Friday, August 22, 2025

9-րդ դասարանի կենսաբանության առաջադրանքների փաթեթ


Դասագրքի հղումն Է, հին գրքի հղումն է

Դաս 1  (08․09-12․09)
Նախակորիզավոր և կորիզավոր բջիջներ։Էջ5-8
Կենդանի օրգանիզմի բաղադրությունօրգանականանօրգանական նյութերհիդրոֆիլ և հիդրոֆոբ նյութր:Էջ 11-12։
Լրացուցիչ աշխատանք`
1. Ո՞րն է օրգանւզմի ամենափոքր միավորը։
2.Ի՞նչ օրգանական և անօրգանական նյութեր գիտեք, բերեք օրինակներր։
3. Բնութագրեք հիդրոֆիլ և հիդրոֆոբ նյութերը, բերեք օրինակներ։

Դաս 2(15․09-19․09)
Պասխանում եք՝
Նախակորիզավոր և կորիզավոր բջիջներ։Էջ5-8
Կենդանի օրգանիզմի բաղադրությունօրգանականանօրգանական նյութերհիդրոֆիլ և հիդրոֆոբ նյութր:Էջ 11-12։
Նոր թեման՝
Բջջի օրգանական նյութեր`ածխաջրերի, սպիտակուցներդրնաց կառուցվածքը՝ առաջնայիներկրորդայիներրորդայինչորրորդային կառուցվածք,բնափոխում, ֆունկցիան:Ածխաջրերճարպեր դրանց կառուցվածքը: Էջ՝ 15-16։
Լրացուցիչ աշխատանք
Բերել  առօրյաում հենդիպող սպիտակուցների բնափոխման օրինականեր,նշել  պատճառներըինչ գործոնների ազդեցությամբ են դրանք բնափոխվումպատրաստել ուսումնական նյութ:

Դաս 3
(
(22․09-26․09)
Պասխանում եք՝
Բջջի օրգանական նյութեր`ածխաջրերի, սպիտակուցներդրնաց կառուցվածքը՝ առաջնայիներկրորդայիներրորդայինչորրորդային կառուցվածք,բնափոխում, ֆունկցիան:Ածխաջրերճարպեր դրանց կառուցվածքը: Էջ՝ 15-16։

Նոր թեման՝
Նուկլեյնաթթուներ, դրանց ֆունկցիաներըգենետիկական կոդ ։Էջ 25-26


Դաս 4  (28.9-02.10)
Նուկլեյնաթթուներ, դրանց ֆունկցիաներըգենետիկական կոդ ։Էջ 25-26
Լրացուցիչ աշխատանք`
1.Պատասխանել հարցերին`
  • Ի՞նչ է գենը, որոնք են ԴՆԹ_ի ֆունկցիաները բջջում։
  • Նուկլեյնաթթուները քանի՞ տեսակ են լինում,  նշել դրանց ֆունկցիաները
  • Որո՞նք են նուկլեյնաթթուների մոնոմերները, նշել դրանց տարբերությունները։


Դաս 5 (06.10_10.10)
Կրկնում ենք ողջ անցածը՝
1․ Նախակորիզավոր և կորիզավոր բջիջներ։Էջ5-8
2Կենդանի օրգանիզմի բաղադրությունօրգանականանօրգանական նյութերհիդրոֆիլ և հիդրոֆոբ նյութր:Էջ 11-12։  3Բջջի օրգանական նյութեր`ածխաջրերի, սպիտակուցներդրնաց կառուցվածքը՝ առաջնայիներկրորդայիներրորդայինչորրորդային կառուցվածք,բնափոխում, ֆունկցիան:Ածխաջրերճարպեր դրանց կառուցվածքը: Էջ՝ 15-16։
4․Նուկլեյնաթթուներ, դրանց ֆունկցիաներըգենետիկական կոդ ։Էջ 25-26
Պատրաստվում եք բանավոր հարցման, կարգի եք բերում բլոգները, նշանակելու եմ ամփոփիչ գնահատականները։



Դաս 6(13.10-17.10)
Կրկնում եք ԴՆթի կառուցվածքը, ֆունկցիաները։
Սպիտակուցների սինեթեզ՝ տրանսկրիպցիա    և  տրանսլյացիա:
Լրացուցիչ աշխատանք
Թարգմանել հղումներով նշված  որևէ նյութ և պատրաստել ուսումնական նյութեր։
 

