Tuesday, June 17, 2025

9-րդ դասարանի առարկայական ծրագիր

 «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում 9-րդ դասարանում կենսաբանության  դասընթացի  ծրագիրն և գնահատման համակարգը հիմնված է հանրակրթության պետական չափորոշիչների,  ինչպես նաև կենսաբանության առարկայական չափորոշիչների և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի  հեղինակային այլընտրանքային կրթական ծրագրի պահանջների վրա:  

9-րդ դասարանի կենսաբանության դասավանդումը նպատակ ունի սովորողի մոտ ձևավորել հետևյալ կարողությունները՝

· ունենալ պատկերացում օրգանիզմի բջջաբանական կառուցվածքի , օրգանիզմի ներքին միջավայրում հանդիպող օրգանական և անօրգանական նյութերի վերաբերյալ,

·  կարդալ և հասկանալ տարաբնույթ տեքստերի,  հիմնական միտքը, 

· ճանաչել և պահպանել ակադեմիական ազնվություն տեղեկության աղբյուրներն օգտագործելիս,

· վերլուծել Հայաստանի Հանրապետության արդի էկոլոգիական հիմնախնդիրները և մարտահրավերները տեղական, տարածաշրջանային և գլոբալ համատեքստում, արձագանքել դրանց որպես իրազեկ, պատասխանատու և հայրենասեր քաղաքացի,

· ստեղծել մեդիա` պահպանելով համացանցից օգտվելու անվտանգության և էթիկական կանոնները,

· ուրիշների հետ համագործակցելով,ինքնուրույն մշակել և իրականացնել նախագծեր՝ ձեռք բերած տեղեկությունը ներկայացնելով տարբեր միջոցներով,

· նախաձեռնել կամ ակտիվորեն ներգրավվել տարատեսակ հանրօգուտ միջոցառումներում՝ ըստ սեփական հետաքրքրությունների,

· վերլուծել և գիտակցել տարբեր գործոնների ազդեցությունն ընտանիքում, խմբում և հասարակության մեջ,

· ունենալ մասնագիտական կողմնորոշում՝ հիմնված աշխատաշուկայի պահանջարկի և ինքնաճանաչման վրա:

Խնդիրներ՝

· Տալ համակցված  գիտելիքներ , ինչպես նաև զարգացնել հմտություններ բնագիտությունից, անատոմիայից, բնապահպանությունից` ձևավորելով սովորողների դիտարկելու, հետազոտելու ունակությունը, տրամաբանական մտածողությունը, եզրակացություն անելու, վերլուծելու, դիրքորոշում հայտնելու կարողությունը:

· Նախագծերի միջոցով զարգացնել սովորողների առողջ ապրելակերպի, բնապահպանական հիմնախնդիրները, լուծումներ առաջարկելու կարողությունները:

· Կարևոր է բնապահպանական գիտելիքներով, երկրի, շրջակա միջավայրի պահպանությամբ մտահոգված, նոր մտածելակերպով մարդու, քաղաքացու կայացման խնդիրը: Երկիրը պահպանելը պետք է լինի ապրելակերպ, մտածելակերպ:

· Անհրաժեշտություն է իրազեկված լինել  Հայաստանում , ինչպես նաև այլ երկրներում կենսաբանական նոր հայտնագործություններին, բուժման մեթոդներին:


Ծրագրի արդիականությունը՝


Ծրագրի արդիականությունը կարելի է դիտարկել մի քանի ուղղությամբ

· Ակնհայտ է բնապահպանության և կենսաբանության կապը, կենդանի օրգանիզմների գոյատևման միակ երաշխիքը  շրջակա միջավայրի վրա անցանկալի ազդեցություններից, էկոլոգիական սխալներից խուսափելն է,այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ձևավորել կենսաբանական և բնապահպանական գիըելիքներով զինված հասրակություն :

· Ճամփորդությամբ, նախագծային  ուսուցումը ծրագրի բովանդակային կարևոր բաղադրիչն է, որի միջոցով սովորողներն ավելի լավ են ճանաչում իրենց շրջապատող աշխարհը՝ բույսերի տեսականներ, դրանց աճի և զարգացման համար անհրաժեշտ պայմանները, տեսնում տարբեր պատճառներով վնասված, ախտոտված տարածքները և կարողանում է ճիշտ գնահատել մարդու բացասկան դերը, նաև փորձում գտնել մեթոդներ, առաջարկել տարբեր լուծումներ՝ստեղծված իրավիճակը շտկելու համար :

