Wednesday, December 20, 2017

25-29.12.17թ. անհատական պլան

  1. Մասնակցություն կրթահամալիրային  ծեսերին` առավոտյան 
  2. պարապմունք, դասավանդողների շուրջտարյա դպրոց, մեդիաուրբաթ
  3. Բույսերի կենտրոնացում մեկ վայրում
  4. Մարմարյա սրահի բույսերի տեղափոխում
  5. Անհատական աշխատանք սովորողների հետ՝ ուսումնական նյութերի պատրաստում

Մասնակից սովորողներ՝
1.Համբարձումյան Արթուր 8 -րդ դասարան
2.Առաքելյան Գոռ  8 -րդ դասարան
3.Բարսեղյան Արամ  8 -րդ դասարան
4.Բարխուդարյան Գոռ  8 -րդ դասարան
5.Բարխուդարյան Գարիկ  7 -րդ դասարան

Monday, December 11, 2017

Ձմեռային ճամբար

Ուսումնական նյութերի թարգմանություն

Մեր գործընկերները աստղացուցարանի համար տրամադրել են կենսաբանական տարբեր ֆիլմեր 15-30 րոպեանոց տևողությամբ:Ֆիլմերը ռուսերեն և անգլերեն լեզուներով են, այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջանում դրանք դարձնել հայալեզու ՝սովորողի համար ավելի մատչելի դարձնելու նպատակով:

Նախագծի մասնակիցներն են 8 և 11րդ դասարանի սովորողները
Իրականացման ժամկետը 8.01-26.01.18թ

Նպատակը

  • թարգմանության շնորհիվ բարելավել սովորողների մոտ մասնագիտական հմտությունները
  • կազմակերպել ավագ և կրտսեր սովորողների միասնական աշխատանքը
  • ընդլայնել սովորողների բառաֆոնդը

Արդյունքը

  • տեսանյութերի հայալեզու տարբերակի ստեղծում
  • մասնագիտական գիտելիքների, տերմիների յուրացում

ՈՒսումնական ճամփորդություն ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ

ՈՒսումնական ճամփորդություն  ԵՊՀ  կենսաբանության ֆակուլտետ
Նախագծի մասնակիցներն են 10 և 11-րդ դասարնի սովորողներ

Նպատակն

  •  ծանոթանալ ֆակուլտետի ուսումնական կառույցին,
  • ժամանակակից հետազոտման մեթոդներին
  • օգնել սովորողներին ճիշտ կողմնորոշվելու մասնագիտության ընտրության հարցում 
Խնդիրներ
  •  լաբորատորիանների ծանոթացում
  •  մասնակցություն որոշ փորձերի
  • տարբեր ամբիոների կատարած աշխատանքների ծանոթացում

Արդյունքը

  • կենսաբնության  տարբեր ոլորտների վերաբերյալ նոր գիտելիքների, տեղեկությունների ձեռք բերում
  • նոր սարքավորումների , հետազոտման մեթոդների ծանոթացում
  • ուսումնական նյութերի պատրաստում

Սովորող սովորեցնող նախագիծը



1.Սովորող սովորեցնող նախագիծ
Նախագծի իրականացման ժամկետը՝8.0.-26.01.18թ

Նպատակը

  • սովորողների մոտ առաջացնել հետաքրքրություն, սեր դեպի բուսականությունը
  • զարգացնել սովորողների մոտ բույսերի բազմացման տեխնոլոգիական հմտություններ
  • ստեղծել ավագ և կրտսեր ընկերների համագործակցության մթնոլորտ
Խնդիրներ
  • բույսերի տվյալ տեսակների ծանոթացում
  • բույսերի տեայների ավելացում
Նախագծի ընթացքը
  • Մանուշակների  տերևների ձեռքբերում
  • քլորոֆիտումների բազմացումը փոքրիկ ձագուկներով
  • համապատասխան հողի ձեռք բերում՝ հողը խառնում ենք ավազի հետ 
  • կտրոնների տնկում
  • խնամքի կազմակերպում՝ խոնավ, լուսավոր միջավայրի ապահովում

