Saturday, August 22, 2026

Եռօրյա աշխատարանի ամփոփում

 




Թեմա՝ «Կենսաբանության ուսուցումը փորձի և հետազոտության միջոցով»
Տևողություն՝ 3 օր
Մասնակիցներ՝ 4 սովորող

Եռօրյա աշխատարանի ընթացքում  սովորողները հնարավորություն ունեցան  կենսաբանության ուսուցումը դիտարկել և իրականացնել փորձարարական ու հետազոտական աշխատանքի միջոցով։ Աշխատարանի հիմնական նպատակն էր զարգացնել կենսաբանական երևույթները դիտարկելու, փորձեր իրականացնելու, արդյունքները վերլուծելու և սեփական աշխատանքը ներկայացնելու հմտությունները։

Առաջին օրը սովորողները ծանոթացան աշխատարանի ծրագրին և կրթահամալիրում կենսաբանության դասավանդման տարբեր մոտեցումներին։ Քննարկեցինք փորձարարական, նախագծային և հետազոտական ուսուցման հնարավորությունները, բնագիտական դիտարկումների և սովորողի ինքնուրույն աշխատանքի կարևորությունը։ Առանձնահատուկ տեղ հատկացվեց մանրադիտակով աշխատանքին․ սովորողները ծանոթացան մանրադիտակի կառուցվածքին, աշխատանքի սկզբունքին և անվտանգության կանոններին, պատրաստեցին պարզ մանրադիտակային նմուշ և դիտարկեցին բուսական բջիջներ։ Դիտարկումների արդյունքում նրանք նկարագրեցին և գրանցեցին տեսած կառուցվածքները։

Երկրորդ օրը իրականացվեց «Ֆոտոսինթեզի արդյունքում տերևում առաջացած օսլայի հայտնաբերումը» փորձը։ Սովորողները նախ քննարկեցին ֆոտոսինթեզի և օսլայի առաջացման կապը, այնուհետև փորձնական եղանակով հեռացրին տերևի քլորոֆիլը և յոդի լուծույթի միջոցով հայտնաբերեցին օսլայի առկայությունը։ Փորձի ընթացքում նրանք հետևեցին գունային փոփոխություններին, համադրեցին ստացված արդյունքները կենսաբանական գործընթացների հետ և ձևակերպեցին եզրակացություններ։ Աշխատանքի ընթացքում կարևոր էր նաև անվտանգության կանոնների պահպանումը։

Դալլաքյան Մարիամի ամփսփումը` այստեղ։

Միքայելյան Եվայի ամփոփումերը կարող եք կարդալ` 1, 2:

Երրորդ օրը նվիրվեց կատարված աշխատանքների ամփոփմանը, արդյունքների քննարկմանն ու ներկայացմանը։ 

Աշխատարանի ընթացքում սովորողները ոչ միայն ձեռք բերեցին նոր գիտելիքներ և գործնական հմտություններ, այլև հնարավորություն ունեցան հասկանալու, որ կենսաբանությունը կարելի է ուսումնասիրել ոչ միայն տեսական նյութի միջոցով, այլև դիտարկելով, փորձարկելով, հետազոտելով և սեփական եզրակացությունները ձևակերպելով։

Եռօրյա աշխատարանի ավարտին մասնակիցները կարողացան ինքնուրույն աշխատել մանրադիտակով, կատարել պարզ կենսաբանական փորձ, արձանագրել և վերլուծել դիտարկումները, ձևակերպել եզրակացություններ և ներկայացնել կատարված աշխատանքը։ 

No comments:

Post a Comment