Դաս7 (27.10-31.10)
Էներգետիկ փոխանակություն։Գլիկոլիզ,Ավտոտրոֆ, հետերետրֆ օրգանիզմներ։Ֆոտոսինթեզ, 1 Քեմոսինթեզ։ Էջ 18-20:

Աշխատանք տան`
1. Որո՞նք  են ավտոտրոֆ օրգանիզմները։
A) Օրգանիզմներ, որոնք սնունդը ստանում են պատրաստ վիճակում
B) Օրգանիզմներ, որոնք չեն ունենում քլորոֆիլ
C) Օրգանիզմներ, որոնք սինթեզում են իրենց օրգանական նյութերը անօրգանականներից
D) Օրգանիզմներ, որոնք սնվում են այլ օրգանիզմներով

 2. Ո՞ր օրգանիզմն է հետերոտրոֆ։
A) Կանաչ բույս
B) Ցիանոբակտերիա
C) Սունկ
D) Որոշ բակտերիաներ
3. Ի՞նչ աղբյուր են օգտագործում ֆոտոավտոտրոֆ օրգանիզմները էներգիայի համար։
A) Քիմիական ռեակցիաներ
B) Արևի լույս
C) Օքսիգեն
D) Գլյուկոզ
 4. Քեմոավտոտրոֆ օրգանիզմները էներգիան ստանում են՝
A) Արևի լույսից
B) Այլ օրգանիզմների օրգանական նյութերից
C) Անօրգանական նյութերի օքսիդացումից
D) Օքսիգենի ֆոտոլիզից

5. Ի՞նչ հատկանիշ է բնորոշ միայն հետերոտրոֆ օրգանիզմներին։
A) Սինթեզում են օրգանական նյութեր անօրգանականներից
B) Օգտագործում են պատրաստ օրգանական նյութեր
C) Կատարում են ֆոտոսինթեզ
D) Օգտագործում են CO₂ որպես ածխածնի աղբյուր



Դաս8 (3.11-7.11)
Աշխատանք տանը

1․ Ո՞րն է բակտերիաների հիմնական առանձնահատկությունը․
ա) Ունեն բջջային կորիզ
բ) Ունեն մեմբրանային օրգանոիդներ
գ) Չունեն ձևավորված կորիզ և մեմբրանային օրգանոիդներ 
դ) Դրանք բազմաբջիջ օրգանիզմներ են


2․ Ո՞րն է վիրուսի առանձնահատկությունը բակտերիայի համեմատ․
ա) Ունի բջջային կառուցվածք
բ) Կարող է ինքնուրույն բազմանալ
գ) Ունի բջջապատ և ցիտոպլազմա
դ) Չունի բջջային կառուցվածք և բազմանում է միայն այլ բջջում 


3․ Ո՞ր հիվանդությունն է առաջացնում վիրուսը․
ա) Տուբերկուլյոզ
բ) Բոտուլիզմ
գ) Գրիպ 
դ) Սիբիրյան խոց


4․ Ինչպե՞ս են բակտերիաները բազմանում․
ա) Բջջամասնությամբ (միտոզով)
բ) Սպորների միջոցով
գ) Պարզ բաժանմամբ 
դ) Բողբոջմամբ


5․ Ո՞րն է բակտերիաների դրական դերը մարդու կյանքում․
ա) Բոլորը հարուցիչներ են
բ) Միայն հիվանդություններ են առաջացնում
գ) Օգտագործվում են հակաբիոտիկների ոչնչացման համար
դ) Օգտագործվում են կաթնաթթվային մթերքների, դեղերի և կենսատեխնոլոգիայի մեջ

6․Ի՞նչ հիմնական բաղադրիչներից է կազմված վիրուսը․

ա) Ցիտոպլազմա, բջջապատ և կորիզ
բ) Ռիբոսոմներ, ԴՆԹ և մեմբրանա
գ) Գենետիկական նյութ (ԴՆԹ կամ ՌՆԹ) և սպիտակուցային պատյան (կապսիդ) 
դ) Բջջային մեմբրանա և օրգանոիդներ

Նոր թեմա՝

Դաս 9(10․11-14․11)

Պատրաստվում եք բանավոր հարցման, կարգի եք բերում բլոգները, նշանակելու եմ ամփոփիչ գնահատականները։

