Saturday, October 31, 2020

Նոյեմբերի 9_20


1.Մածնի մեջ պարունակվող բակտերիաների հետազոտում լաբորատորիայում 

Փորձի ընթացքը այստեղ։

2.Նյարդային համակարգ, կառուցվածքըֆունկցիան,հիվանդությունները:
Լրացուցիչ աշխատանք:
Գտնել տեղեկություններ նյարդային հիվանդությունների վերաբերյալ, որոնք են  դրանց առաջացման պատճառները և կանխարգելման մեթոդները,պատրաստել  ուսումնական  նյութ:



Նյարդային համակարգ, կառուցվածքըֆունկցիան,հիվանդությունները:
Լրացուցիչ աշխատանք:
1․Գտնել հետաքրքիր տեղեկություններ գլխուղեղի ֆունկցիանների, հնարավորությունների մասին:
2․Վերցնել հարցազրույց ծնողներից, բարեկամներից ։


Ամիլազային ակտիվության որոշումը

12-րդ դասարանի սովորողների համատեղ լաբորատոր փորձ ֆիզիկական միջավայրում

Հաանդիպման օրը՝ 04․11․20թ, ժամը 11-ին
Հանդիպման մասնակիցներ 12-րդ դասարանի սովորողներ

Մանրէային ամիլազներ

ամիլազները օսլան ու գլիկոգենը ճեղքող ֆերմենտներ են, որոնց կարելի է դասակարգել երկու` էնդո- և էկզոամիլազներ խմբի: Էնդոամիլազներից α-ամիլազը (1,4-α-D-գլյուկանգլյուկանահիդրոլազ կամ գլիկոգենազ) ճեղքում է օսլան` հիդրոլիզելով ամիլոզում և ամիլոպեկտինում առկա 1,4-α-կապերը: Օսլայի հիդրոլիզը ուղեկցվում է ցածրամոլեկուլային օլիգոշաքարների, α-դեքստրինների, մալտոզի և գլյուկոզի առաջացմամբ: Էկզոամիլազներից β-ամիլազը (1,4-α-D- գլյուկանմալտահիդրոլազ) օսլայի հիդրոլիզն իրականացնում է շըղթայի ծայրից` ճեղքելով յուրաքանչյուր երկրորդ 1,4-α-կապերը, որի արդյունքում առաջանում են մալտոզ և β-դեքստրիններ:

α-ամիլազը, ի տարբերություն β-ամիլազի, ջերմակայուն ֆերմենտ է և իր ակտիվությունը երկար ժամանակ պահպանում է 70°C ջերմաստիճանում, բայց զգայուն է թթվային pH-ի նկատմամբ և pH 3.3 արժեքում արագ կորցնում է ակտիվությունը:
Ամիլազների ակտիվ արտադրիչներ են բորբոսասնկերը (Aspergillus) և բակտերիաները 
(Bacillus):



Փորձի ընթացքի համար անհրաժեշտ նյութերը և պարագաները: Հետազոտվող մանրէային մաքուր կուլտուրա, օսլա, (NH4)2SO4, K2HPO4, MgSO47H2O, NaCl, CaCO3, ագար-ագար, թորած ջուր, չափանոթ, չափանշմամբ բաժակներ, լաբորատոր կշեռք, մագնիսական խառնիչ, Պետրիի թասեր, մանրէաբանական օղակ, սպիրտայրոց, բամբակյա անձեռոցիկ, ավտոկլավ, ջերմապահարան, մանրէազերծող լուծույթ:
Աշխատանքի ընթացքը: Պատրաստել ամիլազային ակտիվության որոշման համար համապատասխան սննդամիջավայր հետևյալ բաղադրությամբ (գ/լ). օսլա 10, (NH4)2SO2, K2HPO1, MgSO47H2O 1, NaCl 1, CaCO3, ագար-ագար 20, pH 7.4: Սննդամիջավայրը մանրէազերծել ավտոկլավացմամբ (1 ամճ պայմաններում 20 րոպե): Տաք սննդամիջավայրը լցնել մանրէազերծված Պետրիի թասերի մեջ, թողնել մինչև պնդանալը և չորացնել մակերեսը: Ուսումնասիրվող մանրէային կուլտուրաները բծերով ցանել սննդամիջավայրի մակերեսին: Աճեցնել մանրէների աճի համար օպտիմալ ջերմաստիճանային պայմաններում 1-7 օր:
Օսլայի հիդրոլիզը հայտնաբերելու համար աճած կուլտուրայով սննդամիջավայրի մակերեսը մշակել 3-5 մլ Լյուգոլի լուծույթով: Ամիլազային ակտիվության մասին վկայում է մանրէի աճի շուրջ թափանցիկ գոտիների առաջացումը, մինչդեռ Պետրիի թասի մակերեսը ամբողջությամբ ներկվում է կապույտ գույնի (նկար 115): Քանոնով չափել յուրաքանչյուր կուլտուրայի շուրջ առաջացած թափանցիկ գոտու մեծությունը: Ստացված արդյունքները, սննդամիջավայրի բաղադրությունը, պատրաստման եղանակը, մանրէազերծման պայմանակարգը և աճեցման պայմանները գրանցել

