Մանկավարժական գարնանային ճամբարը, որը տևեց հինգ օր, անցավ բավականին հագեցած և արդյունավետ մթնոլորտում։ Այդ ընթացքում ունեցանք ինչպես ուսուցողական, այնպես էլ գործնական աշխատանքներ, որոնք օգնեցին ձեռք բերել նոր հմտություններ։
Ճամբարի շրջանակում մասնակցեցինք Նոթիոն (Notion) հարթակին նվիրված սեմինարի։ Սեմինարի ընթացքում ծանոթացանք հարթակի հնարավորություններին և սովորեցինք, թե ինչպես կարելի է այն կիրառել ուսումնական գործընթացում։ Հատկապես կարևոր էր այն, որ Նոթիոնը հնարավորություն է տալիս կազմել և տեղադրել դասերի պլաններ, նախագծեր և թեստեր՝ առանց բլոգը ծանրաբեռնելու, ինչը զգալիորեն հեշտացնում է նյութերի կազմակերպումը և հասանելիությունը։
Բացի այդ, մասնակցեցինք սարքաշինության լաբորատորիայում իրականացվող «Հին սարքերին նոր շունչ» նախագծին։ Աշխատանքը հետաքրքիր էր և գործնական։
Ճամբարի ընթացքում հեռավար ձևաչափով աշխատել եմ 9-րդ դասարանի սովորողների հետ՝ օգնելով նրանց ավարտական նախագծերի պլանավորմանն ու իրականացմանը գործընթացում։ Միաժամանակ մասնակցել եմ նաև 12-րդ դասարանի սովորողների հետազոտական աշխատանքների գործընթացին՝ բերել դրանց վերջնական մշակմանն ու ավարտուն տեսքի։
Ընդհանուր առմամբ, ճամբարը անցավ շատ հագեցած` սեմինարներով և ժողովներով։
No comments:
Post a Comment