Արդյունքը

  • մարմարյա սրահի բույսերի համալրում
  • դասասենյակներում սովորողների աճեցրած բույսերի խնամքի կազմակերպում

Tuesday, November 28, 2017

Մարմարյա սրահի բույսերի համալրում

 Մարմարյա սրահի բույսերի համալրման նպատակով համագործակցում ենք ջերմոց լաբորատորիայի հետ։









Thursday, November 23, 2017

Դեկտեմբերյան նախագծեր




1.Ամանորյա օգտակար ուտեստներ

2.Մայր դպրոցի բույսերի կենտրոնացում մեկ տարածքում, արձակուրդների օրերին հերթապահության գրաֆիկի կազմում: 


3․ Մարմարյա սրահի օղակաձև հատվածի բույսերի տեղափոխում

Thursday, November 9, 2017

Կրթահամալիրի հյուրն է լինելու Հիդրոկեսաբանության բաժնի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու ՝Հակոբյան Սուսաննան

Կենսաբանության դասաժամին սովորողների հետ քննարկում էինք այն փաստը,  որ որոշ կենդանիներ համարվում են էկոլոգիական ցուցիչներ տվյալ որոլտի համար:7.3 դասարանի սովորող՝ Դավիթ Հարությունյանը, ասաց, որ իր բարեկամուհին աշխատում է Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կետրոնում:Ես այդ առիթը բաց չթողնելով՝ կապ հաստատեցի տիկին Սուսաննայի հետ, պարզեցի նրա  գործունեության ուղղությունները, զրուցեցի սովորողների հետ,ներկայացրի կոնկրետ թեման և նկատելով սովորողների մոտ առաջացած հետաքրքրությունը խնդրի նկատմամբ, որոշեցի հրավիրել մասնագետին և կազմակերպել կենդանի քննարկում նրա հետ,   ավելի մանրամասն տեղեկություններ տրամադրելու նկատառով:
Տիկին Սուսաննան նախապատրաստվելով մեր հանդիպմանը՝ բերելու է մանրադիտակային, չորացված նմուշներ տեղում հետազոտելու համար:
Հանդիպման համար անհրաժեշտ է պրոէկտոր՝ տեսանյութերը դիտելու համար:
Նոյեմբերի 13-ին , ժամը՝ 10.00, մեր հյուրն է լինելու  Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կետրոնի աշխատակից, հիդրոկենսաբանության բաժնի վարիչ, կ.գ.թ.՝ Սուսաննա Հակոբյանը:


Հյուրընկալման նպատակն է 
  • Սովորողների մոտ ընդլայնել  Հայաստանի գետերում հանդիպող անողնաշարավոր կենդանիների տեսակաների , դրանց ապրելակերպի,  բազմազանության վերաբերյալ հարցերը
  • Պարզաբանել ինչ էկոլոգիական գործոններ են ազդում նրանց տարածմանը և բազմացմանը 
  • Ինչպես կարելի է գնահատել գետի էկոլոգիական մաքրությունը կախված բնակվող անողնաշարավորների տեսակներից և քանակից:
  • պատասխանել սեբաստացիներին հուզող հարցերին:
         Սիրով սպասում ենք:

Monday, October 30, 2017

Ջավախքի դպրոցի սովորողները արդեն կրթահամալիրում են

Ջավախքի  դպրոցի սովորողները կրթահամալիրում են․ջերմ ընդունելությանն ու ծանոթությանը հաջորդեցին  պարն, երգն,  ուրախ տրամադրությունը։
  Օր երկրորդ:

Saturday, October 28, 2017

Մանկավարժական աշխատողների աշնանային ճամբար








30.10.17-02.11.17
Ջավախքի խմբի ընդունելության պատասխանատու, ըստ հետևյալ օրակարգի:


03.11.17

09.00-10.30 միջավայրի խնամք ՝Մուտքի ճամբարի մասնակիցների հետ
սովորողների հետ

Thursday, October 26, 2017

Գետը քաղաքում նախագիծ

Վայրը՝ Կարմիր բլուրով Չարբախ - Երևանյան լիճ



Նախագծի իրականացման օրը՝ Նոյեմբերի 14-ը։
Պատասխանատու ուսուցիչներ՝ Հասմիկ Նալբանդյան և Անուշ Ասատրյան։
Մասնակիցներ՝ 8 , 9-րդ  դասարանի սովորողներ, ինչպես նաև էկոլոգների և կենսաբանության ընտրության խմբերի սովորողներ
Նպատակը՝
Նախագծի նպատակն է ուսումնասիրել Հրազդան գետի ստորին հատվածը, որը անցնում է Վերին Չարբախով, գետի էկոլոգիական խնդիրները, գետի տնտեսական նշանակությունը:
Նախկինում այդ հատվածումգործել է Արէացիայի կայան, որտեղ ֆիլտրվում և մաքրվում էին կոյուղաջրերը և դրանք չէին թափվում Հրազդան գետը:

  • պարզել, թե ինչու հիմա այն չի աշխատում և որտեղ կարելի է դիմել այն վերաբացելու համար
  • նախապես հավաքում ենք  մանրամասն տեղեկություն  նշված հատված մասին
Ճամփորդության ընթացքը՝
  • հանդիպում տեղացիների հետ՝ կատարելով հարցազրույցներ
  • ուսումնասիրում աճող բուսականությունը,ծառատեսակները 
Արդյունքները՝
  • մասնակիցները իրենց բլոգներում պատմում են ուսումնասիրության մասին
  • խմբի ղեկավարը մանրամասն հաշվեվություն է ներկայացնում ճամփորդության մասին
  • պատրաստում են տեսադասեր,աուդիո և վիդո նյութեր :

Սովորողների նախապատրաստական նյութերը՝

Monday, October 16, 2017

9-րդ դասարանի հեռավար առաջադրանքների փաթեթ


9-րդ  դասարան
Դասագրքի հղումն է

Դաս 1
Կենդանի օրգանիզմի բաղադրությունօրգանականանօրգանական նյութերհիդրոֆիլ և հիդրոֆոբ նյութր:Բջջի օրգանական նյութեր, սպիտակուցներդրնաց կառուցվածքը՝առաջնայիներկրորդայիներրորդայինչորրորդային կառուցվածք,  բնափոխումֆունկցիան:Ածխաջրերճարպեր դրանց կառուցվածքը:
Լրացուցիչ աշխատանք
Բերել  առօրյաում հենդիպող սպիտակուցների բնափոխման օրինականեր,նշել  պատճառներըինչ գործոնների ազդեցությամբ են դրանք բնափոխվումպատրաստել ուսումնական նյութ:


Դաս 2

Նուկլեինաթթուներ, դրանց ֆունկցիաներըգենետիկական կոդ
Լրացուցիչ աշխատանք
Թարգմանել հղումներով նշված  որևէ նյութ և պատրաստել ուսումնական նյութեր:




Դաս
Նուկլեինաթթուների կառուցվածքըֆունկցիանԳենետիկական կոդ1:
Լրացուցիչ աշխատանք
Որո՞նք են նուկլեինաթթուների ֆունկցիաներըպատրաստել ուսումնական նյութ:




Դաս 4․ 
Սպիտակուցների սինեթեզ՝ տրանսկրիպցիա    և  տրանսլյացիա:


Դաս 5
Էներգետիկ փոխանակություն։Գլիկոլիզ,Ավտոտրոֆ, հետերետրֆ օրգանիզմներ։Ֆոտոսինթեզ, 1 Քեմոսինթեզ։
Լրացուցիչ աշխատանք
Թարգմանել հղումներով նշված  որևէ նյութ և պատրաստել ուսումնական նյութեր։
Սպիտակուցների սինեթեզ՝ տրանսկրիպցիա    և  տրանսլյացիա:

Լրացուցիչ աշխատանք
Թարգմանել հղումներով նշված  որևէ նյութ և պատրաստել ուսումնական նյութեր։
Դասը  7(13.11-17.11.17)
Գենետիկայի հիմնական հասկացությունները, ժառանգականություն և փոփոխականություն  Մենդելի 1-ին օրենք, գենոտիպ և ֆենոտիպ:


Դաս 7
Դարվինի էվոլյուցիոն տեսություն,էվոլյուցիայի շարժիչ ուժերը:
Պատրաստել ուսումնական նյութ, արտահայտել նաև ձեր տեսակետը, բերել վերջինիս վերաբերյալ փաստարկներ:

Փետրվար- մարտ II  Կիսամյակ
Դաս 8
Էվոլյուցիայի շարժիչ ուժերը,գոյության կռիվ,  բնական ընտրություն.:
Լրացուցիչ աշխատանք։


Դաս.9
Բույսերի և կենդանիների սելեկցիա, դերը մարդու կյանքում և բնության մեջ:
Լրացուցիչ աշխատանք
Թարգմանել հղումներով նշված  որևէ նյութ և պատրաստել ուսումնական նյութեր
Բերել ձեզ ծանոթ, հանդիպող սելեկցիաների օրինակներ, որն է դրա կենսաբանական նշանակությունը:

Դաս. 10
Մուտացիաներ, դասակարգումը,քրոմոսոմային և գենային մուտացիաներ,մարմնական և սեռական բջիջներում, մուտացիաների պատճառները,ուռուցքներ և ուռուցքածիններ:Պատրաստել այս թեմաներով նյութեր՝հոդվածներ, դնել բլոգներում:

Դաս. 11
Դաս11Բնական և արհեստական էկոհամակարգեր, դրանց առանձնահակտությունները:
Մարդու ազդեցությունը էկոհամակարգերի վրա:Բերել օրինակներ։

Դաս. 12
Կայուն և անկայուն էկոհամակարգեր, դրանց փոխարինումը և պատճառները:
Դրանց առաջացման պատճառները, տարբերությունները։
Բերել առօրյաում ձեզ հանդիպող մարդու տնտեսկան գործունեության հտևանքով առաջացած բնապահպանական հիմնախնդիրների օրինակներ, տալ դրանց հնարավոր լուծումներ:

Դաս. 13
Հասկացություն կենսաբանական արտդրանքի մասին, առաջնային և երկրորդային կենսաբանական արտադրանք:Ցամաքային  և ջրային էկոհամակարգերի բազմազանությունը:

Դաս. 14













Tuesday, October 3, 2017

Կանաչող պատեր

Այսօր կենսաբանության դասին, ընտրության խմբի սովորողների հետ, այցելեցինք տիկին Շողիկին։Ծանոթացանք բույսերի նոր տեսակներին, դրանց բազմացման տեխնոլոգիային, վերցրեցինք վայրի խաղողի տնկիներ Ավագ դպրոցի պատերը, սյուները կանաչապատելու համար, քլորոֆիտումի կտրոններ մարմարյա սրահի բույսերը  համալրելու նպատակով և երկու հատ սիրիական վարդի տնկիներ։Վերադառնալով Մայր դպրոց՝ սովորողները անցան աշխատանքի․․․

Monday, October 2, 2017

Էկոլոգիական նախագիծ «Վ. Զատիյանի անվան այգում»

Էկոլոգիական նախագիծ «Վ. Զատիյանի անվան այգում»

