Sunday, January 20, 2019

Մեզ շրջապատող գիշատիչ բույսերը

Մեզ շրջապատող բույսերը ոչ միայն լինում են անվնաս և գեղեցիկ բույրով, այլ նաև գիշատիչ և հանելուկային։ Մենք կազմում ենք բնության մի մասը և ինչպես մարդիկ այնպես էլ բույսերը չստանալով բավարար խնամք, բարենպաստ պայմաններ ապրելու համար դառնում են գիշատիչ և սկսում են ամեն կերպ գոյատևել։
Այս նախագծի  ընթացքում տարվեցին բազմաթիվ աշխատանքներ, քանի որ կատարում էի թարգամություններ, օգտվում էի տարբեր աղբյուրներից, զարգացնում էի իմ հմտությունները մոնտաժային աշխատանքում։
Այժմ ձեզ կներկայացնեմ մեզ շրջապատող ամենահետաքրքիր և գիշատիչ բույսերից երկուսը
Նյութի հեղինակ՝ Մանե Թոռունյան ։





Sunday, January 13, 2019

Բնագիտատեխնիկական ստուգատես՝ Տեսողություն

Տեսողություն ուսումնական ֆիլմը տրամադրվել էր աստղացուցարանին  ռուսերեն լեզվով: Կենսաբանության ընտրության խմբերի  և 9-րդ դասարանի սովորողները թարգմանեցին այն հայերեն, այժմ աստղացուցարանի այցելուները այն կարող են դիտել նաև հայերեն լեզվով:Թարգմանության ընթացքում սովորողները ձեռք բերեցին մասնագիտական գիտելիքներ՝աչքի կառուցվածքի, տեսողության ձևավորման, պատկերի առաջացման վերաբերյալ, համալրվեց լեզվական գիտելիքների բազան, ինչպես նաև սովորեցին կիրառել տարբեր մոնտաժային  ծրագրեր։
Ձայնագրությունը ՝ Մանե Գևորգյանի և Կայ Խաչատրյանի: