Monday, August 25, 2025

Սեպտեմբերի 1. ճանաչողական այց ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ


Այցի օր` 01.09, ժամ` 11.00-15.00

Մասնակիցներ`ավագ և միջին դպրոցի սովորողներ

Պատասխսնատուներ՝ Անուշ Ասատրյան, Անժելա Մովսիսյան

«Կենսաբանություն»  դասընթացի ուսուցման պրոցեսը առավել գրավիչ, հետաքրքիր և ուսուցողական դարձնելու նպատակով համագործակցում ենք տարբեր գիտական հաստատությունների հետ։  

Այցի նպատակն է`

1. ճանաչել գիտհաստատությունները

2.ծանթոանալ  ամբիոներում գործող նախագծերին, փորձերին

3.հասկանալ հաստատության կողմից  առաջարկվող հեռանկարները`որպես սովորողի մասնագիտական կոմնորոշման բաղկացուցիչ

4.ծանոթանալ կենսաբանության ոլորտում կատարված նոր հայտնագործություններին, գտնել համապատասխան տեղեկություններ համացանցից, համագործակցելով անգլերենի ընտրության խմբի սովորողների հետ , թարգմանել և պատրաստել ուսումնական նյութ

5.ծանոթանալ և մասնակցել ֆակուլտետում գործող աշխատարաններին 

Ճամփորդությունը սովորողները ամփոփում են պատումների ձևում և տեղադրում բլոգներում։


Sunday, August 24, 2025

Սեպտեմբերի 1-5 նախագծեր




9-րդ դասարան

1․«Իմ ընտանեկան գենետիկ քարտեզը»

Թեմա – Ժառանգականություն և գենետիկ հիվանդություններ

  • Նպատակ – Ուսումնասիրել ժառանգական հատկություններ՝ ընտանեկան պատմության հիման վրա

  • Ընթացք – Տեղեկատվության հավաքում, պարզ գենետիկ սխեմաների կառուցում

  • Վերջնարդյունք – Գենետիկական ծառ, տեսանյութ «իմ գենետիկ պատմությունը» թեմայով

  • Թվային գործիքներ – Google Docs, Lucidchart, Genial.ly


8-րդ դասարան

2․«Էկոհամակարգեր իմ շրջապատում»

Թեմա – Օրգանիզմ–միջավայր փոխհարաբերություններ

  • Նպատակ – Ուսումնասիրել տեղական բիոտոպ և արձանագրել նրա կենսաբազմազանությունը

  • Ընթացք – Ճամփորդություն, նմուշառում, տվյալների հավաքագրում

  • Վերջնարդյունք – Քարտեզային ներկայացում, լուսանկարներ, վերլուծություն

  • Թվային գործիքներ – Google Earth, Thinglink, Blogger


Saturday, August 23, 2025

Օգոստոսի 25-29


  • 09։00-09։45՝ մանկավարժական խորհդով քննարկումներ հետևյալ թեմաներով
    1. Սեպտեմբերի 1-5․ նախագծային շաբաթ
    2. Հետազոտական աշխատանքի կարգ, համակարգողի գործառույթներ
    3. Շուրջտայա նախագծերի ներկայացում/ներկայացնում են դասավանդողները/
    4. Ընտրությամբ դասընթացները, պահանջներ
  • 10-00-12։30՝ անհատական և խմբային աշխատանքներ, խորհրդի հավաքներում քննարկված նյութերի հիման վրա
  • 12։30՝ ընդմիջում
  • 13։00-14։00՝ մասնախմբերով, նախագծային խմբերով աշխատանք
  • 14։00-14։40՝ մասնագիտական զարգացման սեմինարներ, նախասիրությունների ակումբներ, աշխատանքային հավաքներ, անհատական աշխատանք

«Մուտք» Ավագ դպրոց՝ ուսումնահետազոտական ճամբարով, երկրորդ փուլ

Օգոստոսի 17-ից 21-ը Հետազոտական վարժարանում մուտքի ճամբարի երկրորդ փուլն էր։

Վարժարանի ընդունելության կարգը այս տարի իրականացվեց այլ ձևաչափով, խնչպես առաջին փուլում, այս անգամ ևս ձևավորվեցին աշխատարաններ։ Սովորողների նախասիրություններով պայմանավորված աշխատեց 5 աշխատարան՝ հարակից ոլորտներով։

Կենսաբանության աշխատարանում ընդգրկված էինք 3 սովորող, աշխատարանների գործունեությունը իրականացվում էր ըստ օրակարգի։

Մուտքի ճամբարի այս կազմակերպումը ունի երկու նպատակ՝ առաջացնել հետաքրքրություն բնագիտական առարկաների նկատմամբ և բացահայտել ճամբարականների պոտենցիալը, այդ նպատակով աշխատարաններում ընդգրկվել են հետաքրքիր փորձեր, որոնք տալիս են հնարարավորություն տրամաբանել, կազմել սեփական տեսակետ։

Աշխատարանի ընթացքում իրականացված փորձերն են՝

Thursday, August 21, 2025

10-րդ դասարանի առաջադրանքների փաթեթ

 

Դասագիրքը՝տես այստեղ,Լրացուցիչ ուսումնական նյութը՝այստեղ։

Դաս 1  
Կյանքի քիմիա , նյութերի փոխազդեցություն, քիմիական կապեր՝ նյութը այստեղ։
Կենդանի օրգանիզմի բաղադրություն, օրգանական, անօրգանական նյութեր, հիդրոֆիլ և հիդրոֆոբ նյութր:Բջջի օրգանական նյութեր, սպիտակուցներ, դրնաց կառուցվածքը՝առաջնային, երկրորդային, երրորդային, չորրորդային կառուցվածք,  բնափոխում, ֆունկցիան:Ածխաջրեր, ճարպեր դրանց կառուցվածքը:
Լրացուցիչ աշխատանք
Բերել  առօրյաում հենդիպող սպիտակուցների բնափոխման օրինականեր,նշել  պատճառները, ինչ գործոնների ազդեցությամբ են դրանք բնափոխվում, պատրաստել ուսումնական նյութ:



Monday, August 11, 2025

Միկրոաշխարհը կենսաբանության լաբորատորիայում






Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում կենսաբանության դասերը երբեք չեն սահմանափակվում միայն դասագրքի էջերով։ Կրթահամալիրում կենսաբանության դասասենյակը վերածվել  է  գիտական լաբորատորիայի, իսկ սովորողները ՝ հետաքրքրասեր հետազոտողների, ովքեր պատրաստ են բացահայտել կյանքի ամենափոքր, բայց ամենահետաքրքիր գաղտնիքները։ Դասավանդման գործընթացում գործնական աշխատանքները ծառայում են որպես գիտելիքի փոխանցման և ընկալման առանցքային կամուրջներ։ Փորձերը սովորողներին հնարավորություն են տալիս տեսնել և զգալ այն գործընթացները, որոնք սովորաբար մնում են միայն տեսական գրականության էջերում։ Այս հոդվածում կներկայացնեմ իրականացվող փորձերը և կքննարկեմ, թե ինչ գիտելիքներ են դրանք հաղորդում սովորողներին։