Saturday, July 18, 2020

Կենսաբանության չափորոշիչների վերլուծություն



Ուսումնասիրելով կենսաբանության չափորոշիչները ցանկանում եմ  նշել , որ նախորդի հետ համեմատության եզրեր գրեթե չկան, չխճճվելու և չխճճելու համար որոշեցի ձևակերպել կարծիքս՝ առանց կետային համեմատության։
1․նախագծի սկսզբում դրված է վերջնարդյունքը, կարևորվում է ստացած կարողությունները, դրանց կիրառումը համապատասխան ոլորտներում, այնուհետև  ներկայացվում են համապատասխան մեթոդները, եղանակները 
2․հազվադեպ է օգտագործվում իմանալ բառը՝ կարևորությունը տրված է  հետազոտական աշխատանքներին , լաբորատոր փորձերին, 
3․կարևորվում է միջառարկայական ուսուցումը ՝  ներառելով նաև մաթեմատիկան, առաջին հայացքից ընդհանուր եզրեր չունեցող այս առարկանների համադրությունը կտա տրմաբանական, վերլուծական հմտություններ
4․«Կենսաբանության» գնահատումը պետք է կարևորի գիտական հասկացությունների և սկզբունքների ընկալումը և կիրառումը, այլ ոչ թե մեծաքանակ փաստական նյութի մտապահումը։ Կենսաբանության դասընթացում առավել կարևորվում է բնական համակարգերի փոխկապակցվածությունները վերլուծելու սովորողների կարողությունները՝ դիտարկելով բնագիտական գիտելիքը որպես մեկ ամբողջություն: Սովորողը պետք է առաջադրի հետազոտական հարցադրումներ և վարկածներ, պլանավորի և իրականացնի հետազոտություններ՝ առաջարկելով համապատասխան մեթոդներ։ Սովորողը պետք է վերլուծի փորձերի արդյունքում ստացված տվյալները առկա գիտելիքի և պատկերացումների համատեքստում, կատարի վերացարկումներ և ընդհանրացումներ, կիրառի համալիր գիտելիքը և անհրաժեշտ հմտությունները՝ տարաբնույթ փորձեր, հետազոտական աշխատանքներ իրականացնելիս:
Շատ հավանեցի այս նախադասությունը-«Կենսաբանության» գնահատումը պետք է կարևորի գիտական հասկացությունների և սկզբունքների ընկալումը և կիրառումը, այլ ոչ թե մեծաքանակ փաստական նյութի մտապահումը -հուսով եմ կգտնի նաև կիրառումը  թեստավորման կենտրոնի կողմից
5․Գնահատականի բաղադրիչները Հիմնական դպրոցում «Կենսաբանության» գնահատականի 55-60%-ը պետք է կազմի կենսաբանության հիմնական գաղափարների իմացությունը և ըմբռնումը։ Բնագիտական և ճարտարագիտական պրակտիկաներին տիրապետումը պետք է կազմի գնահատականի 40-45%-ը, որից 15%-ը պետք է բաժին ընկնի հետազոտություններ պլանավորելուն և իրականացնելուն։ 
Ավագ դպրոցում «Կենսաբանության» գնահատականի 45-50%-ը պետք է կազմի կենսաբանության հիմնական գաղափարների իմացությունը և ըմբռնումը։ Բնագիտական և ճարտարագիտական պրակտիկաներին տիրապետումը պետք է կազմի գնահատականի 50-55%-ը, որից 20%-ը պետք է բաժին ընկնի հետազոտություններ պլանավորելուն, իրականացնելուն։
Առաջարկում եմ գնահատելիս ավելի շատ առավելությունը տալ ոչ թե իմացությանը , այլ հետազոտական, պրակտիկ, թիմային   աշխատանքներին։
6․Յուրաքանչյուր թեմայի համար նշված է՝ 
Կապը կենսաբանության չափորոշիչային վերջնարդյունքների հետ Կ8-ՄО-Բ․1 Ձեռք բերել ապացույցներ (մանրապատրաստուկներ, սխեմաներ, նկարներ), որ մարդու միևնույն հյուսվածքին պատկանող բջիջները նման են իրար և տարբերվում են այլ հյուսվածքների բջիջներից: Կ8-ՄО-ԿՖ․1 Փաստարկներ բերելով հիմնավորել այն միտքը, որ մարդու հյուսվածքների, օրգանների և օրգան համակարգերի կառուցվածքը համապատասխանում է դրանց ֆունկցիաներին:
Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ Հ4, Հ26, Հ28, Հ32, Հ33, Հ34, Հ35, Հ37, Հ42, Հ47
Կարծում եմ մանրակրկիտ կատարված աշխատանք է , նախորդի հետ համամատած բավականին կաղապարազերծված։

No comments:

Post a Comment