Sunday, March 29, 2026

Մանկավարժական գարնանային ճամբարի ամփոփում

 Մանկավարժական գարնանային ճամբարը, որը տևեց հինգ օր, անցավ բավականին հագեցած և արդյունավետ մթնոլորտում։ Այդ ընթացքում ունեցանք ինչպես ուսուցողական, այնպես էլ գործնական աշխատանքներ, որոնք օգնեցին ձեռք բերել նոր հմտություններ։

Ճամբարի շրջանակում մասնակցեցինք Նոթիոն (Notion) հարթակին նվիրված սեմինարի։ Սեմինարի ընթացքում ծանոթացանք հարթակի հնարավորություններին և սովորեցինք, թե ինչպես կարելի է այն կիրառել ուսումնական գործընթացում։ Հատկապես կարևոր էր այն, որ Նոթիոնը հնարավորություն է տալիս կազմել և տեղադրել դասերի պլաններ, նախագծեր և թեստեր՝ առանց բլոգը ծանրաբեռնելու, ինչը զգալիորեն հեշտացնում է նյութերի կազմակերպումը և հասանելիությունը։

Բացի այդ, մասնակցեցինք սարքաշինության լաբորատորիայում իրականացվող «Հին սարքերին նոր շունչ» նախագծին։ Աշխատանքը հետաքրքիր էր և գործնական։

Ճամբարի ընթացքում հեռավար ձևաչափով աշխատել եմ 9-րդ դասարանի սովորողների հետ՝ օգնելով նրանց ավարտական նախագծերի պլանավորմանն ու իրականացմանը գործընթացում։ Միաժամանակ մասնակցել եմ նաև 12-րդ դասարանի սովորողների հետազոտական աշխատանքների գործընթացին՝ բերել դրանց վերջնական մշակմանն ու ավարտուն տեսքի։

Ընդհանուր առմամբ, ճամբարը անցավ շատ հագեցած` սեմինարներով և ժողովներով։ 

Friday, March 27, 2026

Մարտ ամսվա ամփոփում

 1․ Հետազոտական աշխատանքի պաշտպանություն՝ պաշտպանող Նանե Խաչատրյան։

Հետազոտական աշխատանքի թեման ընտրվել է հենց պաշտպանողի կողմից։ Աշխատանքը բավականին ծավալուն էր և ընդգրկում էր թեմայի խորքային ուսումնասիրություն։ Կատարված աշխատանքում նկատվում էր, որ գրավոր խոսքը ավելի զարգացած էր, քան բանավորը, սակայն, այնուամենայնիվ, աշխատանքը ներկայացվեց պատշաճ մակարդակով՝ պահպանելով հիմնական պահանջները և տրամաբանությունը։Աշխատանքը կարելի է համարել հաջողված։

2․ Հետազոտական աշխատանքի ընթացքի մասին ՝ աշխատատել ենք Անիտա Գրիգորյանի հետ, կպաշտպանի ապրիլին։

Wednesday, March 11, 2026

Գարնանային մանկավարժական ճամբար

 

Գարնանային մանկավարժական ճամբար. մարտի 23-28

Կազմակերպման ուղեցույց
Ճամբարի բովանդակությունն Ավագ դպրոցում

  • Մասնակցության մանկավարժության լաբորատորիայի ծրագրով որոշված նախագծերին
  • Ուսումնական արձակուրդի նախագծեր
  • Աշխատանք էլեկտրոնային մատյաններում
  • Հետազոտական աշխատանքների վրա առցանց, առկա աշխատանքներ
  • Նորարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում ծրագրի ուղղություններով հավաքներ-մշակումներ

Մարտի 23

9։00-10։00՝ աշխատանք մասնախմբերով
10։00-11։00՝ աշխատանք խոհանոցում․ ընդմիջմա պատասխանատու
11։0012։00՝ ընդհանուր պարապմունք, ժողով, մասնագիտական զարգացման սեմինարներ
12։30-13։00՝ ընդմիջում
13։00-14։30՝ մատենավարություն

Մարտի 24

9։00-10։00՝ աշխատանք մասնախմբերով
10։00-11։00՝ ընկերական խաղ, բասկետբոլ / Արևւլյան դպրոցի հետ
11։0012։00՝ ընդհանուր պարապմունք, ժողով, մասնագիտական զարգացման սեմինարներ
12։30-13։00՝ ընդմիջում
13։00-14։30՝ հետազոտական աշխատանքներ
14։30-ից՝ անհատական, խմբային այլ աշխատանք անհատական պլանով



։

Քայլարշավ դեպի Աստղիկի և Վահագնի ջրվեժներ, Աղջոց վանք

 