Կրկնում եք՝

  1. ԴՆթի կառուցվածքը, ֆունկցիաները։Սպիտակուցների սինեթեզ՝ տրանսկրիպցիա    և  տրանսլյացիա:
  2. Էներգետիկ փոխանակություն։Գլիկոլիզ,Ավտոտրոֆ, հետերետրֆ օրգանիզմներ։Ֆոտոսինթեզ, 1 Քեմոսինթեզ։ Էջ 18-20:
  3. Կյանքի ոչ բջջային ձևեր՝վիրուսներ, կառուցվածքը, կենսագործնեությունը։։ Էջ 29-31։/Հին գրքից/


Դաս 10(17․11-21․11)

Աշխատանք տանը


ԹԵՍՏ 1

1. Գենը ինչի՞ միավոր է․
ա) Քրոմոսոմի սպիտակուցային հատված
բ) Ժառանգական տեղեկատվության միավոր
գ) Միտոզի փուլ
դ) Ռիբոսոմի կառուցվածքային միավոր

2. Մարդու սոմատիկ բջիջներում որք՞ան քրոմոսոմ կա:
ա) 23
բ) 24
գ) 46
դ) 48

3. Ինչպե՞ս է կոչվում մարդու քրոմոսոմների ամբողջական հավաքը, դասավորված ըստ չափի և կառուցվածքի:
ա) Գենոմ
բ) Կարիոտիպ
գ) Գենոտիպ
դ) Ֆենոտիպ

4. Ո՞ր տեսակի քրոմոսոմներն են որոշում անձի սեռը:
ա) Սոմատիկ քրոմոսոմներ
բ) Ավտոսոմներ
գ) Սեռական քրոմոսոմներ
դ) Միտոխոնդրիալ քրոմոսոմներ

5. Գենի տարբեր ձևերը, որոնք պայմանավորում են հատկանիշների տարբեր դրսևորումներ, կոչվում են․
ա) Կարիոտիպեր
բ) Ալելներ
գ) Հոմոլոգներ
դ) Մուտագեններ



Դաս 12(24.11-28.11․)

Բջջի բաժամումը՝միթոզ  , քրոմոսոմի կառուցվածքը:Էջ35-37:
Լրացուցիչ աշխատանք
Պատասխանել հարցերին
1․Ինչու է կարևոր, որ միտոզի ժամանակ քրոմոսոմները ճշգրիտ բաժանվեն երկու դուստր բջիջների միջև?(Ինչ հետևանքներ կարող են լինել սխալ բաժանման դեպքում?)
2․Միտոզի ո՞ր փուլում են քրոմոսոմները դասավորվում բջջի միջին հարթությունում և ինչու է դա անհրաժեշտ։
3․Ի՞նչ դեր ունեն ցենտրիոլները (կամ ցենտրոզոմները) միտոզի ընթացքում։
4․Ինչ տարբերություն կա պրոֆազի և տելոֆազի միջև՝ ինչպես են փոխվում քրոմոսոմները այդ փուլերում։
5․Ինչո՞ւ է միտոզը համարվում բազմաբջիջ օրգանիզմների աճի և վերականգնման հիմքը։

Դաս 13(01․12-05.12․)
Օրգանիզմների բազմացման եղանակները՝ սեռական և անսեռ, դրանց կենսաբանական նշանակությունը, առավելությունները և թերությունները։Էջ39-41։
Բլոգներում ներկայացնել համեմատությունը՝նշելով օրինակները։
1. Ո՞ր բազմացումն է կոչվում անսեռ` բերել օրինակներ։
2․ Նկարագրել սեռական և անսեռ բազմացման առավելությունները և թերությունները։


Դաս 14(08.12.- 12.12.)
Կրկնում եք հետևյալ թեմաները՝
2․Բջջի բաժամումը՝միթոզ  , քրոմոսոմի կառուցվածքը:Էջ35-37:
3․Օրգանիզմների բազմացման եղանակները՝ սեռական և անսեռ, դրանց կենսաբանական նշանակությունը, առավելությունները և թերությունները։Էջ39-41։


Դաս 15(15.12.- 19.12.)
Մեյոզ գամետների առաջացում Էջ 43-44։

Թեստ 

1․Ի՞նչ արդյունք է տալիս մեյոզի ավարտը։
ա) Երկու դիպլոիդ բջիջ
բ) Չորս հապլոիդ բջիջ 
գ) Մի հապլոիդ բջիջ
դ) Չորս դիպլոիդ բջիջ


