Wednesday, May 28, 2025

Հանրապետության օրը՝ Գեղարոտի ջրվեժում


Մայիսի 28-ին՝ հանրապետության օրը, մենք գնացինք մեկօրյա ճամփորդություն դեպի Գեղարոտի ջրվեժ։ Ճանապարհը երկար էր, սակայն այն լի էր շատ երգերով, խաղերով, ծիծաղով և ուրախությամբ։ Երբ հասանք տեղ, սկսեցինք քայլարշավը դեպի ջրվեժ։ Բնությունը շատ գեղեցիկ էր՝ լեռներ, կանաչ տարածքներ և հոսող ջրի ձայն։ Քայլեցինք բավական երկար, մի քանի տեղ կանգ առանք՝ հանգստանալու և լուսանկարներ անելու համար։ Նաև հայկական ազգային պարեր պարեցինք, ինչը շատ աշխուժ ու ուրախ մթնոլորտ ստեղծեց։ Ամբողջ ընթացքում ծիծաղեցինք, զրուցեցինք, միասին ժամանակ անցկացրինք։ Ճամփորդությունը լավ կազմակերպված էր, ամեն ինչ անցավ հարթ ու անվտանգ։ Օրվա վերջում վերադարձանք տուն՝ հոգնած, բայց լավ հիշողություններով ու բարձր տրամադրությամբ։ Այսպիսի միօրյա ճամփորդությունները օգնում են ավելի լավ ճանաչել միմյանց, շփվել տարբեր մարդկանց հետ ինչպես նաև գնահատել մեր բնության գեղեցկությունը։


Մարի Համբարչյան


Յանա Սուքիասյան, «Դեպի Գեղարոտի ջրվեժ» մեկ օր, բայց հազար հիշողություն




Նանե Խաչատրյան



No comments:

Post a Comment