Լրացուցիչ աշխատանք:
Դաս 4 (28.9-02.10)
Դաս 7 (27.10-30.10)
1. Որտե՞ղ է գտնվում մարդու ողնուղեղը․
ա) Գանգի խոռոչում
բ) Ողնաշարի խողովակի ներսում
գ) Փորի խոռոչում
դ) Կրծքավանդակի խոռոչում
2. Ողնուղեղի հիմնական գործառույթներից ո՞րն է․
ա) Արյան շրջանառության կառավարումը
բ) Մարսողական ֆերմենտների արտադրությունը
գ) Նյարդային ազդակների հաղորդումն ու ռեֆլեքսների իրականացումը
դ) Ջերմաստիճանի կարգավորումը
3. Ողնուղեղը արտաքինից ծածկված է․
ա) Միայն մաշկով
բ) Մի շերտ թաղանթով
գ) Երեք թաղանթով՝ ամուր, ցանցանման և փափուկ
դ) Միայն ճարպային շերտով
4. Ողնուղեղը պայմանականորեն բաժանվում է․
ա) Գորշ և սպիտակ նյութերի
բ) Կեղևի և միջուկների
գ) Գորշ նյութ՝ ներսում, սպիտակ նյութ՝ դրսում
դ) Մինչև գլխուղեղի և հետագծային մասերի
5. Ողնուղեղի վնասման դեպքում հիմնականում․
ա) Վատանում է տեսողությունը
բ) Վատանում է լսողությունը
գ) Կորցվում է շարժվելու կամ զգալու ունակությունը մարմնի որոշ մասերում
դ) Դանդաղում է շնչառությունը
Նոր թեմա
1․ Գլխուղեղի ո՞ր բաժինն է պատասխանատու մտածողության, հիշողության և կամավոր շարժումների համար․
ա) Կենսաբանական երկարավուն ուղեղը
բ) Միջին ուղեղը
գ) Կեղևը (մեծ կիսագնդերի կեղևը)
դ) Կրծքային ողնուղեղը
2․ Ո՞ր բաժինն է կարգավորում հավասարակշռությունը և շարժումների կոորդինացիան․
ա) Հիպոթալամուսը
բ) Ուղեղիկը
գ) Կեղևը
դ) Թալամուսը
3․ Ո՞ր բաժինն է վերահսկում շնչառությունը և սրտի աշխատանքը․
ա) Երկարավուն ուղեղը
բ) Միջին ուղեղը
գ) Փոքր ուղեղը
դ) Կեղևը
4․ Ո՞ր հատվածում են գտնվում զգայարաններից եկող ազդակների կենտրոնները՝ լսողության, տեսողության, հոտառության և այլն․
ա) Ուղեղիկում
բ) Երկարավուն ուղեղում
գ) Մեծ կիսագնդերի կեղևում ՝քունքային և ծոծրակային
դ) Թալամուսում
5․ Ինչ է կատարում ենթատեսաթումբը
ա) Կարգավորում է շարժումները
բ) Կարգավորում է մարմնի ջերմաստիճանը, քունը, ծարավը և հորմոնների աշխատանքը
գ) Կառավարում է մկանային տոնուսը
դ) Պահպանում է հավասարակշռությունը
Նոր Թեմա՝
Դաս 9(10․11-14․11)
Պատրաստվում եք բանավոր հարցման, կարգի եք բերում բլոգները, նշանակելու եմ ամփոփիչ գնահատականները։
Կրկնում եք՝
- Նյարդային համակարգ, ողնուղեղի կառուցվածքը, ֆունկցիան,հիվանդությունները:Էջ 32-36
- Գլխուղեղի բաժինների (երկարավուն ուղեղ, կամրջակ,ուղեղիկ, միջին ուղեղ, միջանկյալ ուղեղ , մեծ կիսագնդներ) կառուցվածքը և ֆունկցիաները։Էջ՝ 37-40։
Դաս 10(17․11-21․11)
Աշխատանք տանը
Տեսողական վերլուծիչ կառուցվածքը և ֆունկցիան։Էջ 46-51։
Թեստ
1․Մարդու մարմնի ո՞ր համակարգին է պատկանում կմախքը։
ա) Արտազատական
բ) Նյարդային
գ) Լսողական
դ)Հենաշարժիչ
2․Ո՞ր մասն է ապահովում ոսկրի երկարությամբ աճը։
ա) Աճառ
բ) Շրջոսկր
գ) Օստեոն
դ) Ոսկրային խոռոչ
3․Ո՞ր տարիքային խմբում է արագ տեղի ունենում ոսկրերի աճը։