Նախագծի իրականացման ժամանակը՝ Հոկտեմբեր 
Նախագծի մասնակիցներն են՝ 8 և 9-րդ  դասարանի սովորողներ
Նախագծի իրականացման վայրը՝ Վ. Զատիկյանի  անվան այգի
Նպատակը՝
Երևանը մերն է  , նրա մաքրությունն ապահովելը՝ մեր պարտականությունը: Նախագծի էությունը կայանում է նրանում,որ սովորողներին,քաղաքացուն,մարդկանց ներգրավենք այս նախագծի մեջ:
Նախագծի ընթացքը՝
  • Սովորողների հետ պատրաստվել աշխատանքներին
  • աղբի տոպրակներ և ձեռնոցներ վերցնել
  • Թուամանյանի այգում կազմակերպել ակցիա
  • քաղաքացիներին ներգրավել նախագծին
  • Մաքրել տարածքը

Ակվարիումի համալրում

Միասին համալրում ենք ակվարիումը հետևյալ կերպ



Նախագծի մասնակիցներ ՝ 7-րդ դասարանի սովորղներ

Նախագծի ընթացքը

1.Սովորողների հետ միասին այցլում ենք Արևմտյան դպրոց պարտեզ, ծանոթանում այնեղ բազմացվող ակվարիումային ձկների տեսակներին, հնարավորության  և անհրաժեշտության դեպքում կատարում ենք ձկների տեսակների փոխանակում:


2.Սովորողների հետ այցելում ենք համապատասխան խանութ, ծանոթանում վաճառվող տեսականուն , սովորողները համացանցից գտնում են տեղեկություն այդ ձկների խնամքի վերաբերյալ, որից հետո ձեռք ենք բերում համապատասխան տեսակները՝ մեր ակվարիումում բազմացնելու նպատակով :

3.Սովորողները ըստ ցանկության  իրենք են բերում ձկների տարբեր տեսակներ, սկսում ուսումանսիրել դրանց խնամքի եղանակները, եթե իրենք վերջինիս տիրապետում են սովորեցնում են  իրենց կրտսեր ընկերներին

Նախագծի արդյունքը


  • ակվարիումը համալրվում է ձկների նոր տեսակներով
  • սովորողները ձեռք են բերում անհրաժեշտ հմտություններ

Հոկտեմբերյան նախագծեր






1. Պատշգամբի բույսերի համալրում՝ չորացած բույսերի հեռացում,  վնասատուների դեմ պրոֆիլակտիկ սրսկում  10-րդ դասարան
3․Ակվարիումի համալրում  7-րդ դասարան
4․Էկոնախագիծ Վ.Զատիկյանի անվան այգում  8 և 9-րդ դասարն
5.Բակի բարեկարգման  աշխատանքներ հերթապահ դասարան 
6․Տեսադասերի պատրաստում։ 