Նախագիծ՝ Քայլարշավ դեպի Աստղիկի և Վահագնի ջրվեժներ, Աղջոց վանք

Ուսումնական տարի՝ 2025-2026թթ․
Ժամանակաշրջան՝ Երրորդ ուսումնական շրջան
Մեկնում՝ Մարտի 27-ին,
Ժամը՝ 09։00-ին Մայր դպրոցից
Վերադարձը՝ 18։00 Մայր դպրոց
Երթուղին՝ Երևան – Չարենցի կամար -Ողջաբերդ- Գառնի
Մասնակիցներ` Ավագ դպրոցվարժարանի սովորողներ
Պատասխանատուներ՝ Անահիտ Ամիրխանյան, Անուշ Ասատրյան
Նախագիծը՝ Մարթա Ասատրյանի ուսումնական բլոգից

«Ուսումնական գարունը» նախագծի շրջանակում հետազոտական վարժարանի մի խումբ սովորողներ կիրականացնեն ուսումնահայրենագիտական, քայլարշավային ճամփորդություն դեպի Աստղիկի ջրվեժ։

Ճամփորդության  նպատակը

  • Հայրենագիտություն, քայլարշավ
  • Հայրենի բնաշխարհի ճանաչում ու գնահատում
  • Թիմային համագործակցության և պատասխանատու վերաբերմունքի ձևավորումը բնության նկատմամբ։

Ճամփորդության նկարագրությունը

  • Կանգառ կունենանք Չարենցի կամարում, որտեղից հիասքանչ տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը
  • Գառնի գյուղից կիջնենք քարերի սիմֆոնիայի հատվածով․ ներքևում Խոսրովի արգելոցի աշխատակիցները մեքենայով մեզ կտանեն արգելոցի տարածքով՝ շուրջ 10 կմ
  • 3 կմ-ի չափով կքայլենք դեպի Վահագնի և ապա Աստղիկի ջրվեժներ
  • կտեսնենք Խոսրովի արգելոցում, Ազատ գետի Աղջո ու Գլան վտակների միախառնման տեղում պահպանվել են վաղ միջնադարյան  սրբատաշ, գորշ բազալտով կառուցված, 5-րդ դարի  բազիլիկ եկեղեցին՝ Բայբուրդ բնակատեղիի կենտրոնական մասում
  • Կբարձրանանք Աղջոց վանք

Հայրենագիտական բաղադրիչը

Անհրաժեշտ պարագաները՝

  • ուսապարկ
  • անձրևանոց (дождевик)
  • հարմարավետ հագուստ
  • կոշիկներ (փոխնորդ)
  • մեկ օրվա համար նախատեսված սնունդ՝ բրդուճներ, միրգ,
  • ջուր՝ անհատական 1․5լ
  • արևապաշտպան գլխարկ, քսուք

Ճամփորդության նախահաշիվը 20 սովորողի հաշվով է

  • Տրանսպորտ՝ 40․000 դրամ՝ անձը 2000 դրամ
  • Վարորդ՝
  • Էկոկրթական ծրագրի համար պետական վճարում՝ 2000 դրամ

Ճամփորդության գումարի մեջ ներառված չէ Գառնու տաճարի մուտքավճարը՝ 100 դրամ, քարերի սիմֆոնիա՝ 300 դրամ/ըստ ցանկության/

Ընդհանուր գումարը 5000 դրամ

Արդյունքում՝

  • Սովորողները կլինեն Խոսրովի արգելոցում, կտեսնեն Աստղիկի կիսասառած ջրվեժը
  • կլրացնեն քայլարշավային չափանիշների իրենց ցուցանիշները գարնանային քայլքով
  • կգրեն ճամփորդական պատումներ, կհրապարակենք տեսանյութեր, ֆոտոշար

Մասնակիցներ՝

  1. Ժասմին Միքայելյան, 10-րդ դասարան
  2. Լևոն Հայրապետյան, 10-րդ դասարան
  3. Նատալի Տագեսյան, 10-րդ դասարան
  4. Ալեքս Շահվերդյան, 10-րդ դասարան
  5. Էլեն Շահվերդյան, 10-րդ դասարան
  6. Վազգեն Քամալյան, 10-րդ դասարան
  7. Հայկ Բարսեղյան, 10-րդ դասարան
  8. Ալեքսանդր Մայիլյան, 10-րդ դասարան
  9. Արիս Նաջարյան, 10-րդ դասարան
  10. Մերի Խաչատրյան, 10-րդ դասարան
  11. Դավիթ Բլեյան, 10-րդ դասարան
  12. Խաչիկ Հովհաննիսյան, 10-րդ դասարան
  13. Սամվել Մանուկյան, 10-րդ դասարան
  14. Տիգրան Բաբայան, 10-րդ դասարան
  15. Իրինա Գրիգորյան, 11-րդ դասարան
  16. Էլեն Դալլաքյան, 11-րդ դասարան
  17. Աննա Եղոյան, 11-րդ դասարան
  18. Էդվարդ Սիմոնյան, 12-րդ դասարան