· Դասընթացի շրջանակում կազմակերպվում են հանդիպումներ ոլորտի մասնագետերի՝ մանրէբանների, բժիշկների, գիտաշխատողների հետ :

· Կազմակերպվում է համագորխակցայն տարբեր նախագծեր ուսումնական հաստատությունների հետ։

· Սովորողը դառնում է իր  և  շրջակա միջավայրի խնամքի երաշխավորը։


Ծրագրի հիմնական գաղափարները՝


· Գիտական -Սովորողը բացահայտում է կենսաբանության, ֆիզիկայի, քիմիայի, աշխարհագրության և էկոլոգիայի հիմնական օրենքները, դրանց միասնությունը, կենդանական աշխարհի կապի անխզելիությունը, կենդանի օրգանիզմի կախվածությունը շրջապատող բնությունից և նրա ազդեցությունը էկոհամակարգի վրա:

· Սոցիալական – Տեխնիկայի սրընթաց զարգացմանը զուգահեռ շատ կենդանի օրգանիզմների գոյությունը դրված է վտանգի տակ: Հակառակ կողմում էլ մարդն է, ում առողջության վրա ազդում են էկոլոգիական խնդիրները՝ աղմուկ, աղտոտվածություն, այլ:

· Գործնական –կազմակերպվող հայրենագիտական, բնապահպանական ճամփորդությունների միջոցով սովորողը լինում է բնապահպանական թեժ կետերում, սեփական գնահատականն է տալիս երևույթներին, ավելի լավ է ճանաչում իրեն շրջապատող աշխարհը՝ մարդ-բնություն կապն ու փոխրահրաբերությունները:

· Հասարակականքաղաքացիական-սովորողը ուսումնասիրում է ոլորտի օրենսդրությունը, կառավարության ծրագրերը և ներկայացվածի վերաբերյալ կատարում է հետազոտական աշխատանքներ


Բովանդակությունը

· Կենսաբանական , բնապահպանական  դաստիարակությունը, կրթությունը և գիտելիքների ստացումը, բնապահպանական մտածելակերպի ձևավորման հիմքը դրվում է   դպրոցում:

· Սովորողը պետք է իմանա բնական պաշարների, դրանց անխնա օգտագործման վնասի մասին: Գաղափար ունենա բնական միջավայրի աղտոտման աղբյուրների, քիմիական արտադրությունների վնասակար ազդեցությունների , դրանց առաջացրած առողջական խնդիրների մասին:

· Ծրագրի հիմքում ընկած է առանձին թեմաների շուրջ դիտում – փորձ – հետազոտություն – եզրակացություն մոտեցումը, որն իրականացվում է քննարկումների, տեսանյութերի և եզրակացություններ կատարելու, գիտական գրականությունից նյութեր ընտրելու, ինտերնետից նոր ինֆորմացիա ստանալու և մշակելու,  ուսումնական նյութերի ստեղծման, ուսումնական ճամփորդությունների միջոցով: Ուշադրություն է դարձվում սովորողների կողմից առաջադրված հարցերի քննարկմանը:

· Սովորողները կիրառմում են և համակարգիչը, և թվային ֆոտոխցիկը, և թվային ձայնագրիչը։


Միջավայրը

· Անլար ինտերնետ, անհատական նոթբուկ, նեթբուկ

· Համացանցը ուսումնական գործընթացում

· Մեդիագրադարան

· Դասավանդողի բլոգը

· Նախագծային խմբերը մասնակցում են կրթահամալիրի բակերի խնամքին, ծառատունկերին


Կազմակերպումը

· Դասապրոցեսին սովորողները մասնակցում են անհատական նոթբուկ, նեթբուկերով: Ելնելով թեմայի բովանդակությունից` հանձնարարվում է նյութերի մշակում, թարգմանություն, նյութերի հրապարակում ուսումնական բլոգներում, դպրոցի ենթակայքում:

· Կապը մյուս առարկաների հետ – ուսումնական նյութեր ստեղծելիս անհրաժեշտություն է առաջանում օգտագործել օտարալեզու գրականություն, դասերի ժամանակ տեսանյութերը հաճախ նույնպես լինում են օտար լեզուներով` ռուսերեն, անգլերեն: Այդ պատճառով կարևորվում և խրախուսվում է օտար լեզուների լավ իմացությունը և օգտագործումը: 


Սովորողներին ուղղված պահանջներ

· Կարևոր է՝ ինչպես է շրջակա միջավայրը՝ հանրային այգին, սարալանջը, բակը, դառնում սեբաստացիական հոգատարության, քաղաքացիական կրթության հարթակ, ինչպես են իրենց խնամքի տակ վերցնում կենսամիջավայրը։

· Կենսաբանության դասընթացի միջոցով սովորողները կարող են իրենք էլ իրենց ստացած  գիտելիքներ փոխանցել կրտսեր ընկերներին՝ «Սովորող-սովորեցնող» նախագծով։Կարողանան տեսնել, գնահատել, կանխել իրենց շրջապատում տեղի ունեցող բնապահպանական խախտումները, դպրոցում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները փոխանցեն ընտանիքի անդամներին և ընկերներին, ինչն էլ ավելի է նպաստում սովորողի ստացած գիտելիքի ամրապնդմանը։

ԳՆԱՀԱՏՈՒՄ

Կենսոաբանության  ուսուցման ընթացքում սովորողների գիտելիքների և կարողությունների գնահատումն ունի իր յուրահատկությունները: Հատուկ ուշադրություն է դարձվում սովորողների կողմից կենսաբանական հասկացությունների ողջ համակարգի յուրացմանը ,կազմավորվածության  տարբեր մակարդակների կենսաբանական համակարգերի միջև կապերի և փոխազդեցությունների բացահայտմանը: Գնահատմամբ պարզվում է ուսումնական գործնթացի որակը և ուսուցման արդյունքները: Այն նպաստում է սովորողների ինքնահաստատմանը և ինքնազարգացմանը: Գնահատմամբ բացահայտվում է սովորողների գիտելիքների մակարդակը ու որակը: Կիրառվում է գնահատման տարբեր միջոցներ. հարցում, թեստ, լաբորատոր աշխատանքի կատարում, մասնակցություն ստուգատեսներին։ Գնահատման ժամանակ հիմնականում հաշվի է առնվում`

·     Նախագծերի մասնակցությունը, դրանց արդյունքները

·     Մասնակցությունը լաբորատոր աշխատանքներին

·     Ստացված գիտելիքների կիրառումը

·    Նախագծային աշխատանքներ

Մասնագիտական ճիշտ կողմնորոշման համար խիստ անհրաժեշտ են ուսումնական ճամփորդությունները,կիրառական կեսաբանության հիմնարկների հետ ծանոթանալու համար

ԹԵՄԱ 1. ԿԵՆԴԱՆԻ ՆՅՈՒԹԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Կենդանի օրգանիզմների բաղադրության մեջ մտնող անօրգանական տարրերի և միացությունները: Օրգանական նյութեր. կենսաբանական պոլիմերներ: Սպիտակուցներ, դրանց հատկությունները և ֆունկցիաները: Ածխաջրեր, ճարպեր, լիպիդներ, դրանց բազմազանությունը և ֆունկցիաները: Նուկլեինաթթուներ և դրանց ֆունկցիաները:

Կրթական հիմնական խնդիրները.

· հիմնավորել բնության միասնության մասին գաղափարը,

· ձևավորել գիտելիքներ կենսաբանական պոլիմերների, նրանց հատկությունների և ֆունկցիաների մասին:

Լաբորատոր և գործնական աշխատանքներ.

Սպիտակուցների, ածխաջրերի, ճարպերի ֆիզիկական հատկությունների որոշում, միա-երկ- և բազմաշաքարների ֆիզիկական հատկությունների տարբերությունները: Սպիտակուցների և ածխաջրերի քանակական որոշումը:

ԹԵՄԱ 2. ՆՅՈՒԹԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐ

    Նյութերի փոխանակությունը և էներգիայի փոխակերպումը բջջում: Պլաստիկ փոխանակություն: Սպիտակուցի կենսասինթեզ: Էներգիայի փոխանակություն: Ավտոտրոֆ օրգանիզմների. ֆոտոսինթեզ, քեմոսինթեզ: Հետերոտրոֆ օրգանիզմներ:

Կրթական հիմնական խնդիրները.