ա) Մեծահասակներ
բ) Կանանց մոտ 40+
գ) Մանկություն և հասունացման շրջան
դ) Ծերություն
4․Ո՞ր նյութն է նպաստում ոսկրերի ամրությանը։
ա) Վիտամին C
բ) Վիտամին D և կալցիում
գ) Ցինկ
դ) Ածխաթթու գազ
5․Ո՞ր ոսկրային հյուսվածքն է ավելի թեթև և ունի անցքեր (շրջանցիկ կառուցվածք)։
ա) Խիտ ոսկրային հյուսվածք
բ) Սպունգանման հյուսվածք
գ) Մկանային հյուսվածք
դ) Աճառային հյուսվածք
Դասը 16(02.02-06.02)
Դաս 18(16․02-20․02)
Արյան մակարդում, Արյան խմբեր,էջ՝ 60-62:
Դաս19(23․02-27․02)
Կրկնում եք փետրվար ամսվա անցածը՝ պատրաստվում բանավոր հարցման։
1 Ի՞նչ է արյան ճնշումը։
Ինչպե՞ս է առաջանում արյան ճնշումը արյան անոթներում։
2 Ո՞ր անոթներում է արյան ճնշումը ամենաբարձր։
Ինչո՞ւ է այն առավել բարձր զարկերակներում, քան երակներում։
3 Ի՞նչ գործոններ են ազդում արյան ճնշման վրա։
Բերեք առնվազն երկու օրինակ (օրինակ՝ սրտի կծկումների ուժը, անոթների լայնությունը և այլն)։
5 Ինչպե՞ս է փոխվում արյան ճնշումը զարկերակներից դեպի մազանոթներ և երակներ անցնելիս։
Ինչո՞ւ է այն աստիճանաբար նվազում։
5․Ինչո՞ւ է կարևոր պահպանել նորմալ արյան ճնշումը մարդու օրգանիզմում։
Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ շատ բարձր կամ շատ ցածր ճնշման դեպքում։
1․Որո՞նք են իմունային համակարգի հիմնական օրգանները և ինչ դեր են նրանք կատարում օրգանիզմի պաշտպանության մեջ։
2․Ինչպե՞ս են լեյկոցիտները (սպիտակ արյան բջիջները) ճանաչում և ոչնչացնում օտար նյութերը կամ միկրոօրգանիզմները։
3․Ո՞րն է տարբերությունը բնածին (ոչ սպեցիֆիկ) և ձեռքբերովի (սպեցիֆիկ) իմունիտետի միջև։
4․Ինչպե՞ս է գործում պատվաստումը և ինչու՞ է այն օգնում օրգանիզմին պաշտպանվել հիվանդություններից։
5․Ինչպիսի՞ դեր ունեն հակամարմինները իմունային համակարգի աշխատանքում և ինչպես են նրանք պայքարում հիվանդածին միկրոօրգանիզմների դեմ։
Թեստ
1. Ո՞րն է շնչառական համակարգի հիմնական գործառույթը։
A) Արյան շրջանառություն
B) Գազափոխանակություն
C) Մարսում
D) Շարժում
2. Ո՞ր օրգանն է շնչառական համակարգի սկզբում։
A) Թոքեր
B) Քթի խոռոչ
C) Բրոնխներ
D) Տրախեա
3. Որտե՞ղ է տեղի ունենում օդի մաքրման ,խոնավացման գործընթացը։
A) Թոքերում
B) Քթի խոռոչում
C) Բրոնխներում
D) Ալվեոլներում
4. Ի՞նչ է շնչափողը
A) Մկան
B) Խողովակ, որը օդը փոխանցում է թոքեր
C) Արյունատար անոթ
D) Նյարդ
5. Ի՞նչ են բրոնխները։
A) Արյան անոթներ
B) Աճառային ճյուղավորվող խողովակներ
C) Մկաններ
D) Ոսկորներ
6. Որտե՞ղ է տեղի ունենում գազափոխանակությունը։
A) Բրոնխներում
B) Տրախեայում
C) Ալվեոլներում
D) Քթի խոռոչում
7. Ի՞նչ են ալվեոլները։
A) Մկանային հյուսվածք
B) Փոքր բշտիկներ թոքերում
C) Արյունատար անոթներ
D) Ոսկրային կառուցվածքներ
8. Ո՞ր օրգանն է ապահովում շնչառության շարժումները։
A) Սիրտը