Tuesday, September 12, 2017

Գառնի - վայրի բույսերի ուսումնասիրում





Ճամփորդողների խումբը`  Միջին դպրոցի սովորողներ
Ճամփորդության օրը՝  սեպտեմբերի 23
Ճամփորդության երթուղին՝ Երևան- «Բազալտե երգեհոն»- Ազատ գետ (Գառնի գյուղի հատված)-Գառնու տաճար- Երևան։
  Նպատակը՝
  • Սովորողների ստեղծագործական,  հայրենագիտական,  աշխարհագրական, ճամփորդական հմտությունների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում, հայրենիքի տեսարժան վայրերի ու բարձունքերի բացահայտում
  • Շրջակա բույսերին ծանոթացում
  • «Բազալտե երգեհոն»-ի բարձրունքի հաղթահարում
  • Հայրենիքի մի հատվածի ճանաչում, նոր գիտելիքների ձեռքբերում
  •  էկոլոգիական աշխարհայացքի ձևավորում
  • Վայրի բույսերի ուսումնասիրություն, ծանոթացում, հավաքում ( վայրի մասուր , կռատուկ, օշինդր, եղինջ, տուղտ)
  • Սերմերի տարածման եղանակների ուսումնասիրում
  • << Գետը համայնքում>> նախագծի իրականացում
Նախապատրաստական աշխատանքներ՝
  • Համացանցից գտնել տեղեկություններ Գառու տաճարի, Ազատ գետի, << Բազալտե երգեհոնի>> մասին
  • Տարվա այս եղանակին ինչպիսի վայրի դեղաբույսեր են աճում այդ տարածքում
  • Կազմել քարտեզային ուղեցույց
Մեկնում `  Մայր դպրոցից ժամը ` 09.30
Վերադարձ՝  ժամը 16.30
Ճամփորդության անհրաժեշտ պարագաներ՝
  • հարմար կոշիկներ
  • արևապաշտպան գլխարկ
  • հարմար ուսապարկ
  • սնունդ և ջուր
  • Աղբի տոպրականեր, ձեռնոցներ
  • սերմերի համար տոպրակներ
  • ֆոտոխցիկ, ձայնագրիչ
Այս բարձունքը Հասմիկ Ուզունյանը հաղթահարել է աղջկա ծննդյան օրը՝ հուլիս ամսին։ Բարձրացել է  հետևյալ ուղղությամբ՝ Գառնու ձորից, <<բազալտե երգեհոնի>>  ձախակողմյան հատվածով։ Ժայռը քարքարոտ է ,այս պահին բարձունքում բուսականությունը շատ քիչ է, նշված բույսերը (վայրի մասուր , կռատուկ, օշինդր, եղինջ,տուղտ ) հիմնականում աճում  են Արազի ափամերձ հատվածներում։
Պատասխանատուներ՝ Հասմիկ Ուզունյան և Անուշ Ասատրյան
Ճամփորդության ընթացքում ֆեսբուքյան ուղիղ կապ։ Նախագծի  ավարտից հետո  սովորողներն ընդհանրացնում են հավաքած  տեղեկություններըիրենց տպավորությունները  և վերջնական  արդյունքները  հրապարակում  բլոգում և ենթակայքում։
Մասնակիցներ՝
  1. Վահան Տեր-Պետրոսյան- 6.1-րդ դասարան
  2. Նորա Բաղդասարյան-6.1-րդ դասարան
  3. Մկրդչյան Մառա -6.1-րդ դասարան
  4. Կարինե Գոմցյան-6.1-րդ դասարան
  5. Թիլա Փամբուկյան-6.1-րդ դասարան
  6. Անի Ասլանյան-6.1- րդ դասարան
  7. Էլեն Կարապետյան- 6.1-րդ դասարան
  8. Անահիտ Պետրուսյան-6.2- րդ դասարան
  9. Անահիտ Հովսեփյան-2-րդ դասարան
  10. Գայանե Համբարձումյան-2-րդ դասարան
  11. Գայանե Սաֆարյան- 2-րդ դասարան
  12. Ռուզան Արամյան-6-րդ դասարան
  13. Սաթինե Սաֆարյան-6-րդ դասարան
  14. Յուրիկ Պետրոսյան-6-րդ դասարան
  15. Կարինե Դաշյան- 6-րդ դասարան
  16. Կարեն Հովհաննիսյան- 6-րդ դասարան
  17. Ղազարյան Մերի- 7-5-րդ դասարան
  18. Խաչատրյան Նարե-7-2 րդ դասարան
  19. Բարխուդարյան Գոռ-8-2 -րդ դասարան
  20. Բարխուդարյան Գարիկ-7-2րդ դասարան
  21. Զաքոյան Մերի-7-2րդ դասարան
  22. Միլենա Փանոսյան—7.5րդ դասարան
  23. Նանե Այնթաբյան– 7.4-րդ դասարան
  24. Ստելլա Սարգսյան-7.4-րդ դասարան
Նախապատրաստական աշխատանքներ՝