· խորացնել կենդանի համակարգերում տեղի ունեցող նյութերի փոխանակության և էներգիայի փոխակերպումների մասին ունեցած գիտելիքները

· ձևավորել սպիտակուցի կենսասինթեզը և ֆոտոսինթեզը հասկանալու կարողություն

· ծանոթացնել էներգիական փոխանակության փուլերի հետ,

· զարգացնել ավտոտրոֆ և հետերոտրոֆ օրգանիզմների առանձնահատկությունների մասին ունեցած գիտելիքները:

Թեմային ուսումնասիրությունը սովորողների հնարավորություն է ընձեռնելու.

· իմանալ կենդանի օրգանիզմների նյութափոխանակության,  նյութափոխանակության ավտոտրոֆ և հետերոտրոֆ տիպերի մասին,

· ծանոթ լինել սպիտակուցի կենսասինթեզին,

· իմանալ ֆոտոսինթեզի, էներգիական փոխանակության փուլերը,

· կարողանալ նկարագրելտարբեր կենդանի օրգանիզմների գրգռականության ձևերը:

Լաբորատոր և գործնական աշխատանքներ.

Բջջի պատրաստի մանրապատրաստուկների դիտում և նկարագրում

 

ԹԵՄԱ 3. ԲՋՋԱՅԻՆ ԿԱԶՄԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

    Բջիջը որպես կենդանի օրգանիզմների կառուցվածքային և գոռծառական միավոր: Նախակորիզավոր բջիջ: Կորիզավոր բջջի կառուցվածքը: Բջջաթաղանթ, բջջային մեմբրաններ: Ցիտոպլազման և բջջի հիմնական օրգանոիդները: Կորիզի կառուցվածքը և գոռծառույթները:

Քրոմոսոմների կառուցվածքը: Բջջի բաժանումը` միտոզ: Օրգանիզմների կառուցվածքի բջջային տեսությունը:

Կրթական հիմնական խնդիրները.

· Խորացնել գիտելիքները բջջի որպես կենդանի օրգանիզմների կառուցվածքային միավորի մասին,

· ծանոթացնել օրգանիզմների կառուցվածքային բջջային տեսությանը,

· ձևավորել գիտելիքներ բջջի ցիտոպլազմային, հիմնական օրգանոիդների, կորիզի և քրոմոսոմների պրոկարիոտիկ բջիջների մասին,

· ծանոթացնել էուկարիոտիկ բջջի բաժանման` միտոզի հետ,

· ձևավորել բակտերիաների նշանակությունը մեկնաբանելու կարողություն, առօրյա կյանքում հանդիպող բակտերիաների կողմից հարուցվող հիվանդություններից պաշտպանվելու ունակություն:

Թեմայի ուսումնասիրությունը սովորողների հնարավորություն է ընձեռնելու.

· Իմանալ բջջի հիմնական բաղադրամասերը, կորիզի կառուցվածքն ու ֆունկցիաները,

· կարողանալ նկարագրել միտոզի փուլերը ու ծանոթ լինել միտոզի կենսաբանական նշանակությանը,

· իմանալ պրոկարիոտիկ բջիջների և կյանքի ոչ բջջային ձևերի` վիրուսների մասին,

· կարողանալ բերել պրոկարիոտիկ բջիջների օրինակներ և նշել նրանց դերը բնության մեջ ու մարդու կյանքում:

Լաբորատոր և գործնական աշխատանքներ.

Բջջի պատրաստի մանրապատրաստուկների դիտում և նկարագրում,

Կաթնաթթվային բակտերիաներով կատարել փորձեր:

                    ԹԵՄԱ 5.    ԺԱՌԱՆԳԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՓՈՓՈԽԱԿԱՆՈՒԹՅՈՒ

             ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ ԺԱՌԱՆԳՄԱՆ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գենետիկայի հիմնական հասկացությունները: Գ.Մենդելի հատկանիշների ժառանգման ուսումնասիրման հիբրիդոլոգիական մեթոդը: Միահիբրիդ խաչասերում: Մենդելի առաջին օրենքը(հիբրիդային առաջին սերնդի միակերպության կամ դոմինանտության օրենքը): Մենդելի երկրորդ օրենքը, դոմինանտ և ռեցեսիվ հատկանիշներ, ոչ լրիվ դոմինանտություն, հոմոզիգոտ և հետերոզիգոտ օրգանիզմներ, գենոտիպ և ֆենոտիպ: Գամետների մաքրության օրենքը: Սեռի գենետիկա: Սեռի հետ շղթայակցված հատկանիշների ժառանգում: Ժառանգական հիվանդություններ:

 

             ԹԵՄԱ 6. ՓՈՓՈԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ժառանգական փոփոխականություն. մուտացիա, մուտացիաների պատճառները և հաճախականությունը, մուտածին գործոններ, մուտացիաների նշանակությունն օրգանիզմների կենսունակության համար: Ոչ ժառանգական (ֆենոտիպային) փոփոխականություն: Շրջակամիջավայրի դերը հատկությունների և հատկանիշների զարգացման և դրսևորման վրա:

 

     ԹԵՄԱ 7. ԲՈՒՅՍԵՐԻ, ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ   ԵՎ ՄԻԿՐՈՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ՍԵԼԵԿՑԻԱ

Բույսերի, կենդանիների և միկրոօրգանիզմների սելեկցիա: Բույսերի և կենդանիների սելեկցիայի մեթոդները:

Կրթական հիմնական խնդիրները.

· Ծանոթացնել գենետիկայի հիմնական հասկացությունների հետ,

· ձևավորել պատկերացումներ ժառանգականության նյութական հիմքերի և ժառանգականությանփոխանցման ուղիների մասին,

· ծանոթացնել գենետիկայի ուսումնասիրման տեսական և գործնականմեթոդներին,

· ձևավորել մարդու առողջության վրա մուտածին գործոնների ունեցած բացասական ազդեցության հետևանքները բացատրելու կարողություն,

· ձևավորել մարդու առողջութևան վրա շրջակա միջավայրի աղտոտվածության և վնասակար սովորություննե և ունեցած բացասական հետրանքները տեսնելու և բացատրելու կարողություն,

· ծանոթացնել բույսերի,կենդանիրների և միկրոօրգանիզմների սելեկցիայի հետ,

· զարգացնել խնդիրներ լուծելու կարողություն:

Թեմային ուսումնասիրությունը սովորողների հնարավորություն է ընձեռնելու.

· Իմանալ Գ.Մենդելի կողմից բացահայտված հատկանիշների ժառանգման օրինաչափությունները,

· Իմանալ ժառանգական փոփոխականության ձևերի և ոչ ժառանգական փոփոխականության մասին

· Կարողանալ լուծել գենետիկական խնդիրներ

· Իմանալ ժառանգական հիվանդությունները և դրանց առաջացման պատճառները

· Իմանալ օրգանիզմների սելեկցիայի մասին

Լաբորատոր և գործնական աշխատանքներ.

գենետիկական խնդիրների լուծում, շրջակա միջավայրում մուտածին աղբյուրների բացահայտում, սենյակային  բույսերի վրա  փոփոխականության  փորձերի  անցկացում:

Ժառանգաբար փոխանցվող հիվանդությունների մասին տեղեկությունների հավաքում:

ԹԵՄԱ 8. ՕՐԳԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ

ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

Էվոլյուցիայի գործոնները: Պոպուլիացիան որպես էվոլյուցիայի միավոր: 

Գենետիկական փոփոխությունները բնական պոպուլյացիաներում: Բնական

ընտրությունը որպես Էվոլյուցիայի շարժիչ ուժ: Օրգանիզմների հարմարվածությունը:

ԹԵՄԱ 9. ԿՅԱՆՔԻ ԾԱԳՈՒՄԸ ԵՒ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԵՐԿՐԻ ՎՐԱ

 

Կյանքի ծագման մասին ժամանակակից պատկերացումները:

Կյանքի զարգացման սկզբնական փուլերը:

Կյանքի զարգացումը երկրի վրա:

 

Բազմաբջիջ օրգանիզմների զարգացման էվոլյուցիա:

Մարդու ծագման մասին տարբեր հայացքների զարգացումը:

 

Կրթական հիմնական խնդիրները.