B) Ստամոքսը
C) Ստոծանին
D) Լյարդը
9. Ի՞նչ դեր ունի ստոծանին շնչառության ժամանակ։
A) Արյուն է մղում
B) Փոփոխելով թոքերի ծավալը՝իրականացնում է շնչառական գործընթաց
C) Մարսում է սնունդը
D) Փոխանցում է նյարդային ազդակներ
10. Ո՞րն է օդի անցման ճիշտ հերթականությունը մարդու շնչառական համակարգում։
A) Քթի խոռոչ → Տրախեա → Բրոնխներ → Թոքեր
B) Քթի խոռոչ → Շնչափող → Բրոխներ → Թոքեր
C) Տրախեա → Քթի խոռոչ → Թոքեր → Բրոնխներ
D) Բրոնխներ → Քթի խոռոչ → Տրախեա → Թոքեր
Դաս 25 (20․04-24․04)
Նախագիծ՝ Շնչառական համակարգի հիվանդություններ
1. Նպատակ
Ուսումնասիրել շնչառական համակարգի կառուցվածքը, հիմնական հիվանդությունները, դրանց առաջացման պատճառները և կանխարգելման միջոցները։
2. Ուղղորդող հիմնական հարց
👉 Ինչպե՞ս են շնչառական համակարգի հիվանդությունները ազդում մարդու առողջության վրա և ինչպե՞ս կարելի է կանխարգելել դրանք։
3. Ենթահարցեր (ուղղորդող հարցեր)
Կառուցվածք և ֆունկցիա
- Ի՞նչ օրգաններից է կազմված շնչառական համակարգը։
- Ինչպե՞ս է իրականացվում շնչառության գործընթացը։
- Ինչ դեր ունի թոքերը մարդու օրգանիզմում։
Հիվանդություններ
- Որո՞նք են ամենատարածված շնչառական հիվանդությունները (օր.՝ գրիպ, բրոնխիտ, ասթմա, թոքաբորբ)։
- Ինչպե՞ս են առաջանում այդ հիվանդությունները։
- Որո՞նք են դրանց հիմնական ախտանիշները։
Պատճառներ և ռիսկի գործոններ
- Ինչպե՞ս է ծխախոտը ազդում շնչառական համակարգի վրա։
- Ինչ ազդեցություն ունի օդի աղտոտվածությունը։
- Ինչպե՞ս են վիրուսներն ու բակտերիաները փոխանցվում։
Կանխարգելում
- Ինչպե՞ս կարելի է պաշտպանվել շնչառական հիվանդություններից։
- Ինչ դեր ունի անձնական հիգիենան։
- Արդյո՞ք ֆիզիկական ակտիվությունը օգնում է կանխարգելմանը։
Իրական կյանքի կապ
- Ինչպե՞ս են շնչառական հիվանդությունները ազդում մարդկանց առօրյայի վրա։
- Ինչպե՞ս փոխվեց մարդկանց վերաբերմունքը շնչառական հիվանդություններին COVID-19-ից հետո։
- ի՞նչ բաժիններից է կազմված մարսողական համակարգը
- որո՞նք են մարսողական գեղձերը նկարագրել դրանց ֆունկցիաները
- որտե՞ղ է սկսվում մարսողությունը
- Ի՞նչ է օրգանիզմի ավիտամինոզը, թերվիտամինոզը, գերվիտամինոզը
- Ի՞նչ խմբերի են բաժանվում վիտամինները
- Նկարագրել 2 հիվանդություն, որոնք առաջանում են օրգանիզմում վիտամինների անբավարաության պատճառով։
մաշկի կառուցվածքը և ֆունկցիան:
- Որո՞նք են համարվում արտաթորության օրգաններ։
- Նշել տարբեր օրգանների միջոցով օրգանիզմից արտազատվող նյութերը։
- Ի՞նչ կառուցված ունի նեյֆրոնը, ո՞րն է վերջինիս ֆունկցիան։
Դաս26()
Վերարտադրողական համակարգ, արական և իգական սեռական համակարգեր, սեռական բջիջներ, բեղմնավորում:
Պատրաստել ուսումնական նյութեր և տեսադասեր:
Դաս27()
Պատրաստել ուսումնական նյութեր:
Դաս29()
No comments:
Post a Comment