Friday, June 26, 2026

8-րդ դասարանի կենսաբանություն առարկայի ծրագիր

 8-րդ դասարան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում 8-րդ դասարանում կենսաբանության  դասընթացի  ծրագիրն և գնահատման համակարգը հիմնված է հանրակրթության պետական չափորոշիչների,  ինչպես նաև կենսաբանության առարկայական չափորոշիչների և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի  հեղինակային այլընտրանքային կրթական ծրագրի պահանջների վրա:  
 Դասընթացի նպատակն է՝
  •  ուսուցանել հմտություններ և կարողություններ մարդու   օրգանիզմի կառուցվածքի ,կեսագործունեության  առանձնահատկությունների մասին: 
  •  ընդլայնել   առողջ ապրելակերպի,ճիշտ սնման, հիգիենայի հիմնական կանոնների   մասին ինֆորմացիան
  • զարգացնել վնասակար սովորություններից զերծ մնալու և  օրգանների վնասվածքների դեպքում ինքնուրույն կողմնորոշվելու և օգնություն ցույց   տալու կարողություններ և հմտություններ
  • տարբերել օրգան - համակարգերը, դրանց կառուցվածքները
  • ներկայացնել  տարբեր հիվանդությունների առաջացման պատճառները դրանց կանխարգելման մեթոդները,

Միջավայրը

  • Անլար ինտերնետ, անհատական նոթբուկ, նեթբուկ
  • Համացանցը ուսումնական գործընթացում
  • Մեդիագրադարան
  • Դասավանդողիի բլոգը

Նախագծային խմբերը մասնակցում են կրթահամալիրի բակերի խնամքին, ծառատունկերին, Աարտես դպրական կենտրում կազմակերպվող միջավայրի խնամքին

Կազմակերպումը

Դասապրոցեսին սովորողները մասնակցում են անհատական նոթբուկ, նեթբուկերով: Ելնելով թեմայի բովանդակությունից` հանձնարարվում է նյութերի մշակում, թարգմանություն, նյութերի հրապարակում ուսումնական բլոգներում, դպրոցի ենթակայքում:

Կապը մյուս առարկաների հետ – ուսումնական նյութեր ստեղծելիս անհրաժեշտություն է առաջանում օգտագործել օտարալեզու գրականություն, դասերի ժամանակ տեսանյութերը հաճախ նույնպես լինում են օտար լեզուներով` ռուսերեն, անգլերեն: Այդ պատճառով կարևորվում և խրախուսվում է օտար լեզուների լավ իմացությունը և օգտագործումը: 

Սովորողներին ուղղված պահանջներ

Կարևոր է՝ ինչպես է շրջակա միջավայրը՝ հանրային այգին, սարալանջը, բակը, դառնում սեբաստացիական հոգատարության, քաղաքացիական կրթության հարթակ, ինչպես են իրենց խնամքի տակ վերցնում կենսամիջավայրը։

Կենսաբանության դասընթացի միջոցով սովորողները կարող են իրենք էլ իրենց ստացած  գիտելիքներ փոխանցել կրտսեր ընկերներին՝ «Սովորող-սովորեցնող» նախագծով։Կարողանան տեսնել, գնահատել, կանխել իրենց շրջապատում տեղի ունեցող բնապահպանական խախտումները, դպրոցում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները փոխանցեն ընտանիքի անդամներին և ընկերներին, ինչն էլ ավելի է նպաստում սովորողի ստացած գիտելիքի ամրապնդմանը։