Thursday, October 15, 2020

Ինչ է գենը, որնն է նրա նշանակությունը

 Նախագիծ 1

Ինչ է գենը, որնն է նրա նշանակությունը

Նուկլեինաթթուների
 կառուցվածքըֆունկցիանԳենետիկական կոդ1:

Լրացուցիչ աշխատանք
Որո՞նք են նուկլեինաթթուների ֆունկցիաներըպատրաստել ուսումնական նյութ:




Նախագիծ 2
Լրացուցիչ աշխատանք
Կրկնում եք նաև նախորդ թեմաները, թարգմանում, նյութ պատրաստում։

1․Վերցնել հարցազրույց ծնողներից, բարեկամներից։
2․Հմացանցից գտնել հետաքրքիր տեղեկություններ ԴՆԹ-ի վերաբերյալ։
3․Նկարագրել բջջի օրգանոիդերը, ինչպիսի կառուվ

Հոկտեմբերի 15-30 նախագծեր




 8-րդ դասարան նախագծեր նյարդային համակարգի առեղծվածը

 9-րդ դասարանի նախագծեր

10-11-րդ դասարաններ լաբորատոր աշխատանք, առաջադրանքների փաթեթ 

12-րդ դասարան  լաբորատոր աշխատանք, առաջադրանքների փաթեթ 

Լրացուցիչ կրթության ժամանակացույց`

1.երեքշաբթի,հինգշաբթի_ ժամը`15։00

2.շաբաթ_ ժամը`12։00։


Անհատական աշխատաժամանակ 

1․21․10․20թ ժամը՝ 11-ին լաբորատոր աշխատանք ֆիզիկական միջավայրում

2․23․10․20թ ժամը՝ 11-ին լաբորատոր աշխատանք ֆիզիկական միջավայրում

3․Մասնակցություն կազմակերպվող ժողովներին։

3․Օնլայն դասընթացներ ըստ դասացուցակի ։

10-11-րդ դասարանի սովորողների համատեղ լաբորատոր փորձ ֆիզիկական միջավյրում

Հաանդիպման օրը՝ 21․10․20թ, ժամը 11-ին
Հանդիպման մասնակիցներ 10-11-րդ դասարանի սովորողներ

Հանդիպմանը առաջարկվող փորձ՝
Spirulina platensis մանրէի կենդանի պատրաստուկի պատրաստում ճզմված կաթիլի մեթոդով:
Դիտարկվող օբյեկտի համառոտ բնութագիրը
Դոմեն Bacteria
Ֆիլում Cyanobacteria
Դաս Chroobacteria
Կարգ Oscillatoriales
Ընտանիք Phormidiaceae
Ցեղ Spirulina
Տեսակ S. platensis
Պինդ սննդամիջավայրի մակերեսին առաջացնում են կլորհարթ եզրերով և մակերեսով գաղութներ (նկար 74 Բ): Թելանման օրգանիզմներ ենբաժանվում են միայն մեկ հարթությունում երկակի կիսմամբԹելիկի լայնությունը տատանվում է 1-5 մկմ սահմաններումերկարությունը 12 մկմ է (նկար 74 Գ): Ֆոտոլիթոավտոտրոֆ ենՇնորհիվ նիտրոգենազ ֆերմենտի անաերոբ պայմաններում ունակ են դիազոտրոֆ սննդառության:

Հանդիպում են քաղցրահամ, ծովային և աղի ջրերում, որոշ տեսակներ հանդիպում են աղի լճերում և որոշ տաք աղբյուրներում, որոնց ջերմաստիճանը 50°C է: Կայուն են սուլֆիդի նկատմամբ:

Որոշ տեսակներ ունեն սննդային նշանակություն (օգտագործվում են որպես սպիտակուցի աղբյուր):
Մանրէային կուլտուրա և փորձի ընթացքի համար անհրաժեշտ պարագաներ: S. platensis մանրէի մաքուր կուլտուրա, լուսային մանրադիտակ, մանրէաբանական օղակ, ունելի, սպիրտայրոց, ճարպազերծված առարկայական ապակիներ և ծածկապակիներ, մանրէազերծված պիպետներ, մանրէազերծված ծորակային ջուր, ֆիլտրի թուղթ, մանրէազերծող լուծույթ:
Աշխատանքի ընթացքը: Առարկայական ապակու մակերեսին կաթեցնել մանրէազերծված ծորակային ջրի կաթիլ, ապա կաթիլում կախույթ ստանալու նպատակով տեղադրել հետազոտվող մանրէային բջիջների ոչ մեծ քանակություն, ծածկել ծածկապակիով ինչպես ցույց է տրված նկար 31-ում (տե՛ս գլուխ 5): Մանրադիտակը նախապատրաստել աշխատանքի և մանրադիտակել պատրաստուկը լուսային մանրադիտակմամբ չոր համակարգի 40 անգամ խոշորացնող օբյեկտիվով: Նկարել գրանցամատյանում, առարկայական ապակիները և ծածկապակիները լվանալ: