վահագնի և ապա Աստղիկի ջրվեժներ
  • կտեսնենք Խոսրովի արգելոցում, Ազատ գետի Աղջո ու Գլան վտակների միախառնման տեղում պահպանվել են վաղ միջնադարյան  սրբատաշ, գորշ բազալտով կառուցված, 5-րդ դարի  բազիլիկ եկեղեցին՝ Բայբուրդ բնակատեղիի կենտրոնական մասում
  • Կբարձրանանք Աղջոց վանք

Հայրենագիտական բաղադրիչը

Անհրաժեշտ պարագաները՝

  • ուսապարկ
  • անձրևանոց (дождевик)
  • հարմարավետ հագուստ
  • կոշիկներ (փոխնորդ)
  • մեկ օրվա համար նախատեսված սնունդ՝ բրդուճներ, միրգ,
  • ջուր՝ անհատական 1․5լ
  • արևապաշտպան գլխարկ, քսուք

Ճամփորդության նախահաշիվը 20 սովորողի հաշվով է

  • Տրանսպորտ՝ 40․000 դրամ՝ անձը 2000 դրամ
  • Վարորդ՝
  • Էկոկրթական ծրագրի համար պետական վճարում՝ 2000 դրամ

Ճամփորդության գումարի մեջ ներառված չէ Գառնու տաճարի մուտքավճարը՝ 100 դրամ, քարերի սիմֆոնիա՝ 300 դրամ/ըստ ցանկության/

Ընդհանուր գումարը 5000 դրամ

Արդյունքում՝

  • Սովորողները կլինեն Խոսրովի արգելոցում, կտեսնեն Աստղիկի կիսասառած ջրվեժը
  • կլրացնեն քայլարշավային չափանիշների իրենց ցուցանիշները գարնանային քայլքով
  • կգրեն ճամփորդական պատումներ, կհրապարակենք տեսանյութեր, ֆոտոշար

Մասնակիցներ՝

  1. Ժասմին Միքայելյան, 10-րդ դասարան
  2. Լևոն Հայրապետյան, 10-րդ դասարան
  3. Նատալի Տագեսյան, 10-րդ դասարան
  4. Ալեքս Շահվերդյան, 10-րդ դասարան
  5. Էլեն Շահվերդյան, 10-րդ դասարան
  6. Վազգեն Քամալյան, 10-րդ դասարան
  7. Հայկ Բարսեղյան, 10-րդ դասարան
  8. Ալեքսանդր Մայիլյան, 10-րդ դասարան
  9. Արիս Նաջարյան, 10-րդ դասարան
  10. Մերի Խաչատրյան, 10-րդ դասարան
  11. Դավիթ Բլեյան, 10-րդ դասարան
  12. Խաչիկ Հովհաննիսյան, 10-րդ դասարան
  13. Սամվել Մանուկյան, 10-րդ դասարան
  14. Տիգրան Բաբայան, 10-րդ դասարան
  15. Իրինա Գրիգորյան, 11-րդ դասարան
  16. Էլեն Դալլաքյան, 11-րդ դասարան
  17. Աննա Եղոյան, 11-րդ դասարան
  18. Էդվարդ Սիմոնյան, 12-րդ դասարան

Wednesday, February 25, 2026

Փետրվար՝ ամփոփում

 1․Հետազոտական աշխատանքներ՝

1․Նանե Խաչատրյան 

2․Անիտա Գրիգորյան

Երկուսն էլ կպաշտպանեն մարտին։

2․ԲՆագիտտության ֆլեշմոբի 4-րդ մակարդակի կազմում և  8 կատարված   ախատանքների ստուգում։

Monday, January 26, 2026

Ուսումնական երկրորդ շրջանի ամփոփում

     Այս ուսումնական տարում ձմեռային երկրորդ շրջանը կազմակերպվել էր նոր ձևաչափով՝ աշխատարանային ուսուցման սկզբունքներով։ Նման մոտեցումը նախկինում չի կիրառվել և ընտրվել էր որպես փորձարարական միջոց՝ նպատակ ունենալով ուսումնական գործընթացը դարձնել առավել ակտիվ, համագործակցային և հետաքրքիր սովորողների համար։ Աշխատարաններն իրականացվում էին երկու դասավանդողների համատեղ աշխատանքով՝ համադրելով աշխատարանները և նախագծային ուսուցումը։ Սովորողները հնարավորություն ունեին ինքնուրույն ընտրելու իրենց հետաքրքրություններին համապատասխան աշխատարանը, ինչը զգալիորեն նպաստեց նրանց ակտիվ մասնակցությանը և մոտիվացիային։ Արդյունքում ուսումնական միջավայրը դարձավ դինամիկ, իսկ ուսուցման գործընթացը՝ արդյունավետ և նպաստավոր ուսումնառության համար։Ես և Գոհար Իսկանդարայանը իրականացրել ենք հետևյալ նախագծերը՝

1․Մարդու շնչառական համակարգի մոդելի պատրաստում։





Նախագիծը ցավոք չհասցրեցինք տրամաբանական ավարտին, քանի որ ընթացում ծագեցին չնախատեսված խնդիրներ՝

  • ֆոմի սխալ ընտրություն, գնված ֆոմը հաստ էր և սպասվածի պես չէր ճկվում
  • մեր նախատեսած պոմպերի հզորությունը չհամապատասխանեց նախատեսվող աշխատանքին
Հանդիպած դժվարությունները  միայն ավելացրին մեր գիտելիքներն ու հմտությունները, նախագիծը կշարունակենք կենսաբանության ընտրության խմբի սվովորղների հետ։

2․Հին սարքերի վերակենդանացում 

Նախագծերի նպատակն էր կիրառելի դարձնել ստացած տեսական գիտելիքները, ինչպես նաև վերանորոգել և օգտագործել վնասված սարքերը։

Աշխատարանի դրական կողմերը
Աշխատարանային ուսուցումը նպաստեց սովորողների ակտիվ և հետաքրքրված մասնակցությանը, քանի որ նրանք ընդգրկված էին գործընթացում ոչ թե որպես դիտորդ, այլ որպես անմիջական մասնակից։ Ստեղծվեց համագործակցային և ստեղծագործ միջավայր, որտեղ սովորողները հնարավորություն ունեին աշխատելու թիմերով, փոխանակելու գաղափարներ և համատեղ լուծումներ գտնելու։

Աշխատարանի դժվարությունները
Սովորողների մեծաքանակ լինելը

2․ Սահադաշտում

Ձմեռային ճամբարի ընթացքում ճամբարականները հնարավորություն են ունենում զարգացնելու իրենց սահելու հմտությունները։ Տարեցտարի սահող սեբաստացիների թիվը ավելանում է, և դա հատկապես զգացվում էր այդ օրը՝ սահադաշտում տիրող աշխույժ մթնոլորտից։ Քանի որ ես ինքս սիրում եմ սահելը և արդեն բավականին հմտացած եմ այդ գործում, որոշեցինք սահադաշտ գնալ առանց մարզչի։ Օրը անցավ ակտիվ, հաճելի և լի նոր տպավորություններով։




3․ Համակարգել եմ 12-րդ դասարանի սովորողների կողմից իրականացրած սովորող սովորեցնող նախագիծը։
Նախագծի լուսաբանումը Սառա Թումանյանի բլոգում՝ 1, 2, 3։

4․ Հետազոտական աշխատանք՝ աշխատել եմ 2 սովորողի հետ․
  • Էլեոնոր Պետրոսյան աշխատանքը՝ այստեղ
  • Անիտա Գրիգորյան  աշխատանքը՝ այստեղ
Կպաշտպանեն փետրվարի երկրորդ կեսին։