Գնահատում

Կենսաբանության  ուսուցման ընթացքում սովորողների գիտելիքների և կարողությունների գնահատումն ունի իր յուրահատկությունները: Հատուկ ուշադրություն է դարձվում սովորողների կողմից կենսաբանական հասկացությունների ողջ համակարգի յուրացմանը ,կազմավորվածության  տարբեր մակարդակների կենսաբանական համակարգերի միջև կապերի և փոխազդեցությունների բացահայտմանը: Գնահատմամբ պարզվում է ուսումնական գործնթացի որակը և ուսուցման արդյունքները: Այն նպաստում է սովորողների ինքնահաստատմանը և ինքնազարգացմանը: Գնահատմամբ բացահայտվում է սովորողների գիտելիքների մակարդակը ու որակը: Կիրառվում է գնահատման տարբեր միջոցներ. հարցում, թեստ, լաբորատոր աշխատանքի կատարում, մասնակցություն ստուգատեսներին։ Գնահատման ժամանակ հիմնականում հաշվի է առնվում`

  •     Նախագծերի մասնակցությունը, դրանց արդյունքները
  •     Մասնակցությունը լաբորատոր աշխատանքներին
  •     Ստացված գիտելիքների կիրառումը
  •     Նախագծային աշխատանքներ

Կենսաբանության դասընթացում կարող են իրականացվել ուսումնական գործունեության հետևյալ տեսակները․
●     հետազոտական աշխատանքներ,
●     ուսուցողական ֆիլմերի դիտում
●     լաբորատոր փորձեր
●     մոդելավորում
●     նախագծային աշխատանքներ
●     խմբային աշխատանքներ
●     դասարանական քննարկումներ և բանավեճեր:


     1․ Ներածություն մարդու մասին գիտությունները բժշկություն, մարդու ֆիզոլոգիա, առողջ ապրելակերպ։                             
  •  Ընդհանուր ակնարկ մարդու օրգանիզմի կառուցվածքի և ֆունկցիաների մասին:
  • Մարդու օրգանիզմի բջջային կառուցվածքը ,ֆունկցիաները, հյուսվածքները  (էպիթելային, շարակցական, մկանային, նյարդային): Օրգանիզմը որպես միասնական  ամբողջություն:            
  • Մանրադիտակով դիտել մանրապատրաստուկներ:                                

2.    Կենսագործունեության գործընթացների կարգավորումը:Զգայարաններ:
  • հումորալ կարգավորում  հորմոններ,դրանց ազդեցությունը օրգանիզմի ֆունկցիանների,
          աճի,զարգացման կարգավորման մեջ:
  • Նյարդահումորալ կարգավորում:Նյարդային համակարգի նշանակությունը և   կառուցվածքը`  կենտրոնական և ծայրամասային:

3.Ռեֆլեքս, ռեֆլեքսային աղեղ:
  • Զգայարաններ և վերլուծիչներ` տեսողական, լսողական, շոշափելիքի,  համի,  հոտառական:
  • Ծնկային և արմնկային ռեֆլեքսների ցուցադրում,
  • բբի նեղացում  և  լայնացում բացահայտող փորձեր:
  • բբի և ոսպնյակի հետ կապված փորձեր
  • լսողության զգայունության որոշում 

4.         Հենաշարժիչ համակարգ
  • Կառուցվածքը և ֆունկցիան:Ոսկրերի, մարդու կմախքի,մկանային համակարգի   կառուցվածքը և ֆունկցիան:
  • Մկանների աշխատանք և հոգնածություն:
  • Առաջին օգնությունը վնասվածքների դեպքում:  
  • Ոսկրի մանրադիտակային կառուցվածքի      դիտում:
  • Կեցվածքի խախտման և հարթաթաթության բացահայտում: 
  • Ոսկրի քիմիական բաղադրության որոշում`օրգանական և անօրգանական նյութեր
  •  մկանի հոգնածության որոշում

5.    Օրգանիզմի ներքին միջավայր`
  • արյուն, հյուսվածքային հեղուկ,ավիշ, դրանց կառուցվածքը, ֆունկցիաները և փոխազդեցությունը:
  • Արյան պլազմա, մակարդում: Արյան խմբեր,ռեզուս գործոն, արյան համատեղելիություն և  փոխներարկում:
  • Արյան քսուքների դիտում մանրադիտակով