2․Մեյոզի ո՞ր փուլում է տեղի ունենում  կռոսինգովը, որը ապահովում է ժառանգական տարբերակվածություն։
ա) Պրոֆազ I 
բ) Անաֆազ I
գ) Տելոֆազ II
դ) Մետաֆազ II


3․Ի՞նչ է տեղի ունենում Անաֆազ I-ում։
ա) Դուստր քրոմատիդները բաժանվում են
բ) Հոմոլոգ քրոմոսոմները) բաժանվում են 
գ) Թելոֆազում կորիզը կրկին ձևավորվում է
դ) Քրոմոսոմները վերադառնում են դիպլոիդ վիճակի


4․Մեյոզը տեղի է ունենում միայն
ա) Միտոտիկ բջիջներու
բ) Սոմատիկ բջիջներում
գ) Սերմնաբջիջ և ձվաբջիջ առաջացնող բջիջներում 
դ) Բակտերիալ բջիջներում



5․Մեյոզ II-ը ավելի շատ նման է…
ա) Միտոզին 

բ) Պրոֆազ I-ին

գ) Մետաֆազ I-ին


դ) Թելոֆազ I-ին



Երրորդ ուսումնական շրջան
Դաս 16(02․02-06․02)
Օրգանիզմների սեռական բազմացումը։Էջ 47-48։
1․Ի՞նչ է սեռական բազմացումը և ինչո՞ւ է այն կարևոր թե՛ բույսերի, թե՛ կենդանիների համար։
2․Որո՞նք են սեռական բազմացման հիմնական տարբերությունները բույսերի և կենդանիների մոտ։
3․Ի՞նչ դեր ունեն ծաղկի մասերը (փոշեհատիկ, սերմնաբուն) բույսերի սեռական բազմացման ընթացքում։
4․Ինչո՞ւ է սեռական բազմացումը ապահովում սերունդների բազմազանություն, ի տարբերություն անսեռ բազմացման։


Դաս 17(09.02-13.02.)
Գենետիկայի հիմնական հասկացությունները, ժառանգականություն և փոփոխականություն Էջ՝50-51։
1․Նկարագրել ին՞չ է գենոտիպը, ֆենոտիպը, դոմինատ և ռեցեսիվ գեները,բերել  օրինակներ։
2․Նկարագրել ժառանգականության և փոփոխականության դերը օրգանիզմների զարգացման պրոցեսում և էվոլյուցիայում։


Դաս18(16․02-20․02)
Մենդելի 2-րդ օրենքը:Էջ 53-54։
1․Ինչ է ասում Մենդելի 2-րդ օրենքը, և ինչ է տեղի ունենում ալելների հետ գամետների առաջացման ժամանակ։
2․Եթե հիբրիդը ունի Aa գենոտիպ, ապաքանի՞ տեսակ գամետ կարող է առաջացնել և որոնք են դրանք։

3․Երբ խաչասերվում են երկու հետերոզիգոտ օրգանիզմներ (Aa × Aa),ապա ինչպիսի՞ն է F₂ սերնդի գենոտիպային հարաբերությունը։

4․Լրիվ դոմինանտության դեպքում Aa × Aa խաչասերման արդյունքում ինչպիսի՞ն է ֆենոտիպային հարաբերությունը։

5․Եթե F₂ սերնդում ստացվել է 75 բույս դոմինանտ հատկանիշով և 25 բույս ռեցեսիվ հատկանիշով,ապա արդյոք դա համապատասխանո՞ւմ է Մենդելի 2-րդ օրենքին, և ինչո՞ւ։

Նոր դասը՝
Ոչ լրիվ դոմինանտություն:Գամետների մաքրության վարկած:
Համեմատել լրիվ  և ոչ 
դոմինատությունը, բացատրել ստացված արդյունքը։

Դաս19(23․02-27․02)

Կրկնում եք փետրվար ամսվա անցածը՝ պատրաստվում բանավոր հարցման։





Դաս20(02.03_06.03)
Սեռի գենետիկա, սեռի հետ շղթայակցված հատկանիշների ժառանգում, ժառանգական հիվանդություններ:Էջ59-61։

Հարց 1

Ինչո՞ւ են որոշ ժառանգական հիվանդություններ (օրինակ՝ հեմոֆիլիան) ավելի հաճախ հանդիպում տղաների, քան աղջիկների մոտ։

