Օգոստոսի 15-17ը Ուրցաձորի էկոկենտրոնում կրթահամալիրի ավագ դպրոցի և Դդմաշենի միջնակարգ դպրոցի սովորողների հետ միասին կազմակերպեցինք էկոլոգիական եռօրյա ճամբար։Ճամբարի տարիքային կազմը շատ բազմազան էր ՝ 8-րդ դասարանի սովորողներից մինչև անգամ շրջանավարտ։Այդ տարիքային տարբերությունը նպաստեց սովորողների էլ ավելի արագ բարեկամանալուն և համատեղ, համերաշխ ճամբարային տրամադրություն ստեղծելուն։Ճամբարի օրակարգում ներառված էին
- ուսումնական և գործնական դասընթացներից
- ֆիմների դիտում և քննարկում
- աշխույժ խաղերի կազմակերպում
- խոհանոցային գործնեություն
- ազգային երգ և պար՝ խարույկի շուրջ
Սովորողները շատ տպավորված էին "Մարդ-վայրի բնություն կոնֆլիկտ" դասընթացից, որից հետո քննարումները երկար չէին դադարում։Ճամբարային առօրյան լուսաբանում են՝ Մելինե Աբրահամյանը և Արևիկ Արզումանյանը ։
No comments:
Post a Comment