Wednesday, June 11, 2025

Նախագծեր 2025-2026թթ

 

Թեմա: Մարդու արյան շրջանառության համակարգը


Նպատակը

  1. Բացահայտել մարդու արյան շրջանառության համակարգի կառուցվածքը և գործառույթները։

  2. Ըմբռնել մեծ և փոքր շրջանառության շղթաների տարբերությունները։

  3. Պարզել սրտի և արյունատար անոթների (զարկերակներ, երակներ, մազանոթներ) դերերը։

  4. Զարգացնել կենսաբանության վերաբերյալ հետաքրքրությունը և խմբային համագործակցության կարողությունները։

  5. Իմանալ առողջության պահպանումը՝ սրտանոթային համակարգի առումով։

Ընթացքը

I. Տեղեկատվական փուլ

  • Ուսուցչի կողմից թեմայի ներկայացում (սրտի կառուցվածք, շրջանառության շրջաններ, անոթների տեսակներ)՝ սահիկաշարով, մուլտֆիլմով կամ մոդելով։

  • Դիտում է 5–7 րոպեանոց ուսուցողական հոլովակ մարդու սրտի աշխատանքից (ընտրությամբ՝ առանց ինտերնետի՝ նկարներով կամ մոդելով)։

II. Հետազոտական և գործնական փուլ

  • Աշակերտները բաժանվում են խմբերի՝ յուրաքանչյուրը ուսումնասիրում է համակարգի մի մաս՝
    ▪ 1-ին խումբ – Սրտի կառուցվածք և աշխատանք
    ▪ 2-րդ խումբ – Արյունատար անոթների տեսակներ
    ▪ 3-րդ խումբ – Մեծ և փոքր շրջանառության շրջաններ
    ▪ 4-րդ խումբ – Գազափոխանակություն և մազանոթային շրջանառություն

III. Գործնական ստեղծագործական փուլ

  • Յուրաքանչյուր խումբ ներկայացնում է իր աշխատանքը ։

Վերջնարդյունքը

  • Աշակերտները պատկերացում կունենան մարդու սրտի և արյան շրջանառության կառուցվածքային և գործառնական առանձնահատկությունների մասին։

  • Արդյունքում կմշակվեն հետևյալ հմտությունները՝
    ▪ հետազոտական մտածողություն
    ▪ խմբային համագործակցություն
    ▪ բանավոր  ներկայացման հմտություններ
    ▪ առողջ ապրելակերպի կարևորում՝ սրտի խնամքի տեսանկյունից

Friday, May 30, 2025

Ճամբարային երկրորդ շաբաթվա աշխատակարգ


Ամառային ճամբարի կազմակերպման Ավագ դպրոցի աշխատակարգը

Հունիսի 2-6

02.06.25 Երկուշաբթի

9:00-9:20 Ընդհանուր պարապմունք
9:20-10:05 Հետազոտական աշխատանքների թեմաների մշակում
10:10-10:55 Նախագծային աշխաանքների թմաների մշակում
11:05-11:50 Հետազոտական աշխատանքների թեմաների մշակում
11:55-12.35 Մատենավարություն
12։35-12։55 Ընդմիջում

Wednesday, May 28, 2025

Մայիս ամսվա հաշվետվություն

 

1․Հետազոտական աշխատանքների պաշտպանություն


3․Հանրապետության օրը՝ Գեղարոտի ջրվեժում։

Հանրապետության օրը՝ Գեղարոտի ջրվեժում


Մայիսի 28-ին՝ հանրապետության օրը, մենք գնացինք մեկօրյա ճամփորդություն դեպի Գեղարոտի ջրվեժ։ Ճանապարհը երկար էր, սակայն այն լի էր շատ երգերով, խաղերով, ծիծաղով և ուրախությամբ։ Երբ հասանք տեղ, սկսեցինք քայլարշավը դեպի ջրվեժ։ Բնությունը շատ գեղեցիկ էր՝ լեռներ, կանաչ տարածքներ և հոսող ջրի ձայն։ Քայլեցինք բավական երկար, մի քանի տեղ կանգ առանք՝ հանգստանալու և լուսանկարներ անելու համար։ Նաև հայկական ազգային պարեր պարեցինք, ինչը շատ աշխուժ ու ուրախ մթնոլորտ ստեղծեց։ Ամբողջ ընթացքում ծիծաղեցինք, զրուցեցինք, միասին ժամանակ անցկացրինք։ Ճամփորդությունը լավ կազմակերպված էր, ամեն ինչ անցավ հարթ ու անվտանգ։ Օրվա վերջում վերադարձանք տուն՝ հոգնած, բայց լավ հիշողություններով ու բարձր տրամադրությամբ։ Այսպիսի միօրյա ճամփորդությունները օգնում են ավելի լավ ճանաչել միմյանց, շփվել տարբեր մարդկանց հետ ինչպես նաև գնահատել մեր բնության գեղեցկությունը։

Saturday, May 24, 2025

Չորրորդ ուսումնական շրջան

 Առաջարկվող նախագծերն են ՝

1․ Միկրոօրգանիզմների բազմազանությունը

2․Գինին և առողջությունը

Միկրօրգանիզմների բազմազնությունը

Ուսումնական տարի՝ 2024-2025թթ․
Տևողությունը՝ Չորրորդ ուսումնական շրջան
Տեսակը՝ ներառարկայական, նախագծային համագործակցություն Անուշ Ներսիսյանի ջոկատի հետ
Ձևաչափը՝ անհատական և խմբային
Տարիքային խումբ՝ Ավագ դպրոցվարժարան
Մասնակիցներ
` Ավագ դպրոցվարժարանի ճամբարականներ

Նախագծի տեսական հատված՝ սովորողները համացանցի շնորհիվ ոսումնասիրում են

  •  միկրոօրգանիզմների բազմազանությունը
  • դերը բնության մեջ և մարդու կյանքում
  • վերջիններիս փոփոխականության պատճառները