Հարց 2

Եթե մայրը դալտոնիկության գենի կրող է, իսկ հայրը առողջ է, ինչպիսի՞ն կարող են լինել նրանց երեխաները։ Բացատրիր։

 Հարց 3

Ի՞նչ է նշանակում «սեռի հետ շղթայակցված հատկանիշ» և ինչպե՞ս է այն տարբերվում սովորական (աուտոսոմային) ժառանգումից։

 Հարց 4

Ինչո՞ւ է հնարավոր, որ ծնողները լինեն առողջ, բայց երեխան ունենա ժառանգական հիվանդություն։

 Հարց 5

Բեր մեկ օրինակ սեռի հետ շղթայակցված հիվանդությունից և բացատրիր, թե ինչպես է այն փոխանցվում սերունդներին։


Դաս21(09.03_12.03)

Ժառանգական փոփոխություններ։Էջ64-65

1 Ի՞նչ են ժառանգական փոփոխությունները։
Ինչո՞ւ են դրանք փոխանցվում ծնողներից սերունդներին։


2 Ո՞րն է տարբերությունը ժառանգական և ոչ ժառանգական փոփոխությունների միջև։
Բերեք յուրաքանչյուրի մեկ օրինակ։


3 Ի՞նչ է մուտացիան։
Ինչպիսի՞ գործոններ կարող են առաջացնել մուտացիաներ (բերեք օրինակներ)։


4 Ինչպե՞ս կարող են շրջակա միջավայրի գործոնները ազդել ժառանգական փոփոխությունների առաջացման վրա։
Նշեք առնվազն երկու գործոն։


5 Ինչո՞ւ են ժառանգական փոփոխությունները կարևոր էվոլյուցիայի համար։
Ինչպե՞ս են դրանք նպաստում օրգանիզմների բազմազանությանը։

Դաս21(16․03-20․03)
Մուտացիաներ։Էջ՝ 67-68։

1․Ի՞նչ են մուտացիաները և ինչպիսի՞ փոփոխություններ կարող են առաջացնել օրգանիզմի գենետիկական նյութում։

2․Ի՞նչ տարբերություն կա գենային, քրոմոսոմային և գենոմային մուտացիաների միջև։

3․Որո՞նք են մուտացիաների առաջացման հիմնական պատճառները (մուտագենները) և ինչ ազդեցություն կարող են ունենալ դրանք օրգանիզմի վրա։

4․Ինչու՞ են որոշ մուտացիաներ վնասակար, իսկ որոշները կարող են նույնիսկ օգտակար լինել օրգանիզմի համար։

5․Ինչպե՞ս են մուտացիաները նպաստում կենսաբանական բազմազանության և էվոլյուցիայի առաջացմանը։

Դաս22(30․03-03․04)
Թեստ 

1. Ժառանգականությունը նշանակում է՝
A) Օրգանիզմի աճը
B) Օրգանիզմի հատկությունների փոխանցումը սերունդներին
C) Միջավայրի ազդեցությունը
D) Բջիջների բաժանումը

2. Փոփոխականությունը դա՝
A) Հատկությունների պահպանումն է
B) Նոր հատկությունների առաջացումը
C) Միայն ժառանգական հատկանիշների փոխանցումը
D) Օրգանիզմի մահը

3. Դոմինանտ գենը՝
A) Արտահայտվում է միայն հոմոզիգոտ վիճակում
B) Չի արտահայտվում
C) Արտահայտվում է նույնիսկ հետերոզիգոտ վիճակում
D) Միշտ ռեցեսիվ է

4. Ռեցեսիվ գենը՝
A) Արտահայտվում է միայն հոմոզիգոտ վիճակում
B) Միշտ դոմինանտ է
C) Արտահայտվում է ցանկացած դեպքում
D) Չի փոխանցվում սերունդներին

5. Գենոտիպը դա՝
A) Օրգանիզմի արտաքին տեսքը
B) Օրգանիզմի գեների ամբողջությունն է
C) Միայն արտաքին միջավայր
D) Միայն բջիջների կառուցվածքը

6. Ֆենոտիպը դա՝
A) Օրգանիզմի գեների ամբողջությունը
B) Օրգանիզմի արտաքին և ներքին  հատկանիշների ամբողջությունն է
C) Միայն ԴՆԹ-ն
D) Միայն քրոմոսոմները

7. Մենդելի առաջին օրենքը կոչվում է՝
A) Անկախ բաշխման օրենք
B) Միակերպության օրենք
C) Տատանումների օրենք
D) Էվոլյուցիայի օրենք

