1.Գենետիկայի ոլորտում կատարված հայտնագործությունների ազդեցությունը մարդու առողջության և անբուժելի հիվանդությունների կանխարգելման վրա։
Աշխատանքի ընթացքում նպատակ ունենք ծանոթանալ կատարված հայտնագործություններին, դրանց թողած ազդեցություններին, կիրառման ոլորտներին, հասկանալ թե այդ հայնագործությունները կիրառվում են արդյոք Հայաստանում , ինչ խնդիրներ են լուծվում վերջինիս շնորհիվ։
2․Անհատի առաջադիմության վրա ազդող կենսաբանական գործոնները։
Աշխատանքի ընթացքում նպատակ ունենք ուսումնասիրել անհատի առաջադիմության վրա ազդող ֆիզիկական, հոգեբանական , վնասակար սովորությունների ազդեցությունը։Նախատեսում ենք հարցազրույցների միջոցով հասկանալ դեռահասների վերաբերմունքը նշված գործոնների նկատմամբ։
3․Նորարարական թվային տեխնոլոգիաների կիրառումը և արդյունքը բժշկության մեջ։
Աշխատանքի ընթացքում նպատակ ունենք ուսումնասիրել նորարարական մեթոդների, տեխնոլոգիաների կիրառումը բժշկության ` վիրահատությունների, հետազոտական ոլորտրի, օրգանների փոխպատվասման գործընթացում։