·  ծանոթացնել կենդանի օրգանիզմների էվոլյուցիայի, Դարվինի էվոլյուցիոն

տեսության, էվոլյուցիայի շարժիչ ուժերի մասին պատկերացումներին,

· գիտելիքներ հաղորդել տեսակի, նրա չափանիշների, պոպուլյացիայի, միկրո և

մակրոէվոլյուցիայի վերաբերյալ,

·  ծանոթացնել կյանքի ծագման սկզբնական փուլերի և երկրի վրա կյանքի

զարգացման հետ,

· ձևավորել պատկերացումներ օրգանական աշխարհի միասնական ծագման

վերաբերյալ,

·  ձևավորել պատկերացումներ մարդու ծագման և  էվոլյուցիայի վերաբերյալ :

 

Լաբորատոր և գործնական աշխատանքներ.

Տեսակի առանձնյակների նկարագրում ըստ մորֆոլոգիական չափանիշների,

նույն տեսակին պատկանող առանձնյակների փոփոխականության ուսումնասիրում :

ԹԵՄԱ 10. ԵՐԿՐԻ ՎՐԱ ԿՅԱՆՔԻ ԿԱԶՄԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ 

 Գաղափար կենսոլորտի մասին:

Կենսոլորտի կառուցվածքն ու ֆունկցիաները:

Կենսոլորտի բաղադրիչները, կենդանի նյութ:

Նյութերի շրջապտույտը բնության մեջ:

 

Կրթական հիմնական խնդիրները

·ձևավորել գիտելիքներ կենսոլորտի մասին, որպես գլոբալ էկոհամակարգի,,

·  ծանոթացնել կենսոլորտի բաղադրամասերին, մեկնաբանել կենդանի նյութի դերը կենսոլորտում:


ԹԵՄԱ 11.ՕՐԳԱՆԻԶՄԻ ԵՎ ԿԵՆՍԱՄԻՋԱՎԱՅՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Էկոլոգիան որպես գիտություն:

Կենդանի օրգանիզմների բնական համակեցություններ:

Կենսացենոզներ, դրանց տեսակային բազմազանությունը:

Կենսաերկրացենոզներ, դրանց բաղադրիչները: Միջավայրի ոչ կենսական գործոնների (ջերմություն, լույս, խոնավություն և այլն )

նշանակությունը կենդանի օրգանիզմների կենսագործունեության համար:

Միջավայրի կենսական գործոնները: Սնման շղթաներ:

Էներգիայի, կենսազանգվածի և թվաքանակի էկոլոգիական բուրգ:

Օրգանիզմների միջև գոյություն ունեցող փոխհարաբերությունների ձևերը:

 

Կրթական հիմնական խնդիրները.

· ձևավորել էկոլոգիական գիտելիքներ, ձևավորել էկոլոգիական գիտելիքներ,

· ձևավորել միջավայրի ոչ կենսական և կենսական գործոնների ազդե ձևավորել միջավայրի ոչ կենսական և կենսական գործոնների ազդեցությունը օրգանիզմների կենսագործունեության վրա հասկանալու կարողություն,

· ներկայացնել օրգանիզմների միջև գոյություն ունեցող փոխհարաբերությունների ձևերը:

Գործնական աշխատանքներ.

Սննդային շղթայի և թվաքանակի էկոլոգիական բուրգի վերաբերյալ խնդիրների լուծում :

ԹԵՄԱ 12. ԲՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ 

Բնական պաշարներ և դրանց օգտագործումը:

Մարդու տնտեսական գործունեության հետևանքով առաջացած բնապահպանական հիմնախնդիրներ:

Բնության պահպանում և արդյունավետ բնօգտագործում:

Բնական ռեսուրսների պահպանությունը, որպես բնության կայուն զարգացման հիմք: Բնության պահպանման օրենսդրական հիմքերը:

 

Կրթական հիմնական խնդիրները.

·  ամբողջացնել սովորողների գիտելիքները մարդու և բնության փոխհարաբերությունների վերաբերյալ,

· ծանոթացնել էկոլոգիական հիմնախնդիրներին և արդյունավետ բնօգտագործման սկզբունքներին,

·  ձևավորել բնական ռեսուրսների պահպանման անհրաժեշտությունը կարևորելու ունակություն

 

Լաբորատոր և գործնական աշխատանքներ.

Հողում բնակվող կենդանի օրգանիզմների վրա (տարբեր վայրերից վերցված հողի նմուշների ուսումնասիրում),

 

No comments:

Post a Comment