8. Հետերոզիգոտ օրգանիզմը ունի՝
A) Նույն ալելներ
B) Տարբեր ալելներ
C) Ոչ մի ալել
D) Երեք ալել

9. Հոմոզիգոտ օրգանիզմը՝
A) Ունի տարբեր ալելներ
B) Ունի նույն ալելներ
C) Չունի գեներ
D) Ունի միայն մեկ գեն

10. Մենդելի երկրորդ օրենքը վերաբերում է՝
A) Միատեսակությանը
B) Ճեղքավորմանը
C) Մուտացիաներին
D) Էվոլյուցիային

11. Ալելները՝
A) Տարբեր գեներ են տարբեր հատկությունների համար
B) Նույն գենի տարբեր ձևերն են
C) Միայն դոմինանտ են
D) Չեն փոխանցվում

12. Եթե դոմինանտ գենը A է, ռեցեսիվը՝ a, ապա Aa գենոտիպը կլինի՝
A) Հոմոզիգոտ ռեցեսիվ
B) Հոմոզիգոտ դոմինանտ
C) Հետերոզիգոտ
D) Մուտանտ

13. Մենդելի փորձերը կատարվել են՝
A) Մարդկանց վրա
B) Ոլոռների  վրա
C) Շների վրա
D) Թռչունների վրա

14. Մենդելի երրորդ օրենքը կոչվում է՝
A) Անկախ բաշխման օրենք
B) Միատեսակության օրենք
C) Ժառանգականության օրենք
D) Մուտացիայի օրենք

15. Ժառանգական հիվանդությունները փոխանցվում են՝
A) Միայն ֆենոտիպորեն
B) Միայն սոմատիկ բջիջներով
C) Գեների միջոցով
D) Միայն սեռական բջիջներով


Դաս22(06․03-10․04)
Ժառանգական հիվանդություններ, չարորակ նորագոյածություններ։Էջ՝70-72։

Թեստ 

1. Ի՞նչ է ժառանգական հիվանդությունը։

A) Վարակիչ հիվանդություն
B) Գենետիկ փոփոխություններով պայմանավորված հիվանդություն
C) Վնասվածքից առաջացած հիվանդություն
D) Սննդակարգից կախված հիվանդություն


2. Ո՞րն է ժառանգական հիվանդության պատճառը։

A) Բակտերիաները
B) Վիրուսները
C) Գեների փոփոխությունները (մուտացիաները)
D) Ջերմաստիճանը


3. Ո՞ր հիվանդությունն է ժառանգական։

A) Գրիպ
B) Դաունի համախտանիշ
C) Անգինա
D) Թունավորում


4. Ի՞նչ է մուտացիան։

A) Օրգանիզմի աճ
B) Գենի կամ ԴՆԹ-ի փոփոխություն
C) Վիրուսի տարածում
D) Բջջի բաժանում


5. Ի՞նչ է չարորակ նորագոյացությունը։

A) Նորմալ բջիջների աճ
B) Բջիջների անկառավարելի բաժանում
C) Վարակիչ հիվանդություն
D) Վիտամինների պակաս


6. Ո՞րն է քաղցկեղի հիմնական առանձնահատկությունը։

A) Բջիջները չեն բաժանվում
B) Բջիջները շատ դանդաղ են աճում
C) Բջիջները անկառավարելի են բաժանվում
D) Բջիջները մահանում են անմիջապես


7. Ի՞նչ տարբերություն կա բարորակ և չարորակ ուռուցքների միջև։

A) Չկա տարբերություն
B) Բարորակը տարածվում է, չարորակը՝ ոչ
C) Չարորակը կարող է տարածվել ամբողջ մարմնով
D) Բարորակը վտանգավոր է միշտ


