Thursday, December 30, 2021

Հունվարյան Ճամբարի ամփոփում

 




Ճամբարի կազմակերպումը ոչ պակաս պատասխանատվություն , էներգիա, նորարարություն է պահանջում , քան սովորական ուսումնական ամիսները, դեռ ավելին,  երեք շաբաթ միևնույն սովորողների համար ապահովել հետաքրքիր, ուսումնական առօրյա շատ ավելի պարտավորեցնող է։Այս տարվա ձմեռային ճամբարը համալրվեց համագործակցային նախագծերով, մեր ջոկատի հետ աշխատեցին հայերենի և անգլերենի դասավանդողները, որոնց շնորհիվ ճամբարային առօրյան դարձավ էլ ավելի գրավիչ և բազմերանգ, կարծում եմ դա կփաստեն մյուս ջոկատավարները , այդ իսկ պատճառով համարում եմ այս մեթոդը հաջողված և առաջարկում կիրառել նաև մյուս ճամբարների ընթացքում։ Ճամբարի ընթացքում իրականացրել ենք բոլոր նախատեսած անելիքները , ճամփորդությունները, պահպանվել է ճամբարականների ոգևորությունն ու բարձր տրամադրություն, ավելի բարձր գնահատական , քան երեք շաբաթ տևացող ճամբարի ավարտից տխրած սովորողների հայացքներն են , կարծում եմ չկա։

Կից ներկայացնում եմ կլոր սեղան ամփոփման տեսանյութը՝


  1. Բնագիտատեխնիկական ստուգատեսին ներկայացված նախագծերը


2․ Համագործակցային նախաիծ Հասմիկ Ղազրյանի հետ








No comments:

Post a Comment