                                    
6.   Սիրտ -  անոթային համակարգ:         
  • Արյան և ավշաշրջանառության համակար•, դրանց դերը օր•անիզմում: Այրան շրջանառության մեծ և փոքր շրջաններ:
  • Սրտի կառուցվածքը, աշխատանքը և կար•ավորումը:Սիրտ - անոթային համակար•ի հի•իենա:
  •  Առաջին օգնությունը արյունահոսությունների  և սիրտ - անոթային հիվանդությունների դեպքում:            
  • Այրան ճնշման չափում ֆիզիկականաշխատանքիցառաջ և հետո,
  • անոթազարկի որոշումֆիզիկականաշխատանքիցառաջ և հետո


7.     Շնչառական համակարգ
  • նշանակությունը,  կառուցվածքը և ֆունկցիաները:
  • Շրջակա միջավայրի աղտոտվածության ազդեցությունը շնչառական օրգանների գործունեության վրա:
  • Առաջին օգնությունը շնչառության համակարգի հիվանդությունների և շնչառության  հանկարծակի կանգառի դեպքում:    
  • Շնչառական շարժումների դիտում, սպիրոմետրով թոքերի կենսական տարողության որոշում:                                


8.      Մարսողություն համակարգի կառուցվածքը և ֆունկցիաները:
  • Մարսողական ֆերմենտներ ածխաջրեր, սպիտակուցներ,ճարպեր, դրանց դերը:
  • Լյարդ, ենթաստամոքսային գեղձ կառուցվածքը և ֆունկցիաները: Սննդի ներծծում մարսողական ուղու տարբեր բաժիններում:Մարսողական օրգանների հիգիենա:
  • Սննդային թունավորումները և առաջին օգնությունը:        
  • Սննդային թունավորումները և առաջին օգնություն                    
9.     Ֆերմենտներ և վիտամիններ, դրանց դերը, թեր և գերվիտամինոզ:
  • Մարդու էներգածախսերը և սննդային օրաբաժինը:  

10.    Արտազատություն:
  • Նշանակությունը, օրգանների կառուցվածքը, դրանց դերը:
  • Միզազատության համակարգի օրգանները, կառուցվածքը, ֆունկցիաները:Միզագոյացում և միզարձակում:
  • Արտազատության օրգանների հիվանդություններ,դրանց կանխումը, հիգիենա:                    
  • Արտազատության օրգանների հիվանդությունները 
  • Ի±նչ է իրենից ներկայացնում երիկամի քարը , նրա ժամանակակից բուժման մեթոդները      

11.    Ծածկույթային օրգաններ, Ջերմակարգավորում:
  • Մաշկի կառուցվածքը, տեսակները, նշանակությունը և ֆունկցիաները:
  • Եղունգներ և մազեր:
  • Մաշկի դերը ջերմակարգավորման պրոցեսում,մաշկի հիգիենա,կոփում:
  • Առաջին օգնությունը մաշկային վնասվածքների  դեպքում:        
  • Խոշորացույցով ձեռքի ափի, երեսի մաշկի դիտում


12.  Վերարտադրողական համակարգ
  • Արական և իգական սեռական համակարգեր, դրանց կառուցվածքը, առանձնահատկությունները:
  • Սեռական բջիջների առաջացում, բեղմնավորում, ներարգանդային զարգացում:
  • Մարմնի հասակի և զանգվածի չափում: 
  • ժառանգական հիվանդություններ, դրանց առաջացման պատճառները և կանխարգելման վերաբերյալ ուսումնական նյութի պատրաստում                      

13.    Բարձրագույն նյարդային գործունեություն:Վարք:
  • Ի. Պավլովի ուսմունքը բարձրագույն նյարդային գործունեության մասին:
  • Հույզեր, խոսք, մտածողություն, գիտակցություն,հիշողություն, ուշադրություն: 
  • Քուն և դրա նշանակությունը:Երազատեսություն:
  • Անհատի ձևավորումը և շրջակա միջավայրի անբարենպաստ ազդեցությունը   բարձրագույն նյարդային գործունեության վրա:    

No comments:

Post a Comment