8. Ո՞ր գործոնը կարող է նպաստել քաղցկեղի առաջացմանը։

A) Առողջ սնունդ
B) Ֆիզիկական ակտիվություն
C) Ծխելը
D) Քունը


9. Կարո՞ղ են բոլոր քաղցկեղները ժառանգվել։

A) Այո, բոլորը
B) Ոչ, միայն որոշները
C) Ոչ մեկը
D) Չգիտեմ


10. Ի՞նչ կարելի է անել քաղցկեղի ռիսկը նվազեցնելու համար։

A) Չծխել
B) Անառողջ սնվել
C) Չշարժվել
D) Քիչ քնել



Դաս 23(13․03-17․04)
Մոդիֆիկացիոն փոփոխություններ․Էջ՝73-74


 Դաս25(20․04-24․04)
Գենային ճարտարագիտություն ․ կլոնավորում։Էջ 77-78


Դաս ()
Դարվինի էվոլյուցիոն տեսություն,էվոլյուցիայի շարժիչ ուժերը:
Ժառանգական փոփոխություն, գոյության կռիվ, բնական ընտրություն, օրգանիզմների հարմարվածությունը արտաքին միջավայրին :
Պատրաստել ուսումնական նյութ, արտահայտել նաև ձեր տեսակետը, բերել վերջինիս վերաբերյալ փաստարկներ:


Դաս 19(14.04-18.04)
Տեսակ, պոպուլյացիա, էվոլյուցիայի գլխավոր ուղիները՝ արոմորֆոզ, իդեոադապտացիա, ընդհանուր դեգեներացիա:
  • Ի՞նչ եք հասկանում էվոլյուցիայի շարժիչ ուժ ասելով
  • Ի՞նչ է արոմորֆոզ, բերել օրինակներ
  • Ի՞նչ է իդեոադապտացիա, բերել օրինակներ
  • Ի՞նչ է դեգեներացիա , բերել օրինակներ
  • Նշված շարժիչ ուժերը  օրգանիզմներին տանում են դեպի կենսաբանական առաջադիմության, ինչպե՞ս կբացատրես այդ փաստը։

Դաս 20(21․04-25․04)
Կյանքի ծագման ժամանակակից պատկերացումները։Էջ 130-135։
  • Կյանքի ծագման ի՞նչ վարկածներ կան
  • Նշված վարկածներից, ո՞րն եք համարում ամենահավանականը, ինչո՞ւ։
  • Ո՞րն եք համարաում ամենաանհավանականը, ինչո՞ւ։

Դաս 21(28.04-02.05)

Էկոլոգիայի հիմունքներ էջ`139-141:
Էկոլոգիական գործոններ, դրանց դասակարումը:
  • Թվարկել էկոլոգիական գործոնները, բերել օրինակներ։

Դաս 21(5.05_9.05)
Միջավայրի կենսածին գործոններ, օրգանիզմների միջև  տեղի  ունեցող փոխհարաբերությունները,չեզոքություն, մրցակցություն, սիմբիոզ: Էջ 147-151:

Դաս 22(12.05-16.05)
Գիշատչություն, մակաբուծություն ։Էջ151
1.Նկարագրել գիշատչությունը և մակաբուծությունը։
2. Նշել վերջիններիս միչև նկատվող ակնհայտ տարբերությունները։

Դաս 23()
Մարդու տնտեսկան գործունեության հտևանքով առաջացած բնապահպանական հիմնախնդիրները:
Գաղափար կենսոլորտի մասին,կենսոլորտի բաղադրիչները,կենդանի նյութ:
Լրացուցիչ աշխատանք
Բերել առօրյաում ձեզ հանդիպող մարդու տնտեսկան գործունեության հտևանքով առաջացած բնապահպանական հիմնախնդիրների օրինակներ, տալ դրանց հնարավոր լուծումներ:


Դաս. 24()

Շրջակա միջավայրի վնասակար ազդեցությունը մարդու առողջության վրա։Կարդում եք նաև հետաքրքիր է իմանալ հատվածը։Պատրաստում ուսումնական նյութ։


Դաս. 25()
Բույսերի և կենդանիների սելեկցիա, դերը մարդու կյանքում և բնության մեջ:
Լրացուցիչ աշխատանք
Թարգմանել հղումներով նշված  որևէ նյութ և պատրաստել ուսումնական նյութեր

Բերել ձեզ ծանոթ, հանդիպող սելեկցիաների օրինակներ, որն է դրա կենսաբանական նշանակությունը:

Դաս 27 ()

Ընտրել որևէ ժառանգական հիվանդություն և նկարագրել այն։
Մուտացիաներ, դասակարգումը,քրոմոսոմային և գենային մուտացիաներ,մարմնական և սեռական բջիջներում, մուտացիաների պատճառները,ուռուցքներ և ուռուցքածիններ:Պատրաստել այս թեմաներով նյութեր՝հոդվածներ, դնել բլոգներում, հղումները ուղարկել ինձ:

No comments:

Post a Comment